ԿԱՏՎԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Չորրորդ սրբազան կենդանին Կատուն է կամ Ճագարը: Այն խորհրդանշում է փոփոխականությունը, կենսական դիրքերի հերթափոխը, այն, ինչ սկզբում աճում է, իսկ հետո սպանում՝ դրանով ապահովելով դինամիկ հավասարակշռությունը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինաստանում Կատուն Ին կենդանի է համարվում: Այն խորհրդանշում է տրանսֆորմացիան և իր ուժեղ զգայարանների շնորհիվ ունակ է հարմարվել ամենատարբեր պայմաններին: Հայեցողության ու գաղտնիքի մարմնավորում է: Եգիպտական մշակույթում Կատուն անմահության խորհրդանիշն է համարվել: Արևելքում համարում են, որ այս կենդանին 9 կյանք ունի: Հայտնի է, որ Կատուն միշտ թաթերի վրա է ընկնում, ինչքան էլ որ բարդ լինի թռիչքը: Չինական մշակույթում Ճագարը ասոցացվում է Լուսնի, կանացի սկզբի ու երկարակեցության հետ: Սպիտակ Ճագարը խորհրդանշում է աստվածայինը, կարմիրը՝ հաջողությունը, խաղաղությունն ու բարգավաճումը, իսկ սևը՝ կյանքի բարեհաջող շրջանը:

Դիցաբանությունը

Անհիշելի ժամանակներից Չինաստանում լեգենդ կա, համաձայն որի ճագարը թռչում է լուսին կաթսայի մեջ կախարդական խմիչք պատրաստելու համար: Չինացիները մինչ օրս էլ Լուսնի վրա տեսնում են այս կենդանու պատկերն ու Լուսնի փառատոնին սպիտակ ճագարներ են բուծում:

Այլ հավատալիքների համաձայն՝ ճագարը հովանավորում է անտառի կենդանիներին: Նա նաև ասոցացվում է գարնանային օրահավասարի հետ: Երբ ճագարը լքում է իր բույնը, հույսերով ու խոստումներով լի նոր շրջան է սկսվում: Շատ մշակույթների մեջ ճագարը ասոցացվում է վերածննդի, կենսական ուժերի՝ ձմեռային խավարի հանդեպ տարած հաղթանակի հետ:

Կատվի տարի

Վագրի տարվա փոթորկից հետո գալիս է Կատվի հանգստության տարին: Այս կենդանին բոլորին խաղաղություն է բերում, սովորեցնում է գնահատել բարեկեցությունն ու կենսական հարմարությունները: Այս տարվա ընթացքում իշխանության դրսևորումները երկրորդ պլան են մղվում, ավելի լավ է տարին աննկատ անցկացնել՝ իհարկե բաց չթողնելով տորթի համեղ մասերը ճաշակելու հնարավորությունը:

Կատվի տարին բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դիվանագիտությունն ու հարգանքը գերակշռում են կոպտության ու վատ դաստիարակության հանդեպ, ինչն էլ նպաստում է մարդկանց միջև փոխհասկացողություն հաստատելուն ու մտերմանալուն: Տարաձայնությունների դեպքում լուծումը գտնվում է հանգիստ երկխոսության ու համոզման շնորհքի շնորհիվ:

Այս տարի սպասվում է միջազգային հարաբերությունների ու առևտրի բարելավում: Սա այն տարին է, երբ հեշտ կլինի գումար աշխատել: Միայն թե պետք չէ անհոգության զոհը դառնալ ու ինքնահոսի թողնել գործերը: Հարմարավետության ձգտումն ու սերը հաճույքների հանդեպ կարող են վնասել նույնիսկ ամենաանընկճելի կամքին:



Կենդանու ընդհանուր բնութագիրը

Այս նշանն առանձնանում է մեծ ընկալունակությամբ ու զգացմունքների սրությամբ: Կատվի տարում ծնվածը էքստրասենսորային հատկություններով է օժտված: Նա փորձում է խուսափել բացասական էներգետիկա ունեցող վայրերում լինելուց: Կատուն զգոն է նույնիսկ հանգստի ժամանակ: Նա նրանցից չէ, ով գլուխն ավազների տակ է թաղում: Այն ինչ մտահղացել է, պետք է ամենայն մանրամասնությամբ նախապատրաստի ու առանց ավելորդ աղմուկի մինչև վերջ ի կատար ածի: Կատուն խուսափում է բախումներից: Վագրի կատաղի հարձակողական ոճին հակառակ՝ նա նախընտրում է պայքարի էլեգանտ ու խելացի ոճը:

Սիրելի մարդկանց հետ նա շատ քնքուշ է, բայց միշտ որոշակի հեռավորություն է պահում նրանցից: Եվ չնայած Կատուն իր բոլոր ուժերը կներդնի նրանց բարեկեցության համար, իր սեփական ներքին կյանքը սրբության նման պահպանում է: Ներքին հավասարակշռության շնորհիվ Կատվի հետ շփումը միշտ շատ հաճելի է:

Կատվի անհատական գծերը

Կատվի տարում ծնվածը չի սիրում առանձնանալ, ցանկացած գնով ուշադրության կենտրոնում հայտնվել: Չնայած իր ծածկամտությանը՝ նա հիանալի դասավորում է իր կյանքը ու հաճախ ամենից համեղ պատառին է տեր դառնում: Նրա ներքին հավասարակշռությունը դրսևորվում է մտերիմների հանդեպ հոգատարության ու համեստ, չափավոր կենսակերպի ձևով: Շրջապատի աչքերում նա նուրբ ու նույնիսկ թույլ մարդու տպավորություն է թողնում: Նա վստահություն չի առաջացնում կենդանակերպի ավելի ուժեղ նշանների մոտ:

Որպես ծանոթ նա շատ հաճելի անձնավորություն է, սակայն երբ պետք է իր վրա պարտականություններ վերցնի, խոշորացույցով է նայում համաձայնագիրը մինչև այն ստորագրելը: Քանի որ այս կենդանին հակված չէ կիսել ուրիշի ցավը, խուսափում է շատ մոտ հարաբերություններից: Նրան հաճախ էգոիստ են համարում, իսկ նա պարզապես անկախ է: Չնայած որ շատ հուզական է, նրա նույնիսկ ամենաջերմ զգացմունքները այրող չեն: Նա մտերիմներին տալիս է այն, ինչն իսկապես գնահատում է, իսկ ահա իր սիրուն արժանի մարդուն գտնելը Կատվի համար բարդ գործ է:

Ինչպես ճանաչել Կատվին

Կատվին հեշտ է ճանաչել անթերի վարքից, շարժումների նրբագեղությունից ու հանգիստ գործելաոճից: Նա անթերի ճաշակով ու բնատուր էլեգանտ անձնավորություն է, և նրա այդ հատկանիշներն աննկատ չեն մնում: Նա անկեղծ է, դաստիարակված, բարեհամբույր, կարողանում է լսել: Նրա հետ շփվելը իսկական հաճույք է: Կատուն պաշտում է հարմարավետությունը, ճոխությունն ու հաճելի մթնոլորտը, երբեք չի շտապում: Նա կյանքի գեղեցիկ կողմերով հիանալու վարպետ է: Կատվին կարելի է ճանաչել նաև ցանկացած կոնֆլիկտի հանդեպ իր տածած զզվանքի միջոցով: Նա հոգեկան ու ֆիզիկական հարմարավետություն է փնտրում, դրանից կարող է թույլ ու ապատիկ թվալ: Նա կհասնի իր ուզածին, չնայած հաճախ թվում է, թե հապաղում է ու հետ է ընկել:


рекламные партнерские программы

Բացասական կողմերը

Կատուն օգտվում է մարդկանց վրա ազդելու իր կարողությունից, իմանում է գաղտնիքներն ու օգտագործում է ուրիշների արժեքավոր գաղափարները: Նրան չի հերիքում նորույթի ոգին, նա ավելի շատ նման է հիանալի իմիտատորի: Նա ոչ միայն օգտվում է ուրիշների գաղափարներից, այլև իր հմայքի ու լավ շարժուձևի շնորհիվ ունակ է օգտվել նաև ուրիշների էներգիայից: Այս իմաստով նա կարող է մակաբույծի վերածվել:

Եվս մեկ տհաճ գիծ՝ ամեն գնով սեփական ներքին աշխարհը թաքցնելը: Նա քաղաքավարի է ու կիրթ, բայց միշտ պահում է գաղտնիքների իր գոտին, որտեղ ոչ ոք չի կարող մուտք գործել:

Անձնական հետաքրքրությունները

Կատուն ամենից առաջ ուզում է հնարավորինս անհոգ ու հարմարավետ գոյություն ապահովել իր համար: Նա կյանքում ոտնաթաթերի վրա է առաջ շարժվում՝ նախընտրելով ոչինչ չիմանալ այդ կյանքի մութ կողմերի մասին: Նա սիրում է հանգիստ ու անհոգ կյանքը, դրա համար էլ ձգտում է նյութականապես ապահովել ինքն իրեն ու հասարակության մեջ լավ դիրք զբաղեցնել:

Կատվի համար շատ կարևոր է անձնական անվտանգությունը: Նույնիսկ սիրային հարաբերություններում փնտրում է համբերատար և հուսալի մարդու: Այդպես նա կարող է անել այն, ինչ խելքին կփչի: Կատուն նախընտրում է հարմարավետ ու բնական կտորներից հագուստը, միշտ հագնվում է նորաձևության վերջին միտումներով՝ ցանկանալով իրեն նրբաճաշակ ու էլեգանտ անձնավորություն ներկայացնել: Նա հյուրասեր տանտեր է:

Ներքին կոնֆլիկտները

Կատվին անհրաժեշտ է անխոցելի պահել իր ներքին աշխարհն ու միաժամանակ երջանկացնել մտերիմներին, և սա հիմնական կոնֆլիկտն է, որին նա բախվում է: Երբ նա առավելագույն ուշադրություն է դարձնում ընտանիքին, ինչը մեծ հաճույքով է անում, անսպասելիորեն պարզվում է, որ նրա ներքին պաշտպանությունն ավելի խոցելի է, քան իրեն թվում էր: Դա ճնշում է Կատվին: Եվ ինչքան էլ ուժգին նա սիրի ինչ-որ մեկին, ունակ չէ ամբողջությամբ կիսել նրա տանջանքն ու ցավերը: 

Մյուս խնդիրը մարդկանց չվստահելն է, աննկատ մնալու ու զգույշ առաջ շարժվելու սովորույթը: 
Եվ վերջապես, չնայած նրան, որ Կատուն ամեն գնով ձգտում է խուսափել բաց առճակատումից, նա ամենայն նախանձախնդրությամբ պաշտպանում է իր հետաքրքրություններն ու անխուսափելիորեն պաշտպանողական և սպառնալից դիրք է գրավում:



Համատեղելիությունը

Կատուն իրեն ամենից լավը զգում է Այծի հետ: Երկուսին էլ բնորոշ է լավ ճաշակը և հաճելի, հարմարավետ կյանքի հանդեպ սերը:

Երկու Կատու նույնպես շատ լավ զույգ կկազմեն:

Շան և Խոզի հետ հնարավոր են լավ հարաբերություններ, առաջինի հետ՝ նրա անկեղծության, իսկ երկրորդի հետ գեղեցիկ կյանքի հանդեպ սիրո շնորհիվ: Խոզն իր ջերմ էությամբ ուրախություն կբերի Կատվի կյանք:

Փառասեր Աքաղաղի հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Զգայուն ու ծածկամիտ Կատուն, որը խուսափում է աչքի ընկնել, չի տանի Աքաղաղի պարծենկոտությունը:

Նույնը վերաբերում է նաև Վագրին, որին Կատուն շատ ագրեսիվ է համարում, իսկ նրա վարքը՝ կեղծ ու շինծու: Սակայն լինում են դեպքեր, երբ այս երկուսը հաջող զույգ են կազմում՝ լրացնելով մեկը մյուսին:


рекламные партнерские программы

 



14.12.2017 881 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։