Աստղագուշակ․ նոյեմբերի 21
20.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Աշխատեք իրատես լինել։ Հիմա դա հաջողության հասնելու համար անհրաժեշտություն է։ Ֆանտազիաներն ու պատրանքները վտանգավոր կլինեն ու շատ հեռուն կտանեն։ Պայմանների հետ հաշվի նստելու, ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների հետաքրքրությունները հաշվի առնելու դեպքում կգտնեք կարևոր նպատակներին տանող ճանապարհը։ Շատ խնդիրներ պետք է ինքնուրույն լուծեք, բայց դրանից գլուխ կհանեք։
 

Օրն ընդհանուր առմամբ հոգնեցուցիչ կլինի, բայց հիանալի արդյունքների կհասնեք ու չեք բողոքի։ Երեկոն անցկացրեք մտերիմների հետ։ Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Այսօր հակված կլինեք չարաշահել ուրիշների բարությունն ու համբերությունը, մյուսներին կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների։ Դա երբեմն թույլ կտա արագ անհրաժեշտ արդյունքների հասնել, բայց հաճախ այն փոխադարձ պահանջների ու վիրավորանքների կհանգեցնի։ Կարող եք առաջընթաց արձանագրել աշխատանքի մեջ, եթե օգտագործեք նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Բոլոր փորձարկումները չէ, որ հաջող կլինեն, բայց դուք չեք նահանջի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, և ձեր համառությունը կտա իր արդյունքները։
 

Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր հանդիպումներ։ Նոր ծանոթությունները սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է աշխատանքի ու կոմերցիոն գործունեության համար։ Եթե կենտրոնանաք այդ ոլորտների վրա, կարող եք մեծ հաջողությունների հասնել։ Լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել և դատարկ բաների պատճառով չեք շեղվի ձեր ամենակարևոր նպատակներից։
 

Բայց մնացած ամեն ինչ երկրորդ պլան կանցնի, մտերիմները կվիրավորվեն ձեր կողմից ուշադրության պակասից։ Հեշտ չեն դասավորվի սիրելիի հետ հարաբերությունները։ Հնարավոր են վեճեր իրար չհասկանալու պատճառով։ Աշխատեք հնարավորինս արագ պարզել իրավիճակը, անկեղծորեն զրուցել ամեն ինչի մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Վատ օր չէ ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարը զուր չեք ծախսի, այն խելամիտ կներդնեք և ընդհանրապես, ձեզ կպահեք ձեռներեց մարդու նման։ Շատ շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք։
 

Օրը անհարմար կլինի անձնական խնդիրները լուծելու համար։ Այստեղ հաճախ կշտապեք, ինչ-որ բան աչքաթող կանեք, կմոռանաք հետաքրքրվել այն մարդու կարծիքով, ով թանկ է ձեզ համար։ Սիրահարների հարաբերությունները կարող են փչանալ խանդի պատճառով։ Աշխատեք դրա համար առիթներ չտալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շատ բարենպաստ օր է։ Ձեզ կհաջողվի ոչ միայն արագ հասնել կարևոր նպատակներին, այլ նաև հիանալի գլուխ հանել փոքրիկ գործերից, որոնք ուշադրություն են պահանջում։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։ Պոտենցիալ գործընկերների ու գործատուների վրա շատ լավ տպավորություն կթողնեք։ Ոմանք կսիրահարվեն, այնպես որ՝ հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ։
 

Հաջող կդասավորվեն ուղևորությունները։ Հնարավոր է, ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ մի կարևոր բան չեք մոռանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հիանալի օր է։ Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք շրջապատի ուժերի սահմաններում չեն եղել։ Ցույց կտաք, թե ինչի եք ունակ։ Ինչ-որ մեկը կնախանձի ձեր հաջողություններին, բայց չի համարձակվի բարձրաձայն քննադատել ձեզ կամ կանգնել ձեր ճանապարհին։
 

Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ։ Շատ մեծ է կենսական պոտենցիալը, նույնիսկ ամենամեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա ու կպահպանեք լավ տրամադրությունը։ Այսօր օգտակար կլինի սպորտով զբաղվելն ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե չշտապեք։ Առավոտը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար, բայց իսկապես կարևոր բան ստանձնելու համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա։ Հին գործնական կապերն ու ընկերական հարաբերությունները ամրապնդելու հնարավորություն կունենաք։
 

Հին ծանոթներն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ։ Չի բացառվում՝ բիզնեսին ու աշխատանքին վերաբերող նոր պլաններ ունենաք։ Պետք կգա հին փորձը։ Օրվա շատ իրավիճակներ կհիշեցնեն անցյալի իրադարձությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Աշխատեք ավարտին հասցնել բոլոր կարևոր գործերը։ Դրա համար ամենահարմարը հենց այս օրն է։ Մի հետաձգեք բարդ խնդիրների լուծումը կամ տհաճ հանդիպումները։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան ավելի մեծ դժվարությամբ կզբաղվեք դրանցով։
 

Կարող եք զբաղվել ընտանեկան միջոցառումների կազմակերպմամբ, ինչպես նաև վերանորոգում կամ տեղափոխություն պլանավորելով։ Բայց կոնկրետ գործողությունների անցնելը դեռ վաղ է։ Խոստումներ տալ էլ չարժե։ Դրանք պահելն ավելի բարդ կլինի, քան թվում է։ Դա վերաբերում է և՛ անձնական, և՛ գործնական հարաբերություններին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի։ Շատ արագ կգործեք, լավ գլուխ կհանեք և՛ նոր, և՛ լավ ծանոթ խնդիրներից։ Շրջապատը ձեր հետևից չի հասցնի, այնպես որ՝ ձեր խնդիրների հետ առանձին կմնաք։ Բայց հոգ չէ։ Կկարողանաք ելք գտնել իրավիճակից։
 

Շատ պահանջկոտ մի եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք։ Եթե ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ, ձեզ համար կարևոր հարաբերությունները շուտով դեպի լավը կփոխվեն։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարդ օր է։ Այնտեղ, որտեղ կնախընտրեիք բաց գործել, ստիպված պետք է խորամանկեք, որպեսզի խուսափեք ձեր գործերին մյուսների անցանկալի միջամտությունից։ Դա կստիպի նյարդայնանալ, կբարկանաք և՛ ձեր, և՛ իրավիճակի վրա։ Մի քիչ համբերություն է պետք։ Շուտով ամեն ինչ կփոխվի, ձեզ ավելի վստահ կզգաք ու ավելի մեծ հաջողությունների կհասնեք, քան կանխատեսել էիք։
 

Հետ կանգնեք վտանգավոր փորձարկումներից, ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Ձեզ բնորոշ հեռատեսությունն այսօր շատ օգտակար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հաջող օր է։ Այն շատ առատաձեռն կլինի նոր հնարավորությունների մասով։ Օրը շատ հարմար է հաջողություն խոստացող ստեղծագործ պլաններն ու մտահղացումներն իրացնելու համար։ Լավ կանցնեն հասարակական ելույթները։ Հեշտությամբ կհետաքրքրեք ունկնդիրներին, կշահեք նրանց համակրանքը։
 

Հավանական են ուղևորությունները։ Ճանապարհին հնարավոր է հաճելի ծանոթություն, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։ Ձեզ համար դժվար չի լինի շրջապատին դուր գալն ու լավ տպավորություն թողնելը։ Բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարդ օր է։ Ինքնատիրապետում ու կամքի ուժ է հարկավոր օրվա դժվարությունները հաղթահարելու համար։ Տհաճություններից խուսափել չի հաջողվի նրանց, ովքեր նախընտրում են լավ ժամանակ անցկացնել և հետաձգել բոլոր գործերը։ Ծուլության ու թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր վտանգավոր կլինի։
 

Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, հատկապես երբ խոսքը նշանակալի գումարի մասին է։ Հնարավոր են տուգանքներ, կորուստներ, որոնք ձեր սեփական սխալների հետևանքը կլինեն։ Չպլանավորված գնումները հազիվ թե հաջող լինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 716 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES