Աստղագուշակ․ հոկտեմբերի 11

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, բայց դա արագ անել չի ստացվի։ Պատրաստ եղեք համառություն ցուցաբերել, չնահանջել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին կամ խորհուրդներ կտան, երբ դրա կարիքը չունեք։ Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել ու կոնֆլիկտներ չհրահրել։ Եթե այսօր ինչ-որ մեկի հետ վիճեք, հաշտվելը դժվար կլինի։
 

Ամենահարմար օրը չէ կարևոր խնդիրները լուծելու համար, հատկապես՝ եթե դրա համար անհրաժեշտ է նաև ուրիշ մարդկանց մասնակցությունը։ Կենտրոնանալը բարդ կլինի, այնպես որ՝ ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Գործերում կարող եք առաջընթացի հասնել, բայց դրա համար համառություն ու կարգապահություն է անհրաժեշտ։ Մեծ կլինի ինչ-որ բան հետաձգելու գայթակղությունը։ Որոշ Ցուլեր լրջորեն հույս կունենան, որ բոլոր խնդիրները կլուծվեն առանց իրենց մասնակցության։ Բայց դա հազիվ թե տեղի ունենա, այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել։
 

Ցանկալի չէ խառնվել ուրիշների գործերին, խորհուրդներ տալ նրանց, ովքեր ձեզ չեն խնդրել դրա մասին։ Շրջապատողները սուր կարձագանքեն ձեր նկատողություններին, երբեմն լուրջ կվիրավորվեն։ Կարևոր է հնարավորինս շուտ գլուխ հանել իրավիճակից, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Լարված օր է։ Եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, շատ սուր արձագանք կտաք ու շուրջը բոլորի վրա կբարկանաք։ Հաճախ ձեզ ճիշտ չեն հասկանա այն մարդիկ, որոնց հետ առաջ հիանալի լեզու էիք գտնում։ Լուրջ կոնֆլիկտներ կծագեն։ Կնյարդայնացնեն գործերում ձգձգումները։ Կուզենայիք արագացնել իրադարձությունների ընթացքը, բայց դա հնարավոր չի լինի։
 

Հիշեք, որ եթե սպասեք հարմար պահի, դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի։ Իսկ մինչ այդ լավ է ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրեք։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Ցանկալի չէ քննարկել հեռու ապագայի հետ կապված հարցերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Կարևոր ամեն ինչում հույս դրեք սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկին օգնության հարցով դիմելն այսօր, ցավոք, անիմաստ է։ Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն։ Շատ հաճախ դրանք կտան իրավիճակից անտեղյակ մարդիկ։ Չեն բացառվում ծախսերը, որոնցից կարող էիք խուսափել, եթե ավելի ուշադիր լինեիք։
 

Մարդաշատ հավաքներին աշխատեք ձեր վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Ամենալավ օր չէ գաղափարներով կիսվելու, ծանոթություններ հաստատելու ու համախոհներ փնտրելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հանգիստ օր է։ Հաճելի ժամանակ անցկացնելու, ուժերը վերականգնելու, չհոգնեցնող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Որոշ Առյուծների կհաջողվի ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց վրա մեծ ուժեր են ծախսել, կամ էլ լուծել իրենց ու իրենց մտերիմներին հանգիստ չտվող հարցերը։
 

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Ուրախ կլինեք շփվել նրանց հետ։ Հին գործնական կամ ընկերական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում վերականգնվեն նախկինում թանկ սիրային հարաբերությունները։ Բայց մտածեք՝ արդյոք պետք է այդ հարաբերություններին երկրորդ շանս տալ։ Վտանգ կա, որ խնդիրները շուտով նորից կվերադառնան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկզբին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու չհուզվելը։ Շատ բաների սուր կարձագանքեք, դատարկ բանից կհուզվեք կամ կվիրավորվեք մի բանից, որին առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Ավելի ուշ կվերականգնեք ինքնատիրապետումը, իսկ առողջ բանականությունը կհուշի՝ ինչպես ելք գտնել բարդ իրավիճակից։
 

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու նվերներ։ Ցանկալի չէ պարտքով գումար տալ կամ կապվել ֆինանսական պարտավորություններով։ Ցավոք, այդ հարցում հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Առավոտը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, չեն բացառվում չպլանավորված, բայց շատ հաճելի հանդիպումները։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, շատերին կես խոսքից կհասկանաք։ Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ է եղել։
 

Հետո կգա աշխատանքի համար հարմար ժամանակը։ Նույնիսկ ամենաբարդ մասնագիտական խնդիրներից շատ արագ գլուխ կհանեք։ Շատ Կշեռքներ հաջողությամբ կլուծեն հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չեն տվել, կգտնեն մրցակիցներից առաջ անցնելու ձևը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, հաջողության հասնելու շանսերն էլ մեծ են։ Կկարողանաք անել այն, ինչ վաղուց եք պլանավորել, ավարտին կհասցնեք սկսած գործերը։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Շատերին կկարողանաք ձեր կողմը գրավել։
 

Իրադարձությունների բարենպաստ ընթացքը կօգնի բարելավել ֆինանսական վիճակը, եկամտաբեր գործարքներ կնքել։ Չեն բացառվում անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները։ Որոշ Կարիճներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան ու չեն հրաժարվի դրանցից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Չնայած դժվարություններին, լավատես կլինեք ու չեք հրաժարվի մտածածից։ Հենց նման մոտեցումը թույլ կտա գործերում հիանալի արդյունքների հասնել, ինչպես նաև լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը։ Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ կամ փչացնի ձեր տրամադրությունը։
 

Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն կթողնեք։ Իսկ ձեզ դուր կգան միայն նրանք, ովքեր արժանի են համակրանքի։ Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում ձեր ինտուիցիային խաբելն անհնար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ակտիվ կլինեք, չեք վախենա դժվարություններից ու պատրաստ կլինեք վճռական գործողությունների։ Դա կօգնի հաջողության հասնել, անել այն, ինչ վաղուց եք պլանավորել։ Հազիվ թե ինչ-որ մեկը ուզենա կանգնել ձեր ճանապարհին, իսկ եթե նման մարդիկ գտնվեն, շատ շուտով կզղջան դրա համար։ Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Օրը շահավետ գնումներ է խոստանում։ Նույնիսկ սպոնտան ձեռքբերումները հաջող կլինեն։
 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, ինչպես նաև անսպասելի առաջարկներ, որոնց ուրախությամբ կհամաձայնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բոլոր կարևոր գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար, քանի որ դա ամենաբարենպաստ շրջանը կլինի։ Շատ բաներից արագ գլուխ կհանեք, հաճախ ինքնատիպ լուծումներ կգտնեք այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ կկանգնեին։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք նոր ծանոթություններ ու հաճելի շփումներ են խոստանում։
 

Վերջին շրջանում ձանձրացող Ջրհոսների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Չեք վախենա ստանձնել այն, ինչի մասին առաջ միայն մոտավոր պատկերացում ունեիք։ Կգտնվի մեկը, ով կօգնի անել առաջին քայլերը, իսկ դուք արագ գլուխ կհանեք մնացածից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ուշադիր եղեք։ Այսօր նույնիսկ աննշան սխալները, փոքրիկ թերացումները լուրջ տհաճություններով կավարտվեն։ Շրջապատողները հաճախ կքննադատեն ձեզ, իսկ դա կստիպի հուզվել։ Ֆինանսական խնդիրներ կարող են ծագել։ Դրանք լուծելու համար օգնության կարիք կունենաք։
 

Ժամանակի հետ կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, իսկ օրվա երկրորդ կեսն առաջինից հեշտ ու բարենպաստ կդասավորվի։ Այն հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու, լուրջ հարցեր քննարկելու, ապրումներով կիսվելու ու նախաձեռնող լինելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:





Загрузка...


 



10.10.2018 1374 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։