Աստղագուշակ․ նոյեմբերի 19
18.11.2018, 23:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այնքան էլ խոստումնալից օր չէ: Այն ավելի հարմար է առօրյա ու հասարակ գործերի, քան ինչ-որ բարդ ու կարևոր բանի համար: Կարող եք զբաղվել նրանով, ինչ նախապես պլանավորել եք, իսկ իմպրովիզներից լավ է հրաժարվել: Որոշ գաղափարներ, որոնք հիմա հրաշալի են թվում, այնքան էլ լավը չեն: Մի շտապեք կյանքի կոչել դրանք:
 

Հեշտ չեն դասավորվի ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները, կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել, թհաճ թեմաներով զրույցներից էլ հեռու մնալ: Ուշադիր լսեք ձեզ համար թանկ մարդկանց կարծիքը: Դա կօգնի խուսափել փոխադարձ վիրավորանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Չնայած ձեր բոլոր ջանքերին՝ շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու: Հնարավոր է՝ անհարմար, ծիծաղելի իրավիճակներում հայտնվեք, անտեղի բան ասեք կամ անեք: Բայց ձեր սխալները արագ կմոռացվեն, այնպես որ՝ պետք չէ շատ վշտանալ դրանց պատճառով:
 

Հավանական են անսպասելի հրավերներ ու ուղևորություններ: Մի հրաժարվեք դրանցից: Ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելն ու մի քիչ ցրվելը: Լավ է ճամփա գնալ ընկերների հետ: Հնարավոր են անսպասելի այցեր: Շատ ուրախ կլինեք հյուրերի համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հարմար օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Լավ գլուխ կհանեք պրակտիկ խնդիրների լուծումից, ամպերում չեք սավառնի ու պատրանքներ չեք կառուցի: Եթե հստակ գիտեք, թե որն է ձեր նպատակը և ինչ եք պատրաստ զոհել դրան հասնելու համար, հաջողությունն իրեն սպասեցնել չի տա:
 

Խուսափեք դատարկ զրույցներից ու երկար վեճերից: Դրանք այսօր կնյարդայնացնեն ու ոչ մի օգուտ չեն տա: Հեռու մնացեք երևակայել սիրող ու ցանկալին իրականության տեղ ընդունող մարդկանցից, քանի որ նրանց հետ շփումներն այսօր ձեզ կշեղեն ճիշտ ուղուց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը բավականին լարված կանցնի: Պետք է զբաղվեք բարդ գործերով, շփվեք մարդկանց հետ, որոնց դժվարությամբ մոտեցում կգտնեք: Կոնֆլիկտներից խուսափելու համար երբեմն ստիպված եք լինելու համբերատարության ու նրբանկատության հրաշքներ ցուցադրել:
 

Բայց աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու կշռադատված որոշումներ ընդունել: Հնարավոր են նոր ծանոթություններ: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնք կհասկանան ու կգնահատեն ձեզ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Սիրային հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության համար: Գումարի հետ կապված հարցերում չեք սխալվի, դրանք միայն շահավետ նախագծերի մեջ կներդնեք, կծախսեք միայն անհրաժեշտ բաների վրա: Բիզնեսի հետ կապված գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի ավելի ուշ կյանքի կոչել:
 

Հանգստություն կպահպանեք ու լավ հոգեվիճակում կլինեք: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումներն ու նոր ծանոթությունները: Չնայած օրվա ընթացքում գործեր շատ կլինեն, բայց երեկոյան հոգնածություն չեք զգա: Աշխարհիկ միջոցառումներին այցերը հաճելի տպավորություն կթողնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այսօր սովորականից հաճախ կարևոր որոշումներ կընդունեք հույզերի ազդեցության տակ, չմտածված արարքներ կգործեք, ձեզ շատ թեթևամիտ կպահեք: Օրվա առաջին կեսը ուրախ կանցնի, իսկ ահա երկրորդում բարդ իրավիճակներ կառաջանան: Բայց գլուխ կհանեք դրանցից, եթե հանգստություն ու խոհեմություն դրսևորեք:
 

Հնարավորություն կունենաք ծանոթանալ բոլորից տարբերվող մարդկանց հետ: Նման հանդիպումները և՛ ընկերական հարաբերությունների, և՛ գլխապտույտ սիրային արկածի սկիզբ կարող են դառնալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հաճելի հանդիպումներ ու նոր ծանոթություններ է խոստանում: Շփվող ու գրավիչ կլինեք, բաց կլինեք նորի համար, անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատով: Ձեր մասին կարող եք հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Նրանք ուրախ կլինեն ձեզանից լուր ստանալ:
 

Չի հաջողվի խուսափել հոգնեցուցիչ ու բարդ գործերից: Դրանցից գլուխ կհանեք, բայց մեծ ջանքերի գնով: Չի բացառվում գերհոգնածությունը: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կարող են հիշեցնել քրոնիկ հիվանդությունները: Խուսափեք ավելորդություններից: Հիմա դրանք վտանգավոր կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հաջող օր է: Այն շատ հարմար է հին մտադրությունները կյանքի կոչելու համար, որը մինչև վերջերս լրիվ անհավանական էիք համարում: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Աշխատասեր կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի, եթե խոչընդոտներ առաջանան, այնպես որ՝ նույնիսկ ավելիին կհասնեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները:
 

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: Ընդհանուր պլաններ կունենա, որոնք կուզենաք որքան հնարավոր է արագ կյանքի կոչել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կուզենայիք, որպեսզի շրջապատողները բաց տեքստով ասեին, թե ինչ են ուզում, իսկ ակնարկներն ու կիսատ ասված բաները կնյարդայնացնեն ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր ամենամտերիմների հետ: Որոշ Աղեղնավորներ հակված կլինեն հուզվել դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել ցանկացած իրադարձության:
 

Հրաժարվեք վճռական գործողություններից, նոր ու անսովոր բան մի ստանձնեք: Օգտակար կլինի հանգստանալը: Ցանկացած պլան կյանքի կոչեք առանց շտապելու: Խոստումներ տալն անցանկալի է:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը կարող է կարևոր իրադարձություններ բերել ու կյանքում լուրջ փոփոխությունների սկիզբ դնել: Բայց պետք է անդադար զգոն լինեք, որպեսզի ոչինչ աչքաթող չանեք, ժամանակին որոշումներ ընդունեք ու արագ կողմնորոշվեք բարդ իրավիճակում: Մասնագիտական դաշտում ձեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն կընկնի, քան սովորաբար, և դա հեշտ չի լինի:
 

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ձեզ կհաջողվի ուրախացնել սիրելիին, հիշարժան սիրային ժամադրություն կազմակերպել: Հավանական են հաջող գործարքներ, շահավետ գնումներ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հանգիստ ու բարենպաստ օր է: Սկզբում այն մի քիչ ձանձրալի կթվա, իսկ հետո ձեզ համար հետաքրքիր գործեր կգտնեք, որոնց կկարողանաք ստեղծագործաբար մոտենալ: Եթե ինչ-որ կարևոր իրադարձություններ տեղի ունենան, ապա միայն ձեր նախաձեռնությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակներում ձեր կյանքն արմատապես չի փոխվի, քանի որ այսօր շատ մեծ կլինի լճացման ուժը:
 

Կարող եք վերադառնալ հին գործերին: Այսօր դրանք ավարտին հասցնելը դժվար չի լինի: Օգտակար կլինի անցյալի մասին մտորելը: Այդպես կկարողանաք ավելի լավ գլուխ հանել ձեր արարքներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը հեշտ չի անցնի: Տեղի կունենա այն, ինչին վաղուց էիք սպասում և հասկանալի չի լինի՝ ինչպես արձագանքել դրան: Չնայած նրան, որ ծագած դժվարությունները կանխատեսելի էին, պատրաստ չեք լինի դրանց ու կսպասեք, մինչև իրավիճակը դեպի լավը փոխվի: Դա հնարավոր է, բայց ձեզանից ջանքեր են պահանջվելու: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան լավ արդյունքի կհասնեք:
 

Կարող եք օգնության խնդրանքով դիմել հին ծանոթներին, մարդկանց, որոնք լավ գիտեն, թե ինչի եք ունակ: Միայն թե նկատի առեք, որ ձեր բոլոր համախոհները չէ, որ անշահախնդիր կլինեն: Մտածեք, թե ինչով կարող եք վարձահատույց լինել նրանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 719 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES