Աստղագուշակ․ նոյեմբերի 26
25.11.2018, 22:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրն անհանգիստ կանցնի, եթե չհավաքեք ձեզ ու լավատեսորեն չտրամադրվեք: Հիմա հակված կլինեք շտապել եզրակացություններ անելիս, որոշումներ ընդունելիս ու գործելիս, այնպես որ՝ սխալների հավանականությունը կաճի:
 

Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու ու հասկանալու համար, թե ինչ է պետք անել: Դուք կունենաք այդ ժամանակը: Ամեն ինչ լավ կշռադատեք, պլան կազմեք և դրանից հետո միայն անցեք կոնկրետ գործողությունների: Խոստումներ մի տվեք, եթե վստահ չեք, որ կարող եք կատարել դրանք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը նյարդային ու լարված կանցնի: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Մարդիկ, ովքեր առաջ խոստացել են օգնել ձեզ, չեն պահի իրենց խոստումը: Ամենայն հավանականությամբ ձեր դժվարությունների հետ միայնակ եք մնալու: Կարևոր է առաջին պահին իրար չխառնվել, չնահանջել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի կշռադատելն ու գործողությունների պլան կազմելը:
 

Օրվա երկրորդ կեսը խոստանում է ուրախացնել հաջող զուգադիպություններով: Այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ նաև սիրային բնույթի: Սիրելի մարդու հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, բայց աշխատեք անել դա: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր կկարողանան հանգիստ ու անխռով մնալ, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, իսկ շրջապատողներն էլ սկսեն տարօրինակ բաներ անել: Շատ Երկվորյակների օգնության կհասնի հումորի զգացումը: Նրանք կկարողանան ծիծաղել այնպիսի բաների վրա, որոնք մեկ ուրիշին կվշտացնեին:
 

Հնարավոր են անսպասելի հրավերներ ու առաջարկներ: Չի բացառվում՝ մտերիմների հին ցանկությունները կատարելու և սիրելիի համար այնպիսի բան անելու հնարավորություն ունենաք, որը նա երկար ժամանակ չի մոռանա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հարմար օր է կարևորի մասին մտածելու, օգտակար ինֆորմացիա հավաքելու ու գործելու համար: Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, առանց կասկածների կգնաք դեպի վաղուց դրված նպատակները, և ոչինչ չի շեղի ձեզ: Հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի կանգնել ձեր ճանապարհին, իսկ եթե նման մեկը գտնվի, ապա շուտով կզղջա դրա համար:
 

Փոքրիկ խնդիրներ կծագեն տանը: Արագ գլուխ կհանեք դրանցից, բայց ծախսերի գնով: Հնարավոր է՝ ստիպված լինեք կենցաղային տեխնիկա գնել, որպեսզի փոխարինեք շարքից դուրս եկածը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ապագային լավատեսորեն կնայեք, ինչը, ցավոք, միշտ չէ, որ արդարացված կլինի: Եթե հիմա ուշադիր չլինեք մանրուքներին, բացարձակապես ամեն ինչ հաշվի չառնեք, ապա շուտով ստիպված եք լինելու փոխել պլանները ու ժամանակ ծախսել սխալներն ուղղելու վրա: Մի փոքր ինքնաքննադատությունը ձեզ չէր խանգարի:
 

Բացի այդ, այսօր սովորականից ավելի վստահող կլինեք, իսկ ինչ-որ մեկը կփորձի օգտվել դրանից: Զգոն եղեք նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք շատ հեշտությամբ խոստումներ են տալիս, փորձում են հետաքրքրել ձեզ սեփական գործերով կամ գրավել ձեզ իրենց հմայքով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Կենտրոնանալը դժվար կլինի, ձեզ հաճախ կշեղեն: Հասկանալի է, որ նման օրը հազիվ թե արդյունավետ անցնի: Բացի այդ, ստիպված եք լինելու վերադառնալ հին գործերին: Կպարզվի, որ դրանք պետք եղած ձևով ավարտին չեն հասցվել:
 

Շրջապատի աջակցության ու խրախուսանքի պակասը կզգաք: Որոշ Կույսեր կուզենան կիսվել իրենց գաղափարներով, բայց ուշադիր զրուցակիցներ չեն գտնի: Սովորականից ավելի դժվար կլինի սիրելիի հետ լեզու գտնելը: Հարաբերությունները կփչացնի խանդը, որը լրիվ անհիմն կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հեշտ չի անցնի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի: Ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի ու հազվադեպ կսխալվեք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել, և դուք ստիպված չեք լինի բարդ հարցին պատասխան գտնելու համար երկար մտորել:
 

Հնարավոր են աննշան տարաձայնություններ մտերիմների հետ, բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել, և գործը կոնֆլիկտի չի հասնի: Ապագայի պլանները պետք է մեծ զգուշությամբ քննարկել, կարևոր է լսել շրջապատի կարծիքն ու նրանց չպարտադրել ձեր կամքը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է կարևոր ու պատասխանատու գործերի համար: Նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, դուք համարյա առանց ջանքերի գլուխ կհանեք: Թյուրիմացություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք կգտնեք կորուստները նվազագույնի հասցնելու ձևը: Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն ընդունել: Շրջապատողների խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն:
 

Կնյարդայնացնեն չնախատեսված ձգձգումները, պայմանավորվածությունների խախտումը: Բայց դրանք չեն խանգարի ժամանակին անհրաժեշտ արդյունքի հասնել: Շատ Կարիճներ այսօր փորձ ձեռք կբերեն, որը շատ շուտով պետք կգա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հակված կլինեք եսասիրության, հաշվի չեք առնի ուրիշների հետաքրքրություններն ու պահանջները: Դա վեճերի պատճառ կդառնա: Հատկապես դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանց տհաճ զարմանք կպատճառի ձեր վարքի փոփոխությունը: Չեք ուզենա բացատրություններ տալ ու արդարանալ: Նկատողություններին ձեր արձագանքը հաճախ շատ սուր կդիտվի:
 

Չի բացառվում ինքնազգացողության վատացումը: Դա հատկապես հավանական է օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Չնայած շատերը պատրաստ կլինեն օգնել՝ ամենակարևոր հարցերը կնախընտրեք ինքնուրույն լուծել: Եվ դա խոհեմ կլինի: Միևնույն է, ոչ ոք դրանցից ավելի լավ ու արագ գլուխ չի հանի, ինչպես դուք:
 

Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Փորձը կօգնի խուսափել սխալներից և ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշում ընդունել: Այն հատկապես օգտակար կլինի անձնական հարաբերությունների ոլորտում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շփումների համար հիանալի օր է: Այն հատկապես լավն է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դրանց ժամանակ կարող եք քննարկել լուրջ հարցերը: Ձեզ կլսեն ու ճիշտ կհասկանան:
 

Վերջին ժամանակներս անհարթ ու լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Հաճախ շրջապատին կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց խոսքերի գաղտնի իմաստը: Վերջերս ձեզ վիրավորած մարդիկ կփորձեն քավել իրենց մեղքը ու ձեզ համար ինչ-որ լավ բան անել: Կարող եք փորձել վերականգնել հին կապերը, խոսքը հատկապես՝ սիրային կապի մասին է:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրն առանձնապես արդյունավետ չի լինի: Ձեզ համար դժվար կլինի օգտակար գործերի վրա կենտրոնանալը: Հաճախ անլուրջ կլինեք, չեք նկատի այն, ինչ ուշադրության կարիք ունի, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Նշանակալի տհաճությունների դա չի հանգեցնի, բայց որոշ մտահղացումների իրագործմանն այն կխանգարի:
 

Լսեք խորհուրդները, որոնք ձեզ այսօր շատ կտան: Կարող եք շատ օգտակար ինֆորմացիա ստանալ լրիվ անսպասելի աղբյուրից: Այն մարդը, որին դուք երբեք ձեզ ընկեր չեք համարել, դժվար պահին կաջակցի ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 777 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES