Աստղագուշակ․ նոյեմբերի 17
16.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Թեթևամտորեն տրամադրված կլինեք, հաճախ հիմարություններ կանեք: Բայց միևնույն ժամանակ հաջողակ կլինեք, և նման արարքները տհաճ հետևանքներ չեն ունենա: Վտանգ կա՝ վիրավորեք մտերիմներին, այնպիսի բան ասեք կամ անեք, որը կվշտացնի նրանց: Հրաժարվեք երկիմաստ կատակներից, սուր քննադատություններից:
 

Չնայած այսօր շատերը ձեզ հասկացողությամբ կվերաբերվեն ու կզիջեն, պետք չէ չարաշահել դա: Ինչքան մեծ հարգանք ցուցաբերեք շրջապատի հանդեպ, այնքան լավ կդասավորվեն հարաբերությունները: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, բայց դրանից օգտվելն ավելի դժվար կլինի, քան ակնկալում էիք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարդ օր է: Համբերությամբ զինվեք, քանի որ արագ հաջողության հասնել չի ստացվի: Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ դրանց չէիք սպասում հանդիպել: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու իմպրովիզներ անել: Այդ ամենը կստիպի հուզվել, բայց կկարողանաք հավաքել ձեզ ու ճիշտ որոշում ընդունել:
 

Ամենալավ օրը չէ նոր ծանոթությունների համար: Դժվար կլինի մարդկանց մասին ճիշտ տպավորություն կազմելն ու հասկանալը, թե ինչ կարելի է նրանցից սպասել: Ոմանց շատ քննադատորեն կվերաբերվեք, իսկ մյուսներին էլ հակառակը՝ կգերագնահատեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հանդիպումների համար բարենպաստ օր է: Ձեր հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց ոչ ոք դուր չի գալիս, ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հնարավոր է հաջող զուգադիպություն, իրադարձությունների բարենպաստ ընթացք, որը կարող եք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների:
 

Օրը հարմար է գործարքներ կնքելու ու ցանկացած կոմերցիոն գործունեության համար, ինչպես նաև աշխատանքի, բիզնեսի, մասնագիտական հեռանկարների մասին մտորելու համար: Ձեզ մոտ հետաքրքիր պլաններ կառաջանան: Մի շտապեք կիսվել դրանցով: Նախ պետք է ամեն ինչ լավ կշռադատել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Լարված, հոգսերով ու խնդիրներով լի օր է: Դրանցից վատ գլուխ չեք հանի, բայց շրջապատողները միշտ չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ ու երբեմն բացատրություններ կպահանջեն, ինչը շատ կբարկացնի: Համբերություն է պետք բոլոր հարցերին հանգիստ պատասխանելու համար:
 

Եթե բարեհամբույր լինեք ու կարողանաք խուսափել կոնֆլիկտներից, ապա նոր ու անշահախնդիր օգնականներ կգտնեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն ապրումներ կբերի: Ձեզ կպակասի ինքնավստահությունը, կկասկածեք մտերիմ մարդու զգացմունքների անկեղծության վրա, շրջապատողների՝ ձեր հանդեպ վերաբերմունքն էլ ձեզ տարօրինակ կթվա: Չեն բացառվում սթրեսային իրավիճակները, որոնցում արագ պետք է կարևոր որոշումներ ընդունեք:
 

Ցանկալի է սահմանափակել կապերը, հեռու մնալ նրանցից, ովքեր քննադատում են ձեզ, տհաճ նկատողություններ են անում, անտեղի խորհուրդներ են տալիս: Զգույշ պետք է լինել նաև այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին ձեզ հետ կիսվել են չստուգված տեղեկատվությամբ, հուսախաբ են արել ձեզ կամ անհարմար իրավիճակի մեջ դրել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է: Պետք է գործ ունենաք նյարդային ու անհամբեր մարդկանց հետ, որոնց նկատողությունները ձեզ կհանեն հավասարակշռությունից: Սովորաբար ձեզ հաջողվում է դիմակայել նման մարդկանց ազդեցությանը, բայց այսօր խոցելի կլինեք, այնպես որ՝ կտառապեք:
 

Ուժերը վերականգնել կօգնի պայմանների փոփոխությունը: Դրա համար պարտադիր չէ մեծ ճամփորդության մեկնել: Բավական է լինել նոր վայրերում կամ պարզապես անծանոթ երթուղուց օգտվել: Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ամեն ինչի պատրաստ կլինեք, նաև նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Ցանկացած հակամարտությունից հաղթող դուրս կգաք: Նրանց, ովքեր կհամարձակվեն կանգնել ձեր ճանապարհին, կարելի է միայն խղճալ:
 

Օրն առանձնանում է մեծ գործնական ակտիվությամբ, շատ բան կհասցնեք նույնիսկ եթե դրա համար ջանքեր չգործադրեք: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, սիրելիի հետ լեզու գտնելն էլ շատ հեշտ կլինի: Որոշ Կշեռքներ ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն ու չեն զղջա դրանց համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարդ օր է: Պետք է փոխեք պլանները, հրաժարվեք մտածածից: Հաճախ խնդիրներ կբերեն այն մարդիկ, որոնց առաջ էլ առանձնապես չէիք համակրում: Մեծ է կոնֆլիկտային իրավիճակների հավանականությունը: Ինչքան էլ փորձեք վերահսկել ձեզ, սուր խոսքերը լեզվից կթռչեն ամենաանհարմար պահին:
 

Բայց այս ամենը չի խանգարի լավ գլուխ հանել գործերից: Ինչքան քիչ հույս դնեք շրջապատի աջակցության վրա, այնքան լավ արդյունքի կհասնեք: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կլուծեք ինքնուրույն: Այնպես որ՝ հպարտանալու առիթներ կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Լարված, բայց հաջող օր է: Վճռական կգործեք, չեք վախենա տհաճություններից, կասեք այն, ինչ մտածում եք ու կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում, նույնիսկ եթե դա չհասկացվի շրջապատի կողմից: Երբեմն կխախտեք ավանդույթները, երբեմն շոկի մեջ կգցեք պահպանողական մարդկանց: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն:
 

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հնարավոր է՝ ոմանց դրանք հեռանկարային չթվային, բայց դուք շատ լավ կհասկանաք, թե ինչ հնարավորություններ են ձեր առաջ բացվում ու բաց չեք թողնի ձեր շանսը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հաճելի օր է, որը դրական հույզեր կբերի: Պետք չէ շտապել, ինչ-որ բան որոշել կամ ինչ-որ մեկին հաղթել: Կարելի է միայն հաճույք ստանալ ժամանակի ընթացքից, մտերիմների հետ շփումներից ու սիրելի, հետաքրքիր գործից:
 

Առավոտյան հավանական է ինքնազգացողության վատացում, հնարավոր են տրամադրության անկումներ, բայց ժամ առ ժամ ձեզ ավելի լավ կզգաք: Չեն լինի գործեր, որոնք այսօր շատ բարդ կթվան: Դուք գլուխ կհանեք ցանկացած խնդրից: Երեկոն հաճելի անակնկալներ ու հանդիպումներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը կարող է հիասթափեցնել նրանց, ովքեր մեծ ակնկալիքներ ունեին: Պլանները ստիպված եք լինելու փոխել, սպասված աջակցությունը չեք ստանա կամ գործերում խնդիրների կբախվեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ արագ կլուծեիք: Ձեր ուզածին հասնելու համար պետք է համառ ու հաստատակամ լինեք:
 

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները: Սիրելին շատ կարևոր հարցերում չի կիսի ձեր տեսակետը: Հնարավոր է՝ ստիպված լինեք տհաճ զրույցներ վարել, հարաբերություններ պարզել: Աշխատեք հույզերը կառավարել: Դրանց ազդեցությանը տրվելու դեպքում հեշտությամբ սխալներ կանեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարդ օր է: Այն լավ մտածված արարքներ ու կշռադատված որոշումներ կպահանջի: Հենց օրվա իրադարձություններից կախված կլինի ձեզ համար կարևոր գործերի զարգացումը: Այնպես որ՝ պետք չէ տրվել րոպեական պոռթկումներին: Մի շտապեք, քանի որ բավականաչափ ժամանակ ունեք ամեն ինչ կշռադատելու, ռազմավարության մասին մտածելու համար:
 

Լավ է ավանդույթները չխախտեք, գոնե այն ժամանակ, երբ ձեզ հետևում են: Վտանգավոր փորձարկումներ էլ մի արեք: Հանդիպումները սպասվածի նման չեն անցնի: Նույնիսկ հին ծանոթները անակնկալներ կմատուցեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 684 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES