Աստղագուշակ․ դեկտեմբերի 8
07.12.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Սեփական գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Առաջին հերթին՝ շատ ուրիշ հետաքրքիր բաներ տեղի կունենան, և երկրորդ՝ հաճախ կշեղեն մարդիկ, որոնք օգնության կարիք կունենան: Չեն բացառվում տարաձայնությունները հին ընկերների հետ, ովքեր պատրաստ չեն լինի ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու անհրաժեշտության դեպքում աջակցել դրանց:
 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Հարմար ժամանակ է ապագայի պլաններ կառուցելու համար: Շատ բան պարզորոշ կտեսնեք, հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի կամ ստիպի սխալ անել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Լարված օր է: Նույնիսկ ամենահամեստ արդյունքներին հասնելու համար հաճախ պետք է լուրջ ջանքեր գործադրեք, և դա ձեր սրտով չի լինի: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, ովքեր առաջ շատ լավ հասկանում էին ձեզ ու բոլոր հարցերում աջակցում էին: Կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա միշտ չի հաջողվի: Լավ է հրաժարվել կատակներից: Այսօր շրջապատը հաճախ ձեզ ճիշտ չի հասկանա:
 

Խուսափեք ընտանեկան վեճերից: Եթե դրանք ծագեն, հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի: Ցանկալի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այն հարմար է շատ կարևոր հարցեր լուծելու համար: Բարդ խնդիրները լուծելուց հետո ձեզ ավելի վստահ ու ազատ կզգաք: Նոր պլաններ կունենաք, բայց պետք չէ շտապել դրանք կյանքի կոչելու հարցում: Եթե չեք զգում, որ պատրաստ եք վճռական գործողությունների, հետաձգեք դրանք:
 

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չի լինի: Այդ հատվածում հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, չեք կարողանա գլուխ հանել սեփական զգացմունքներից: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել, բայց լավ է ոչ ոքի չպատմել դրանց մասին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Չեք ուզենա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, բայց հիմա առանց դրա չի լինի: Շատ գործեր կառաջանան, որոնք լուրջ վերաբերմունք կպահանջեն, պետք է կենտրոնանաք, բայց ապրումները կխանգարեն անել դա: Սովորականից շատ կհուզվեք, ցանկացած տհաճություն մոտալուտ աղետի կանխանշան կհամարեք:
 

Իսկ իրականում օրն այնքան էլ բարդ չէ ու լուրջ փորձություններ չի նախապատրաստել: Կհասկանաք դա, երբ մի կողմ թողնեք ավելորդ հույզերն ու սառնասրտորեն գնահատեք իրավիճակը: Օգտակար կլինեն հին ընկերների ու պարզապես լավ ծանոթների խորհուրդները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի: Հնարավոր են թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում, ինչ-որ նորություններ, որոնք կստիպեն հուզվել: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով կհասկանաք, որ ամեն ինչ վատ չէ: Ավելի ուշ մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Շրջապատին հասկանալը դժվար չի լինի: Ակնարկները շատ լավ կհասկանաք, կկռահեք այն, ինչ մյուսները փորձում են թաքցնել:
 

Կարող եք համատեղ հանգիստ կամ սիրային ուղևորություն պլանավորել: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Որոշ Առյուծների անսպասելի ու շատ հաճելի նվերներ են սպասվում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ցանկացած որոշում ընդունելուց առաջ համոզվեք, որ տիրապետում եք համապատասխան ինֆորմացիային: Ցանկալին իրականության տեղ ընդունելու, սեփական պատրանքների գերին դառնալու վտանգ կա: Լուրջ սխալներ չեք անի, բայց ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք, որոնք չեք կարողանա միանգամից հաղթահարել:
 

Երբեմն լավ ծանոթները կօգնեն խորհուրդներով, բայց հաճախ պետք է ինքնուրույն որոշումներ ընդունեք: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ամենալավ օրը չէ մտերիմներին նվերներ գնելու համար: Չեք կարողանա կռահել, թե ինչով կարող եք ուրախացնել նրանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շփումների համար լավ օր է: Այն հարմար է գործնական ու ընկերական հանդիպումների համար: Շատ կարևոր հարցեր կարող եք քննարկել չպարտադրող միջավայրում, առանց ավելորդ ձևականությունների: Հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ բառերը, դիմացինին կվարակեք ձեր գաղափարներով:
 

Չեն բացառվում հետաքրքիր չպլանավորված ուղևորությունները: Դրանք ամենահաճելի տպավորությունը կթողնեն և ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են սիրային անակնկալներ, ուշադրության նշաններ այն մարդուց, որին վաղուց համակրում եք; Որոշ Կշեռքներ կսիրահարվեն առաջին հայացքից: 
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն շատ հարմար է կարևոր հարցերի մասին մտորելու համար: Ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Նման լուրջ մոտեցումը հիանալի պտուղներ կտա: Որոշ Կարիճներ սպասվածից ավելիին կհասնեն:
 

Հնարավորություն կունենաք խորհրդակցել նրանց հետ, ում սովոր եք վստահել: Երբեմն ձեր գործերին կխառնվեն շրջապատողները, և դա շատ անտեղի կլինի: Բայց նույնիսկ նման իրավիճակներում արժանի լուծում կգտնեք: Կոնֆլիկտները քիչ հավանական են:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, երբեմն վեճեր կառաջանան դատարկ բաների պատճառով: Շատերին ձեր նկատողությունները վիրավորական կթվան, հատկապես ցավոտ կխոցեն նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:
 

Հնարավոր են դժվարություններ գործերում, ձգձգումներ, որոնք կստիպեն ձեզ հուզվել; Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ լավը կլինի և կհասնեք ձեր ուզածին, եթե համառ ու հեռատես լինեք: Ինչքան երկար մտածեք ձեր արարքների հնարավոր հետևանքների մասին, այնքան լավ արդյունքների կհասնեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հաջող օր է: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա նշանակալի առաջընթաց արձանագրել գործերում, դրանից բացի ձեզ կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում էլ միշտ օգնել են: Հին գործնական կապերը վերականգնելու, փորձված համախոհների հետ համագործակցությունը վերսկսելու հնարավորություն կունենաք:
 

Հավանական են լավ նորություններ, անսպասելի առաջարկներ ու հրավերներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ հաճելի սիրային խոստովանություններ կլսեն: Հարմար օր է ապագայի մասին մտածելու, սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար: Կհասկանաք, թե իրականում ինչի եք ուզում հասնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Զգուշություն է պետք ձեզ հաճախակի քննադատող մարդկանց հետ շփումներում: Հեշտությամբ պրովոկացիաներին կտրվեք, կվստահեք այն ամենին, ինչ կասեն մյուսները և ուրիշների խաղի մի մասը կդառնաք: Հնարավոր են անհաջող գործարքներ, որոշումներ, որոնք լուրջ ֆինանսական կորուստների կհանգեցնեն:
 

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, հավանական են լավ փոփոխությունները: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել մտերիմներին; Այսօր դա նրանց համար շատ կարևոր կլինի: Այսօր կարող եք ընտանեկան միջոցառումներ, համատեղ զբոսանքներ ու հանգիստ պլանավորել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը թեթև ու հաջող կսկսվի: Այն այդպես էլ կշարունակվի, եթե դիմակայեք գործերը հետաձգելու գայթակղությանը: Շատ կարևոր կլինեն լրջությունն ու ինքնատիրապետումը: Մի թուլացեք, քանի դեռ չեք արել այն, ինչ պլանավորել եք: Վատ մի զգացեք խնդրանքներով ու հարցերով դիմել ուրիշներին: Շատ օգտակար կլինի մյուսների փորձը յուրացնելը:
 

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Որոշ Ձկներ կվերականգնեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նախկինում շատ էին շփվում, կամ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Օրվա վերջին հավանական են անսպասելի նորություններ, որոնք շատ կուրախացնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1175 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES