Աստղագուշակ․ դեկտեմբերի 3
02.12.2018, 15:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին նպատակներին հասնելու ցանկությունը շատ մեծ կլինի, և հենց դա կստիպի ձեզ այնպիսի արարքներ գործել, որոնց համար հետո կզղջաք: Համբերությամբ զինվեք: Եթե սպասեք բարենպաստ պահին ու միայն դրանից հետո սկսեք գործել, անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի:
 

Բոլոր կարևոր գործերն ու հանդիպումները հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Հավանական են կոնֆլիկտային իրավիճակներ ու լարված պահեր: Աշխատեք չվիճել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Հետո հաշտվելը դժվար է լինելու:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Դատարկ զրույցները շատ ժամանակ կխլեն ու կխանգարեն ուշադրություն հատկացնել գործերին: Ինչ-որ կարևոր բանի վրա կենտրոնանալու փոխարեն այնպիսի բաներ կքննարկեք, որոնք ձեզ լրջորեն չեն էլ հետաքրքրում: Որոշ Ցուլեր ստիպված պետք է լինեն գործ ունենալ տհաճ ու շփման մեջ բարդ մարդկանց հետ: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, հակառակ դեպքում կոնֆլիկտից խուսափել չի ստացվի:
 

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործելու, ինչպես նաև կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ձեզ մոտ անսպասելի ու հաջող գաղափարներ կծնվեն: Մտերիմներն ու ընկերները կգնահատեն դրանք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա մեծ մասը նվիրված կլինի ընտանեկան խնդիրները լուծելուն: Հավանական է՝ դա ծախսեր պահանջի: Օրինակ՝ կարող է շարքից դուրս գալ տեխնիկան ու ստիպված պետք է լինեք փոխել այն կամ կվճարեք շտապ նորոգման համար: Դատարկ գրպանով, իհարկե, չեք մնա, բայց գումարին հրաժեշտ տալը ձեզ կվշտացնի:
 

Աշխատանքի տեսանկյունից օրը բարենպաստ է: Այստեղ հաջողության կարող են հասնել նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես ոգևորված չեն գործով: Վատ չեն անցնի ընկերական հանդիպումները: Իսկ ահա սիրային ժամադրությունները կարող են ձանձրալի լինել, եթե ինքներդ չբանեցնեք երևակայությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Լարված օր է: Ձեզ համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, երբեմն ձեր նյարդայնությունից կտուժեն նրանք, ովքեր հատկապես թանկ են ձեզ համար: Հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ, ընդ որում՝ դրանք կարող են ծագել դատարկ բանից: Սրա հետ մեկտեղ, օրվա ընթացքում իրավիճակներ կլինեն, որոնցում մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Երբեմն կարող է թվալ, որ ձեր խնդիրների հետ միայնակ եք մնացել: Բարեբախտաբար, դա այդպես չէ:
 

Ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, որոնք վատ կանդրադառնան առողջության վրա: Հատկապես ուշադիր պետք է լինեն քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ: Չեն բացառվում սրացումները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հակասական, հագեցած ու շատ հետաքրքիր օր է: Շատ բան պետք է արագ ու վճռական անեք և երկար չմտածեք: Այս ամենը ձեզ դուր չի գա, կուզենաք, որ իրադարձությունները բնականոն ընթացք ունենան, դադար վերցնելու հնարավորություն ունենաք: Բայց ժամանակը զուր ծախսել չարժե, քանի որ գործերում մեծ առաջընթացի հասնելու, նպատակին մոտենալու շանս ունեք: Ինչքան քիչ անհանգստանաք ու ինչքան շատ պլանավորեք, այնքան լավ:
 

Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, չեն բացառվում սիրային անակնկալները: Օրվա երկրորդ կեսին ուշադիր կլինեք ուրիշների ապրումների հանդեպ, ոչինչ աչքաթող չեք անի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ոչ մի տեղ մի շտապեք, բայց ժամանակն էլ զուր մի վատնեք: Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն, օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Կարող եք վերադառնալ հին պլաններին, գաղափարներին, որոնք ժամանակին չեք կարողացել կյանքի կոչել: Չի բացառվում՝ այսօր ձեզ օգնեն մարդիկ, որոնցից ոչ մի նման բան չէիք սպասում:
 

Հավանական են ֆինանսական կորուստներ, բայց դրանք աննշան կլինեն: Ընտանեկան գործերը սովորականից շատ ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, ստիպված եք լինելու գլուխ հանել այն իրավիճակներից, որոնց արմատները հեռու անցյալից են գալիս:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը: Օրը թույլ կտա լուծել խնդիրները, հատկապես լավ գլուխ կհանեք ֆինանսների հետ կապված հարցերից: Կպարզվի, որ գործարար ունակություններ ունեք, կարող եք հաջողությունների հասնել կոմերցիոն գործունեության մեջ:
 

Չեն բացառվում դժվարությունները մտերիմների հետ հարաբերություններում, բայց ծագած բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն: Աշխատեք սրտին շատ մոտ չընդունել շրջապատի նկատողությունները: Շատ խորհուրդներ այսօր լավ է ականջի հետև գցել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է: Դուք ակտիվ ու վճռական կլինեք, կաշխատեք ոչինչ չհետաձգել: Հենց նման մոտեցումը թույլ կտա մեծ հաջողությունների հասնել; Բացի այդ, շատ հարցերում հաջողակ կլինեք: Օգտվեք դրանից կարևոր գործն ավարտին հասցնելու և երկար ժամանակ հանգիստ չտվող հարցը լուծելու համար:
 

Հավանական են օգտակար ծանոթություններ: Պիտանի մարդկանց վրա լավ տպավորություն գործելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի; Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Խոհեմ լինելն ու գայթակղություններին դիմակայելը բարդ կլինի: Ձեզ կգրավի ամեն վառ ու անսովոր բան, կուզենաք ձեր կյանքում բազմազանություն մտցնել, իսկ երբեմն՝ արմատապես փոխել այն: Ընթացիկ գործերով զբաղվելու փոխարեն կերազեք ապագա գլխապտույտ հաջողությունների մասին: Արդյունքում հաճախ սխալներ թույլ կտաք, երբեմն էլ չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել:
 

Լավ է, եթե ինչ-որ մեկը ժամանակին ձեզ հիշեցնի լուծում պահանջող հարցերի մասին: Աշխատեք չհիասթափեցնել այն մարդկանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա, կատարեք տված խոստումները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Վատ օր չէ, բայց այն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Փոքրիկ գործեր ու հոգսեր կառաջանան, բայց դրանցից գլուխ կհանեք, քանի որ ոչ մի րոպե զուր չեք ծախսի: Կարևոր է չգերագնահատել ուժերը, հակառակ դեպքում արդեն օրվա կեսին կզգաք, որ շատ եք հոգնել ու ստիպված կլինեք հետաձգել գործերը:
 

Հավանական են օգտակար ծանոթություններ, ընդ որում՝ զարմանալի մարդկանց կհանդիպեք տարօրինակ, անսովոր վայրերում, որտեղ չեք կարողանա թուլանալ ու ձեզ հարմարավետ զգալ: Չեն բացառվում սիրային արկածները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ հագեցած օր է: Գործեր շատ կունենաք, և դրանք բոլորը ձեր ուշադրության կարիքը կզգան: Հազիվ թե ինչ-որ բան կարողանաք ուրիշին հանձնարարել: Բացի այդ, նրանք, ովքեր առաջ իրենց աջակցությունն էին խոստացել, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրներով, այնպես որ՝ պետք է ինքնուրույն գործեք:
 

Լավ կհասկանաք, թե ինչ եք ուզում, չեք կասկածի ո՛չ ձեր նպատակներին, ո՛չ էլ մեթոդներին, որոնք ընտրել եք դրանց հասնելու համար: Եթե ռիսկը տեղին ու արդարացված է, առանց կասկածելու կգնաք դրան, որոշումներ կընդունեք՝ ղեկավարվելով ինտուիցիայի հուշումներով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից էլ խուսափեք: Հետաձգեք պատասխանատու հանդիպումներն ու բանակցությունները, եթե իրավիճակը թույլ է տալիս դա: Ձեզ համար դժվար կլինի վարքի ճիշտ մոդել ընտրելն ու անհրաժեշտ բառերը գտնելը:
 

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, ձեզ ավելի առույգ ու ուրախ կզգաք, կհասկանաք՝ ինչպես գործել հաջողության հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է համախոհներ փնտրելու ու ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1442 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES