Աստղագուշակ․ դեկտեմբերի 1
30.11.2018, 16:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հաջող օր է: Շրջապատողների հետ շփումները հաճելի ու օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր կյանքը շուտով դեպի լավը կփոխվի: Շատերին դուր կգաք և դրա համար համարյա ջանքեր չեք գործադրի: Ամենալավ տպավորությունը թողնելու համար բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:
 

Գումարի հետ կապված գործերում խուսափեք ռիսկից և մի շտապեք գնումներ անելիս: Վտանգ կա, որ շատ կծախսեք անպիտան բաների վրա: Ուշադիր եղեք ձեր իրերին ու փաստաթղթերին, քանի որ ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգ կա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Հակված կլինեք շատ անհանգստանալ այնպիսի բաների համար, որոնք ի վիճակի չեք փոխել, զուր կծախսեք ձեր հոգեկան ուժերը: Շրջապատողներին ձեր ապրումների պատճառը հասկանալի չի լինի, իսկ դա կխանգարի շփումներին: Շատ գործեր սովորականից ավելի ժամանակատար կլինեն միայն այն պատճառով, որ ձեզ չի հաջողվի դրանց վրա կենտրոնանալ:
 

Ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Դա ամենալավ ժամանակն է գործերն ավարտին հասցնելու համար: Կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Լարված հուզական դաշտով բարդ օր է: Մասշտաբային պլաններ լավ է չկառուցեք, քանի որ հազիվ թե կարողանաք դրանք կյանքի կոչել, իսկ եթե ինչ-որ բան չհասցնեք, դժգոհ կմնաք ձեզանից: Լավ է հետաձգել կարևոր գործնական հանդիպումները, հատկապես այն մարդկանց հետ, որոնց լավ չեք ճանաչում:
 

Դժվար կլինի սիրելիի հետ լեզու գտնելը, որը հիմա ձեր հանդեպ քննադատորեն տրամադրված կլինի: Նկատի առեք, որ զրույցների ժամանակ լավ է չվերադառնալ անցյալի տհաճ իրադարձություններին: Իսկ ահա ապագան քննարկելն ու համատեղ պլաններ կառուցելը շատ օգտակար կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հիանալի գաղափարներով ու նոր պլաններով լի կլինի: Արագ կշարժվեք առաջ, բայց երբեմն այնքան կշտապեք հասնել դրված նպատակներին, որ ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք: Լսեք հին ծանոթների խորհուրդները, որոնց լավ հայտնի են ձեր ուժեղ ու թույլ կողմերը: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր և նվերներ:
 

Օրը հարմար է ուսում սկսելու համար: Այն, ինչ կսովորեք, հազիվ թե ձեզ միանգամից պետք գա, բայց հետո անպայման պիտանի կլինի: Երեկոն հետաքրքիր ծանոթություններ է խոստանում նրանց, ովքեր կմասնակցեն աշխարհիկ միջոցառումներին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Անհանգիստ օր է: Հաճախ ինքներդ չեք հասկանա, թե ինչն է անհանգստության պատճառը, որը խանգարում է կենտրոնանալ, անել այն, ինչ պետք է: Ինչ-որ կարևոր բանի մասին մոռանալու, ձեզ վրա հույս դրած մարդկանց հուսախաբ անելու վտանգ կա: Ավելի հեշտ կլինի, եթե նախապես գործողությունների պլան կազմեք ու աշխատեք ամենայն մանրամասնությամբ հետևել նրան:
 

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, երեկոն խոստանում է ավելի հանգիստ ու հաճելի լինել: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները պետք է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Մտքերը հավաքելը դժվար կլինի: Առավոտյան կարող է թվալ, որ օրը բացի ապրումներից ոչինչ չի բերելու ձեզ: Ուրախ կլինեք կենտրոնանալ գործերի վրա, բայց անընդհատ ստիպված եք լինելու շեղվել, ընդ որում՝ հաճախ պետք է լուծեք ուրիշների խնդիրները, որոնք ձեզ ամենևին հետաքրքիր չեն: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խնդրանքներով, բայց չեն շտապի շնորհակալություն հայտնել ձեզ:
 

Օրվա երկրորդ կեսին հին պլանն իրագործելու, ձեզ շատ դուր եկած գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո տրամադրությունը կլավանա: Ցանկալի չէ քննարկել ֆինանսներին, խոշոր գնումներին ու ներդրումներին վերաբերող հարցերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Առավոտը բավականին տհաճ կսկսվի: Պետք է մտածեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրների մասին, իսկ ձեզ ու մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնել հազիվ թե ստացվի: Որոշ Կշեռքներ կհիշեն հին սխալների մասին ու ստիպված կլինեն մեծ ուժեր ծախսել դրանք ուղղելու համար:
 

Հետո գործերն ավելի լավ կընթանան, հաջողությունն էլ կժպտա ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական է օգտակար ինֆորմացիա ստանաք: Ուշադրություն դարձրեք աննշան թվացող մանրուքներին, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարդ օր է: Հաճախ կանհանգստանաք, սրտին մոտ կընդունեք այն, ինչ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Դրանից կարող են օգտվել ձեր թշնամիները, քանի որ ավելի հեշտ է հաղթանակ տանել նրա նկատմամբ, ով կորցրել է հոգեկան հավասարակշռությունը:
 

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ընդ որում՝ դրա պատճառը բոլոր հարցերը հնարավորինս արագ լուծելու, առանց բոլոր տարբերակներն ուսումնասիրելու գործելու ցանկությունն է: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի խորհրդով: Վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը բարենպաստ կլինի, բայց չափից դուրս շատ կանհանգստանաք մանրուքների պատճառով: Դրանում ոչ մի վատ բան չէր լինի, եթե ապրումներով տարվելու արդյունքում ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վտանգը չլիներ: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, հաշվի առեք մյուսների փորձն ու վերլուծեք նրանց սխալները:
 

Վերջին շրջանում հանգիստ չտվող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Աղեղնավորներ գրավիչ գործնական առաջարկներ կստանան ու եկամուտների նոր աղբյուր կգտնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հեշտ չի լինելու: Ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, շրջապատին էլ հաճախ ճիշտ չեք հասկանա, նույնիսկ ամենասովորական նկատողությունների մեջ ձեզ համար վիրավորական բան կտեսնեք; Ամենատպավորվող Այծեղջյուրները կարող են վիճել հին ընկերների հետ, վիրավորել նրանց, ում սիրում են:
 

Աշխատանքի մեջ դժվարություններ կծագեն: Սովորական մեթոդներն անհրաժեշտ արդյունքը չեն տա, պետք է ինչ-որ նոր բան մտածեք, իսկ երևակայությունն այսօր հուսախաբ կանի: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել կամ գոնե հանգիստ քննարկել ստեղծված իրավիճակը: Դա անսպասելի օգտակար կլինի, կօգնի շատ բաների նորովի նայել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Աշխատեք առավոտվանից չհուզվել: Դա բարդ է լինելու, քանի որ իրավիճակն անընդհատ դուրս կգա վերահսկողությունից, ստիպված եք լինելու փոխել պլանները, անել այն, ինչ հոգեհարազատ չէ: Բայց տեղի ունեցողը, որքան էլ զարմանալի է, անպայման օգուտ կտա ձեզ: Ինչ-որ բան կսովորեք, որը շատ շուտով պետք կգա:
 

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն ավելի ու ավելի լավ կգնան: Երեկոն հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում, իսկ ամենակարևորը՝ կուղղեք սխալը, որի համար վերջերս շատ էիք զղջում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Չնայած որոշակի դժվարություններ կարող են ծագել, բայց օրը բավականին հաջող կլինի: Չեք հանձնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան և ճիշտ կվարվեք: Շատ բանի հասնելու շանս կա, բայց դրա համար սեփական ուժերին վստահություն է պետք: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, վեճեր ընկերների հետ:
Ցավոք, այսօր ձեզ ճիշտ չեն հասկանա նույնիսկ ամենամտերիմ մարդիկ:

 

Համբերությամբ զինվեք, աշխատեք հանգիստ պարզել իրավիճակը: Ավելի լավ է ակնարկներ չանել, այլ ամենատհաճ բաների մասին պարզ տեքստով խոսել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1356 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: