Աստղագուշակ․ նոյեմբերի 30
29.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ոչինչ մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը նրա ամենաբարենպաստ հատվածն է լինելու, այնպես որ՝ աշխատեք այն առավելագույնս արդյունավետ անցկացնել: Սա հարմար ժամանակ է ոչ միայն ինքնուրույն աշխատանքի, այլ նաև համախոհներ փնտրելու համար: Կարող եք միավորվել ձեր հայացքներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ ու նրանց հետ միասին հասնել դրված նպատակներին:
 

Օրվա երկրորդ կեսին կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, որոնք լուծելն ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Այդ հատվածում լավ է խուսափել չմտածված ծախսերից ու սպոնտան գնումներից: Փորձեք խնայել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը հաջող կլինի, բայց դրական միտումների ազդեցությունը, ցավոք, երկար չի տևի: Այնպես որ՝ հատկապես բարդ գործերը պետք չէ հետաձգել: Դա վերաբերում է նաև կարևոր հանդիպումներին: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Կարող են տարաձայնություններ ծագել նույնիսկ փորձված համախոհների ու հին ընկերների հետ:
 

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի հանգստություն պահպանելը: Խոցելի կլինեք, սուր կարձագանքեք այն ամենին, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ լարված օր է: Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անընդհատ հուզվելու պատճառներ կունենաք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց բաց թողած սխալները; Այս ամենը կխանգարի կենտրոնանալ անձնապես ձեզ համար կարևոր գործի վրա:
 

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Երբեմն ձեզ չեն հասկանա նույնիսկ նրանք, ովքեր միշտ ձեր կողմից էին: Փորձեք խուսափել գերհոգնածությունից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ ձեր օրգանիզմը սովորականից ավելի խոցելի կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Թեթև ու բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն: Կարող եք օգտվել դրանից ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Կհաջողվի հաջող ավարտին հասցնել գործերը, որոնցից առաջ չէիք կարողանում գլուխ հանել: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում ու հարմար է դասախոսությունների և սեմինարների մասնակցելու համար:
 

Կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, նրանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Առավոտը հաջող կլինի: Ժամանակը զուր մի վատնեք: Ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Հետո կարող են խնդիրներ ծագել գործերում, հավանական են ձգձգումներ, որոնց պատճառով չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել: Իրենց աջակցությունը խոստացած մարդիկ չեն պահի իրենց խոստումը: Ստիպված եք լինելու ինքնուրույն պայքարել դժվարությունների դեմ:
 

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կմեծանա մտերիմների հետ կոնֆլիկտների հավանականությունը: Սուր կարձագանքեք քննադատություններին, կվիրավորվեք նույնիսկ ամենաանմեղ կատակներից: Բարեբախտաբար, հարաբերություններում ներդաշնակությունն արագ կվերականգնվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկզբին ինչ-որ բանի վրա կենտրոնանալը կամ գոնե մտքերը հավաքելը դժվար կլինի: Անընդհատ կշեղվեք, ժամանակ կծախսեք դատակ զրույցների ու վեճերի վրա, որոնցում ճշմարտություն չի ծնվի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը: Նրա աջակցության շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք:
 

Հետո ավելի բարենպաստ շրջան կգա: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները: Հնարավոր կդառնա վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերի լուծումը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկիզբը հույզերի տեսանկյունից բարդ կլինի: Ամեն ինչ սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են նորություններ, որոնք լրջորեն կստիպեն ձեզ անհանգստանալ:
 

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ ձեզ համար կարևոր գործերի վրա ու պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու շանս կունենաք: Հեշտությամբ լեզու կգտնեք ու կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրն անհանգիստ, բայց շատ հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին կեսին հավանական են չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ: Չեն բացառվում նաև գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր ընկերներին: Նրանցից շատ նոր բաներ կիմանաք:
 

Օրվա երկրորդ կեսը հանգստանալու ու ուժերը վերականգնելու ժամանակ է: Լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ այն վատ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Ցանկալի չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկզբին խառնաշփոթը չեն շեղի ձեզ: Ավելին՝ այս շրջանի իրադարձությունները ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան ու հետաքրքիր գաղափարներ կհաղորդեն: Չեն բացառվում անսպասելի բացահայտումները, մտքի փայլատակումները: Շատ Աղեղնավորներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:
 

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ հին գործերին: Դրանցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք աննշան, բայց շատ տեղին կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկիզբը ներդաշնակ ու արդյունավետ կանցնի: Այդ ժամանակը հարմար է սկսած գործերն ավարտելու ու նորը ստանձնելու համար: Արագ կյուրացնեք ուրիշների փորձը, կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Շատերը կփորձեն հետևել ձեր օրինակին, բայց նրանց չի հաջողվի ձեր արդյունքներն արձանագրել:
 

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Այդ հատվածում հավանական են կոնֆլիկտներ ու վեճեր: Տարաձայնություններ կառաջանան գումարի պատճառով: Չպլանավորված գնումները հազիվ թե հաջող լինեն, ծախսերն էլ զուր կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկզբին փորձեք խուսափել ավելորդ ապրումներից: Դա բարդ ժամանակ է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են անհանգստանում դատարկ բաների պատճառով ու ամեն ինչ սրտին մոտ են ընդունում: Նույնիսկ աննշան խնդիրները համարյա աղետալի կթվան, կնահանջեք դժվարությունների առաջ, որոնք մեկ ուրիշ ժամանակ կհաղթահարեիք:
 

Հոգ տարեք ձեր մասին, աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ձեր օրգանիզմն այսօր հատկապես խոցելի կլինի; Լավ է խուսափել ավելորդություններից: Երեկոյան մեքենայի ղեկին հեռավոր ուղևորությունների մի մեկնեք, հատկապես՝ միայնակ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ամեն ինչ լավ կընթանա: Օրվա սկզբին տհաճ պահեր կլինեն, բայց իրավիճակից գլուխ կհանեք, կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից: Հաճախ կօգնեն հին ծանոթները; Ամենահեշտը ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից գլուխ հանելը կլինի: Բայց կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն էլ լավ կտրվեն ձեզ:
 

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ շփումները վերջերս հեշտ չէին տրվում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1473 | Загрузок: 0 | Рейтинг: 2.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES