ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 14
13.04.2018, 19:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անսպասելի իրադարձություններով լի կլինի։ Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, գրավիչ արկածներ։ Ձանձրանալու ժամանակ չեք ունենա։ Շրջապատողները միշտ չէ, որ ձեր գաղափարներին աջակցություն ցույց կտան։ Բայց դա ձեզ չի անհանգստացնի։ Պատրաստ կլինեք ինքնուրույն գործել։ Կիմանաք, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար։ Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց լավ է խաղասեղանին շատ բան չդնել։

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողել։ Ինքներդ էլ արագ համակրանքով կլցվեք մեկի հանդեպ, ում առաջին անգամ եք տեսնում։ Բայց հիշեք, որ սխալվելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հակված կլինեք մանրուքներին չափից դուրս մեծ ուշադրություն դարձնել։ Մյուս կողմից էլ, շատ կարևոր բաներ աննկատ կմնան, որի հետևանքով ռիսկի եք դիմում սխալներ անել։ Զգույշ եղեք գումարի հետ։ Խուսափեք չպլանավորված ծախսերից ու գնումներից։ Ցանկալի չէ վարկ վերցնել, հատկապես՝ եթե խոսքը մեծ գումարի մասին է։

Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը։ Կթվա, թե նրանք հաշվի չեն առնում ձեր կարծիքը, հոգ են տանում միայն սեփական բարեկեցության մասին։ Բայց դա այնքան էլ այդպես չէ։ Պարզապես այսօր հակված կլինեք շատ բան մռայլ գույների ներքո տեսնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խուսափեք գերհոգնածությունից։ Հոգնելու դեպքում տրամադրությունը կփչանա, շուրջն ամեն ինչ կսկսի նյարդայնացնել։ Չի բացառվում, որ անսպասելի ծագած խնդիրների պատճառով ստիպված լինեք հետաձգել պլանավորած գործերը։ Նաև հավանական է, որ մարդիկ, որոնց հետ ժամանակին պայմանավորվածություն եք ձեռք բերել, չպահեն խոստումը։ Բայց պետք չէ հուսահատվել։ Ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն։

Դժվար կլինի կանանց հետ պայմանավորվելը։ Դա վերաբերում է նույնիսկ մոտ հարազատներին ու ընկերուհիներին։ Իսկ ահա տղամարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի։ Աջակցության հարցով կարող եք դիմել նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։ Սովորականից հաճախ նկատողություններ կանեք շրջապատին, չափից դուրս սուր կարտահայտվեք կամ երկիմաստ կատակներ կանեք։ Կենցաղային խնդիրները վեճերի կհանգեցնեն, հատկապես՝ մեծ ծախսեր պահանջող խնդիրները։ Ավելի ուշ կհաջողվի փոխհամաձայնության հասնել ու խաղաղություն հաստատել, միաժամանակ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Այսօր հակված կլինեք գումարը ռիսկի ենթարկել կամ էլ այն ծախսել անպիտան բաների վրա։ Ցանկացած որոշում, որից կախված է ձեր բարեկեցությունը, ինքնուրույն ընդունեք, ոչ ոքի թույլ մի տվեք դա անել ձեր փոխարեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ հանգստանալու, ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Օրն ավելի հարմար է զվարճանքների, քան աշխատանքի ու այլ օգտակար զբաղմունքների համար։ Կենտրոնանալը դժվար կլինի, հաճախ սխալներ կանեք, չեք նկատի մանրուքները։ Տված խոստումները կատարելը բարդ է լինելու, բայց բոլոր դեպքերում փորձեք անել դա։ Եթե այսօր ինչ-որ մեկին հուսախաբ անեք, ձեզ երկար ժամանակ չեն ների։

Չեն բացառվում տարաձայնությունները սիրելիի հետ։ Փոխադարձ պահանջներն ու ակնկալիքները լուրջ չեն լինի, բայց այսօր դրանք ձեզ կարևոր կթվան։ Ավելի ուշ այս օրվա իրադարձությունների մասին հիշելով՝ չեք կարողանա հասկանալ, թե ինչու էիք այդքան սուր արձագանքում ամենին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ, հագեցած ու հետաքրքիր օր է։ Շատ օգտակար բաներ կանեք ձեր ու շրջապատի համար։ Հնարավորություն կունենաք օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։ Վճռական կգործեք, ժամանակը զուր չեք վատնի։ Նման մոտեցումը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Հավանական է սիրային պատմության սկիզբ։

Օրը հարմար է գնումների համար։ Հատուկ ուշադրություն կդարձնեք անսովոր, էքստրավագանտ իրերին։ Այդպիսի գնումները հաջող կլինեն ու երկար կուրախացնեն ձեզ և մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով, տագնապել այնպիսի բաների համար, որոնց պատճառը ձեզ էլ հասկանալի չէ։ Ապրումները հաղթահարել կօգնեն օգտակար ու հետաքրքիր զբաղմունքները։ Այնպես որ՝ արժե ավելի շատ գործեր պլանավորել։ Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես, եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատին։ Շատ բան մռայլ գույների մեջ կտեսնեք ու չեք կարողանա ճիշտ գնահատել ձեր ուժերը։

Լավ ծանոթ կանանց հետ կարող եք խոսել ձեզ անհանգստացնող ամեն ինչի մասին։ Նրանք օգտակար խորհուրդներ կտան, կաջակցեն դժվար իրավիճակում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր սովորականից զգայուն կլինեք, հաճախ կվիրավորվեք շրջապատից, ցանկացած նկատողություն սրտին շատ մոտ կընդունեք։ Երբեմն դա կոնֆլիկտների ու վեճերի կհանգեցնի, որոնցից հետո ձեզ մեղավոր կզգաք ու չեք իմանա՝ ինչ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Կարևոր հարցերն աշխատեք ինքնուրույն լուծել, խորհուրդների հարցով չդիմել, եթե կարելի է առանց դրանց։

Շատ բանի կհասնեք, եթե կառավարեք հույզերն ու էներգիան խաղաղ հունի մեջ դնեք։ Օրը հետաքրքիր հնարավորություններ կբացի, կյանքում ինչ-որ բան փոխելու շանս կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ լավ բաներ խոստացող բարենպաստ օր է։ Թարմ գաղափարներ ու նոր պլաններ կունենաք, բացի այդ, պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս ի հայտ եկած խնդիրները։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Դրանք սպասվածից ավելին կլինեն։ Իսկ դա նշանակում է, որ չպլանավորված գնումներ անելու, մտերիմներին նվերներով ուրախացնելու կամ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

Մտածեք աշխատանքի մասին։ Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները ու ամրապնդել դիրքերը։ Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ օգտակար տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում անգամ չունեին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է։ Այն թույլ կտա շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Լավ գլուխ կհանեք բարդ հարցերի լուծումից, հաճույքով կօգնեք նրանց, ովքեր կխնդրեն ձեզ։ Չեն բացառվում անսպասելի առաջարկներն ու հրավերները։ Այդ առաջարկներն ու հրավերները այնքան գրավիչ կլինեն, որ հաճույքով կփոխեք պլանները դրանք ընդունելու համար։ Հավանական են ուղևորություններ։ Դրանք հետաքրքիր կանցնեն ու թույլ կտան հաճելի ծանոթություններ հաստատել։

Հեշտությամբ որոշումներ կընդունեք, շատ հարցերում հույս կդնեք ինտուիցիայի վրա։ Մեծ մասամբ այն ձեզ հուսախաբ չի անի։ Միակ բացառությունը ֆինանսներն են։ Այստեղ հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում։ Այն շատ հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար։ Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ ու խճճված իրավիճակներից, ելք գտնել բարդ դրությունից։ Հաճախ օգտակար կլինի նախկինում ստացած փորձը։ Ձեր նախկին սխալները չեք կրկնի, այնպես որ՝ լուրջ դժվարություններ չեն առաջանա։ Կարճատև ուղևորությունները լավ կանցնեն ու կբարձրացնեն տրամադրությունը։

Կարող եք հյուրեր ընդունել։ Ձեր տանը ամենատարբեր մարդիկ լավ ժամանակ կանցկացնեն, ուրախ կլինեք տեսնել նրանց։ Օրը հարմար է նաև սիրային ժամադրությունների համար։ Դրանք անմոռանալի կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հանգիստ կանցնի։ Այն հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին ժամանակներս մեծ ուժեր խլած նախագծերում վերջակետներ դնելու համար։ Մի քիչ կլավանա ֆինանսական վիճակը։ Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը։ Մանկության ու պատանեկության շրջանի ընկերների հետ տեսակցելու, հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Շփումները հաճելի կլինեն։

Բուժիչ պրոցեդուրաները այսօր արդյունավետ կլինեն։ Սպորտով զբաղվելն էլ կլավացնի տրամադրությունը։ Ֆիզիկական լավ մարզավիճակում կլինեք։ Գերհոգնածությունը քիչ հավանական է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: armenlur
Просмотров: 3110 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES