Աստղագուշակ․ դեկտեմբերի 5
04.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է: Այն շատ հարմար է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ ընկերական հանդիպումները հրաշալի կանցնեն: Լավ կհասկանաք մարդկանց, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները: Որոշ Խոյեր դիտող լինելու ու ճիշտ եզրակացություններ անելու շնորհիվ պատահաբար կպարզեն ուրիշների գաղտնիքները: Մի շտապեք կիսվել ստացված տեղեկատվությամբ: Այն առավել արժեքավոր կլինի, եթե միայն ձեզ հայտնի լինի:
 

Գործեր սովորականից շատ կլինեն, բայց բոլորը կհասցնեք ու օրվա վերջին հոգնածություն չեք զգա: Կենսական պոտենցիալը բարձր է, կարող եք չվախենալ հիվանդություններից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ բան սովորականից դժվար կտրվի: Բայց դուք համառ կլինեք, այնպես որ՝ հաջողության կհասնեք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարցերի լուծումը ջանքեր կպահանջի: Բայց լավ կիմանաք, թե ինչի եք ձգտում և ոչ մի րոպե չեք մոռանա ձեր նպատակների մասին:
 

Ամենայն հավանականությամբ միայն ձեզ վրա պետք է հույս դնեք: Հին համախոհներն ու նոր ծանոթները հուսախաբ կանեն: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, գոնե մինչև այն պահը, երբ պարզություն ու որոշակիություն լինի: Գումարի ու արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերում չեք կարողանա հույս դնել ինտուիցիայի վրա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա առաջին կեսին շատ բան լավ կստացվի, և դրանից պետք է օգտվել: Լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները հետաձգելը վատ գաղափար է: Ժամանակի հետ բացասական միտումների ազդեցությունը կմեծանա և դուք կարող եք դժվարությունների բախվել:
 

Գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ դրանք շահավետ են ձեզ համար, ստուգեք բոլոր պայմանները: Անուշադրությունը ֆինանսական կորուստների կհանգեցնի: Այսօր կարող եք վստահել միայն ամենամտերիմ մարդկանց, բայց հենց նրանց հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Ավելի համբերատար եղեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ամեն ինչ հեշտ ու միանշանակ չէ: Պետք է ինքնուրույն գլուխ հանեք բարդ իրավիճակներից, պատասխանատու որոշումներ ընդունեք, անեք այն, ինչ ոչ վաղ անցյալում չէիք կարողանում անել: Բայց նույնիսկ ամենադժվար պահերին չեք կորցնի ինքնատիրապետումը ու հումորի զգացումը: Շրջապատին դա շատ դուր կգա; Զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը ձեզ համագործակցություն կառաջարկի, իսկ ինչ-որ մեկն էլ պարզապես կուզենա ավելի լավ ճանաչել ձեզ:
 

Շատ օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունները հիշելը: Փորձը, որը ձեռք եք բերել, հիմա պետք կգա: Ձեր սխալները չեք կրկնի ու ճիշտ որոշում կընդունեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրվա սկիզբը լարված ու բարդ կլինի: Հույզերը կառավարել բոլորին չի հաջողվի: Բայց այն Առյուծները, որոնք գլուխ կհանեն այս բարդ խնդրից, արագ կհասկանան, որ զուր չեն ջանացել:
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական խնդիրները լուծելու համար: Այն հնարավորություն կտա հոգ տանել մտերիմների մասին, աջակցել ձեզ համար թանկ մարդկանց: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ: Չի բացառվում սիրային ժամադրությունը, որը երկար ժամանակ կհիշվի: 
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Եթե կարևոր գործեր ու մեծ պլաններ ունեք, ոչինչ մի հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան մեծ կլինեն անհրաժեշտ արդյունքին հասնելու շանսերը: Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, կզգաք, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից ու կսկսեք հուզվել: Նման պահերին շատ կարևոր կլինի հասկացող մարդկանց աջակցությունը; Մտածեք, թե ում հետ կարող եք զրուցել:
 

Խուսափեք գերհոգնածությունից: Այսօր այն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: Դրանից բացի, հոգնածության պատճառով ավելի նյարդային կդառնաք, վտանգ կա՝ վիճեք մտերիմների հետ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը բարենպաստ է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համախոհների հետ միավորվելու համար: Կարևոր չէ, թե ինչ նպատակներ եք դնում ձեր ու մյուսների առաջ: Կարևորն այն է, որ գիտեք՝ ինչպես հասնել դրանց ու պատրաստ եք դրա համար ջանքեր գործադրել: Կարող են լուծվել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Չի բացառվում՝ դա տեղի ունենա ձեր ընկերների կամ հարազատների միջամտության շնորհիվ:
 

Ապագայի պլաններ կառուցեք: Ամենայն հավանականությամբ կկարողանաք կյանքի կոչել նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները: Աստղերի աջակցությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ինչքան քիչ բան շրջապատն իմանա այն մասին, թե ինչով եք զբաղված, այնքան լավ: Ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին նույնպես ամենուր մի պատմեք: Մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, դրանց մասին ուրիշներից կիմանան, և այդպես ավելի լավ կլինի: Օրվա երկրորդ կեսին կարևոր ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ գործարքներ կկնքեն, որոնք մեծ եկամուտ կբերեն:
 

Չեն բացառվում անսպասելի փոփոխություններն անձնական հարաբերություններում: Հնարավոր է՝ գլուխ հանեք սեփական զգացմունքներից ու հասկանաք՝ ինչ անել հետո: Ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը շատ էիք զգում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Կարևորը շրջապատից օգնություն մի սպասեք այնտեղ, որտեղ կարող եք ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանել: Ընդհանրապես, այսօր ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան լավ արդյունքների կհասնեք: Անձնական հարաբերություններին ու մտերիմների հետ շփմանը վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումներն անսխալ կլինեն:
 

Չեն բացառվում սխալները հաշվարկների մեջ, անսպասելի ֆինանսական կորուստները: Բայց խոսքը աննշան գումարի մասին է, այնպես որ՝ շատ չեք վշտանա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հաճելի ու ուրախ կանցնի: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը; Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում զարմանալի սիրային պատմության սկիզբը: Գոհ կմնան նաև այն Այծեղջյուրները, որոնք այսօր ուղևորության կմեկնեն:
 

Նույնիսկ ընթացիկ գործերն այսօր դժվարությամբ կտրվեն: Մի հրաժարվեք հին ու նոր ծանոթների առաջարկած օգնությունից: Այն շատ տեղին կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հնարավոր են կորուստներ, թյուրիմացություններ ու տհաճ պատահարներ: Բայց դա չի նշանակում, որ օրը վատը կլինի: Հակառակը, իրադարձությունների տարօրինակ ընթացքի շնորհիվ կկարողանաք հասնել այնպիսի բաների, որոնց հույսը չունեիք: Բայց պետք է վճռական ու արագ գործեք: Երկար մտորելու ու շրջապատի հետ քննարկելու համար ժամանակ չի լինի:
 

Ապրումներից խուսափել չի ստացվի, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, կյանքի կկոչեք այն, ինչ մտածել եք ու նույնիսկ ավելին: Հեռու մնացեք նրանցից, ովքեր ամեն ինչ մռայլ լույսի ներքո են տեսնում ու սիրում են իրենց շուրջը խուճապ տարածել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հակասական, անհարթ ու անհանգիստ օր է: Հաճախ դժվարությամբ կկենտրոնանաք, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք; Երբեմն գործերում փոքրիկ խնդիրներն այնպես կվշտացնեն ձեզ, որ պատրաստ կլինեք հաջողությունից մեկ քայլի վրա ամեն ինչ թողնել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով գիտի՝ ինչպես ոգևորել ձեզ: Եթե նման մեկը չկա, հույսը պետք է դնեք միայն ձեզ վրա:
 

Փորձեք ժամանակ գտնել հանգստացնող ու ուրախացնող գործերի համար: Շատ օգտակար կլինի ինչ-որ բան սովորելը: Նույնիսկ նոր բաղադրատոմսով ուտեստներ պատրաստելը ձեզ մեծ հաճույք կպատճառի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1320 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES