Աստղագուշակ․ նոյեմբերի 3

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը շատ հանգիստ կանցնի։ Հնարավոր է՝ նույնիսկ ձանձրանաք։ Գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, միապաղաղ կլինեն, իսկ հետաքրքիր ինչ-որ բանի համար ժամանակ չի մնա։ Չեն բացառվում նոր ծանոթությունները։ Հավանական է՝ ուզենաք միանգամից ցույց տալ ձեր լավագույն կողմերը, բայց դա հազիվ թե ստացվի։ Փոխարենը հնարավոր է ծիծաղելի վիճակում հայտնվեք։
 

Երբեմն ավելորդ բաներ կխոսեք։ Աշխատեք կատակներ չանել լուրջ հարցերի քննարկման ժամանակ։ Դրանք հնարավոր է վիրավորեն զրուցակիցներին։ Երեկոն հաճելի անակնկալ է խոստանում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ձեզ հետաքրքիր ու խոստումնալից օր է սպասվում։ Կհաջողվի խուսափել սխալներից բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում։ Միակ ճիշտ որոշումը կընդունեք, թշնամիների լարած թակարդը չեք ընկնի։ Որոշ Ցուլեր կգտնեն հին մրցակիցներին զինաթափ անելու, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու ձևը։
 

Լավ օր է ընտանեկան տոներ կազմակերպելու, նվերներ գնելու, սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ պատրաստելու համար։ Կկռահեք, թե ինչի մասին են երազում շրջապատողներն ու կգտնեք նրանց ուրախացնելու ձևը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Պետք է զգույշ լինեք։ Այսօր խոցելի կլինեք, հաճախ սխալներ կանեք, կասեք կամ կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Ձեզ պրովոկացիայի կենթարկեն, կգայթակղեն, այնպես որ՝ ամուր եղեք։ Ցանկալի չէ մասնակցել ռիսկային նախագծերին կամ բարդ գործերում հույս դնել հաջողակ լինելու վրա։ Ցանկացած գործողություն պետք է լավ մտածված լինի։
 

Որոշ Երկվորյակներ այսօր դժվարությամբ լեզու կգտնեն մտերիմների հետ։ Նրանց խորհուրդներն ու նկատողությունները կնյարդայնացնեն։ Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու խուսափել վեճերից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Կկարողանաք հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է դաժան լինեք։ Երբեմն սեփական հետաքրքրությունները պաշտպանելը, հարձակումներից պաշտպանվելը դժվար է լինելու։ Երբեմն էլ ձեզ կվնասեն մարդիկ, ովքեր ձեզ իրականում լավն են ցանկանում, այնպես որ՝ տհաճ իրավիճակներից խուսափելը դժվար կլինի։
 

Հավանական են վեճեր ու կոնֆլիկտներ գործընկերների և ընկերների հետ։ Շատ բաների այնպես չեք նայի, ինչպես մյուսները, բայց կաշխատեք խուսափել երկար բացատրություններից։ Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում սեփական ճշմարտացիությունն ապացուցելը հեշտ կլինի փաստերի, այլ ոչ թե հույզերի օգնությամբ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարդ օր է։ Պետք է խոստովանել, որ շատ խնդիրներ ինքներդ եք ձեզ համար ստեղծում։ Տհաճությամբ կգնաք զիջումների, ամուր դիրք կգրավեք նույնիսկ այնտեղ, որտեղ արժեր ճկուն լինել։
 

Օրն արդյունավետ կանցնի, եթե հետ կանգնեք չմտածված արարքներից, շատ սուր արտահայտություններից, սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից։ Մի մոռացեք խոստումների մասին ու մի խախտեք ձեր սկզբունքները։ Օրվա երկրորդ կեսին ժամանակ գտեք հանգստի համար ու վերականգնեք ուժերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Անհանգիստ օր է։ Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախակի կփոխվի, կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Հաճախ կհիշեք անցյալի մասին, այդ թվում՝ հին կապերի ու ցանկությունների, հին սխալների մասին։ Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում։
 

Հնարավոր են զուգադիպություններ, որոնք խորհրդանշական ու բազմանշանակ կթվան, պատրանքներ ու մոլորություններ կծնեն։ Փորձեք խոհեմ լինել, և դա կօգնի խուսափել զուր ակնկալիքներից ու հիասթափություններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարդ օր է։ Այն անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, հետաձգել այն գործերը, որոնց վրա կուզենայիք կենտրոնանալ։
 

Անձնական հարաբերությունները լարված կլինեն, հնարավոր է վեճ սիրելիի հետ, չի բացառվում վիճեք նաև ավագ հարազատների հետ։ Խաղաղությունը վերականգնել արագ չի ստացվի, այնպես որ՝ համբերատար եղեք։ Կարևորը ցույց տվեք, որ պատրաստ եք զիջել ու հաշտվել։ Երկարատև պլաններ կառուցել ցանկալի չէ, քանի որ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը դժվար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե ճակատագրից նվերներ չսպասեք և ինքներդ նախաձեռնող լինեք։ Փորձեք հետաքրքիր գործ գտնել։ Դա հենց այն է, ինչ հիմա պետք է ավելորդ ապրումներից ու հուզումներից, վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար։ Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ հնարամտություն ու երևակայություն է պահանջում։ Բայց միապաղաղ, ընթացիկ գործերից էլ արժանապատվորեն գլուխ կհանեք։
 

Օրվա երկրորդ կեսին կարող եք ընկերական հանդիպումներ, սիրային ժամադրություններ կամ պարզապես հարմարավետ միջավայրում հանգիստ կազմակերպել։ Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այս շրջանում անցանկալի է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Աստղերը ձեր կողմից կլինեն, օրն էլ հաջող կդասավորվի։ Այն հարմար է աշխատանքի ու կարևոր գործերի համար։ Կարող եք լուրջ ջանքեր պահանջող մասշտաբային նախագծեր ստանձնել։ Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, իսկ ինչը պետք է հետաձգել։
 

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Բարենպաստ պահ է սիրելիին ամուսնության առաջարկ անելու համար։ Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Եթե երկար ժամանակ չէիք կարողանում հարթել հարաբերությունները հարազատներից մեկի հետ, այսօր կարող եք ուղղել դա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հաջող կդասավորվի։ Վճռական կգործեք, ցանկացած հնարավորություն կօգտագործեք դրված նպատակներին հասնելու համար։ Միակ բանը, որ կարող է խանգարել, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկությունն է; Հենց դրա պատճառով կզոհեք սեփական հետաքրքրությունները, չնայած դրանից կարելի էր և խուսափել։ Մի վախեցեք ամուր գտնվել այնտեղ, որտեղ խոսքը ձեզ համար կարևոր բաների մասին է։
 

Երկարատև ուղևորություններից խուսափեք։ Դրանք հոգնեցուցիչ կթվան։ Ինքնազգացողությունը կարող է վատանալ, իսկ քրոնիկ հիվանդությունները կարող են սրվել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Լավ օր է։ Մանրուքներում հաջողակ կլինեք, հնարավոր են զուգադիպություններ, որոնք կօգտագործեք ընթացիկ հարցերը լուծելու համար։ Մեծ նախաձեռնությունների համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, բայց բարդ գործերը հետաձգելու հնարավորություն կունենաք։ Պետք կգա հանգստություն պահպանելու ու անբարյացակամ տրամադրված մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար։ Գումարը զուր չեք ծախսի։ հավանական են հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ։ Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ միջադեպեր։ Չի բացառվում՝ ստիպված լինեք անհանգստանալ ձեզ համար թանկ մարդու համար։ Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն, վեճերի հավանականությունն էլ մեծ է։ Բայց եթե փոխհամաձայնության հասնելու ցանկություն ունեք, անպայման կանեք դա։
 

Օրը վատը չէ գնումների համար, հատկապես եթե խոսքը հագուստի կամ ինտերիերի մասին է։ Անսովոր, էքստրավագանտ իրերի կողքով անտարբեր չեք անցնի։ Ճաշակը ձեզ հուսախաբ չի անի ու ճիշտ ընտրություն կանեք։ Կարող եք նաև ճամփորդական տոմսեր գնել, զբաղվել ճամփորդությունների պլանավորմամբ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




02.11.2018 809 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։