ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 16
15.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր օր է։ Գործերը, որոնցով պետք է զբաղվեք, ավելի լուրջ կլինեն, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այնպես որ՝ դրանց թեթևամտորեն մի մոտեցեք։ Մի շտապեք որոշումներ ընդունելիս և արարքների մեջ, աշխատեք ռիսկի չդիմել, խաղասեղանին շատ բան չդնել։ Շատ լարված պահեր կլինեն, չեն բացառվում սթրեսային իրավիճակները։ Չնայած ամենին՝ չեք հանձնվի ու կհաղթահարեք բոլոր փորձությունները։

Ուշադիր հետևեք շրջապատի իրադարձություններին։ Այդպես հուշումներ կամ տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով պետք կգա։ Չեն բացառվում անսպասելի նվերները, մտերիմներից հաճելի անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը, քանի որ շուրջն ավելի հետաքրքիր բաներ տեղի կունենան։ Բայց ամենակարևոր գործերի մասին, միևնույն է, չեք մոռանա ու շատ լավ գլուխ կհանեք դրանցից։ Ծայրահեղ դեպքում կօգնեն գործընկերները կամ ենթակաները։ Այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվի հոգսերն ու պատասխանատվությունը ուրիշների հետ կիսելը։ Հնարավոր են ոչ մեծ, բայց շատ տեղին դրամական մուտքեր։

Լավ հանգստանալու, ժամանակն ուրախ անցկացնելու, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Հանդիպեք հին ընկերներին։ Նրանց հետ շփումները հաճելի ու օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադիր եղեք։ Այսօր շատ կարևոր է մանրուքներն աչքից բաց չթողնելը։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի։ Ձեր ուզածին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Իսկ ընդհանուր առմամբ օրը վատ չի դասավորվի և կյանքից չեք բողոքի։ Բացի այդ չեն բացառվում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները։

Մտերիմները հիմա ձեր ուշադրության կարիքը կունենան։ Ժամանակ գտեք նրանց անհանգստացնող ու հուզող հարցերի մասին զրուցելու համար։ Չի բացառվում, որ հենց ձեր խորհուրդներն օգնեն նրանց գլուխ հանել խնդիրներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս օրվանից պետք չէ շատ բան սպասել։ Այն վատ չի դասավորվի, բայց խոշոր հաղթանակներով չի նշանավորվի։ Դժվար կլինի նրանց համար, ովքեր հակված են չհիմնավորված լավատեսության ու շատ մեծ սպասումներ ունեն։ Գործերի իրական վիճակը կարող է հիասթափեցնել։ Բայց եթե պատրանքներ չկառուցեք, կենտրոնանաք այն բանի վրա, թե ինչ է պետք անել իրավիճակը փոխելու համար, ապա հաջողության կհասնեք։

Տարաձայնություններից խուսափելը հեշտ չի լինի։ Կարող է թվալ, որ շրջապատը հատուկ փորձում է վիճել ձեզ հետ։ Բայց համբերատարությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավականին անհանգիստ կլինի, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա։ Ձանձրանալու ժամանակ չի մնա։ Շատ գործեր ու խնդիրներ կունենաք, կսովորեք այն, ինչով վաղուց հետաքրքրվում եք։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ ամենատարբեր մարդկանց հետ, որոնք հաճույքով կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով, գործով ու փորձով։ Շրջապատին դուր կգաք ու կիմանաք դա, բայց կփորձեք չչարաշահել նրանց համակրանքը։

Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ հնարամտություն, ստեղծագործ մոտեցում ու սեփական անձին ուշադրություն հրավիրելու կարողություններ են պետք։ Կարող եք գնումներ անել։ Դրանք հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վստահեք ձեր գիտելիքներին, փորձին ու ինտուիցիային։ Այսօր դրանք ավելի օգտակար կլինեն, քան շրջապատի հաճախ անիմաստ խորհուրդները։ Շատերը կփորձեն խառնվել ձեր գործերին, ազդել ձեր որոշումների վրա։ Տեղի մի տվեք։ Ինքնուրույնությունն ու անկախությունը հիմա հաջողության հասնելու համար շատ կարևոր կլինեն։ Ցանկացած հանդիպման պետք է լուրջ նախապատրաստվել։ Միայն այդ դեպքում դրանք լավ կանցնեն։

Մտերիմներին աջակցելու, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կլինի։ Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենան ծանոթ կանայք։ Աշխատեք չմերժել նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատի հետ պայմանավորվելը հեշտ չի լինի։ Նույնիսկ ամենաթեթև ու ընկերական միջավայրում հանդիպումները լարված կանցնեն, կստիպեն հուզվել։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին սխալների կամ այն արարքների ու որոշումների մասին, որոնք կուզենայիք անցյալում թողնել։ Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր քննադատում են ձեզ ու փչացնում ձեր տրամադրությունը։ Այդպիսի մարդկանց հետ շփումները կարող են հուսահատության հասցնել։

Սովորականից արագ կհոգնեք։ Փորձեք ավելի հաճախ հանգստի դադարներ վերցնել։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Օրինակ՝ կարող եք զբոսանքի համար նոր երթուղի ընտրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատրաստ եղեք խախտել ավանդույթներն ու ընդունված կանոնները, գործել համարձակ ու անսովոր մեթոդներով։ Ինքնատիպ որոշումները հաճախ հաջող կլինեն, իսկ ահա ուրիշների օրինակին հետևելը հազիվ թե ինչ-որ լավ բանի բերի։ Գործերում հաջողության համար տեղեկատվության պակաս կլինի։ Այստեղ կարևոր է երևակայությանը չտրվել ու չհորինել, այլ փորձել պարզել, թե ինչպիսին է գործերի իրական վիճակը։

Շատ անձնական խնդիրների այսօր նորովի կնայեք, պարզ կդառնա, թե ինչպես է պետք լուծել դրանք։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն։ Ֆինանսական դժվարություններից ազատվելուց հետո ձեզ ավելի վստահ կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ-որ նոր բանով զբաղվելու, իրադարձությունների սովորական ընթացքը փոխելու հնարավորություն կփնտրեք։ Առօրյան ձեզ ձանձրալի կթվա, դրա պատճառով նյարդային կդառնաք, կբարկանաք ձեր ու շրջապատի վրա, կվիճեք այն մարդկանց հետ, որոնց հետ ավելի շահավետ կլիներ համագործակցելը։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Այդ գումարն ավելի ուշ պետք կգա։

Հանդիպումները այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ, պետք է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար։ Այդ հատվածում լավ տպավորություն թողնելու հավանականությունն ավելի մեծ կլինի։ Ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք։ Օրը վատը չէ, բայց ռիսկի եք դիմում ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծել, եթե քիչ ծանոթ մարդկանց հետ անկեղծանաք, կտրուկ քննադատեք շրջապատին, նկատողություններ անեք։ Խուսափեք կոնֆլիկտներից։ Դրանք տհաճ հետևանքներ կունենան։ Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, կարող եք նշանակալի հաջողությունների հասնել։ Գործնական բանակցությունները վատ չեն անցնի, եթե պրովոկացիաներին զոհ չգնաք։

Հարմար օր է ընտանեկան խնդիրների մասին մտածելու համար։ Չի բացառվում, որ հենց այսօր գտնեք դրանց լուծումը։ Հնարավորություն կունենաք օգնել ավագ հարազատներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի լինի։ Հազիվ թե կարողանաք իրագործել մտածածը։ Իրավիճակը կփոխվի, պետք է հարմարվեք նոր պայմաններին։ Դա ձեր սրտով չի լինի, բայց ընտրության հնարավորություն չի լինի։ Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Չի բացառվում, որ ձեր հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այսօր այն առողջության համար շատ ավելի վնասակար կլինի։ Ամենալավ օրը չէ հեռավոր ուղևորությունների մեկնելու համար։ Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Էներգիայով լի կլինեք ու պատրաստ կլինեք գլուխ հանել դժվարություններից։ Նույնիսկ եթե պայմանները ամենալավ ձևով չդասավորվեն, չեք նահանջի ու չեք հրաժարվի մտածածից և ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեք։ Լավ կանցնեն գործնական հանդիպումները, նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք։ Վերջիններիս աջակցությամբ արագ կիրագործեք ձեր համարձակ գաղափարները։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։

Զգույշ եղեք ֆինանսական գործերում։ Պետք չէ մասնակցել արկածախնդրություններին ու խաղասեղանին շատ բան դնել։ Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3524 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES