Աստղագուշակ․ դեկտեմբերի 6
05.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Շատ բան լավ կստացվի, այնպես որ՝ կարող եք ամենաանսովոր գործերը ստանձնել, անցնել ամենահամարձակ գաղափարների իրագործմանը: Ոտքի վրա կսովորեք նորը, շրջապատին ճիշտ հարցեր կտաք, կյուրացնեք այն փորձը, որը կարող է պետք գալ: Հնարավոր են զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր ֆինանսական վիճակը կլավանա:
 

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հիանալի լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հետ գոնե ինչ-որ ընդհանուր բան ունեք, և շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում նաև սիրավեպի սկիզբը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա առաջին կեսը տարաձայնություններ ու վեճեր կբերի: Ձեզ մրցակից կարող է դառնալ ով ասես՝ գործընկերներից սկսած մինչև հարազատները: Ոչ մի բանի հետ համաձայն չեք լինի, պատրաստ կլինեք ցանկացած թեմայով երկար բանավեճ ծավալել: Բայց դա միայն առիթ կլինի հետաձգելու այն գործերը, որոնցով չեք ուզում զբաղվել:
 

Օրվա երկրորդ կեսին կկենտրոնանաք դրանց վրա ու զարմանալիորեն արագ հաջողության կհասնեք: Բացի այդ, լրիվ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Ցուլեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հազիվ թե արդյունավետ անցկացնեք, եթե սկսեք պարզաբանել, թե ով է մեղավոր ձեր բոլոր դժվարությունների համար: Լավ է կենտրոնանաք խոչընդոտների հաղթահարման վրա: Դրանք այսօր քիչ չեն լինի: Խնդիրները լուծելու հին ու փորձված մեթոդները արդյունավետ չեն լինի: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Այնպես որ՝ ինչ-որ նոր բան մտածեք:
 

Պետք չէ մոռանալ հանգստի մասին: Այն հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ուժասպառ կլինեք, այնպես որ՝ դադար վերցրեք ուժերը վերականգնելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հանգստության, պարզության ու որոշակիության կարիք կզգաք, բայց դրանց կկարողանաք հասնել միայն օրվա երկրորդ կեսին: Իսկ առաջինը այնքան էլ հաճելի չի անցնի, ստիպված եք լինելու գլուխ հանել այն հարցերից, որոնք ամենևին հետաքրքիր չեն ձեզ ու զբաղվել գործերով, որոնք կնախընտրեիք ուրիշներին հանձնարարել: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, փոքրիկ անհաջող գնումներ: Կարևոր ֆինանսական հարցերի քննարկումը լավ է հետաձգեք:
 

Ժամանակ գտեք ստեղծագործելու և այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ կտան բանեցնել երևակայությունը, ժամանակավորապես մոռանալ ընթացիկ գործերի մասին: Դա կօգնի գտնել ձեզ անհանգստացնող խնդիրների լուծումը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք ստանձնել ամենաբարդ ու խճճված գործերը: Արագ գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե ոչ ոք չօգնի ձեզ: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, իսկ ծախսերը քիչ հավանական են: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:
 

Օրվա երկրորդ կեսին կարող եք գործարքներ կնքել, պայմանավորվել երկարատև համագործակցության մասին, քննարկել կարևոր աշխատանքային հարցերը: Ցանկացած զրույցում կկարողանաք շեշտը դնել կարևորի վրա, իսկ դա կօգնի խուսափել ավելորդ վեճերից ու չհասկացված լինելուց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հանգստությունը պահպանելը շատ դժվար կլինի, հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, շատ բան սրտին մոտ կընդունեք: Մարդիկ, ովքեր առաջ ձեզ կես խոսքից հասկանում էին ու ամեն հարցում աջակցում, հիմա բարյացակամ տրամադրված չեն լինի կամ չափազանց զբաղված կլինեն իրենց սեփական գործերով: Արդյունքում միայնակ կմնաք ձեր խնդիրների հետ, իսկ դա ապրումների ևս մեկ պատճառ կդառնա:
 

