ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ


Загрузка...

Խոյ: Խոյը կլուծի ցանկացած խնդիր: Միանգամից, ինքնուրույն, հպարտ ու լուռ:

Ցուլ: Ցուլը կլուծի խնդիրը: Հետո կպատմի դրա մասին: Բոլորին: Ապահովության համար էլ թերթում տպել կտա, որ հաստատ բոլորն իմանան:

Երկվորյակ: Նրանք կկիսեն խնդիրը: Կփորձեն մի մասը Խոյին տալ, իսկ եթե Խոյը չհամաձայնվի, կհանձնեն Աղեղնավորին:

Խեցգետին: Նա նախօրոք կսկսի լաց լինել, իսկ որպեսզի վերջապես լռի, ինչ-որ մեկն իր վրա կվերցնի նրա խնդիրը: Եվ եթե դա չանեն, Խեցգետինը ինքը շատ լավ կլուծի սեփական խնդիրը: Միայն թե հասկանալի չի լինի՝ ինչի համար էր ողջ լացուկոծը:

Առյուծ: Նա կկանչի բոլորին: Ինքնուրույն կլուծի խնդիրը: Կխոնարհվի, կվերցնի ծաղկեփնջերը, ստորագրություն կտա ու կհեռանա:

Կույս: Կույսը կտխրի, հատկապես, եթե այդ խնդիրը նախօրոք չէր պլանավորել: Կմտածի, կգտնի լուծումը, կլուծի խնդիրը, վերջում համապատասխան եզրակացություն կանի:



Կշեռք: Կշեռքը կկշռի խնդիրը, հետո մեկ անգամ էլ կկշռի: Կգա այն եզրակացության, որ խնդիրը շատ մեծ է ու այն կհանձնի Խոյին կամ Առյուծին: Եթե փորձի Կույսի վրա գցել խնդրի լուծումը, հակահարված կստանա. Կույսի մոտ բոլոր խնդիրները ցուցակագրված են:

Կարիճ: Կարիճը կնայի, ուրախ կասի՝ «Ո՞րն է այստեղ խնդիրն» ու արագ մոռացության կմատնի:

Աղեղնավոր: Նա կտխրի: Հետո կուրախանա: Հետո երկար կծիծաղի ինքն իր վրա, իր խնդրի վրա, կհիշի, թե էլ ինչ խնդիրներ են իր հետ եղել, բոլորին կպատմի ու կմոռանա: Եթե խնդիրն ինքն իրեն չվերանա, դա նրա տեղը ստիպված կլինի լուծել Առյուծը:

Այծեղջյուր: Այծեղջյուրը կփորձի միանգամից հրաժարվել խնդրից՝ հայտարարելով, որ չի ուզում այն: 90 տոկոս դեպքերում դա աշխատող տարբերակ է: Իսկ եթե չաշխատի, նա ամեն ինչ ամենալավ ձևով կլուծի:

Ջրհոս: Ջրհոսը կսկսի ուրախ ուսումնասիրել խնդիրը: Հետո գիրք կգրի դրա մասին: Եթե այդպիսի խնդիր էլի է ունեցել, կձանձրանա ու կկանչի Երկվորյակին: Դրանով խնդիրն իհարկե չի լուծվի, փոխարենը խնդրի քննարկումն ուրախ կանցնի:

Ձկներ: Ի տարբերություն Խեցգետնի, Ձկներն անձայն են լաց լինում: Այդ պատճառով էլ նրանց խնդիրները հավերժ խնդիրների շարքին են դասվում: Դրանք ինքնուրույն են լուծում, ոչ ոք նրանց չի օգնում, նրանք օգնություն ստանալու հույս էլ արդեն չունեն:


реклама интернет магазина




14.12.2017 2811 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։