Աստղագուշակ․ նոյեմբերի 27
26.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հարմար օր է լավ ծանոթ գործերով զբաղվելու համար։ Ինչ-որ նոր բանից արագ գլուխ հանել չի ստացվի, չեն բացառվում սխալները։ Բայց դա չի նշանակում, որ պետք է գլխովին միապաղաղ գործերի մեջ սուզվեք։ Կարող եք պլաններ կազմել, նախապես տարբեր գաղափարների շուրջ մտածել։ Կարևոր է միայն չշտապել մտահղացումները կյանքի կոչելու հարցում։
 

Գործնական հարաբերությունները հարթելու, նոր գործընկերներ գտնելու ու փոխհասկացողության հասնելու հնարավորություն կունենաք։ Կուրախացնեն ընկերների հետ չպլանավորված հանդիպումները, ուղևորությունները, որոնց մասին միայն վերջին պահին կիմանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հանգիստ ու բարենպաստ օր է, որը հարմար է սկսածն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու ու եզրահանգումներ անելու համար։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան չպլանավորված, բայց անհրաժեշտ գնումներ անել։
 

Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, մոտ մարդկանց վերաբերող լավ նորություններ։ Ձեզ համար թանկ կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք։ Շատ տհաճ պահեր անցյալում կմնան, փոքրիկ տարաձայնությունները կմոռացվեն, և ամենը նրա շնորհիվ, որ ձեզ ճիշտ կպահեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Աշխատեք օրն առավելագույնս հանգիստ անցկացնել, հնարավորինս խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի ու կարող է անդրադառնալ կյանքի բոլոր ոլորտների վրա։ Հաճախ ինքներդ էլ կխորացնեք գոյություն ունեցող խնդիրները, քանի որ բաց կոնֆլիկտի կգնաք, նույնիսկ չեք էլ փորձի հարթել սուր անկյունները։ Ամենահամառ Երկվորյակները ազդեցիկ թշնամիներ ձեռք կբերեն։
 

Հնարավոր են ֆինանսական կորուստներ։ Այսօր շտապելով կնքված գործարքները հաջող չեն լինի, արագ կզղջաք դրանց համար, բայց հազիվ թե կարողանաք ինչ-որ բան ուղղել։ Լավ է հրաժարվել չպլանավորված գնումներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Ցանկացած համատեղ նախագծի վրա աշխատանք դժվարությամբ կտրվի, և դա միայն մասնագիտական գործունեությանը չի վերաբերում։ Կարող եք հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր վստահում էին ձեզ, սխալներ կանեք, որոնց պատճառով կտուժեն մյուսները։ Ինքնուրույն գործելու դեպքում ավելի հեռատես ու զգույշ կլինեք և լավ արդյունքների կհասնեք։
 

Ինչքան էլ որ զբաղված լինեք ողջ օրվա ընթացքում, փորձեք ժամանակ գտնել հանգստի համար։ Դա թույլ կտա պահպանել լավ տրամադրությունը, խուսափել ինքնազգացողության վատացումից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Չափից դուրս շատ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, հաճախ առանց պատճառի կնյարդայնանաք ու շատ սուր կարձագանքեք իրադարձություններին։ Ապրելն ավելի հեշտ կլինի, եթե հիշեք ձեր երկարատև նպատակների մասին ու շարժվեք այդ ուղղությամբ։ Փոքրիկ անհաջողություններն ու դժվարություններն այդ դեպքում քիչ աղետալի կթվան։
 

Չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական կորուստները, որոնց պատճառը ձեր անուշադրությունը կլինի։ Լավ է, եթե գումարի հետ կապված հարցերում ձեզ օգնի մեկը, ում վստահում եք։ Լավ է առանց մտերիմների հետ խորհրդակցելու մեծ գնումներ չանեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Լավատեսության ու ինքնավստահության պակաս կունենաք, շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, այնպես որ՝ օրը ապրումներով լի կլինի։ Հնարավոր են լարված պահեր, կոնֆլիկտներ ու տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց ձեր նյարդայնության պատճառները հայտնի չեն լինի։ Դժվար կլինի գործնական հարցերը քննարկելն ու վեճերի ժամանակ ձեր տեսակետը պաշտպանելը։
 

Բայց հուզական ֆոնն աստիճանաբար կկայունանա, երեկոյան էլ ձեզ ավելի հանգիստ կզգաք։ Անցյալում կմնան կասկածներն ու ապրումները, տրամադրությունն էլ կլավանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Սեփական հնարավորությունները գերագնահատելը վտանգավոր կլինի, իսկ այսօր հակված կլինեք հենց դրանով զբաղվել։ Լավ է ինքնուրույն բարդ ու մասշտաբային գործեր չստանձնեք, նույնիսկ եթե մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք գլուխ հանել դրանցից։
 

Մի շտապեք ֆինանսական հարցերի լուծման մեջ։ Ժամանակ տվեք ձեզ իրավիճակն ուսումնասիրելու համար։ Հավանական է լրիվ անսպասելի աղբյուրից օգտակար ինֆորմացիա ստանաք։ Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք ավելի քիչ կլինեն, քան ակնկալում էիք, բայց, միևնույն է, շատ տեղին կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը վատ չի դասավորվի, եթե շատ վստահող չլինեք։ Զգուշությունը հատկապես կարևոր կլինի ֆինանսական գործերում։ Հիմա հակված կլինեք շատ գումար ծախսել՝ առանց մտածելու, թե ինչպես եք լրացնելու բացը։ Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, երկար ժամանակ հանգիստ չտվող բարդ ու կարևոր խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։ Դրանից հետո նոր հեռանկարներ կբացվեն, իսկ որոշ Կարիճներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու հնարավորություն կունենան։
 

Չնայած աշխատանք շատ կլինի, փորձեք ժամանակ գտնել նաև մտերիմների հետ շփումների, ընտանեկան գործերը քննարկելու համար։ Կարևոր է ցույց տալ, որ մյուսներից քիչ հետաքրքրված չեք խնդիրների լուծմամբ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Խնդիրներ անսպասելի շատ կլինեն, բայց դուք գլուխ կհանեք դրանցից, եթե հետևողական գործեք ու չշտապեք։ Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, լավ է վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում։ Կարող են տարաձայնություններ ծագել հին ծանոթների հետ, նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Պետք է ջանքեր գործադրեք կոնֆլիկտներից խուսափելու համար։
 

Հաճախ հույզերը կառավարելու համար պետք է կենտրոնանաք աշխատանքի կամ ուշադրություն պահանջող մեկ այլ գործի վրա։ Օգտակար կլինի այն գործի մասին հիշելը, որը չեք կարողացել ավարտին հասցնել։ Օրը հարմար է նաև ուսման համար, որում կարող եք մեծ հաջողությունների հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի օր է շփումների, ընկերների հետ հանդիպումների, նոր գործընկերներ փնտրելու համար։ Ձեզ կհաջողվի հետաքրքրել շրջապատին ձեր գաղափարներով, ձեր բոլոր նախաձեռնություններն էլ աջակցություն կստանան։ Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։
 

Բոլոր հարցերում հույս կդնեք ինտուիցիայի վրա և ճիշտ կվարվեք, քանի որ նրա հուշումներն անսխալ կլինեն։ Ձեր որոշումները շրջապատին տարօրինակ ու նույնիսկ հիմար կթվան, բայց շուտով բոլորը կհասկանան, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ կհաջողվի հետաքրքրել շրջապատին ու շահել նրանց վստահությունը, համակրանք առաջացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում։ Գործի մեջ նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք, ովքեր շուտով իսկական ընկերներ կդառնան։ Չի բացառվում զարմանալի ու գրավիչ սիրային պատմության սկիզբը։
 

Շատ բան հեշտությամբ կտրվի։ Պետք է օգտվեք բարենպաստ պահից կարևոր գործերից գլուխ հանելու համար։ Այսօր կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել։ Դրանց հասնելու շանսերը շատ բարձր են, ընդ որում՝ բանն այստեղ ոչ միայն աստղերի աջակցության, այլ նաև ձեր համառության, հաստատակամության մեջ է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Վառ ու հագեցած օր է, այն հաճելի անակնկալներով լի կլինի։ Հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, բայց դա ձեզ չի վշտացնի։ Այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի։ Կաշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել, հաջողությունների հասնել ստանձնած գործերում։ Համառությունը կօգնի գործել այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին։
 

Շատերը կուզենան ձեզ հետ գործ ունենալ, այնպես որ՝ նոր ծանոթությունները շատ հավանական են։ Միայն դուք պետք է որոշեք, թե ինչպես կզարգանան այսօր սկսվող հարաբերությունները։ Լավ գլուխ կհանեք մարդկանցից, հաճախ առաջին հայացքից կհասկանաք, թե ում հետ արժե ընկերություն անել, իսկ ումից է պետք հեռու մնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 731 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES