Աստղագուշակ․ նոյեմբերի 15
14.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար, ընդ որում՝ նաև նրանք, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում: Երբեմն պարզապես հաջողակ կլինեք: Օրինակ՝ շահավետ գործարք կկնքեք՝ առանց դրա համար հատուկ ջանքեր գործադրելու, կամ պատահաբար հաջող գնում կանեք:
 

Աշխատանք սովորականից շատ կլինի: Անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջ կգան, և ձեզ կուրախացնի սովորական գործերից ինչ-որ նոր բանի անցնելու հնարավորությունը: Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Բայց օգնության կհասնեն հումորի զգացումն ու ինքնավստահությունը: Հազիվ թե ինչ-որ մեկը փչացնի ձեր տրամադրությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Պլանավորված գործերն ու հանդիպումները մի հետաձգեք, նույնիսկ եթե շատ եք ուզում դա անել: Լավ արդյունքների հասնելու ամենալավ մեթոդն այսօր հին պլանին հետևելն ու պահի ցանկություններն անտեսելն է: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ պահի հույզերին չեք տրվել:
 

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Հիմա նրանք չեն հասկանա ձեզ, կվիրավորվեն դատարկ բաների պատճառով, սխալ կգնահատեն ձեր արարքներն ու արտահայտությունները: Համբերատար եղեք, ժամանակ գտեք բացատրելու, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր պատրաստ են խոստովանել իրենց սխալները ու կփորձեն ուղղել դրանք: Լսեք նկատողություններն ու քննադատությունները, դրանց մեջ հաճախ առողջ հատիկ կլինի: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Դա վերաբերում է նաև խնդիրներին: Եթե դրանք ծագեն, ապա արագ կլուծվեն:
 

Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Հաճույքով սիրախաղ կանեք, բայց թեթևամտորեն կվերաբերվեք ամենին, այնպես որ՝ լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Մասնագիտական խնդիրներից ու տհաճություններից խուսափելու համար պետք է ջանքեր գործադրեք: Աշխատանքի մեջ հաճախ դժվարություններ կառաջանան և ձեզ չի հաջողվի դրանք ժամանակին հաղթահարել: Հավանական են ձգձգումներ գործերում, վտանգ կա, որ ձեզ հուսախաբ կանեն նույնիսկ հին, ժամանակի մեջ փորձված գործընկերները: Չի բացառվում՝ ստիպված լինեք փորձարկումներ անել, ոչ ստանդարտ որոշումներ փնտրել, և դա ձեզ կստիպի հուզվել:
 

Որոշ պլանների իրագործում պետք է հետաձգեք: Չի հաջողվի սկսածը ճիշտ ժամանակին ավարտել: Մտերիմները հասկացողությամբ կվերաբերվեն նրան, որ կփոխեք պլանները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Լավ է փորձարկումներ չանել ու ռիսկի չդիմել, այլ գործել հուսալի, փորձված մեթոդներով: Այսօր չեն բացառվում սխալները հաշվարկների մեջ, ինտուիցիան էլ կարող է հուսախաբ անել: Այնպես որ՝ լավ է հույս չդնել հաջողակ լինելու վրա ու զգույշ լինել: Հնարավոր է հիասթափվեք գործընկերներից, ինչպես նաև այն նախագծերից, որոնց վրա միասին էիք աշխատում; Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները:
 

Ինչ էլ որ պատահի, մի կորցրեք ձեր հանդեպ հավատը: Հիշեք, որ ունակ եք ինքնուրույն, առանց որևիցե մեկի օգնությանը դիմելու հաղթահարել բոլոր փորձությունները: Դժվար իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է: Չի հաջողվի իրագործել հին պլանները, իսկ նորերը չեն լինի, ինչը կստիպի նյարդայնանալ ու անհանգստանալ ապագայի համար: Շատ ժամանակ կխլեն ուրիշների խնդիրները, ընդ որում՝ հետո ձեր աշխատանքի դիմաց հազիվ թե շնորհակալություն հայտնեն:
 

Չզարմանաք ձեր հասցեին հնչող քննադատությունից: Այսօր ամեն պատահած մարդ պատրաստ կլինի նկատողություն անել ձեզ: Իսկ լավ նորությունն այն է, որ բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն երեկոյան ինչ-որ բան դեպի լավը կփոխվի և ավելի լավատեսորեն կտրամադրվեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ այդ նորությունները կապված կլինեն գումարի հետ: Օրինակ՝ ձեզ կարող են վերադարձնել հին պարտքը կամ հայտնել շուտով սպասվող վարձատրության մասին: Հաջող գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Այստեղ կարևոր է չշտապել, քանի որ շահավետ պայմաններ միանգամից չեն առաջարկի:
 

Ոգևորությամբ կստանձնեք գործերը ու արագ կհասնեք հաջողությունների: Հաճախ նույնիսկ չեք նկատի այն դժվարությունները, որոնք մյուսներին կստիպեին նահանջել: Գրավիչ կլինեք, դուր կգաք շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը վատ չի անցնի, եթե շրջապատից հասկացողություն ու անվերապահ աջակցություն չսպասեք: Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա: Այդպես հաջողության հասնելու ձեր շանսերն ավելի կմեծանան: Նոր գործերը սկսեք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում կենտրոնանալն ավելի հեշտ կլինի:
 

Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, և դա պատահական չի լինի: Դուք նրբանկատ, զիջող կլինեք, պատրաստ կլինեք հոգ տանել մյուսների մասին և միաժամանակ թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել: Կդադարեք վստահել նրանց, ում վրա առաջ հենվում էիք, կփոխեք ձեր կարծիքն այն մարդկանց մասին, որոնց առաջ ձեզ համախոհ էիք համարում: Ոչ վաղ անցյալի մրցակիցներն էլ ձեր կողմը կանցնեն, բայց նրանց վստահել դեռ վաղ է: Զգոն եղեք նրանց հետ, ովքեր երկար ու բարակ ներողություն են խնդրում աննշան վիրավորանքների համար:
 

Հաճախ ձեր արարքները կղեկավարի ինտուիցիան: Նրա հուշումներին կարող եք վստահել գումարի հետ կապված բոլոր հարցերում: Ֆինանսական հարցերը լուծելիս հնարավորինս զգույշ եղեք, աշխատեք ձեզ վրա լուրջ պարտականություններ չվերցնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Կարող եք առանց դժվարության մեծ հաջողությունների հասնել: Դրա համար բավական է վարվել այնպես, ինչպես ինքներդ եք ուզում, պահպանել սկզբունքներին հավատարմությունն ու լսել այն մարդկանց կարծիքը, ովքեր շահել են ձեր վստահությունը: Հնարավոր է՝ ավելի քիչ օգնականններ ու համախոհներ գտնվեն, բայց նման կորուստների համար չեք ափսոսա:
 

Օրը հարմար է հանգստի, մեծ ճամփորդություն սկսելու կամ հաճելի սիրային զբոսանքի համար: Ձեզ կհաջողվի ինչ-որ նոր բան գտնել վաղուց ծանոթ երևույթների ու առարկաների մեջ, հաճելի անակնկալներ անել մտերիմներին: Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք: Կենտրոնացեք շրջապատողների հետ ձեր հարաբերությունների վրա: Եթե կարողանաք ընդհանուր լեզու գտնել, շատ խնդիրներ իրենք իրենց լուծում կստանան: Գործերը, որոնք ձեզ բարդ ու մեծ ջանքեր պահանջող են թվում, իրականում հեշտ ու հասարակ են: Կհասկանաք դա, երբ լավ օգնականի հետ ստանձնեք դրանք:
 

Ընկերների ու հարազատների հետ շփվելիս աշխատեք խոստումներ չտալ, նույնիսկ եթե դրանք դատարկ բաներին են վերաբերում: Ինչքան քիչ խոսեք ձեր պլանների մասին, այնքան ավելի լավ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Անձնական բնույթի տհաճ իրադարձությունը կարող է փչացնել օրը: Մտերիմ մարդու հետ կապված նորությունը կստիպի հասկանալ, որ սխալվել եք ձեր դատողությունների ու ակնկալիքների հարցում և հնարավոր է՝ խաբեության զոհ եք դարձել: Իրավիճակն անհույս չէ, բայց ձեր տրամադրությունը կարող է ժամանակավորապես փչանալ:
 

Ունակ կլինեք գլուխ հանել բարդ խնդիրներից, քանի որ կկարողանաք կենտրոնանալ, հաշվի առնել կարևոր գործոնները ու մի կողմ նետել անկարևորները: Բայց գործնական շփումների համար սա ամենահաջող օրը չէ: Ակնարկները չեք հասկանա ու կհավատաք կասկածելի խոստումներին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 608 | Загрузок: 0 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES