Աստղագուշակ․ դեկտեմբերի 7
06.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ բարդ օր է սպասվում: Խնդիրներ սովորականից հաճախ կծագեն, և դրանք ինքնուրույն պետք է լուծեք: Հազիվ թե կարողանաք լեզու գտնել մեկի հետ, ով առաջ աջակցում էր ձեզ և խոստացել էր օգնել նաև ապագայում: Լավ է չշտապել որոշումների հարցում, չհրաժարվել հին պլաններից, քանի դեռ նորերը չեք մտածել:
 

Հատկապես զգույշ պետք է լինեք ֆինանսներին վերաբերող հարցերում: Կորուստների հավանականությունը մեծ է: Անձնական կյանքում բարդ իրավիճակ կստեղծվի ու չեք կարողանա միանգամից գլուխ հանել դրանից: Բայց համբերատար կլինեք ու ամեն ինչ կհարթեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ուշադիր եղեք: Չեն բացառվում դժվարություններն ու տհաճությունները, իսկ ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն ամենաանսպասելի պահերին: Մի թուլացեք, նույնիսկ եթե զգում եք, որ շատ մոտ եք նպատակին: Աշխատանքի, գումարի կամ ունեցվածքի հետ կապված հարցերում անհրաժեշտ է ուշադիր լինել մանրուքներին:
 

Իսկ ահա անձնական հարաբերություններում կարևոր կլինի իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնելու, ինքներդ ձեզ կողքից դիտելու կարողությունը: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչում եք սխալվել, և հենց դա նշանակալի դրական փոփոխությունների սկիզբ կդնի: Մի վախեցեք նախաձեռնող լինել, պատմել ձեր զգացմունքների մասին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն ամենահաջող ձևով չի սկսվի, բայց բարդ շրջանը երկար չի տևի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Գործունյա ու ակտիվ կլինեք, կփորձեք ցանկացած հնարավորություն օգտագործել սեփական պլանները կյանքի կոչելու համար, այնպես որ՝ հաջողության կհասնեք:
 

Ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Միավորվելու դեպքում ավելի արագ կհասնեք ընդհանուր նպատակներին: Հաջող կլինեն խոշոր գնումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը մանր խնդիրներ կբերի: Դրանց պատճառով տրամադրությունը կփչանա, ձեզ չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա ու ժամանակին ավարտին հասցնել դրանք: Սովորականից հաճախ կսխալվեք այնտեղ, որտեղ մյուսների հետ շփումներ են պահանջվում, միշտ ճիշտ չեք հասկանա նրանց, ում լավ եք ճանաչում: Դատարկ տարաձայնությունները լուրջ վեճի պատճառ կարող են դառնալ, եթե լավ հարաբերությունները պահպանելու համար ջանքեր չգործադրեք:
 

Հնարավոր են դժվարություններ ընտանեկան գործերում: Ձեզ համար հասկանալի չի լինի՝ ինչպես լուծել կուտակված խնդիրները, բայց չեք էլ ուզենա լսել մյուսների խորհուրդները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շատ անհասկանալի բաներ տեղի կունենան, օրվա իրադարձություններին միանշանակ գնահատական տալ չի ստացվի, իսկ դա կստիպի անհանգստանալ: Փոքրիկ խոչընդոտները կստիպեն նյարդայնանալ: Կսկսեք բարկանալ ձեր ու շրջապատի վրա, երբեմն այս ամենը վեճերի կհանգեցնի: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե գիտեք, որ դրանք հիմա լուծել չի ստացվելու:
 

Թույլ տվեք, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան, իսկ օրվա երկրորդ կեսին ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Չեն բացառվում նորությունները, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Առյուծներ ապագայի հիանալի պլաններ կունենան:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, ձեռք կբերեք ազդեցիկ անձանց աջակցությունը: Հավանական են ծանոթություններ, որոնք շատ շուտով օգտակար կլինեն ձեզ: Աննկատ չեն մնա ձեր կարողություններն ու տաղանդները: Չի բացառվում՝ հենց դրանց օգնությամբ կարողանաք մեծացնել եկամուտները:
 

Նոր խնդիրներ առաջ կգան, և դրանք լուծելու համար ստիպված պետք է լինեք փոխել ձեր պլանները: Դրա համար անհանգստանալ չարժե: Կհասցնեք անել այն, ինչ պետք է: Երեկոյան հանգստանալու ու մտերիմների հետ հաճելի զրույցներ վարելու ժամանակ կմնա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Պայմանները հաջող կդասավորվեն, սպասվածից ավելին կհասցնեք անել: Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Կշեռքներ լավ նորություններ կստանան ու կսկսեն ապագայի պլաններ մշակել:
 

Չեն բացառվում համատեղ գործունեության առաջարկները, ինչ-որ ստեղծագործ նախագծին մասնակցությունը: Վերջնական պատասխան տալուց առաջ ինչպես հարկն է մտածեք: Շտապողական որոշումների համար հետո զղջալու եք: Հիշեք, որ շրջապատողներն առաջին հերթին սեփական հետաքրքրություններով են առաջնորդվում, և մյուսներից շատ բան մի սպասեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շատ բան պետք է անեք: Ոչ վաղ անցյալում չափազանց բարդ թվացող գործում հաջողության հասնելու հնարավորություն կունենաք: Համառ եղեք: Այսօր առանց դրա հազիվ թե հասնեք դրված նպատակներին: Օրվա առաջին կեսին լավ է գործել փորձված մեթոդներով, իսկ երկրորդին՝ փորձարկումներ արեք:
 

Շրջապատի հետ շփումները հեշտությամբ չեն տրվի, երբեմն շատ լարված իրավիճակներ կստեղծվեն: Բայց միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտից խուսափելու ձևը: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Ճիշտ ժամանակին կհիշեք ոչ վաղ անցյալի իրադարձություններն ու հին սխալները չեք կրկնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հակասական, բարդ, բայց հետաքրքիր օր է: Ձանձրանալու ժամանակ չեք ունենա: Շատ նոր գործեր ու խնդիրներ, ինչպես նաև խոստումնալից հանդիպումներ ու ծանոթություններ կլինեն: Ամենուր ուշադրության կենտրոնում կհայտնվեք, իսկ այն ինչ կանեք, մեծ հետաքրքրություն կառաջացնի:
 

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: Ինտուիցիայի հուշումները անսխալ կլինեն: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, նոր գաղափարների պակաս չեք ունենա: Կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Հեշտությամբ հաճելի ծանոթություններ կհաստատեք, դուր կգաք մարդկանց, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: Ձեր կրթվածությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի; Վատ մի զգացեք կիսվել ձեր գիտելիքներով:
 

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը կամ ժամանակին ձեզ համար կարևոր հարաբերությունների վերականգնումը: Բայց նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ համոզվեք, որ եկել է դրա համար հարմար ժամանակը: Հնարավոր է ֆինանսական հարցերի հաջող լուծում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Թեթև, բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, իսկ նախկինում ծագած խնդիրները ավելի արագ կլուծվեն, քան ենթադրում էիք: Հաճախ հաջող կլինեն իմպրովիզները, իսկ շտապելով ընդունված որոշումների համար զղջալու կարիք չի լինի:
 

Հավանական են օգտակար ծանոթություններ: Կհանդիպեք մարդկանց, որոնք շատ հարցերում կարող են օգնել, աջակցել ձեր գաղափարներին, ձեզ համար կարևոր բան անել: Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Որոշ Ջրհոսներ եկամուտները մեծացնելու շանս կունենան, գործարքներ կկնքեն, որոնք շատ շուտով եկամուտ կբերեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Լուրջ կորուստներն ու մեծ խնդիրները քիչ հավանական են, բայց դժվար պահերից չեք կարողանա խուսափել: Կփորձեք չկորցնել սառնասրտությունը, կշռադատված որոշումներ ընդունել, և շատ դեպքերում դա ձեզ կհաջողվի: Բացառություն լինի անձնական հարաբերությունների ոլորտը: Այստեղ հույզերը կհաղթեն առողջ բանականությանը, այնպիսի բան կանեք, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ:
 

Շատ բան կուզենաք հետաձգել, և շատ դժվար կլինի դիմակայել այդ ցանկությանը: Բոլոր դեպքերում աշխատեք գոնե ամենաշտապ հարցերն ավարտին հասցնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1576 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES