Աստղագուշակ․ նոյեմբերի 16
15.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը շատ հարմար է ինչ-որ նոր բան սկսելու համար։ Դա կարող է լինել բիզնես-նախագիծ կամ սիրային հարաբերություններ։ Այստեղ կարևորը նախկինի նման չգործելն ու անցյալով չկողմնորոշվելն է։ Արագ հաջողության հասնելու կամ գոնե մի քանի կարևոր քայլ անելու հնարավորություն կա։
 

Ինտուիցիան կուժեղանա։ Հեշտությամբ կհասկանաք շրջապատին, կնկատեք ու կգնահատեք այն գործոնները, որոնք կարող են ազդել իրադարձությունների զարգացման վրա։ Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը ջանքեր ու ծախսեր կպահանջի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շփումների համար բարենպաստ օր է։ Ցանկացած հանդիպում լավ է անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում։ Այդպես դրանք ավելի հաջող կանցնեն, իսկ ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել։ Երբ դուք և ձեր զրուցակիցները ձեզ հարմարավետ զգաք, ընդհանուր լեզու գտնելն էլ հեշտ կլինի։
 

Մեծ է նոր ծանոթությունների ու սիրային արկածների հավանականությունը։ Դրանք հազիվ թե լուրջ բնույթ ստանան, բայց, միևնույն է, կուրախացնեն ձեզ, կբարձրացնեն տրամադրությունը ու կոգեշնչեն։ Զգոն եղեք նրանց հետ, ովքեր շատ մեծ ջանքեր են գործադրում ձեր համակրանքը շահելու համար։ Նման մարդիկ անշահախնդիր չեն լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հետաքրքիր հանդիպումներ կբերի։ Հաճույքով ծանոթություններ կհաստատեք, արագ կշահեք մարդկանց համակրանքը։ Սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, քանի որ այսօր թեթևամտորեն տրամադրված կլինեք։
 

Օրը հարմար է զանազան միջոցառումների, տոնակատարությունների մասնակցելու համար։ Դրանց հետ կապված ծախսեր կլինեն։ Ստիպված եք լինելու նվերներ, հարմար հագուստ կամ աքսեսուարներ գնել։ Բայց ֆինանսական վիճակն այսօր ընդհանուր առմամբ լավը կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հանգիստ օր է։ Այն կարևոր իրադարձություններ ու նշանակալի փոփոխություններ չի բերի։ Գործեր ու հոգսեր շատ կունենաք, բայց դրանք շատ լուրջ չեն լինի, շատերից արագ գլուխ կհանեք։ Սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։
 

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնք կստիպեն փոխել պլանները։ Օրվա երկրորդ կեսին շրջապատը ձեր օգնության ու խորհուրդների կարիքը կզգա, ամբողջությամբ կտարվեք մյուսների գործերով ու ժամանակավորապես կմոռանաք ձեր սեփականի մասին։ Երեկոյան հավանական է ինքնազգացողության վատացում։ Անհրաժեշտ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Եթե անձնական կյանքում փոփոխություններ եք ուզում, նախաձեռնող եղեք։ Հարմար օր է սիրո խոստովանության համար։ Երբ հարմար պահը գա, ինտուիցիան կհուշի, որ ժամանակն է գործել։ Ձեր ընկերակցությունը շատերին հաճելի կլինի, ստիպված եք լինելու շատ հրավերներից մեկը ընտրել։ Բայց այն միջոցառումը, որտեղ վաղուց երազում էիք լինել, կարող է բավականին ձանձրալի անցնել։
 

Աշխատանքի մեջ դժվարություններ կառաջանան։ Չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա ու դրանց բավականաչափ ուշադրություն դարձնել։ Հնարավոր են ցավալի սխալներ, ինչ-որ թյուրիմացություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հաջող կդասավորվի։ Գիտեք, թե ինչին եք ուզում այն նվիրել և հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի կյանքի կոչել պլանները։ Կարող եք ոչ միայն գլուխ հանել կուտակված փոքրիկ գործերից, այլ նաև իսկապես նշանակալի, գրավիչ ու անսովոր մի բանի անցնել։ Ստեղծագործ պոտենցիալը բարձր է։
 

Հնարավոր է՝ ուզենաք զարմացնել ընկերներին անսովոր զվարճանքներով՝ թեմատիկ երեկույթով, հետաքրքիր ուղևորությամբ, գլխապտույտ արկածներով։ Որոշ Կույսեր կհիշեն իրենց հին նախասիրության մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարդ, բայց հետաքրքիր օր է։ Այն կապված է գայթակղությունների ու փորձությունների հետ, որոնք արժանապատվորեն կհաղթահարեք՝ նոր համախոհներ ու երկրպագուներ ձեռք բերելով։ Շատ Կշեռքների պետք կգա հին փորձը։ Դրա շնորհիվ նրանք լուրջ սխալներ չեն անի, կգտնեն բարդ իրավիճակներից դուրս գալու ձևը։
 

Օրը հարմար է պատասխանատու հանդիպումների, ինչպես նաև կարևոր միջոցառումների համար, որոնց նախաձեռնողն ու կազմակերպիչը դուք եք լինելու։ Մի վախեցեք դժվարություններից, քանի որ դրանցից հաջողությամբ գլուխ կհանեք։ Գաղափարներ կունենաք, որոնց շնորհիվ մոտ ժամանակներս կմեծացնեք ձեր եկամուտները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Թեթև, հաջող ու հետաքրքիր օր է։ Ավելի ուշ օրվա մասին հաճույքով կհիշեք։ Կարող եք հաջողության հասնել բոլոր նախաձեռնություններում, ընդ որում՝ ոչ միայն սեփական համառության ու նպատակասլացության, այլ նաև հաջողակ լինելու շնորհիվ։
 

Ուրախության առիթներ կունենաք, ընդ որում՝ կապված մտերիմների, նրանց կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ընկերները ինչ-որ անսովոր բան կառաջարկեն։ Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխությունները սիրային հարաբերություններում։ Հաճախ սիրելիին կես խոսքից կհասկանաք, իսկ դա շատ կուրախացնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կարող եք հաճելի ժամանակ անցկացնել։ Հավանական են նոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, նվերներ, հաջող գնումներ։ Չեն բացառվում սիրային արկածները, բայց լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է։
 

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները։ Հաճախ նրանց ուշադրության, հոգատարության ու աջակցության կարիք կունենաք։ Մարդիկ, որոնց մասին մեծ կարծիք ունեիք, ձեզ կվշտացնեն։ Պետք չէ այսօր շատ բան սպասել նույնիսկ նրանցից, ովքեր առաջ երբեք ձեզ չեն հիասթափեցրել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հարմար օր է արարքները վերլուծելու ու հասկանալու համար, թե որ հարցերում եք սխալվել։ Հասկանալուց հետո, թե ինչն է իսկապես կարևոր, հրաժեշտ կտաք մոլորություններին, կդադարեք տանջել ձեզ տհաճ հուշերով ու մեղքի զգացումով։
 

Չեն բացառվում գործերում ձգձգումները, անհաջող զուգադիպությունները, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը։ Որոշ Այծեղջյուրների անսպասելի ծախսեր են սպասվում։ Նշանի այդ ներկայացուցիչները դատարկ գրպանով չմնալու համար պետք է հետաձգեն գնումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է։ Հակված կլինեք հակասական արարքների ու խոստումները չպահելու։ Գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի, երբեմն պարզապես ձեր ուժերի սահմաններում չի լինի սեփական ցանկություններին դիմակայելը։ Սակայն ժամանակին ձեր սխալները խոստովանելու ու ուղղելու դեպքում կարող եք խուսափել լուրջ խնդիրներից և այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, որոնք թանկ են ձեզ համար։
 

Կենսական պոտենցիալը ցածր կլինի, մեծ է ինքնազգացողության վատացման հավանականությունը։ Անզգույշ կլինեք, կմոռանաք չափի զգացման մասին, իսկ դա տհաճ հետևանքներ կունենա։ Լավ է օրվա երկրորդ կեսին հեռավոր ուղևորություններ չպլանավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը հաջող կդասավորվի, բայց դուք միշտ չէ, որ ճիշտ որոշումներ կընդունեք ու երբեմն հակասական արարքներ կգործեք։ Ցանկացած սխալ գործելուց հետո կփորձեք հնարավորինս արագ ուղղել դրանք։ Հենց դա կօգնի հաջողության հասնել։
 

Աշխարհայացքն ընդլայնելու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, ձեզ համար անսովոր, բայց շատ գրավիչ ձևով ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները։ Հին տարաձայնությունները կարգավորելու, փոխադարձ վիրավորանքներն անցյալում թողնելու եղանակ գտնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 639 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: