Աստղագուշակ․ նոյեմբերի 25
24.11.2018, 15:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այսօր չեք ուզենա ձեռքերը ծալած նստել ու կկարողանաք շատ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Օրը վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կտա, այնպես որ՝ հենց դրանց վրա էլ արժե կենտրոնանալ: Լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչ առաջ բարդ էր թվում: Այնպես որ՝ մի վախեցեք վերադառնալ այն գործերին, որոնցում ժամանակին անհաջողության եք հանդիպել:
 

Ձեր գաղափարները շատերին դուր կգան, հնարավոր է երկարատև համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Օրը հարմար է ինչպես կարճատև ուղևորությունների, այնպես էլ մեծ ճամփորդություններ սկսելու համար: Շատ կարևոր է ճամփա գնալ հաճելի մարդկանց հետ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Վճռական կգործեք ու ճիշտ կվարվեք: Հին մրցակիցներից առաջ անցնելու, թշնամիներին ջրի երես հանելու հնարավորություն կունենաք: Վատ ազդեցության տակ չեք ընկնի, բայց կլսեք լավ խորհուրդները, չեք հրաժարվի այն օգնությունից, որը կառաջարկեն վստահելի մարդիկ:
 

Լուրջ սխալները քիչ հավանական են: Այնպիսի որոշումներ չեք ընդունի, որոնց համար հետո ստիպված լինեք զղջալ: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Այսօր սկսվող սիրային հարաբերությունները անակնկալներ կբերեն: Հնարավոր է՝ դրանց շնորհիվ ձեր մասին ինչ-որ նոր բան իմանաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարդ օր է: Շատ բան ավելի դժվար կտրվի, քան ակնկալում էիք, իսկ այն գործը, որից հույս ունեիք հաշված րոպեների ընթացքում գլուխ հանել, ժամեր կտևի: Սովորականից հաճախ պետք է փոխեք պլանները, իսկ դա կնյարդայնացնի: Հավանական են անսպասելի ծախսեր, ֆինանսական կորուստներ:
 

Կնկատեք շրջապատի թերացումները, բայց աչք կփակեք սեփական սխալների վրա: Հենց նման մոտեցումը կխանգարի կյանքի կոչել մտածածը: Եթե օբյեկտիվ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել կամ գոնե օգուտ քաղել դրանից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բարենպաստ օր է ուսման ու պատասխանատու գործերի, դժվարին հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ հարցերից, կարգուկանոն հաստատել այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին քաոսի հանդիպելով: Ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու հնարավորություն կունենաք:
 

Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: Կարող եք պայմանավորվել կարևորի մասին, ապագայի ընդհանուր պլաններ կառուցել ու քննարկել: Եթե ինչ-որ անսովոր բան մտածեք, անպայման կգտնվեն օգնել ցանկացողներ: Չի բացառվում՝ համատեղ գործունեությունը սիրային հարաբերությունների սկիզբ դնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կյանքում լուրջ փոփոխությունների սկիզբ կդնեն: Կհասկանաք, որ արդյունքի հասնելու համար պետք է արագ գործեք ու խուճապի չեք մատնվի ոչ միանշանակ իրավիճակներում: Շատ օգտակար կլինի հին փորձը: Հաճախ հենց նրա շնորհիվ հաշված րոպեների ընթացքում ճիշտ որոշում կընդունեք:
 

Չեն բացառվում աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու հետ կապված հետաքրքիր առաջարկները: Ինֆորմացիան դեռ քիչ կլինի, բայց շուտով ավելի շատ բան իմանալու ու կշռադատված որոշում ընդունելու հնարավորություն կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Ձեզ կհաջողվի ճիշտ ժամանակին նախաձեռնող լինել, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Իրադարձությունների ընթացքից օգտվելով՝ կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, վերջ դնել տհաճ բամբասանքներին:
 

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Լավ լեզու կգտնեք նրանց հետ, միասին ուրախ ժամանակ կանցկացնեք, կզրուցեք կարևոր բաների մասին: Տարաձայնությունների հավանականությունը մեծ չէ: Եթե դրանք ծագեն, ապա աննշան հարցերին կվերաբերեն ու շուտով կմոռացվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկիզբն օգտագործեք կարևոր գործերի ու լուրջ հարցերը քննարկելու համար: Կարող եք ոչ միայն օգնականներ գտնել, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ձեր գաղափարներով, այլ նաև՝ իսկական ընկերներ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Գրավիչ կլինեք:
 

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հավանական են ձգձգումներ, ուրիշների սխալների պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, հետաձգել հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ եք սպասել: Աշխատեք հանգստություն պահպանել: Եթե սկսեք հուզվել, ապա սխալներ կանեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շատ արդյունավետ ու հագեցած օր է: Իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք, որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Ինտուիցիան կհուշի, թե ինչ և երբ անեք:
 

Օրվա երկրորդ կեսին մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Դրա շնորհիվ արագ կլուծեք այն խնդիրները, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Անձնական կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք, բայց պետք է արագ գործեք: Խուճապի չմատնվեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարդ օր կլինի: Պետք է սովորականից շատ աշխատեք, և նույնիսկ ընթացիկ գործերն ավելի մեծ ջանքեր կպահանջեն: Բայց արդյունքը կգոհացնի, այնպես որ՝ մի բողոքեք ու աշխատեք ոչ մի բան չհետաձգել:
 

Հավանական են հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Այստեղ խոսքը կգնա անձնական կյանքի կամ կարևոր ստեղծագործ պլանների իրագործման մասին, բայց աշխատանքի մեջ մեծ առաջընթացն էլ չի բացառվում: Կարող եք խոշոր գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ձեռք բերած իրերը չեն հիասթափեցնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Պետք է ջանքեր թափեք շրջապատի հետ նույնիսկ ամենահասարակ բաների շուրջ պայմանավորվելու համար: Ցանկալի չէ քննարկել կարևոր գործնական հարցերն ու նաև նրանք, որոնք կապված են գումարի հետ: Այստեղ կարող են տարաձայնություններ ու նույնիսկ լուրջ կոնֆլիկտ ծագել, ինչը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:
 

Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Գնումների հարցում մի շտապեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Ուղևորությունները սպասվածից ժամանակատար կլինեն, բայց վառ տպավորություն կպարգևեն ու երկար ժամանակով կհիշվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ թյուրիմացություններից ու տհաճ իրավիճակներից կարող եք խուսափել, եթե ժամանակին դիմեք հումարի օգնությանը: Հենց այն թույլ կտա լիցքաթափել իրավիճակն ու քննարկել կարևոր հարցերը՝ խուսափելով փոխադարձ պահանջներից ու կոնֆլիկտներից, որոնք արդեն առավոտվանից շատ հավանական են:
 

Օրվա երկրորդ կեսին անսպասելի նորություններ կստանաք, որոնք կստիպեն փոխել պլանները: Աշխատեք հնարավորինս արագ ստուգել ինֆորմացիան: Վտանգ կա, որ ձեզ հատուկ ուզում են մոլորության մեջ գցել: Լավ է չվստահել նրանց, ովքեր շատ են փորձում գրավել ձեր ուշադրությունն ու շահել ձեր համակրանքը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարենպաստ օր է: Կզգաք աստղերի աջակցությունն ու չեք կասկածի ձեր ուժերին, կստանձնեք բարդ խնդիրներն ու հիանալի գլուխ կհանեք դրանցից: Նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում: Հենց դրանից կսկսվեն դրական փոփոխությունները:
 

Օրվա երկրորդ կեսին շտապ հարցեր կառաջանան, որոնք անհապաղ որոշում կպահանջեն: Պետք է մնացած ամեն ինչ հետաձգեք դրանց վրա կենտրոնանալու համար, բայց չեք զղջա: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր եք տրամադրել: Շատ կարևոր է վերջին պահին չհանձնվելը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 733 | Загрузок: 0 | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: