Աստղագուշակ․ նոյեմբերի 29
28.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Գործերը ստեղծագործ մոտեցում են պահանջում, բայց այսօր հակված կլինեք շատ խնդիրների լուծման ձևական մոտեցում ցուցաբերել: Դա կխանգարի հաջողության հասնել: Հատկապես դժվար կլինի այն Խոյերի համար, որոնք պետք է շփվեն ամենատարբեր մարդկանց հետ: Հաճախ պարզապես չեք հասկանա՝ ինչ է պետք ասել կամ անել անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար:
 

Տարաձայնություններ կարող են ծագել տանն ու աշխատավայրում: Սուր անկյունները կհաջողվի հարթել, բայց տհաճ նստվածք բոլորի մոտ կմնա: Երբեմն պրովոկացիաներին կտրվեք, իսկ հետո կղզջաք դրա համար: Նման պահերին ձեզ շատ անհրաժեշտ կլինի աջակցությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Անհանգիստ ու հագեցած օր է: Տարբեր գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, ստիպված եք լինելու մի գործից մյուսն անցնել՝ չնայած կուզենայիք հետևողական գործել ու սկզբում ավարտին հասցնել այն, ինչ վաղուց եք սկսել: Հնարավոր է՝ անսպասելի ծագած խնդիրը լուծելու համար ստիպված լինեք փոխել պլանները:
 

Շրջապատողները հաճախ կդիմեն օգնության խնդրանքով ու կաշխատեք ոչ ոքի չմերժել: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Շատ Ցուլերի օրվա երկրորդ կեսը կուրախացնի նվերներով ու հաճելի անակնկալներով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Լարված օր է: Սովորականից հաճախ կոնֆլիկտներ կառաջանան, կվիճեք շրջապատողների հետ ու նույնիսկ չեք հասկանա, թե ինչու: Նրանք, ովքեր ձեզ նախկինում ամեն հարցում աջակցում էին, հիմա կքննադատեն ու տհաճ նկատողություններ կանեն: Դա կշեղի ձեզ ու կնյարդայնացնի:
 

Մտերիմների հետ շփումները հեշտությամբ չեն տրվի, երբեմն դժվար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հասկանալը: Օրն արժե նվիրել հանգստին, եթե նման հնարավորություն լինի: Ուժերը վերականգնելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք, կկարողանաք ավելի լավատեսորեն տրամադրվել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ամենահեշտ օրը չէ, բայց այն արդյունավետ ու հաջող կլինի: Ամենատարբեր գործեր ձեր ուշադրությունը կպահանջեն: Դրանցից յուրաքանչյուրը մեծ ոգևորությամբ կստանձնեք: Շատ բան սովորելու, օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Այն, ինչ այսօր կիմանաք, կօգնի լուծում տալ հին խնդիրներին:
 

Շատ Խեցգետիններ այսօր կսկսեն փոխել իրենց կյանքը: Եթե դուք նրանց թվում եք, ապա մի շտապեք: Միայն լավ մտածված գործողությունները կօգնեն հասնել անհրաժեշտ արդյունքներին: Սեփական ինտուիցիայի հուշումներին կարող եք վստահել: Ուրիշների խորհուրդներին քննադատորեն մոտեցեք: Հաճախ այդ խորհուրդները կտան մարդիկ, որոնք մեծ հաշվով ոչինչ չեն հասկանում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Չնայած նրան, որ օրը բարդ կլինի, հաջողությունների հասնելու շանս կա: Դրա համար պետք է արագ ու վճռական գործեք, ոչինչ չհետաձգեք ու չկասկածեք: Չեք վախենա համարձակ փորձարկումներից, ռիսկի կդիմեք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Հաճախ անհրաժեշտ արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել ու ստիպված են եղել նահանջել:
 

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք շատ բաներով նման են ձեզ, պատրաստ են կիսել ձեր նպատակները ու օգնել կյանքի կոչել պլանները: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, օրվա որոշ պահեր լարված են լինելու: Հաճախ դժվարությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Երբեմն նույնիսկ ամենամտերիմները սխալ կհասկանան ձեզ, կբարկանան կամ կվիրավորվեն դատարկ բաների պատճառով: Կարևոր է լուրջ վեճեր ու կոնֆլիկտներ բաց չթողնել: Աշխատեք հարթել սուր անկյունները: Եթե այսօր կարողանաք գոնե արտաքուստ խաղաղություն պահպանել, ապա հարաբերություններում իրական ներդաշնակությունը վերադարձնելն ավելի հեշտ կլինի:
 

Վատ օր չէ ինքնուրույն աշխատանքի համար: Այստեղ հաջողության հասնելը հաճախ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Նշանակալիորեն կլավանա ֆինանսական վիճակը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Վառ, հագեցած, հաճելի պահերով լի օր է: Ճիշտ որոշումներ ընդունելը հեշտ կլինի, ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես գործել: Նրա վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Օրը հարմար է ինչ-որ նոր բան փորձելու, շրջապատի հետ պլաններն ու գաղափարները քննարկելու, մտերիմների հետ ապրումներով կիսվելու համար:
 

Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ, և դա հասկանալի է. այսօր դուք չափազանց գրավիչ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների ու ոչ մեծ ուղևորությունների համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շփումների համար բարենպաստ օր է: Այսօր շատերին կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, եթե ուզենաք դա: Վստահ կլինեք ձեր ուժերին ու չեք կասկածի, որ կարող եք հաջողության հասնել: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց եթե միանգամից չհանձնվեք, ապա կգտնեք դրանք հաղթահարելու ձևը ու կստանաք այն, ինչին ձգտում էիք:
 

Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Լավ գլուխ կհանեք մարդկանցից, հաճախ կկռահեք, թե ինչ են նրանք ձեզանից փորձում թաքցնել: Հնարավոր է՝ պատահաբար բացահայտեք կարևոր գաղտնիքը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Արդյունավետ օր է: Այն շատ հարմար է հին գործերն ավարտելու ու ինչ-որ նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք փոխել ու ինչպես է պետք գործել: Վստահեք նրան: Լավ է չանկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ, նույնիսկ մտերիմների հետ չի կարելի կիսվել բոլոր գաղտնիքներով:
 

Ցանկալի է կրճատել ծախսերը: Այսօր արված գնումները հազիվ թե հաջող լինեն: Ընտանիքի ֆինանսական գործերի քննարկումը կարող է վեճով ավարտվել: Իսկ այդ վեճի ժամանակ ճշմարտությունն այդպես էլ չի ծնվի: Լավ է հետաձգել գումարի ու ընդհանուր ունեցվածքի մասին զրույցները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հաջող օր է: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր շատ նախաձեռնություններին, այնպես որ՝ արժե առանց հետաձգելու ստանձնել կարևոր գործերը: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Ձեր կողմը կուզենան անցնել նույնիսկ նրանք, որոնց մինչև վեջերս ձեզ մրցակից էիք համարում: Մի շտապեք վստահել նման մարդկանց:
 

Հնարավոր են շահավետ գնումներ ու գործարքներ: Այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին է, ճիշտ որոշումներ կընդունեք, փոքրիկ սխալներ էլ չեք անի: Երեկոն մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Մի շտապեք: Օրը բավական հաջող կդասավորվի, բայց շտապելու դեպքում սխալներ կանեք: Օգտակար կլինեն հին ծանոթների ու այն մարդկանց խորհուրդները, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ ու թույլ կողմերը: Հաջող կանցնեն ամենաբարձր մակարդակով գործնական բանակցությունները:
 

Օրը հարմար է ինչպես լավ ծանոթ աշխատանքի, այնպես էլ նոր գործի համար: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու սխալներ չեք անի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ ու ոչինչ աչքաթող չեք անի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հոգսեր շատ կլինեն, բայց օրը լավ կանցնի: Շատ գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, բայց ամեն ինչ կհասցնեք, քանի որ ոչ մի րոպե զուր չեք ծախսի: Հաճախ կօգնեն պատահական ծանոթները, մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի, թե ում արժե ավելի լավ ճանաչել:
 

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, պատահարներ, որոնց պատճառով պետք է փոխեք պլանները: Արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ճիշտ որոշում կընդունեք: Օգտակար կլինի նախկին փորձը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1222 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: