Աստղագուշակ․ հոկտեմբերի 28

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Գործերում նշանակալի առաջընթացի հասնելու հնարավորություն կունենաք։ Դրա համար անդադար պետք է հիշեք ամենակարևոր նպատակների մասին, մանրուքների պատճառով չշեղվեք։ Հեշտ չեն դասավորվի հարաբերություններն աշխատավայրում։ Բոլորը համաձայն չեն լինի նրան, թե ինչպես եք դնում առաջնահերթությունները։ Հետո, իհարկե, պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ է արվել։
 

Օրը վատը չէ նոր ծանոթությունների, շփման շրջանակները ընդլայնելու համար։ Կարող եք սիրային հարաբերություններ սկսել կամ ամրապնդել եղածը։ Ճիշտ է, երկուսն էլ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն։ Մի տաքացեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հակված կլինեք արագ որոշումներ ընդունել, հաշվի չառնել այն, ինչ կարևոր է թվում ու հակասական արարքներ գործել։ Բոլոր դեպքերում ձեր ուզածով վարվելու ձգտումը, կանոնները մերժելը կարող է մեծ տհաճություններով ավարտվել։ Զգույշ եղեք աշխատանքի մեջ, հատկապես եթե ձեր լավ աշխատանքից է կախված նաև մյուսների բարեկեցությունը։
 

Ամենալուրջ գործերը պետք է պլանավորել օրվա առաջին կեսի համար, քանի որ ավելի ուշ ավելի դժվար կլինի դրանց անհրաժեշտ ուշադրություն դարձնելը։ Երեկոն կուրախացնի ձեր ամենամտերիմ մարդկանց մասին լավ նորություններով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հնարավոր են լուրջ փոփոխություններ մասնագիտական ոլորտում։ Չնայած օրը գործնական ակտիվությամբ չի առանձնանա, բայց կարիերայի հետագա զարգացման հետ կապված մտորումների առիթ կունենաք։ Չի բացառվում՝ որոշեք զբաղվել նոր աշխատանքով կամ փոխեք գործունեության բնույթը։ Դրա համար ամենալավ պահն է։
 

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն։ Այստեղ այնպիսի բան չի լինի, որը կարող է վշտացնել ձեզ։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները։ Կաշխատեք ուրախացնել սիրելիին, նա էլ ձեզ նույն ձևով կպատասխանի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Մտածեք ապագայի մասին։ Ճիշտ որոշումներ կընդունեք ու պլաններ կկառուցեք, որոնք մոտ ժամանակներս կհաջողվի կյանքի կոչել։ Հավանական են փոփոխություններ մասնագիտական դաշտում։ Դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ։ Կարող եք գաղափարներով կիսվել գործընկերների հետ, լրիվ նոր բան առաջարկել։ Ձեզ կաջակցեն։
 

Մտերիմների հետ շփումներում ճկուն եղեք։ Խոսեք սիրելի մարդու հետ այն մասին, ինչը կարևոր է երկուսիդ համար։ Դա կօգնի խուսափել տարաձայնություններից ու վեճերից։ Օրը հարմար է համատեղ ուղևորություններ պլանավորելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բայց դրա համար պետք է գործեք անսովոր մեթոդներով։ Բացի այդ, պետք է արագ որոշումներ ընդունեք ու երբեմն նման պահերին ձեզ վստահ չեք զգա։ Որոշ Առյուծներ ստիպված կլինեն գործարքի գնալ սեփական խղճի հետ ու միավորվել մցակիցների հետ։ Բաց ու ազնիվ դիմակայությունը քիչ հավանական է, իսկ ահա խարդավանքները, որոնց մեջ ձեր կամքով կամ ձեզանից անկախ կներգրավվեք, չեն բացառվում։
 

Հակված կլինեք բացասական հույզերը թափել շրջապատի վրա, այնպես որ՝ ձեզ հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Երբեմն ձեր նյարդայնության զոհը կդառնան ամենամտերիմները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այսօր շատ հարցերի շուրջ պետք է վիճեք, մասնակցեք բանավեճերին, որոնք միշտ չէ, որ կառուցողական կլինեն։ Նույնիսկ ամենասուր պահերին կպահպանեք ինքնատիրապետումը, հանգիստ կընդունեք քննադատությունը, կփորձեք ցանկացած նկատողությունից օգուտ քաղել, չեք վիրավորվի նրանցից, ովքեր չեն աջակցի ձեր գաղափարները։
 

Ձեր վարքին հետևելով՝ շատերը հարգանքով կլցվեն ձեր հանդեպ, իսկ ինչ-որ մեկը կարող է և սիրահարվել։ Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, շատ փոխադարձ պահանջներ կմնան անցյալում։ Չեն բացառվում նոր սիրային ծանոթությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը վատը չէ մասնագիտական խնդիրները լուծելու համար, ընդ որում՝ և՛ նրանք, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում, և՛ միապաղաղ ու միօրինակ խնդիրները։ Ձեզ կհաջողվի առաջ անցնել մրցակիցներից մանրուքները չնկատելու, ձեր հնարավորությունները ըստ արժանվույն գնահատելու շնորհիվ։ Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ պետք կգա աշխատանքի մեջ ու ձեր առաջ ճանապարհ կբացի դեպի մասնագիտական բարձունքները։
 

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները։ Չեն բացառվում ընտանիքում հաճելի իրադարձությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը փոփոխություններ կբերի։ Սկզբում դրանք շատ հաճելի կթվան, բայց նույնիսկ այդ դեպքում պետք չէ կառչել հնին, փորձել պահպանել գործերի սովորական ընթացքը։ Հենց կյանքը փոխելու պատրաստակամությունից է կախված հաջողությունը։ Կփոխվեն և՛ գործընկերները, և՛ անձնական կապերը, և՛ առաջնահերթությունները, և՛ շատ բաների հանդեպ հայացքը։
 

Ապրումները կարող են ազդել ինքնազգացողության վրա, այնպես որ՝ հոգ տարեք առողջության մասին։ Աշխատեք չհոգնել, հանգիստ անցկացնել երեկոն։ Լավ է խուսափել ավելորդություններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հարմար օր է վճռական գործողությունների համար, հատկապես՝ մասնագիտական ոլորտում։ Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք։ Չի բացառվում, որ դրա համար ստիպված լինեք ռիսկի գնալ, բայց դա ձեզ չի վախեցնի։
 

Շատ օգտակար ու հեշտ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Կարող եք կարևոր զրույցներ սկսել, քննարկել բարդ խնդիրները։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ։ Շատերին հաճելի կերպով կզարմացնի խնդիրների խորքը թափանցելու ձեր ունակությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հանգիստ օր է։ Շատ իրադարձություններ ձեզ կուրախացնեն։ Հնարավորություն կունենաք ավարտել սկսած գործերը, մոտենալ կարևոր ու պատասխանատու խնդրի լուծմանը։ Դրված նպատակն ավելի կմոտենա, իսկ դրան հասնելը միայն համբերատարության ու համառության հարց կդառնա։ Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։
 

Հուզական դաշտը բարենպաստ է։ Նույնիսկ հազվադեպ լարված պահերին կպահպանեք ինքնատիրապետումը։ Հենց դրա համար էլ հաճախ կհաջողվի հաշտեցնել վիճողներին, օգնել մտերիմներին հասկանալ միմյանց։ Ընտանիքում հարաբերությունները դեպի լավը կփոխվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ուշադիր եղեք աշխատանքի մեջ։ Լուրջ սխալներ անելու վտանգ կա։ Ամենազգայուն Ջրհոսների համար օրն իսկական փորձություն կդառնա։ Համառ եղեք, աշխատեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, նույնիսկ եթե ձեր ընդիմախոսները ազդեցիկ ու հզոր մարդիկ են։
 

Անձնական հարաբերությունները անհարթ կլինեն, աջակցության կարիք կզգաք, բայց հազիվ թե ստանաք այն՝ ամեն դեպքում ոչ այն ձևով, որ ակնկալում եք։ Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա։ Դրանք բավարար կլինեն իրավիճակից գլուխ հանելու համար։ Օրվա վերջին լավ նորությունները կբարձրացնեն տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում, ճիշտ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, և միշտ ձեզ ամենալավ կողմերով կդրսևորեք։ Այնպես որ՝ հաջողության հավանականությունն այսօր շատ մեծ է։ Լավ է չշտապել, չփորձել հնարավորինս արագ արդյունքների հասնել։ Հիմա դուք ապագայի համար եք աշխատում։
 

Հետաքրքիր գաղափարներ կունենաք, բայց հազիվ թե կարողանաք ինքնուրույն կյանքի կոչել դրանք։ Բայց հոգ չեք, քանի որ շատերը կուզենան օգնել ձեզ։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային կամ ընկերական բնույթ կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



27.10.2018 917 armenlur 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։