Աստղագուշակ․ նոյեմբերի 7

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այսօր այնքան էլ գործնական չեք լինի, իրատես լինելու փոխարեն հակված կլինեք սավառնել ամպերում։ Նման պահերին հեշտությամբ կսխալվեք, քայլ կանեք, որը լուրջ կորուստների կհանգեցնի։ Առաջին հերթին դա ֆինանսներին է վերաբերում։ Հնարավոր է գումարը ծախսեք անպիտան իրերի վրա, ներդնեք անհույս նախագծերի մեջ կամ պարզապես կորցնեք։
 

Մեծ զգուշությամբ ու առանց շտապելու է պետք ստանձնել մասշտաբային գործերը։ Այն, ինչով այսօր կզբաղվեք, պատասխանատու մոտեցում կպահանջի։ Դա վերաբերում է նույնիսկ ընթացիկ խնդիրների լուծմանը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Դրված նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Նույնիսկ առօրյա գործերը դժվարությամբ կտրվեն։ Պետք է մեծ ջանքեր գործադրեք ու տարբեր մեթոդներ փորձարկեք։ Շրջապատը միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանա, նույնիսկ ամենամտերիմները հաճախ աջակցելու փոխարեն կքննադատեն։
 

Համբերատար եղեք սիրելիի հետ, աշխատեք խուսափել վեճերից ու փոխադարձ պահանջներից։ Հիմա լավ է չհիշել հին կոնֆլիկտները։ Աշխատեք ավելի շատ զրուցել երկուսիդ ուրախացնող բաների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Նախապես գործողությունների պլան կազմեք ու հետևեք դրան։ Եթե այդպես չանեք, չեք կարողանա ձեր էներգիան կառուցողական հունի մեջ դնել, խուսափել այնպիսի որոշումներից ու արարքներից, որոնք հենց ձեզ կվնասեն։ Համբերատար եղեք, հնարավորինս խուսափեք խառնաշփոթից, ավելի շատ հանգստացեք։
 

Մտերիմների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները հստակ կլինեն։ Օրը լավն է ընտանիքի անդամների հետ շփվելու, բարեկամական կապերն ամրապնդելու համար։ Տհաճ պահերը հանգիստ քննարկելու, փոխհամաձայնության հասնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Վիրավորական կլինի, որ շրջապատը նախ ձեր թերությունները կնկատի և միայն դրանից հետո՝ արժանիքները։ Հաճախ քննադատություններ կլսեք։ Համբերատարություն է պետք դրանց մեջ ճշմարտության հատիկ գտնելու համար։ Աշխատեք պրովոկացիաներին չտրվել։
 

Հանգստությունը պահպանելու լավագույն ձևը կարևոր գործի վրա կենտրոնանալն ու անհրաժեշտ արդյունքը ստանալու համար առավելագույն ջանքեր գործադրելն է։ Այսօր հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը։ Շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Մտերիմների հետ կոնֆլիկտից խուսափել չի հաջողվի։ Բոլոր հարցերը հանգիստ քննարկելու, բոլորին ձեռնտու որոշում ընդունելու համար համբերատարության կարիք կզգացվի։ Ցանկալի չէ քննարկել ապագայի ընդհանուր պլանները, հատկապես եթե դրանք հանգստի կամ ուղևորությունների հետ են կապված։ Այստեղ մտադրությունների մեջ ցանկացած տարբերություն վեճերի կհանգեցնի։
 

Աշխատանքից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե կողմնորոշվեք ըստ իրավիճակի, այլ ոչ թե հետևեք նախկինում կազմած պլանին։ Երբեմն իմպրովիզները շատ հաջող կլինեն ու թույլ կտան մի քանի խնդիր միաժամանակ լուծել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Պետք է համառ լինեք։ Այսօր հաջողության հասնելու համար այդ հատկանիշը անհրաժեշտություն կլինի, քանի որ պայմանները հաճախ ձեր դեմ են լինելու։ Ինչ-որ մեկը հնարավոր է փորձի շեղել ձեզ, ստիպի հրաժարվել դրված նպատակներից։ Բայց ձեզ համար լավ է չփոխել պլանները, հատկապես կյանքի այն ոլորտում, որը հիմա ձեզ համար շատ կարևոր է։
 

Չեն բացառվում անսպասելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ պետք կգա։ Շատ օգտակար կլինի հարցեր տալը։ Հենց այդպես կարող եք տեղեկատվություն ստանալ, առանց որի չէիք կարողանա առաջ շարժվել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Սեփական գործերն էլ բավական կլինեն օրը լցնելու համար, բայց հաճախ ստիպված եք լինելու զբաղվել նաև ուրիշների գործերով։ Հնարավոր են թյուրիմացություններ տանն ու աշխատավայրում։ Շրջապատողները հաճախ սխալ կհասկանան ձեզ, կվիրավորվեն դատարկ բաների պատճառով։ Աշխատեք հնարավորինս արագ պարզել իրավիճակը, և դա ձեզ թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից։
 

Չեն բացառվում գումարի հետ կապված թյուրիմացությունները։ Լավ է պարտքով գումար չտալ։ Այն ժամանակին չեն վերադարձնի և բարդ իրավիճակում կհայտնվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Լուրջ կոնֆլիկտներից խուսափելու համար ճկուն ու նրբանկատ պետք է լինեք։ Դրա համար այսօր արժե նույնիսկ մեծ զիջումների գնալ, հակառակ դեպքում կփչացնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք կարևոր դեր են խաղում ձեր կյանքում։
 

Ուրիշի փորձը ձեզ օգտակար չի լինի, պետք է սեփական որոշումներն ընդունեք ու դրանց համար պատասխանատվություն կրեք։ Այնպես որ՝ խորհուրդները կարող եք ականջի հետև գցել, իսկ ինտուիցիայի հուշումներին պետք է ուշադիր լսեք։ Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր; Գնումների հարցում էլ մի շտապեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ձեզ վրա շատերն ուշադրություն կդարձնեն։ Կարող եք օգտվել դրանից հետաքրքիր ծանոթություններ հաստատելու համար։ Գրավիչ կլինեք, հեշտությամբ կշահեք ձեզ հետաքրքրող մարդու համակրանքը։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները, նախկին գործընկերները կամ այն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ էիք շփվում։
 

Հիմա կարող եք վերականգնել հին հարաբերությունները, բայց միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ ձեր անձի հանդեպ հետաքրքրությունն անշահախնդիր բնույթ է կրում։ Զգոն եղեք այն մարդկանց հետ, ովքեր առաջ հուսախաբ են արել ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շրջապատն ինչքան քիչ ազդեցություն ունենա այսօր ձեզ վրա, այնքան լավ կդասավորվի օրը։ Հենց գործողություններում ազատությունը, արարքներում ու դատողություններում անկախությունը թույլ կտան հաջողության հասնել։ Հին կապերն այսօր ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն։ Չի բացառվում՝ առաջ շարժվելու համար ստիպված լինեք վերջ դնել դրանց։
 

Հավանական են տարաձայնություններ ընտանիքում։ Ձեր բոլոր արարքները չէ, որ հասկանալի կլինեն մտերիմներին։ Սիրելին քննադատորեն տրամադրված կլինի, բայց կաշխատի չքննադատել ձեր գաղափարները։ Երեկոյան ժամանակ գտեք հանգիստ զրուցելու ու ոչ վաղ անցյալի իրադարձությունները քննարկելու համար։ Այդպես շատ բան կկարողանաք պարզել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Պետք չէ շտապել։ Օրն ավելի հարմար է մտորելու, քննարկելու ու պլանավորելու, քան իրական գործերով զբաղվելու ու պրակտիկ խնդիրները լուծելու համար։ Մտերիմների հետ կարող եք զրուցել ընդհանուր նպատակների մասին։ Չի բացառվում՝ դա ոգեշնչի ձեզ կարևոր արարքներ գործել։
 

Հավանական են դրամական մուտքեր։ Ամենայն հավանականությամբ դրանք համեստ կլինեն, բայց շատ ժամանակին։ Կկարողանաք ձեզ հաճելի չպլանավորված գնումներ թույլ տալ։ Օրը շատ հարմար է ուղևորություններ պլանավորելու համար։ Կարող եք հանդիպումների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հանգստացեք։ Օրը հարմար է ինչ-որ ուրախ ու անլուրջ բանով զբաղվելու և այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը։ Կարող եք հիշել նաև հին նախասիրության մասին։ Բարդ գործերը հետաձգեք, հատկապես եթե դրանք կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում։
 

Սովորականից արագ կհոգնեք, կսկսեք սխալներ անել, կչարանք ձեր ու շրջապատի վրա։ Հասկանալի է, որ դա ոչ մի լավ բանի չի բերի։ Ցանկալի չի լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Եթե սպորտով զբաղվեք, զգույշ եղեք։ Հավանական են փոքրիկ, բայց տհաճ վնասվածքներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:


 




06.11.2018 708 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։