Օգտակար կլինի շրջապատին հետևելը, նրանց ընդունած որոշումները վերլուծելը: Դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից ու նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հանգիստ ու արդյունավետ օր է: Այն ձեր առաջ նոր հորիզոններ հազիվ թե բացի, բայց թույլ կտա լավ ժամանակ անցկացնել, հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավոր են նաև հետաքրքիր առաջարկներ:
 

Կարևոր է չշտապել: Ե՛վ գործնական դաշտում, և՛ անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կլինեն նրանց մոտ, ովքեր կարողանում են սպասել: Նկատի առեք, որ շրջապատողները կարող են շտապեցնել ձեզ, դրդել վճռական գործողությունների: Ինչ-որ մեկը դա կանի առանց վատ մտադրությունների, իսկ ինչ-որ մեկն էլ մտադրված կշեղի ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը շատ զրույցներ կբերի: Երբեմն դրանք անօգուտ կթվան: Ստիպված եք լինելու այնպիսի հարցեր քննարկել, որոնք այնքան էլ արդիական չեն, կամ բանավեճեր կվարեք, որոնք կապ չեն ունենա ձեր գործերի ու խնդիրների հետ: Բայց ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն կա, որը հետո պետք կգա: Բացի այդ, կկարողանաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք ապագայում կաջակցեն ձեր գաղափարին:
 

Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, որոնք միայն դուք կարող եք լուծել: Պետք չէ դրանք հետաձգել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Աշխատանքի, բիզնեսի ու գործնական կապերի զարգացման տեսանկյունից շատ բարենպաստ օր է: Նշանի որոշ ներկայացուցիչների անձնական հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնեն բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Միակ բանը, որից պետք է խուսափել հետևյալն է՝ ցանկացած սիրային էլեմենտ այն մարդկանց հետ շփումներում, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններն են կապում անթույլատրելի է:
 

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է սիրահարների համար: Այդ ժամանակը հարմար է միասին անսովոր ճամփորդության մեկնելու, ձեզ համար թանկ մարդուն զարմացնելու, անսպասելի նվերներ անելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Մարդիկ, ովքեր առաջ ձեր կողմից էին, հիմա այլ դիրք կգրավեն, հասկանալի չի լինի՝ ինչ կարելի է սպասել նրանցից: Հնարավոր են թյուրիմացություններ՝ կապված գումարի հետ: Երբեմն ֆինանսական հարցերը ընտանեկան տարաձայնությունների պատճառ կդառնան:
 

Բայց քանի դեռ պահպանում եք խոհեմությունն ու կառավարում եք հույզերը, ամեն ինչ կարելի է հարթել: Ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ, ինչ-որ որոշումներ պարտադրել: Միայն ձեր առողջ բանականությունը կօգնի նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրել: Երեկոյան իր մասին կհիշեցնի մեկը, ում վերջին շրջանում շատ կարոտել էիք: Դա անսպասելի հաճելի կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ ու կարևոր խնդիրները լուծելու համար հիանալի օր է: Ձեզ կհաջողվի կարևորը զատել երկրորդականից, հասկանալ, թե որ գործերը պետք է առաջնահերթ անեք, իսկ որոնք կարելի է հետաձգել: Բայց ամենակարևորն այն է, որ ցանկացած գործի հանդեպ ձեր անսովոր մոտեցումը թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել:
 

Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Նրանք միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին, կնկատեն ձեր լավագույն գծերը: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ամեն ինչ վատ չի դասավորվի, եթե իրատես լինեք: Պետք չէ մտածել, որ ձեր պլանները իրենք իրենց են կյանքի կոչվելու կամ պայմանները հաջող կդասավորվեն և առանց ջանքերի կհասնեք նպատակին: Ամենայն հավանականությամբ լրիվ հակառակը՝ պետք է սովորականից շատ աշխատեք: Բայց ձեր ջանքերն արդարացված են, և դուք գիտեք դրա մասին:
 

Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի, թե երբ է պետք կրկնապատկել ջանքերը, իսկ երբ կարելի է դադար վերցնել: Հիմա շատ կարևոր է, որ ինքներդ ձեզանից ու շրջապատողներից անհնարինի ակնկալիք չունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 940 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES