Աստղագուշակ․ նոյեմբերի 23
22.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հիանալի օր է ինչ-որ մեկի դեմ պայքար սկսելու համար: Հաղթանակի հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Ճարպկորեն կօգտվեք տարօրինակ զուգադիպություններից, իրադարձությունների զարմանալի ընթացքից և չեք կորցնի հին մտադրությունը կյանքի կոչելու հնարավորությունը:
 

Միայն թե խնդիրներ կարող են ծագել՝ կապված նոր համախոհներ գտնելու հետ: Շատերը կմտածեն, որ օգնության կարիք չունեք ու կնախընտրեն հեռու մնալ ձեզանից: Մտերիմները միշտ չէ, որ կհասկանան ձեզ, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները պետք է մի քանի անգամ բացատրեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Ամենալուրջ դժվարությունները կծագեն այնտեղ, որտեղ հույս եք դնում ոչ թե ձեր, այլ մեկ ուրիշի վրա: Կարող են հուսախաբ անել և՛ նոր, և՛ արդեն փորձված համախոհները: Կհետաձգվեն հանդիպումներն ու ձեզ համար կարևոր հարցերի լուծումը: Նման իրավիճակում դժվար կլինի հանգստություն պահպանել, բայց եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:
 

Օրը բարենպաստ է ընտանեկան միջոցառումների, մտերիմների ու ընկերների հետ շփումների համար: Կկարողանաք թուլանալ ու դրական հույզեր ստանալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ձեր տաղանդներին արժանի կիրառում կգտնեք, առաջընթաց կարձանագրեք աշխատանքի մեջ, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց եք մտածել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Մի շտապեք համաձայնություն տալ դրանց: Վտանգ կա, որ խոսքն ինչ-որ արկածախնդրության մասին է, իսկ ավելորդ ռիսկը հիմա ձեզ պետք չէ:
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Այն փոխհասկացողության հասնելու, վեճերն ու տարաձայնություններն անցյալում թողնելու հնարավորություն կտա: Ժամանակին նախաձեռնող լինելու շնորհիվ նշանակալի դրական փոփոխությունների կհասնեք: Որոշ Երկվորյակներ սիրային խոստովանություններ կլսեն, ինչի համար շատ ուրախ կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը լավ կդասավորվի: Դա չի նշանակում, որ կկարողանաք ամբողջությամբ խուսափել դժվարություններից: Բայց եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, խուճապի չեք մատնվի ու չեք նահանջի, չեք վշտանա ու չեք կորցնի ինքնավստահությունը, այլ ոգևորությամբ կհաղթահարեք դրանք: Բացի այդ, համեստ հաջողությունները թև կտան ձեզ, այնպես որ՝ սկսածը կիսատ չեք թողնի:
 

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ համար օգտակար ու ոգեշնչող կլինի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարդ օր է: Եվ բանն այստեղ միայն օրվա իրադարձությունները չեն, այլ լարված հուզական դաշտը: Դուք ամեն դատարկ բանից կհուզվեք ու ապրումներ կունենաք, կվիրավորվեք շրջապատողներից: Այս ամենը կխանգարի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու որոշում ընդունել: Դա հատկապես նկատելի կլինի աշխատանքի մեջ, բայց անձնական հարաբերություններն էլ չի շրջանցի:
 

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի առանձնանալը: Այդպես կկարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Աշխատեք նվազագույնի հասցնել ձեզ քննադատող ու տհաճ նկատողություններ անող մարդկանց հետ շփումները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Եզրակացությունների ու որոշումների հարցում մի շտապեք: Այսօր ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը շատ բարդ կլինի: Որոշ Կույսեր ցանկալին իրականության տեղ կընդունեն, մյուսներն էլ, հակառակը, ամեն ինչ մռայլ գույների մեջ կտեսնեն: Երկու մոտեցումն էլ սխալների պատճառ կդառնա:
 

Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել կամ պարզապես հանգիստ զրուցել ամեն ինչի մասին: Եթե նման մարդ չունեք, մտածեք կարևոր գործերը հետաձգելու մասին: Ցանկացած ծանրաբեռնվածություն այսօր անցանկալի է: Ձեր օրգանիզմը խոցելի կլինի, չի բացառվում վատանա ինքնազգացողությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Կձգտեք փոփոխությունների, բայց դեռ չեք կողմնորոշվի, թե կոնկրետ ինչ փոփոխություններ եք ուզում և ինչպես հասնել դրանց: Արդյունքում ձեր արարքները հաճախ հակասական կլինեն, խոսքերը՝ անտեղի, իսկ հաջողությունները՝ շատ համեստ: Օրն ավելի հաջող կանցնի, եթե դադար վերցնեք ու դիտեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը:
 

Հենց այն ժամանակ, երբ խուճապի մեջ չեք ու չեք անհանգստանում, ինտուիցիան հուշումներ կանի, որոնց արժե լսել: Իսկ ահա շրջապատի խորհուրդները համարյա միշտ անօգուտ են, քանի որ նրանք դրանք կտան առանց իրավիճակից գլուխ հանելու:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը լավ կանցնի, եթե այն ինչ-որ օգտակար բանի նվիրեք: Հարմար զբաղմունքներ կլինեն աշխատանքը, տնային գործերը, ուսումը, ստեղծագործելը կամ շրջապատին օգնելը: Կարևոր է խուսափել անգործությունից, ծուլությանը զոհ չդառնալ: Գործերը հետաձգելն էլ ցանկալի չէ: Վտանգ կա, որ դրանք այդպես էլ ավարտին չեք հասցնի: Բոլոր լուրջ հարցերը պետք է քննարկել օրվա կեսին, քանի որ այդ հատվածում շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի:
 

Եթե պատրաստ չեք մեծ ծախսերի, հեռու մնացեք խոշոր խանութներից: Դրանցում գայթակղություններ շատ կլինեն: Լավ է զբաղվեք բյուջեի պլանավորմամբ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շատ հանգիստ ու հաճելի օր է: Այն հիանալի է հանգստանալու ու անգործության մատնվելու համար: Եթե հնարավոր է, կարող եք շեղվել օրվա ռիթմից, գործերի արանքում դադարներ վերցրեք ու զբաղվեք նրանով, ինչի համար ժամանակ չէր մնում:
 

Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին կամ հանդիպել մարդկանց, որոնց վաղուց չեք տեսել: Երկուսն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար: Հիանալի տրամադրություն կունենաք ու կգտնեք ձեզ դուր եկող մարդուն ուրախացնելու ձևը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարդ օր է: Այն հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կարևոր բան են պլանավորել: Լավ է գործերի ցուցակ կազմեք, քանի որ դրանք մտքում պահել չի ստացվի: Իմպրովիզներն այսօր վատ կտրվեն, իսկ նոր գաղափարները հնարավոր չի լինի հեշտությամբ կյանքի կոչել: Բայց եթե չհուզվեք ու խուճապի չմատնվեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:
 

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր աջակցում ու հասկանում են ձեզ, խուսափեք բոլորին քննադատել սիրող մարդկանց հետ շփումներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ օգտակար բաներ կանեք, եթե չհետաձգեք բարդ խնդիրների լուծումը: Օրը սկսեք ամենաբարդից ու տհաճից, և այդպես ժամանակ կմնա հանգստի, ընկերների հետ շփումների և միջոցառումների այցելելու համար, որոնց մասնակցելու անսպասելի հրավերներ կստանաք:
 

Կարող եք զրուցել աշխատանքային հեռանկարների, համագործակցության մասին: Գործի հանդեպ ձեր լուրջ վերաբերմունքը լավ տպավորություն կթողնի զրուցակիցների վրա: Վերադարձեք հին պլաններին և կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հանգիստ, մի փոքր ձանձրալի, բայց արդյունավետ օր է: Այն հարմար է մանրուքներին ուշադրություն, կարգապահություն, հստակ հաշվարկներ պահանջող աշխատանքի համար: Չեք շեղվի, սխալներ չեք անի, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Շփումներին ընտրողաբար մոտենալը թույլ կտա խուսափել տհաճ զրույցներից ու բացասական հույզերից:
 

Կարևոր է չմոռանալ հանգստի մասին: Գերհոգնածության վտանգ կա, որն այսօր վատ կանդրադառնա առողջության վրա: Երեկոն հանգիստ, առանց շտապելու անցկացրեք և մտածեք բացառապես հաճելի բաների մասին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 788 | Загрузок: 0 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES