Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
03.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ամենահեշտ օրը չէ, բայց այն բոլոր դեպքերում հաջող կանցնի։ Աշխատեք օրն օգտավետ անցկացնել։ Ցանկացած գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ եկել է դրա համար հարմար պահը, հակառակ դեպքում զուր ուժեր կվատնեք։ Կշռադատված որոշումները միշտ ավելի հաջող կլինեն սպոնտան որոշումներից, իսկ լավ մտածված քայլերը կօգնեն արագ հասնել նպատակին։
 

Եթե չեք վստահում սեփական փորձին ու ինտուիցիային, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնք մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ։ Նրանց խորհուրդներն ավելորդ չեն լինի։ Ընդհանրապես, այսօր շատ օգտակար կլինի խորհուրդներով դիմել նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Եթե կարևոր գործեր եք պլանավորել, դրանք մի հետաձգեք օրվա երկրորդ կեսին։ Առավոտյան, հնարավոր է, դրանց տրամադրությունը չունենաք, բայց հետո ավելի լուրջ խոչընդոտներ են առաջանալու, այնպես որ՝ պետք է հավաքեք ձեզ ու գործի անցնեք։
 

Կարող են խախտվել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նման իրավիճակները ձեզ կստիպեն նյարդայնանալ ու չարանալ, ընդ որում՝ հաճախ նրանց վրա, ովքեր ոչ մի հարցում մեղավոր չեն։ Երբեմն բարկությունը կթափեք ամենամտերիմ մարդկանց վրա։ Բայց նրանք հասկացողությամբ կվերաբերվեն ձեզ ու չեն վիրավորվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Մի շտապեք։ Առավոտյան կարող է թվալ, որ ամեն ինչ ձեր դեմ է, բոլոր գաղափարները վատն են, իսկ նախաձեռնությունները՝ անհույս։ Շատ ժամանակ կխլեն զրույցներն ու վեճերը, հաճախ դրանց պատճառով չեք կարողանա աշխատանքը ժամանակին ավարտին հասցնել, անել այն, ինչ պլանավորել եք։
 

Բայց մի քանի ժամ կանցնի ու պարզ կդառնա, որ իրավիճակն այդքան վատը չէ, իսկ օրվա երկրորդ կեսը զարմանալիորեն արդյունավետ կանցնի։ Ինչ էլ որ մտածեք, օրվա այդ հատվածում կկարողանաք համախոհներ ու օգնականներ գտնել։ Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Անհանգիստ օր է։ Այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի, որ ամեն ինչ ու բոլորի մոտ լավ լինի։ Կաշխատեք օգնել յուրաքանչյուրին, ով հայտնվել է դժվար իրավիճակում, բայց դա ձեզ մոտ միշտ չի ստացվի։
 

Շրջապատողները հաճախ դժգոհ կլինեն ձեզանից ու վիրավորական արտահայտություններ կանեն։ Որոշ Խեցգետիններ կհուզվեն այնպիսի բաների պատճառով, որոնք նրանց հետ ընդհանրապես կապ չունեն։ Բայց օրն անհույս չէ։ Աստղերը խոստանում են օրվա երկրորդ կեսին ուրախացնել հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով։ Նշանի որոշ ներկայացուցիչներ նաև հիանալի գաղափարներ ու նոր պլաններ կունենան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ձեզ մոտ շատ լավ կստացվի երազելն ու ամպերում սավառնելը, իսկ ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել չեք կարողանա։ Հենց դրա պատճառով էլ սխալ կանեք, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Դրանից խուսափելու լավագույն ձևը վստահելի մարդկանց հետ խորհրդակցելն է։ Հետաքրքիր է, որ երբեմն լավ խորհուրդներ կտան նրանք, ովքեր միայն մոտավոր պատկերացում ունեն ձեր գործերի մասին։
 

Ֆինանսական վիճակը դեպի լավը կփոխվի, հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։ Օրվա երկրորդ կեսը հարմար է խոշոր գնումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հիանալի օր է գործնական հանդիպումների ու աշխատանքային հարցերը քննարկելու համար։ Լավ կանցնեն զրույց-քննարկումները, կկարողանաք լավ տպավորություն թողնել։ Դժվար կլինի ձանձրալի, միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք պետք է ողջ օրը միայնության մեջ աշխատեն, արագ կձանձրանան։
 

Ազատ ժամանակ արժե հանդիպել ընկերների հետ։ Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը։ Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները։ Կաշխատեք ուրախացնել սիրելի մարդուն, նա էլ նույնկերպ կպատասխանի։ Կարող եք ուղևորությունների մեկնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կպահպանեք լավատեսությունը, և դա շատ լավ է, քանի որ իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե աշխատեք այդ ուղղությամբ։ Բանեցրեք երևակայությունը։ Այսօր անսովոր գործողություններ, համարձակ գաղափարներ, ինքնատիպ իմպրովիզներ են պետք։ Սովորական մեթոդները թույլ չեն տա հասնել անհրաժեշտ արդյունքներին։
 

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի հանդիպումներով ու հաճելի ծանոթություններով։ Այդ հատվածում ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից։ Որոշ Կշեռքներ գաղափարներ կունենան, որոնք կուզենան անհապաղ կյանքի կոչել; Կարող եք օգնության հարցով դիմել ընկերներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը շատ արդյունավետ կանցնի, և դա ձեր արժանիքը կլինի։ Դուք համաձայն չեք լինի ո՛չ անգործ նստելուն, ո՛չ էլ պլանավորածը հետաձգելուն, այնպես որ՝ վճռական կգործեք։ Համառությունը կօգնի հաղթահարել արգելքները, սակայն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր համախոհներ կգտնեն։ Լավ է նախապես մտածել՝ ում դիմել աջակցության հարցով։
 

Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք։ Այն վտանգավոր է վնասվածքներ ստանալու տեսանկյունից։ Շարքից կարող են դուրս գալ կենցաղային սարքերը։ Մեքենայի ղեկին ուղևորությունները նույնպես զգուշություն կպահանջեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շատ կհուզվեք ու հիմնականում՝ իզուր։ Օրն այնքան վատ չի դասավորվի, որքան առավոտյան կթվա, երբ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան նշանակալի կդառնա դրական միտումների ազդեցությունը։ Մասնագիտական դիրքերն ամրապնդելու, ունակությունները դրսևորելու հնարավորություն կունենաք։ Ղեկավարության հետ ոչ ֆորմալ միջավայրում զրույցը շատ օգտակար կլինի։
 

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը։ Հիշեք, որ կարող եք նրանց պատմել ձեր ապրումների համար, կիսվել կասկածներով ու տագնապներով։ Ձեզ ճիշտ կհասկանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի օր է ձեր գործնական հետաքրքրությունները, ստեղծագործ տարվածություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար։ Ինչ-որ օգտակար բան կիմանաք, լավ խորհուրդներ կստանաք կամ պարզապես կմիավորվեք նրանց հետ, ում համակրում եք և ով հետաքրքիր է ձեզ։ Չի բացառվում՝ փոխվի սովորական իրերի հանդեպ հայացքը, հասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել կյանքը դեպի լավը փոխելու համար։
 

Անմիջապես ստանձնեք նոր պլանների իրագործումը։ Արագ կհասնեք առաջին հաջողություններին։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Աշխատեք ռիսկի չդիմել։ Հատկապես կարևոր գործերում զգուշությունը անհրաժեշտություն կլինի։ Եթե շտապեք, բարդ իրավիճակում կհայտնվեք, կկորցնեք այն, ինչ մեծ դժվարությամբ եք ձեռք բերել։ Լարված կդասավորվեն գործնական հարաբերությունները, շրջապատը ձեզանից մեծ ակնկալիքներ կունենա։ Փորձեք ցանկացած զրույց առավելագույնս կառուցողական անցկացնել ու խուսափել բաց կոնֆլիկտից։
 

Լավ է հետաձգել ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումը, քանի որ հենց դրանց պատճառով այսօր կծագեն ամենալուրջ տարաձայնություններն ու վեճերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Պահպանեք հուզական հավասարակշռությունը։ Այսօր դա բարդ կլինի, քանի որ շրջապատողները, կարծես հատուկ պայմանավորված, կփորձեն ձեր համբերությունը։ Բացի այդ, շատ բան սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու արագ փոխել պլանները։ Այստեղ նույնիսկ ամենասառնասիրտ մարդիկ կսկսեին հուզվել։
 

Ինչքան շատ ճկունություն դրսևորեք, այնքան լավ։ Պետք չէ ուժերը ծախսել այն պայմանների դեմ պայքարելու համար, որոնք կարող էիք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Հաճախ հաջող կլինեն վերջին րոպեին ընդունած ամենահամարձակ ու ինքնատիպ որոշումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1288 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES