Աստղագուշակ․ նոյեմբերի 20
19.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը բավականին հանգիստ կսկսվի։ Օգտվեք դրանից գործերն ավարտին հասցնելու, հին խնդիրները լուծելու կամ պարզապես ապագայի մասին մտածելու համար։ Ավելի ուշ իրադարձությունները կսկսեն արագ զարգանալ, իսկ մտածելու համար ժամանակ չի մնա։
 

Երբեմն օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։ Ինտուիցիան կհուշի, թե որ խորհուրդներին կարելի է հետևել, իսկ որոնց պետք չէ ուշադրություն դարձնել։ Փորձեք նկատել ուրիշների սխալները, վերլուծել դրանք ու եզրակացություններ անել։ Դա կօգնի խուսափել լուրջ սխալներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Անսովոր օր է։ Պետք է գործ ունենաք այն մարդկանց հետ, ովքեր չեն սիրում պլաններ կառուցել ու չեն մտածում, թե ինչ հետևանքներ կունենան իրենց արարքները։ Այնպես որ՝ խառնաշփոթից խուսափել չի ստացվելու։ Բայց դուք ոչ միայն ամեն ինչից գլուխ կհանեք, այլ նաև օգտակար փորձ ձեռք կբերեք։
 

Զգույշ եղեք գումարի հետ։ Խոշոր գնումներ անել կարելի է միայն մի դեպքում, եթե վստահ եք, որ դրանք անհրաժեշտ են։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Օրվա երկրորդ կեսի համար պլաններ կառուցելից նկատի առեք դա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Ավելին՝ դրանք կծագեն ձեզ համար կարևոր գործում։ Հավանական է՝ ստիպված լինեք վերամշակել ձեր պլանները, հետաձգել այն հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էիք սպասում։ Բայց օրը լավ պահերից էլ զուրկ չի լինի։ Օրինակ՝ լրիվ նոր հնարավորություններ կբացվեն, և դուք խուճապի չեք մատնվի ու կօգտվեք դրանցից։
 

Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ինչքան էլ որ փորձեք, ինչ-որ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, ստիպված եք լինելու անընդհատ մի գործից մյուսն անցնել։ Դա շատ կնյարդայնացնի, կսկսեք հուզվել, կբարկանաք ձեր ու մյուսների վրա։
 

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները։ Ձեր առաջարկները նրանց աբսուրդային կթվան, իսկ որոշումները՝ անհիմն ու ռիսկային։ Բոլոր դեպքերում կարող եք հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել ու խուսափել կոնֆլիկտից։ Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Հենց նրա շնորհիվ չեք վախենա ծագած խնդիրներից ու կլուծեք դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար մեծ ջանքեր կգործադրեք։ Բայց դա կհաջողվի միայն նրանց, ովքեր կհրաժարվեն սովորական մեթոդներից ու նպատակին տանող սեփական ուղին կընտրեն։ Ձեր գործողությունները շրջապատին միշտ չէ, որ հասկանալի կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք տարաձայնությունների ու քննադատության։ Բայց շուտով բոլորը կտեսնեն, որ ճիշտ եք եղել։
 

Հրաժարվեք մեծ ծախսերի հետ կապված զվարճանքներից։ Սուր զգացողությունների հետևից ընկնելու դեպքում դատարկ գրպանով կմնաք։ Որոշ Առյուծներ այսօր սովորականից հաճախ հակված կլինեն կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել արկածախնդրություններին։ Դա դժվարությունների կհանգեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Արտահայտությունների հարցում զգույշ եղեք։ Նույնիսկ անմեղ նկատողությունները շրջապատին վիրավորական կթվան, չի բացառվում, որ դա վեճերի հանգեցնի։ Հատկապես դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում։ Նման մարդիկ սխալ տպավորություն կստանան, որն ուղղելը հեշտ չի լինի։
 

Հավանական են հաջողություններ կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ինքնուրույն աշխատանքի մեջ։ Ձեզ կհաջողվի առանց հոգնածություն զգալու երկար ժամանակ զբաղվել դրանով։ Որոշ Կույսեր կկարողանան օգնել դժվար իրավիճակում հայտնված ծանոթներին, մտերիմներին էլ հեռու պահել սխալներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար։ Հատկապես լավ կգործեք այնտեղ, որտեղ պետք է ոտքի վրա նորը սովորեք, օգտագործեք ուրիշի փորձը։ Այն, ինչ այսօր կիմանաք, շուտով պետք կգա աշխատանքի մեջ։
 

Նոր հետաքրքրություններ կառաջանան։ Անսովոր վայրերում լինելու և այնպիսի միջոցառման մասնակցելու հնարավորություն կունենաք, որի մասին շատ լավ բաներ եք լսել։ Հավանական են օգտակար ծանոթություններ, նաև հանդիպումներ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։ Երբեմն իրադարձություններն ամենաանսպասելի ձևով կզարգանան, բայց նույնիսկ նման պահերին լավատեսությունը չեք կորցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հազիվ թե մեծ փոփոխություններ ու լուրջ փորձություններ բերի։ Որոշ Կարիճների այն կարող է բավականին ձանձրալի թվալ։ Ժամանակ առ ժամանակ ձեզ կհաջողվի հետաքրքիր գործեր գտնել, բայց նույնիսկ դրանք չեն օգնի օրը վառ հույզերով լցնել, իսկ դուք դա շատ կուզենայիք։
 

Մտերիմների հետ հարաբերություններում նրբանկատ եղեք։ Այսօր հակված կլինեք պարտադրել ձեր կարծիքը մյուսներին։ Կարևոր հարցերի քննարկումը կարող եք հետաձգել, իսկ համատեղ զվարճանքների մասին առաջարկ անելը շատ օգտակար կլինի։ Որոշ Կարիճներ հաճույքով կհիշեն իրենց հին նախասիրության մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է լավ ծանոթ գործերի ու պրակտիկ խնդիրները լուծելու համար։ Երբեմն երևակայությանը կտրվեք, բայց ավելի հաճախ պարզապես կգնաք լավ ծանոթ ճանապարհով, իսկ դա կբերի նպատակին։ Փորձված համախոհները չեն հիասթափեցնի։ Մտերիմների հետ անցկացրած ժամանակը ամենահաճելի տպավորությունը կթողնի։
 

Այսօր ցանկալի չէ պայմանների լուրջ փոփոխություններ անել, օրինակ՝ տեղափոխվել կամ վերանորոգում անել։ Դժվար կլինի հրաժեշտ տալ նրան, ինչին սովորել էիք, այնպես որ՝ հին իրերից առանց ապրումների ազատվել չի ստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հաջող կսկսվի։ Օգտվեք դրանից կարևոր գործերն արագ ավարտելու ու լուրջ հարցերը լուծելու համար։ Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, ցանկացած բանակցություն հաջող կանցկացնեք։ Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել մասնագիտական ոլորտում նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար։
 

Ժամանակի հետ հուզական ֆոնը կլարվի, չեք կարողանա պահպանել ինքնատիրապետումը։ Երբ սկսեք հուզվել, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից ու նույնիսկ լավ ծանոթ մարդիկ կսկսեն իրենց տարօրինակ պահել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հավանական են անակնկալներ։ Ամենայն հավանականությամբ, դրանք այնքան էլ հաճելի չեն լինի, կստիպեն հուզվել։ Բայց ձեզ կհաջողվի արագ հավաքվել ու ճիշտ որոշում ընդունել։ Շրջապատին շատ դուր կգա՝ ինչպես եք գլուխ հանում փորձություններից։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Նոր համախոհներ ու ընկերներ ձեռք կբերեք։
 

Երեկոյան խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։ Այդ հատվածում հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք, մինչև ուշ երեկո մի մնացեք աշխարհիկ միջոցառումներին։ Չեն բացառվում վնասվածքները։ Պետք է զգույշ լինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Լուրջ ու կարևոր գործերում անհաջողություններից վախենալու կարիք չկա, բայց փոքրիկ տհաճություններն այսօր շատ հավանական են։ Պայմանները կարող են անհաջող դասավորվել, իսկ իրենց օգնությունը խոստացած մարդիկ իրենց խոստումը չեն պահի։ Դա գործերում ձգձգումների պատճառ կդառնա ու կխանգարի ժամանակին ստանալ անհրաժեշտ արդյունքը։ Այդ առթիվ խիստ չհուզվելու համար կփորձեք շեղվել, և դա ձեզ կհաջողվի։
 

Հետաքրքիր վայրերում լինելու, հին ընկերների հետ շփվելու և նոր ու հաճելի ծանոթություն հաստատելու հնարավորություն կունենաք։ Որոշ Ձկների հիշվող սիրային ժամադրություններ են սպասվում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 533 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES