Աստղագուշակ․ նոյեմբերի 28
27.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Մի հուզվեք: Օրը լավ կանցնի, եթե հանգստություն պահպանեք: Դա հատկապես կարևոր կլինի առավոտյան, երբ իրադարձությունները ամենաանսպասելի ձևով կզարգանան: Ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, արագ հարմարվել պայմաններին, ոտքի վրա որոշումներ ընդունել:
 

Լուրջ սխալներ չեք անի և արդեն երեկոյան կլուծեք ծագած բոլոր խնդիրները: Գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու, պիտանի իրեր գնելու հնարավորություն կունենաք: Որոշ Խոյերի շատ հաճելի անակնկալներ ու մտերիմներից նվերներ են սպասվում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ ժամանակն առավելագույնս արդյունավետ օգտագործեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Արագ կսովորեք նորը, հեշտությամբ կյուրացնեք պիտանի ինֆորմացիան, ոչինչ աչքաթող չեք անի: Պետք է կարևոր որոշումներ ընդունեք: Արեք դա և չեք սխալվի:
 

Ավելի ուշ անսպասելի փոփոխությունների ու տարօրինակ իրադարձությունների շրջան կգա: Ամենատպավորվող Ցուլերը խուճապի կմատնվեն, իսկ մնացածները կկողմնորոշվեն նոր իրավիճակում: Պատրաստ եղեք փոխել ձեր պլանները: Չի բացառվում՝ ստիպված լինեք խախտել խոստումները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Առավոտը բարենպաստ է կարևոր գործերի համար: Լավ գլուխ կհանեք բարդ գործերից, ճիշտ կդնեք առաջնահերթությունները, սխալներ չեք անի: Հնարավոր են աշխատանքային կամ ստեղծագործական համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Որոշ Երկվորյակներ իրենց տաղանդները կիրառելու արժանի միջոց կգտնեն:
 

Օրվա երկրորդ կեսն ավելի լարված կանցնի: Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, հաճախ տարաձայնություններ կծագեն, անդադար ինչ-որ մեկի պրովոկացիայի զոհը կդառնաք: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանց պատճառով առաջ էլ տարաձայնություններ են եղել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ձեզ հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում: Շատ բաներ կհասցնեք անել, կլուծեք կարևոր հարցերը, կհաղթահարեք խոչընդոտները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Շրջապատողները խորհուրդներ կտան, իսկ դա շատ տեղին կլինի: Լսեք խորհուրդները և կկարողանաք խուսափել շատ խնդիրներից:
 

Օրվա երկրորդ կեսին հավանական են ուղևորություններ: Որոշ Խեցգետինների համար դրանք անակնկալ կլինեն, բայց բոլոր դեպքերում հաջող կանցնեն: Շատ տեղին կլինեն նոր տպավորությունները: Դրանք հաճելի զանազանություն կմտցնեն ձեր կյանք ու ոգեշնչման աղբյուր կդառնան:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը փոքրիկ տհաճություններ կբերի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Ինչ-որ բան պլանի համաձայն չի գնա և իրավիճակում արագ կողմնորոշվելու ու ճիշտ գործելու համար լավ ծանոթի խորհրդի կարիքը կունենաք:
 

Ինտուիցիայի հուշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, գերագնահատել ձեր հնարավորությունները: Լավ է չշտապել կարևոր որոշումների հարցում: Խոստումներ տալուց առաջ մտածեք՝ արդյոք կարող եք կատարել դրանք: Մտերիմները երբեմն չեն հասկանա ձեզ: Ժամանակը մի ափսոսացեք բացատրություններ տալու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է: Պետք է ամենատարբեր մարդկանց հետ գործ ունենաք, պայմանավորվեք նրանց հետ, ովքեր շրջապատողներին մեծ պահանջներ են ներկայացնում: Չնայած բոլոր դժվարություններին՝ կկարողանաք հաջողության հասնել, բայց դրա համար պետք է ձեզ շատ նրբանկատ պահեք:
 

Հավանական են չպլանավորված ծախսեր: Շտապելով արված գնումները հաջող չեն լինի: Ամենայն հավանականությամբ գումարն այնպիսի բաների վրա կծախսեք, որի կարիքը չունեք: Երեկոյան հավանական են անսպասելի նորություններ, որոնք կուրախացնեն ձեզ, բայց կստիպեն հետաձգել այն գործերը, որոնցով պլանավորել էիք զբաղվել առաջիկա օրերին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հարմար օր է նորը սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու ու վերլուծելու համար: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, ովքեր գիտեն ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները: Շատ օգտակար կլինի ձեր հմայքը: Դուք դուր կգաք շրջապատողներին, և դա շատ տեղին կլինի:
 

Չեն բացառվում տարօրինակ պատահարները, զարմանալի զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ուր շարժվել և որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Կարող եք հույս դնել ինտուիցիայի հուշումների վրա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ լարված օր է սպասվում: Դժվար կլինի շրջապատի հետ փոխհասկացողության հասնելը, շատերը կստիպեն ձեզ հուզվել, համախոհներն էլ չեն արդարացնի ակնկալիքները: Որոշ կարիճներ կհիասթափվեն այն մարդկանցից, որոնց մասին ամենաբարձր կարծիքն ունեին: Գործընկերների հետ կոնֆլիկտները կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա ու ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը:
 

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, որը վատ կանդրադառնա առողջության վրա: Լավ է խուսափել ավելորդություններից, գոնե ժամանակավորապես հրաժարվել վատ սովորույթներից: Օրվա երկրորդ կեսը վտանգավոր է վնասվածքներ ստանալու տեսանկյունից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Վատ օր չէ, բայց այն ձանձրալի կանցնի: Նոր գաղափարների, վառ տպավորությունների ու առաջարկների պակաս կզգաք: Գործերը, որոնցով ուրիշ ժամանակ ոգևորությամբ էիք զբաղվում, հիմա հետաքրքրություն չեն առաջացնի, և կցանկանաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել:
 

Կնյարդայնացնեն ձգձգումները, նաև այն, որ շրջապատողները չեն հիշի պայմանավորվածությունների մասին: Կարող է թվալ, որ ձեր վրա շատ մեծ պատասխանատվություն կա դրված: Դա կստիպի ձեզ հուզվել, իսկ հուզմունքն էլ գլխացավերի ու անքնության պատճառ կդառնա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի օր է շփումների, նոր ծանոթությունների, համախոհներ փնտրելու համար: Շատերին դուր կգաք, հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կիմանաք՝ ինչ է պետք ասել կամ անել լավ տպավորություն թողնելու համար: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների աճ կխոստանան:
 

նարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա աշխատանքի մեջ:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ստիպված չեք լինի ջանքեր գործադրել, որ մտերիմների հետ տարաձայնությունները թողնեք անցյալում: Դա ինքն իրեն տեղի կունենա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ գործեր կունենաք, և դրանք բոլորը միանման կարևոր կթվան: Չեք կարողանա որոշել, թե որը պետք է առաջնահերթ ստանձնեք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց ձեր աջակցությունն էիք խոստացել: Պետք է պահեք ձեր խոստումը, նույնիսկ եթե դա բարդ լինի:
 

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Այդ ժամանակ կհասկանաք, թե ինչպես լուծեք աշխատանքային հարցերն ու հարթեք ընտանիքի անդամների հետ հարաբերությունները: Կարող եք կյանքի կոչել հին պլանները, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հաջող օր է: Կզգաք, որ ուժերով լի եք ու պատրաստ եք հաղթահարել փորձությունները, շրջապատողները կաջակցեն ձեզ, կգտնեք նրանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ պլանները: Հավանական է՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Ուրախ կլինեք դրա համար ու չեք կորցնի նախկինում թանկ կապերը վերականգնելու շանսը:
 

Ե՛վ գործնական դաշտում, և՛ անձնական հարաբերություններում իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան, բայց դուք կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ամեն ինչ ճիշտ կանեք: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները, ինչպես նաև շահավոտ գործարքները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 795 | Загрузок: 0 | Рейтинг: 1.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES