Աստղագուշակ․ նոյեմբերի 22
21.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Արագ գործեք ու հաջողության կհասնեք։ Աստղերն այսօր բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոչինչ չհետաձգել։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը ու կմեծացնեք եկամուտները։ Զգոն եղեք նոր ծանոթների և նրանց հետ, ովքեր համառորեն իրենց օգնությունն են առաջարկում։
 

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները։ Կարող եք պայմանավորվել համատեղ պլանների մասին, միասին ինչ-որ գործ ստանձնել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջային փորձարկումների համար։ Այդ հատվածում կարող եք նաև անսովոր իրեր գնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը կարևոր հաղթանակներ կամ լուրջ փորձություններ չի բերի։ Այն, ամենայն հավանականությամբ, համեմատաբար հանգիստ կանցնի։ Կավարտեք այն, ինչ սկսել եք, իսկ հետո կհանգստանաք։ Ուժերը վերականգնելը շատ օգտակար կլինի, քանի որ շուտով դրանց կարիքը զգացվելու է։
 

Կարող եք հիշել հին նախասիրության մասին։ Սիրելի գործին վերադարձը կուրախացնի։ Հնարավոր է՝ դրա շնորհիվ ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ կամ հանդիպեք մեկին, ում հետ ժամանակին շատ մոտ եք եղել։ Նախաձեռնող եղեք սիրային հարաբերություններում, և ձեզ անպայման ընդառաջ կգնան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հավանական են կոնֆլիկտներ ու վեճեր։ Կանեք միայն այն, ինչ անհրաժեշտ եք համարում, ձեր կարծիքն ուղիղ կհայտնեք՝ առանց ակնարկների, և առանձնապես հոգ չեք տանի նրբանկատության մասին։ Շրջապատին դա դուր չի գա, ինչ-որ մեկը կարող է քննադատել ձեզ կամ վիրավորվել ձեզանից։ Իրավիճակը շտկելու համար պարտադիր չէ զիջումների գնալ կամ փոխել վարքը։ Շուտով ամեն ինչ ինքն իրեն կհարթվի։
 

Օրը հարմար է ուսման ու հետազոտական աշխատանքի համար։ Ձեզ մոտ լավ կստացվի ինֆորմացիա հավաքելն ու վերլուծելը, փաստերի ու իրադարձությունների միջև կապ գտնելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Թեթև ու հաճելի օր է։ Գործերում նշանակալի հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց լավ ժամանակ կանցկացնեք։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք, թե ինչով արժե զբաղվել մոտ ապագայում և ինչի վրա արժե կենտրոնանալ։ Սակայն հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, այնպես որ՝ օրվա ոչ բոլոր պլանները կհաջողվի կյանքի կոչել։
 

Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ։ Բարեբախտաբար, արագ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, և ձեզանից լուրջ զիջումներ չեն պահանջվի։ Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դժվարություններ կլինեն։ Հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս, ինքներդ ձեզ ժամանակ չեք տա իրավիճակից գլուխ հանելու համար, կմերժեք շրջապատի առաջարկած օգնությունը։ Փորձեք քիչ շտապել ու ավելի կշռադատված որոշումներ ընդունել։ Դա ձեզ կազատի մոտ ապագայի տհաճություններից։
 

Ցրված կլինեք, ինչ-որ բան կմոռանաք կամ կխառնեք։ Դա հատկապես տհաճ կլինի ուղևորությունների ժամանակ։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ամեն ինչին կհետևի ու ամեն մանրուք կնկատի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Գործերը մի հետաձգեք։ Օրվա սկիզբը ամենաարդյունավետ հատվածն է լինելու։ Ավելի ուշ դրված նպատակներին ու հաջողության հասնելը կամ գոնե լուրջ սխալներից խուսափելը դժվար է լինելու։ Հնարավոր է՝ ստիպված լինեք վերադառնալ հին պլաններին ու նախագծերին, պարզել, թե ինչու է ինչ-որ բան ուզածին հակառակ ընթացել։ Որոշ Կույսեր կհասկանան, թե ով է իրենց մոլորության մեջ գցել ու խանգարել հաջողության հասնել։
 

Կարող եք պայմանավորվել խոշոր նախագծերի վրա աշխատանքի շուրջ, անհրաժեշտ գնումներ անել կամ պայմանավորվել համախոհների հետ։ Բայց առաջին կոնկրետ քայլերն անելը դեռ վաղ է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարդ, բայց շատ արդյունավետ օր է։ Ինչքան դժվար լինեն ստանձնած խնդիրները, այնքան շատ մարդիկ կհայտնվեն, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեզ։ Պետք կգա ուրիշների փորձը, այնպես որ՝ պետք չէ մերժել խորհուրդները, նույնիսկ եթե դրանք ձեզ տարօրինակ են թվում։ Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ։ Ինքներդ էլ բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու շանսը։
 

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Շահավետ գնումներ կանեք։ Օրը հարմար է ուսման, սեմինարների ու դասախոսությունների այցելելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Առավոտը անհանգիստ կանցնի, բայց շուտով կկարողանաք վերադառնալ ձեզ հարմար ռիթմին։ Ինչով էլ որ զբաղվեք, հույս դրեք սեփական ուժերի վրա։ Ժամանակին օգնություն ստանալ չի հաջողվի։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, գործարքները, որոնց համար շուտով կզղջաք։
 

Արագ գումար աշխատելու շանս կունենաք։ Այստեղ շատ կարևոր է խուճապի չմատնվել ու ժամանակին պատասխան տալ հին ծանոթի արած առաջարկին։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար։ Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, վեճերն ու կոնֆլիկտներն էլ կմնան անցյալում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով։ Հավանական է՝ կյանքն արմատապես փոխելու կամ գոնե դրանում ինչ-որ նոր բան մտցնելու շանս ունենաք։ Անսովոր մարդկանց կհանդիպեք, նրանցից շատ բան կսովորեք։ Չեն բացառվում աշխատավայրում սիրային արկածները։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն։
 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այսօր ձեր օրգանիզմն առավել խոցելի կլինի։ Խուսափեք ավելորդություններից, հրաժարվեք վատ սովորույթներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բավականին հաջող կլինի։ Հատկապես լավը կլինի օրվա առաջին կեսը։ Այն հաճելի ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ ու լավ նորություններ է խոստանում։ Հնարավոր է՝ պատասխաններ ստանաք կարևոր հարցերին կամ ձեզ բավականաչափ ուժեղ զգաք երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրներին լուծում տալու համար։
 

Երեկոն հարմար է հանգստի, ամենամտերիմների հետ շփվելու համար։ Եթե պլանավորում եք աշխարհիկ միջոցառման այցելել, նկատի առեք, որ պետք չէ այնտեղ երկար մնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ակտիվ, վճռական ու գործունյա կլինեք, ունակ կլինեք շատ գործերում հաջողությունների հասնել։ Ցավոք, կգտնվեն ձեզ խանգարողներ, որոնք կխառնեն ձեր պլանները։ Զգոն եղեք և կկարողանաք ժամանակին հակահարված տալ նրանց, գաղտնի թշնամիներին կհանեք ջրի երես, կպարզեք խարդավանքները։
 

Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ։ Հաճախ դրանք կապված կլինեն գումարի կամ կենցաղային հարցերի հետ։ Նման պահերին կարևոր է պահպանել ինքնատիրապետումը ու ավելորդ բաներ չխոսել։ Երեկոյան բոլոր վիճելի հարցերը հաջողությամբ կլուծվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել։ Ամեն ինչ ձեր ուզածի նման չի ընթանա, շրջապատն իրեն տարօրինակ կպահի, բացի այդ, հավանական են փոքրիկ տհաճ միջադեպեր, ձգձգումներ, կխախտվեն պլանները։ Իհարկե, այս ամենը կստիպի հուզվել։ Միայն շատ քիչ Ձկներ կկարողանան հաղթահարել հույզերը։
 

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա, բայց կյանքից իսկապես գոհ կլինեք միայն երեկոյան, երբ մտերիմները կուրախացնեն անսպասելի անակնկալներով ու լավ նորություններով։ Ժամանակ գտեք զբոսանքի համար։ Այն կօգնի խուսափել անքնությունից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 819 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES