Աստղագուշակ․ նոյեմբերի 24
23.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է հին ծանոթների հետ շփվելու ու նորերին գտնելու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կկռահեք, թե ինչ են նրանք ակնկալում և ինչի մասին են երազում, հաշված րոպեների ընթացքում ցանկացածին կգրավեք: Շատ հավանական է ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից: Բայց դուք դրա մասին ավելի ուշ կկռահեք:
 

Հավանական է որոշ խառնաշփոթ գործերում, բայց դա ձեզ չի խանգարի կյանքի կոչել մտածածն ու ավարտին հասցնել սկսածը: Բարդ պահերը հնարավոր են, բայց դրանք չեն ստիպի կորցնել լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շրջապատի հետ պայմանավորվելը բարդ է լինելու: Նույնիսկ նրանք, որոնց հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում, հաճույքով չեն շփվի, կհրաժարվեն զիջումների գնալ, ձեզանից դժգոհ կլինեն: Փոխադարձ պահանջները ժամ առ ժամ կավելանան, և արդեն երեկոյան կոնֆլիկտից խուսափելու համար ինքնատիրապետման հրաշքներ պետք է ցուցաբերեք:
 

Ինքնուրույն գործելու դեպքում հաջողությունների կհասնեք, բայց դա լուրջ ջանքեր է պահանջելու: Մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Եթե բավականաչափ համառ լինեք, կկարողանաք հաղթահարել դրանք: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերամշակել պլանները կամ ինչ-որ բան հետաձգել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Որպեսզի օրն արդյունավետ անցնի, էներգիան խաղաղ հունի մեջ դրեք: Լավ է զբաղվեք օգտակար գործով, քան վիճեք շրջապատի հետ ու ձեր ճշմարտացիությունն ապացուցեք մեկին, ով հետաքրքրվում է միայն սեփական կարծիքով: Օգտակար կլինի հին պլանների մասին հիշելը: Ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:
 

Զգույշ է պետք լինել գումարի հետ, քանի որ այսօր հակված կլինեք այն ծախսել նորաձև, բայց ոչ այնքան օգտակար իրերի վրա: Մի շտապեք գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, ովքեր հայտնի են շոփինգի ու ներդրումների հարցում իրենց խելամիտ մոտեցմամբ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաճելի շփումների օր է: Հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը, ճարպկորեն չպարտադրող զրույցներ կվարեք, ուշադիր կհետևեք մարդկանց ու եզրակացություններ կանեք, որոնք կօգնեն խուսափել սխալներից: Հենց այսօրվա իրադարձությունները կարող են անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել, եթե խուճապի չմատնվեք ու ճիշտ ժամանակին նախաձեռնող լինեք:
 

Կարող եք ուսում սկսել կամ աշխատել նոր նախագծերի վրա, որտեղ հաջողության հավանականություն կա: Մի վախեցեք նոր բան ստանձնել: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին առաջ չէիք էլ կռահում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Անկեղծորեն հոգ կտանեք մյուսների բարեկեցության մասին, և դա նրանց, իհարկե, դուր կգա: Միայն թե ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր բարությունը: Աշխատեք հակահարված տալ նման մարդկանց, մի վախեցեք մերժել նրանց խնդրանքները, հակառակ դեպքում ձեզ դեռ երկար հանգիստ չեն թողնի:
 

Կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերը: Այստեղ լուրջ սխալների հավանականությունը նվազագույն է: Ձեր գումարը ծախսելու օպտիմալ ձև կգտնեք և չեք կորցնի ավելի շատ գումար աշխատելու հնարավորությունը: Հնարավոր են աշխատանքի կամ ստեղծագործ համագործակցության հետ կապված անսովոր առաջարկներ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հեշտ հաղթանակներ ու արագ հաջողություններ կուզենաք, բայց այսօր դրանցից ոչ մեկի վրա հույս դնել չարժե: Լավ է համբերությամբ զինվեք ու պատրաստ լինեք, որ ճանապարհին կարող են անակնկալ խոչընդոտներ հայտնվել կամ մի իրադարձություն տեղի կունենա, որը կստիպի փոխել պլանները:
 

Գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն, բայց ժամանակ կգտնեք նաև ընկերների ու սիրելիի հետ հանդիպելու համար: Հոգեհարազատ մարդկանց հետ շփումներն այսօր օգտակար կլինեն ձեզ: Հենց դրանց շնորհիվ կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը, չեք հուսահատվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Չնայած ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի կանցնի: Արմատական փոփոխությունները քիչ հավանական են, իսկ ահա փոքրիկ ու հաճելի անակնկալները շատ հնարավոր են: Չեն բացառվում նաև հաջող զուգադիպությունները, որոնցից կփորձեք օգտվել:
 

Ընկերների ու ձեր հայացքները կիսող մարդկանց հետ կարևոր բանի մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Այդպիսի զրույցից հետո ձեզ ավելի վստահ կզգաք, տրամադրությունն էլ կլավանա: Որոշ Կշեռքներ խորհուրդներ կստանան, որոնց հաճույքով կհետևեն ու չեն զղջա դրա համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ինչքան ավելի քիչ անհանգստանաք, այնքան հաջող ու արդյունավետ կանցնի օրը: Օրը աշխատանքային հարցերն արագ լուծելու, թշնամիների հարձակումներից ձեզ պաշտպանելու ու մրցակիցներին հետևում թողնելու հնարավորություն կտա:
 

Բայց շատ կարևոր է ձեռքբերումների վրա կանգ չառնել, այլ առաջ շարժվել: Միայն նման մոտեցման դեպքում գոհ կլինեք ձեզանից ու ոչ մի քննադատություն չի փչացնի ձեր տրամադրությունը: Ձեր առաջ ամենաբարձր նպատակները դրեք ու հավատացեք ձեր ուժերին: Շատ բանի եք ունակ և պետք չէ լսել նրանց, ովքեր կասկածում են դրանում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք լուրջ չեն լինի: Փոքրիկ թյուրիմացությունները, շրջապատին չհասկանալը, կորուստները ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից կամ հետաձգել այն, ինչով կուզենայիք այսօր զբաղվել: Լավ գաղափարներ կունենաք: Դրանք դուր կգան շրջապատին, այնպես որ՝ արագ օգնականներ ձեռք կբերեք:
 

Երբեմն կշտապեք ու սխալներ կանեք, բայց կնկատեք դրանք ու ժամանակին կուղղեք, այնպես որ՝ տհաճ հետևանքների համար կարող եք չանհանգստանալ: Հնարավոր են անսպասելի նորություններ, չպլանավորված հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրն ավելի շատ լարված պահեր կբերի, քան կուզենայիք: Բացի այդ, այսօր սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, դատարկ բաների պատճառով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր կարևոր գործերով են զբաղված: Նրանք կկենտրոնանան անհրաժեշտ արդյունքը ստանալու վրա, իսկ մնացած ամեն ինչ կհետաձգեն: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, ու խնդիրներն իրենք իրենց լուծում կստանան:
 

Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել մանրուքներին, հատկապես եթե դրանք ձեզ հաճելի են թվում: Հենց նման բաները ժամանակի հետ ձեզ համար կարող են շատ կարևոր դառնալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կարևոր է հանգստություն պահպանել կամ գոնե հանգստության տպավորություն ստեղծել: Դա հեշտ չի լինի հատկապես նրանց համար, ովքեր պետք է շփվեն տարբեր մարդկանց հետ: Շրջապատողները հաճախ դժգոհ կլինեն ձեզանից, տհաճ նկատողություններ կանեն, կքննադատեն և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես արձագանքել այդ ամենին:
 

Բարեբախտաբար, մտերիմները ձեր կողմից կլինեն ու նրանց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Իսկ մնացածների հետ ձեզ պետք է առավելագույնս նրբանկատ պահեք ու աշխատեք նոր հարձակումների առիթներ չտալ: Շատ սուր անկյուններ հարթելուն կօգնի հումորի զգացումը, բայց ամենալարված պահերին ձեզ համար դժվար կլինի վիրավորական կատակներից խուսափելը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկիզբը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Կիմանաք, թե ինչով եք ուզում զբաղվել և ինչպես հասնել նպատակին, չեք շեղվի, կաշխատեք հետևողականորեն գործել: Ինտուիցիան հաճախ օգտակար բաներ կհուշի, նրան ամեն հարցում կարող եք վստահել: Երբեմն կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
 

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի, քանի որ այդ հատվածում հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել ու չեք նկատի ակնհայտը: Շտապողական որոշումները սխալ կլինեն, բայց չեք ուզենա խոստովանել դա, համառ կլինեք ձեր մոլորությունների մեջ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1036 | Загрузок: 0 | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES