Աստղագուշակ․ նոյեմբերի 10

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ուշադիր պետք է լինեք։ Օրն այնքան էլ վատը չի լինի, բայց եթե թյուրիմացությունները հետևեն մեկը մյուսին, լուրջ խնդիրներ կունենաք։ Հույզերը կառավարել չի ստացվի, հաճախ չի հաջողվի տհաճ զրույցն ավարտել մինչ այն պահը, երբ այն արդեն փոխադարձ պահանջներով ու մեղադրանքներով կոնֆլիկտի կվերածվի։
 

Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ։ Մի քննադատեք ձեզ համար թանկ մարդկանց։ Ձեր նկատողություններն այսօր շատ վիրավորական կհնչեն։ Երեկոյան ուշադրություն դարձրեք տնային գործերին։ Հնարավոր է՝ դրանց պատճառով ստիպված լինեք հրաժարվել պլանավորած զվարճանքներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ բաներում կարող եք հաջողության հասնել, բայց մի մարդու կարիքը կունենաք, ով իր վրա կվերցնի աշխատանքի բարդ ու հոգնեցուցիչ մասը։ Եթե նման օգնական գտնեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Իսկ եթե ոչ՝ մեծ ուժեր կծախսեք ու ստիպված կլինեք բավարարվել շատ համեստ արդյունքով։ Բայց դա անգործ նստելուց շատ ավելի լավ է։
 

Հաճախ կօգնի ինտուիցիան, որի հուշումները ճշգրիտ կլինեն։ Միակ բացառությունը՝ ֆինանսների ոլորտն է։ Այստեղ ցանկալին իրականության տեղ կընդունեք, սխալներ կանեք ու մեծ գումար կկորցնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Զգայուն ու խոցելի կլինեք, հաճախ կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք նկատողությունները, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Բայց հաճախ ապրումները ձեզ համար ոգեշնչման աղբյուր կդառնան։ Այսօր առաջ եկած գաղափարները պետք է մանրամասն մշակեք։ Դրանք կյանքի կոչելն օգտակար կլինի։
 

Աշխատեք միայնակ չմնալ։ Ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք մտերիմների շրջանում։ Հին ընկերները կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունն ու հաջողություն կունենան այդ հարցում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Արագ կգնաք դեպի նպատակը ու համարյա չեք նկատի, թե ինչ է տեղի ունենում շուրջը։ Ձեզ հետ միասին կտանեք մարդկանց, որոնք ձեզանից պակաս հետաքրքրված չեն հաջողության հասնելու հարցում։ Գրավիչ կլինեք, ունակ կլինեք շարժել մարդկանց համակրանքը։ Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։
 

Չնայած իրադարձություններ շատ կլինեն, օրը ձեզ շատ հոգնեցուցիչ չի թվա։ Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածությունը չի հոգնեցնի։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Չեն բացառվում անսպասելի առաջարկները։ Դրանք առանց երկար մտածելու կընդունեք ու չեք զղջա դրա համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ձեր ինտուիցիան ճիշտ պատասխաններ կտա շատ հարցերի, բայց միայն այն դեպքում, երբ գործը մեկ ուրիշին կվերաբերվի։ Իսկ ձեր սեփական հետաքրքրությունների մասով լուռ կլինի, այնպես որ՝ պետք է ուրիշ խորհրդատուներ փնտրեք։ Օրը հարմար չէ կարևոր ու բարդ հարցերը լուծելու համար, քանի որ ձեզ համար դժվար կլինի բոլոր գործոնները վերլուծելն ու հաշվի առնելը։ Լավ է զբաղվել հասարակ, հասկանալի ու լավ ծանոթ գործով։
 

Ընտանեկան կապերն ամրապնդելու, հարազատների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Շատ հաճելի կլինեն ձեզանից փոքրերի հետ շփումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Նոր գործեր սկսելու համար հարմար օր է։ Դրանք կարող են կապված լինել ձեր աշխատանքի կամ լրիվ այլ բաների հետ։ Բոլոր դեպքերում կարող եք հույս դնել հաջողության վրա։ Իսկ ահա հին նախագծերը կյանքի կոչելու հարցում խնդիրներ կծագեն։ Օրինակ՝ ինչ-որ սխալներ կամ կիսատ թողած բաներ կհայտնաբերեք։ Ստիպված եք լինելու ժամանակ ծախսել դրանք ուղղելու համար։
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնան։ Լավ է իրադարձությունները չշտապեցնել, դիմացինին լավ ուսումնասիրելու համար ժամանակ տվեք ինքներդ ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հարմար օր է ապագայի մասին մտորելու, պլանների ու մտադրությունների հարցում որոշակիություն մտցնելու համար։ Անհապաղ վճռական գործողությունների անցնելը պարտադիր չէ։ Կարևոր է հասկանալ, թե որ ուղղությամբ եք ուզում շարժվել։ Հիմա պետք չէ ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, լսեք ինքներդ ձեզ։ Ուրիշների մոլորություններն ու պատրանքները ձեզ պետք չեն։
 

Հնարավոր է՝ սկսեք կասկածել նրա վրա, ինչն առաջ ակներև էիք համարում, նորովի կդնեք առաջնահերթությունները կամ կհրաժարվեք ինչ-որ սկզբունքներից, որոնց սովոր եք հետևել։ Նման փոփոխությունները օգուտ կտան։ Դրանց շնորհիվ գործողություններում ազատություն կստանաք, որը շատ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հաջող ու հանգիստ օր է, որը թույլ կտա կարգուկանոն հաստատել գործերում, ավարտել սկսածը։ Ինչ-որ հետաքրքիր բանի մասին զրուցելու, կարևոր հարցերը գործընկերների հետ քննարկելու, գործնական հանդիպումները հաջող անցկացնելու հնարավորություն կունենաք։ Կփորձեք խուսափել ռիսկից և ճիշտ կվարվեք, քանի որ նման մոտեցումը թույլ կտա կորուստներ չունենալ։
 

Խուսափեք հոգնեցուցիչ գործերից, լուրջ ծանրաբեռնվածությունից։ Դրանց պատճառով ինքնազգացողությունը կվատանա։ Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր ալերգիայի են հակված։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ինչ-որ նոր բան իմանալու, կարևոր բացահայտում անելու շանս կա։ Ստացված ինֆորմացիան պետք կգա աշխատանքի մեջ ու կօգնի ճիշտ որոշում ընդունել։ Ինչ-որ բան դեպի լավը կփոխեք վերջերս լարված հարաբերություններում։ Շատերը ձեզ այլ աչքերով կնայեն, կհասկանան, որ թերագնահատել են ձեր տաղանդներն ու կարողությունները։
 

Հետաքրքիր զբաղմունքներ փնտրեք, ցանկացած հնարավորություն օգտագործեք ինչ-որ նոր բան անելու համար, նույնիսկ եթե կասկածում եք, որ դա երբևիցե պետք է գալու։ Անգործությունն այսօր տրամադրության անկման պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հաջող օր է։ Շատ հարցերում հաջողակ կլինեք, պայմաններն էլ լավ կդասավորվեն։ Նույնիսկ եթե համարյա անհույս նախագիծ ստանձնեք, դրանից փայլուն գլուխ հանելու շանս կունենաք։ Ձեր ձեռքբերումները շատերին հաճելի կերպով կզարմացնեն։ Նրանք, ովքեր առաջ կասկածում էին ձեր հնարավորություններին, այսօր կփոխեն իրենց կարծիքը։
 

Հնարավոր են շահավետ չպլանավորված գնումներ, հաջող գործարքներ։ Օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Կիսվեք ձեր գաղափարներով, մարդկանց փնտրեք, որոնք պատրաստ կլինեն աջակցություն ցույց տալ։ Դա թույլ կտա օրը հետաքրքիր ու արդյունավետ անցկացնել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Պարզության, հստակության ու կարգուկանոնի կարիք կզգաք, բայց դրանց հասնել չի ստացվի։ Աշխատեք գոնե խուսափել ավելորդ խառնաշփոթից։ Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե պլանի համաձայն գործեք ու նույնիսկ մանրուքներում հետևեք դրան։ Ժամանակ մի ծախսեք երկար ու դատարկ զրույցների, անիմաստ վեճերի վրա։ Դրանք ոչ մի լավ բանի չեն բերի, ամեն մեկն էլ կմնա իր կարծիքին։
 

Օրը շատ հարմար է ցանկացած գործի համար, որը թույլ կտա գործնական արդյունք գրանցել։ Ինչքան շատ զբաղված լինեք, այնքան քիչ պատճառներ կլինեն ապրումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հարմար օր է այն գործերն ավարտին հասցնելու համար, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում անել։ Չեք ծուլանա մշակել մանրամասները, հաշվի առնել բոլոր մանրուքները, ուղղել սխալները, կատարելության հասցնել այն, ինչ կարելի է։ Երբեմն հաջողությունը սպասվածից մեծ կլինի։ Այն, ինչով կզբաղվեք, մեծ հետաքրքրություն կառաջացնի շրջապատողների մոտ։ Ձեր այսօրվա հաղթանակների ու ձեռքբերումների մասին դեռ երկար կխոսեն։
 

Իդեալական օր է առաջին ժամադրության համար։ Այսօր մի քանի րոպեն բավական կլինի մի կողմից լավ տպավորություն թողնելու, իսկ մյուս կողմից էլ հասկանալու համար՝ արդյոք տվյալ մարդը դուր է գալիս ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




09.11.2018 688 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։