Դեկտեմբերի աստղագուշակը
01.12.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դեկտեմբերի սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածում ձեզ շատ հաճելի շփումներ են սպասվում, չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Մտերիմների հետ հարաբերություններն ավելի հանգիստ ու ներդաշնակ կդառնան, եթե հաղթահարեք հույզերը, առանց մտածելու չխոսեք ու չգործեք: Շատ Խոյեր այս հատվածում ավելի հասուն կդառնան, հրաժեշտ կտան իրենց մոլորություններին, պատանեկան մինիմալիզմին, որն առաջ բարդացնում էր նրանց կյանքը:
 

Ամսվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Կյանքում շատ բան կփոխվի, իսկ դուք միշտ չէ, որ պատրաստ կլինեք այդ փոփոխություններին: Կշռադատված որոշումներ ընդունելու, ուրիշների համար պատասխանատվություն վերցնելու անհրաժեշտություն կլինի, իսկ դուք դա չեք ուզենա անել:
 

Խնդիրներ կարող են ծագել աշխատանքի մեջ: Դրանք հատկապես հավանական են նրանց մոտ, որոնց գործունեությունը կենտրոնացվածություն ու կարգապահություն է պահանջում: Ծանրաբեռնվածությունը կաճի, երբեմն ձեզ համար դժվար կլինի ամեն ինչ հասցնելը:


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ձեզ շատ հագեցած ամիս է սպասվում: Այն անսպասելի իրադարձություններով լի կլինի: Անակնկալներից մի զարմացեք, բացված բոլոր հնարավորություններից օգտվելու համար պատրաստ եղեք փոխել պլանները:
 

Դեկտեմբերի սկզբին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հատկապես, եթե ինչ-որ բան ձեզ ուզածով չընթանա: Կնյարդայնացնեն մարդիկ, որոնց հետ առաջ լավ էիք լեզու գտնում, կուզենաք սահմանափակել կապերը, հնարավոր է՝ նույնիսկ վերջ տալ որոշ հարաբերությունների: Բոլոր դեպքերում աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր խոսքերն ու արարքները:
 

Դեկտեմբերի երկրորդ կեսն առաջինից ավելի հեշտ կլինի: Այն վաղուց դրված նպատակներին հասնելու, վերջին շրջանում ծագած դժվարությունները կարգավորելու հնարավորություն կտա: Լավ հասկանալով, թե ինչ և ինչու եք անում՝ մի խնդրից մյուսը չեք անցնի, կաշխատեք հնարավորինս հետևողական գործել:



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Դեկտեմբերը ձեր սպասածից հանգիստ կանցնի: Դա կհիասթափեցնի նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ամսվանից մեծ ակնկալիքներ ունեին: Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, ավարտին հասցնել այն, ինչի վրա մեծ ուժեր էիք ծախսել, կպարզեք անհասկանալի մնացած պահերը: Սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք ու բարեբախտաբար, ժամանակին կստանաք այն:
 

Աշխատանքի մեջ զգույշ եղեք, հատկապես եթե այն ամենատարբեր մարդկանց հետ շփումներ է պահանջում: Շատ հեշտությամբ կվստահեք նրան, ով արժանի չէ դրան, կմասնակցեք ինչ-որ կասկածելի նախագծի: Տարաձայնություններ կարող են ծագել ղեկավարության ու գործընկերների հետ, չի բացառվում ինչ-որ մեկը փորձի ձեզ վրա բարդել սեփական սխալների համար պատասխանատվությունը:
 

Դեկտեմբերի երկրորդ կեսն առաջինից ավելի հաճելի կլինի: Այն թույլ կտա կենտրոնանալ իսկապես կարևորի վրա: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ եկել է սեփական կյանքում փոփոխություններ անելու ժամանակը, քանի որ նրանց նպատակներն ու առաջնահերթությունները կփոխվեն:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Դեկտեմբերն անհանգիստ ու հագեցած կլինի: Երբեմն իրադարձությունները չափազանց արագ կզարգանան, ստիպված եք լինելու կայծակնային արագությամբ որոշումներ ընդունել, իսկ դա հեշտ չի լինի: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր սովոր են հենվել մեկ ուրիշի վրա, ամեն քայլն անելուց առաջ խորհրդակցել: Հիմա ձեզանից ինքնուրույնություն կպահանջվի:
 

Միշտ չեք մտածի ձեր արարքների ու խոսքերի հետևանքների մասին, երբեմն կվիրավորեք մարդկանց չմտածված արտահայտություններով ու գործողություններով: Կարող են տարաձայնություններ ծագել: Կփորձեք հարթել սուր անկյունները, բայց փոխադարձ դժգոհությունը կմնա:
 

Դեկտեմբերի երկրորդ կեսը կփոխի անցյալի շատ իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Տրամադրությունը կլավանա, շատ բաների մեծ լավատեսությամբ կնայեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, չի բացառվում իրադարձությունների այնպիսի ընթացքը, որի շնորհիվ ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես դեպի լավը կփոխեք:
 

Վստահեք ինտուիցիային: Հաճախ հենց նրա շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակն ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Դեկտեմբերի սկզբին հանգստություն պահպանելը կարևոր կլինի: Եթե խելամիտ լինեք, շատ բանի կկարողանաք հասնել, կլուծեք կարևոր հարցերը, որոնց վրա վերջին շրջանում գլուխ էիք կոտրում: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, անհանգստության պատճառներն էլ կքչանան:
 

Միայն թե ամսվա կեսին հնարավոր են որոշ տհաճ պահեր ու աննշան դժվարություններ; Ամենայն հավանականությամբ՝ դրանք կապված կլինենք աշխատանքի, բիզնեսի կամ գործնական հարցերի հետ; Պետք է իրար չխառնվեք, արագ ճիշտ որոշում ընդունեք: Ձեզ կօգնեն հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները, որոնց վստահում եք:
 

Դեկտեմբերի վերջին հոգնածությունը կկուտակվի; Հնարավոր է՝ գործեր սովորականից շատ լինեն և դրանք հասցնելու համար ստիպված լինեք զոհել հանգիստը: Լավ է չգերագնահատել ուժերը: Մտածեք, թե ինչը կարող է սպասել մինչև մյուս տարի:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հեշտ ու հաճելի կանցնի դեկտեմբերի սկիզբը: Այդ ժամանակ ձեզ շատ հիշարժան պահեր ու հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, անսպասելի պատահարները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հնարավոր կդառնա հին կոնֆլիկտների կարգավորումը, կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Տպավորություն կստեղծվի, որ ամեն ինչ հարթվում է, և դա ձեզ շատ կուրախացնի:
 

Դեկտեմբերի կեսը նոր խնդիրներ ու դրանց հետ կապված ապրումների առիթներ կբերի: Աշխատեք պահպանել ինքնավստահությունը: Անլուծելի խնդիրներ չեն լինի, այնպես որ՝ ձեզ անհրաժեշտ է պարզապես շարժվել ընտրված ուղով ու չմոռանալ նպատակների մասին:
 

Ամսվա վերջը նորից լավ նորություններ կբերի, ինչպես նաև կայունություն, որի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Ապագայի պլաններում որոշակիություն մտցնելուց հետո անհամբեր կսպասեք նոր տարվան: Բայց մտածածն իրագործել հնարավոր կլինի նաև ավելի շուտ՝ մինչև նոր տարին:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Չափից դուրս շատ բան կուզենաք ինքնուրույն անել, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ: Հին ընկերները ձեզ չեն մերժի, նորերն էլ ձեր կողմը կանցնեն: Հնարավոր են նշանակալի փոփոխություններ գործնական դաշտում, որոշ դեպքերում չի բացառվում իսկական բեկումը: Բայց պետք չէ մտածել, որ ամեն ինչ հեշտությամբ է տրվելու: Հակառակը՝ ուզածը ստանալու համար պետք է շատ աշխատեք:
 

Դեկտեմբերին կարող են հիշեցնել անձնական բնույթի հին խնդիրները: Հնարավոր չի լինի տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է, պետք է ինչ-որ բան փոխեք: Որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ կվարվեք: Հետևեք մյուսներին, և դա կօգնի շատ հարցերին պատասխաններ ստանալ:
 

Դեկտեմբերի վերջը խոստանում է ուրախացնել: Այդ հատվածում հնարավոր են երկար սպասված լավ նորություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Ավելի լավատեսորեն կտրամադրվեք, իսկ դա շատերին դուր կգա:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Դեկտեմբերը անհանգստության լուրջ առիթներ չի ստեղծի, իսկ ահա լավ նորությունների ու հաճելի իրադարձությունների պակաս չեք զգա: Ձեզ ավելի ուժեղ ու վստահ կզգաք, կստանձնեք այն գործերը, որոնցից առաջ չէր հաջողվում գլուխ հանել: Չի բացառվում՝ նոր առաջադրանքներ լինեն, որոնց համար շատ ուրախ կլինեք, քանի որ հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ:
 

Ամսվա կեսը աշխատանքի մեջ հաջողություններ ու ֆինանսական վիճակի բարելավում է խոստանում: Կկարողանաք սպասվածից շատ գումար ստանալ, ընտանիքի համար անհրաժեշտ իրեր կգնեք: Կարող եք տեղափոխություն պլանավորել կամ վերանորոգում սկսել: Մի քանի տարբերակներից կընտրեք լավագույնը:
 

Դեկտեմբերի վերջին ստիպված եք լինելու հուզվել: Այդ հատվածում շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Չեն բացառվում թյուրիմացությունները, ոչ մեծ ցավալի կորուստները: Երբեմն իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, ստիպված պետք է լինեք ջանքեր գործադրել դրանից գլուխ հանելու համար:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Դեկտեմբերի սկիզբը հեշտ չի լինի: Եվ խոսքն այստեղ ոչ այնքան իրադարձությունների, որքան դրանց հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ է: Կթվա, թե ձեզանից քիչ բան է կախված, և դրա հետ հաշտվելն անհնարին կլինի: Դրա համար էլ շատ ուժեր կծախսեք պայմանների դեմ պայքարի վրա ու չեք մտածի, որ կարելի էր վարքի ճիշտ ձև ընտրել, փոխել վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ:
 

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Ամսվա կեսին պարզ կդառնա՝ ինչպես հաջողության հասնել գործերում: Բացի այդ, մարդիկ կհայտնվեն, որոնք կօգնեն հաղթահարել խոչընդոտները; Վճռականության ու ամրության շնորհիվ հաղթանակ կտանեք մրցակիցների հանդեպ, կամրապնդեք ձեր դիրքերը; Անհանգստությունն ու տագնապը կմնան անցյալում:
 

Դեկտեմբերի վերջին ձեզ համար կարևոր կդառնան անձնական հարաբերություններն ու ընտանեկան գործերը: Մտերիմների հետաքրքրությունները առաջնահերթ համարելով՝ կմոռանաք սեփական ցանկությունների մասին ու կսուզվեք ուրիշների խնդիրների լուծման մեջ:



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Դեկտեմբերը հաջող կդասավորվի: Միայն ամսվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, որոնց պատճառով պետք չէ անհանգստանալ: Բոլոր դժվարություններն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Բացի այդ, խնդիրները լուծելիս շատ բան կսովորեք ու պատասխաններ կստանաք կարևոր հարցերին:
 

Ամսվա կեսը լավ նորությունների ու հետաքրքիր առաջարկների շրջան կլինի: Ձեզ նաև շատ աշխատանք է սպասվում: Պետք է լուրջ որոշումներ ընդունեք, ընդ որում՝ միայնակ, քանի որ չի լինի մեկը, որի հետ կկարողանաք խորհրդակցել: Բացարձակ հանգստություն պահպանելը նման պահերին հեշտ չի լինի, բայց կկարողանաք վերահսկել հույզերն ու միակ ճիշտ ձևով վարվել:
 

Դեկտեմբերի վերջը հարմար է շփումների ու ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Հեշտությամբ կկռահեք մարդկանց իրական ցանկություններն ու մտադրությունները, ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Հավանական են հաճելի ծանոթություններ:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Դեկտեմբերի սկզբին չեն բացառվում տհաճ պահերը; Հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր կենտրոնացած են աշխատանքի վրա ու ձգտում են նրանում հաջողության հասնել: Կուզենաք անհաղթելի ռազմավարություն մշակել, բայց դա հիմա, ցավոք, անհնար է: Պետք է ռիսկի դիմեք, իսկ դուք դա չեք ուզենա: Ձեր ուժերին կասկածելով՝ շատ զգույշ կգործեք ու մի շարք հնարավորություններ կկորցնեք: Ամեն ինչ ավելի հեշտ կտրվի, եթե վստահ լինեք ձեր համախոհների վրա, իմանաք, որ նրանց վրա կարելի է հենվել դժվար պահերին:
 

Ամսվա կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի, հագեցած ու արդյունավետ շրջան կսկսվի: Հաճախ պայմանները ձեզ համար հաջող կդասավորվեն, բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, կգտնեք իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Ուսման ու որակավորումը բարձրացնելու համար հարմար շրջան կգա:
 

Ամսվա վերջը թուլանալու ու ուրախանալու հնարավորություն կտա: Ծանրաբեռնվածությունը կնվազի, կկարողանաք զբաղվել ձեզ համար հաճելի գործերով: Մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Ամսվա սկզբին անհանգստանալու առիթներ կստեղծվեն, բայց դրական միտումների ազդեցությունն ընդհանուր առմամբ ուժեղ կլինի։ Կհաջողվի պաշտպանել ձեր հետաքրքրությունները, զինաթափել թշնամիներին: Այս շրջանը հետաքրքիր կլինի, և հաջողության հասնելով՝ կհավատաք ձեր ուժերին, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ: Մարդիկ, ովքեր առաջ կասկածում էին ձեր ունակություններին, կփոխեն իրենց կարծիքը: Հնարավոր է՝ հենց նրանք դառնան ձեր ամենահուսալի համախոհները:
 

Հագեցած շրջանին փոխարինելու կգա ավելի հանգիստ շրջանը: Դեկտեմբերի երկրորդ կեսը նվիրված կլինի փոքրիկ գործերին, որոնցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք կունենա: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը: Բայց փորձեք ամեն ինչին առավելագույնս լուրջ վերաբերվել, քանի որ դա թույլ կտա հասնել լուրջ, այլ ոչ թե ժամանակավոր հաջողությունների:
 

Ամսվա վերջը նոր հնարավորությունների շրջան է: Դրանցից օգտվելն այնքան էլ հեշտ չի լինի, երբեմն քաջություն կպահանջվի: Բայց դուք ռիսկի կդիմեք ու ճիշտ կվարվեք:


Загрузка...
Категория: Ամսվա | Добавил: Moder-003
Просмотров: 1295 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES