Աստղագուշակ․ դեկտեմբերի 2
01.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ գործեր ու հոգսեր կունենաք: Հնարավոր է՝ հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար րոպե անգամ չգտնվի: Բարեբախտաբար, բավականաչափ էներգիա կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար:
 

Շրջապատողները սովորականից հաճախ օգնություն կխնդրեն, երբեմն էլ պարզապես ստիպված կլինեք խառնվել այն մարդկանց գործերին, որոնց ճակատագրի հանդեպ անտարբեր չեք: Կարևոր է նրբանկատ լինել, հակառակ դեպքում հնարավոր են վեճեր: Հատկապես ուշադիր եղեք մտերիմների հետ շփվելիս: Այսօր ձեր շատ նկատողություններ նրանց վիրավորական կթվան:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ակտիվ, վճռական կլինեք, կձգտեք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին: Հաջողության հասնելու շանսերը մեծ են, սակայն պետք է ճիշտ գնահատել հնարավորությունները, չստանձնել այն, ինչից չեք կարողանալու ինքնուրույն գլուխ հանել:
 

Ցավոք, հնարավոր է փչանան ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Կարող են հիշվել հին վիրավորանքները: Հաճախ դժվարություններ կառաջանան ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելիս: Այստեղ յուրաքանչյուրն իր հետաքրքրությունները կպաշտպանի, ոչ ոք չի ուզենա զիջումների գնալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Եթե ինչ-որ բարդ ու կարևոր գործ ստանձնեք, հիանալի գլուխ կհանեք դրանից, արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Կարող եք հաջողությունների հասնել ուսման մեջ, բայց դրա համար համբերատարություն ու զիջումների գնալու պատրաստակամություն է պետք:
 

Հիմա ունակ եք ճիշտ գնահատել ձեր ուժերը, կռահել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Դա շատ օգտակար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն որոշակիություն մտցնել մոտ ապագայի նպատակներում կամ կառուցել հաջորդ տարվա պլանները: Կարող եք զբաղվել պետկազմակերպությունների համար փաստաթղթերի ձևակերպմամբ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շատ հաջող կլինի առավոտը: Այդ ժամանակը հարմար է կարևոր հարցերը լուծելու համար: Այն հնարավորություն կտա բանակցությունները լավ անցկացնել, ավարտին հասցնել սկսածը: Լավ է ոչինչ չհետաձգել, հատկապես եթե կասկածում եք, որ կարողանալու եք հասնել անհրաժեշտ արդյունքին:
 

Երեկոն հանգիստ կանցնի ու լուրջ սխալներ չի բերի: Մտերիմների հետ ընդհանուր գործերն ու ապագայի պլանները քննարկելու հնարավորություն կունենաք: Նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, վեճ չի սկսվի, ու ոչ ոք իրեն վիրավորված չի զգա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շրջապատողներից շատ բան մի սպասեք, նրանք հիմա պարզապես չեն կարողանա ճիշտ հասկանալ ու գնահատել լավ գաղափարները, այնպես որ՝ չեն աջակցի ձեր նախաձեռնություններին: Դժվար կլինի այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ ձեզ ընդհանուր պլաններն ու նպատակներն են կապում: Տարաձայնությունների առիթներ շատ կլինեն, իսկ զիջումների գնալ ոչ ոք չի ուզենա: Շատ դժվարություններ հաղթահարելուն կօգնի փորձը: Հենց այն կհուշի, թե ինչպես վարվել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:
 

Այսօր երկարատև ուղևորություններ մի պլանավորեք: Դրանք շատ հոգնեցուցիչ կլինեն, տհաճ տպավորություն կթողնեն ու լրիվ անիմաստ կանցնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շփումների համար հիանալի օր է: Հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, արագ կկռահեք՝ ում և ինչով կարող եք հետաքրքրել: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն ամենաարդյունավետ լուծումը գտնել:
 

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք սկզբում ձեզ անսովոր ու նույնիսկ տարօրինակ կթվան, բայց հետո դուր կգան: Այսօր չի բացառվում սերն առաջին հայացքից կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որը շատ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Նույնիսկ ամենահավասարակշռված Կույսերը հեշտությամբ կկորցնեն գլուխը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն միանման լավն է ինչպես օգտակար գործերի, այնպես էլ հանգստի համար: Լավատեսորեն տրամադրված կլինեք, ունակ կլինեք շատ բաներում դրական կողմեր տեսնել: Դա շրջապատին դուր կգա, դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք ինքնուրույն չեն կարողանում լավատեսորեն տրամադրվել:
 

Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից: Հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, փոխարենը ձեր զգացմունքներից չեք կարողանա գլուխ հանել: Դրա համար պետք է ինքներդ ձեզ հետ միայնակ մնաք, իսկ դա ոչ բոլորին կհաջողվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Համբերատար եղեք ու պահպանեք ինքնատիրապետումը: Հենց այս հատկանիշներն այսօր կօգնեն խուսափել լուրջ խնդիրներից: Հնարավոր կդառնա այն հարցերի լուծումը, որոնք ձեզ վերջին շրջանում հանգիստ չէին տալիս:
 

Չի բացառվում՝ ստիպված լինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, ուղղել նրանց սխալները: Շրջապատողները չեն կարողանա ճիշտ գնահատել ձեր գաղափարները, հաճախ առանց ուսումնասիրելու կքննադատեն դրանք: Բայց ուրիշների կասկածները մտածածից հրաժարվելու պատճառ չպետք է դառնան: Աշխատեք ղեկավարվել սեփական առողջ դատողությամբ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հիանալի արդյունավետ օր է, կկարողանաք գլուխ հանել այն ամենից, ինչն անել առաջ չէր հաջողվում: Կարևոր է հավատալ ուժերին: Թող ձեզ չվախեցնեն բարդ նախագծերն ու ինքնատիպ լուծումները: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և արժե դրանից օգտվել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ պետք է զգույշ լինեք, իսկ երբ պետք է ռիսկի գնաք:
 

Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Աղեղնավորներ կծանոթանան մարդկանց հետ ,որոնց մասին առաջ շատ լավ բաներ են լսել: Մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կհասկանաք, թե ինչով կարող եք հետաքրքրել շրջապատողներին, ինչպես կարող եք նրանց ձեր կողմը գրավել: Հեշտությամբ կշահեք այն մարդկանց համակրանքը, ովքեր ձեզ դուր են գալիս: Բավական է ձեզ բնական պահեք և լավ տպավորություն կթողնեք: Դրանից բացի, այսօր ձեր հեղինակությունը կաշխատի ձեր օգտին: Կարող է պարզվել, որ ձեր մասին շատ լավ բաներ են ասել, իսկ դուք դրա մասին նույնիսկ տեղյակ էլ չէիք:
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է փաստաթղթերի հետ աշխատանքի, պաշտոնական նամակներ գրելու համար: Հիանալի գլուխ կհանեք նրանից, ինչը կարգապահություն, մանրուքներին ուշադրություն ու համբերատարություն է պահանջում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Եթե մեծ պլաններ ունեք, դրանք պետք է վերակառուցեք: Հնարավոր է՝ արագ լուծում պահանջեն կենցաղային խնդիրները, չի բացառվում որ ստիպված լինեք հետաձգել այն հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ եք սպասել:
 

Հաճախ մտածածը կյանքի կոչելու համար ինքնատիրապետման ու վճռականության պակաս կզգաք: Այսօրվա սխալների համար մի մեղադրեք ձեզ, քանի որ շուտով կուղղեք դրանք: Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն, քանի որ ձեզ հաճախ սխալ կհասկանան: Բայց լուրջ կոնֆլիկտ չի ծագի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հանգստություն պահպանելը դժվար կլինի: Դատարկ բանն էլ բավական կլինի, որ սկսեք անհանգստանալ ու տագնապել: Կարող են կորել պիտանի իրերը, իսկ կարևոր ինֆորմացիան ուշացած կստանաք: Դա կխանգարի գործերին, ձեզ հազվադեպ կհաջողվի սկսածն ավարտին հասցնել:
 

Կբարկանաք ու կհուզվեք, իսկ դրանից կտուժեն նրանք, ովքեր ոչ մի հարցում մեղավոր չեն: Լավ է չշտապել կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե կասկածներ ունեք կամ պարզապես դեռ չեք ուզում ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Խուսափեք ավելորդ ապրումներից: Դրանք ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1131 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: