Աստղագուշակ․ նոյեմբերի 11

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ լարված օր է սպասվում։ Հանգստություն պահպանելը դժվար կլինի։ Հաճախ պրովոկացիաներին տրվելով՝ կսկսեք ձեզ ագրեսիվ պահել։ Կհիշեք հին վիրավորանքները, որոնք ամենամտերիմների հետ վեճերի պատճառ կդառնան։ Ձգտելով ամեն կերպ ապացուցել ձեր ճշմարտացի լինելը՝ չեք լսի առողջ բանականության ձայնը, այնպիսի բաներ կասեք, որոնց պատճառով կզղջաք։
 

Զգուշություն է պետք աշխատանքային հարցերը քննարկելիս։ Մի կապվեք պարտավորություններով, հատկապես եթե խոսքը ձեզ համար լրիվ նոր նախագծի մասին է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Չմտածված արարքների օր է։ Դրանց կդրդեն փոփոխությունների ձգտումը, կյանքում ինչ-որ նոր ու անսովոր բան մտցնելու ցանկությունը։ Հաճախ կմոռանաք զգուշության մասին, ռիսկի կդիմեք, հաջողությանը կապավինեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլինի սեփական ուժերի վրա հույս դնելը։
 

Սխալներից խուսափել կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները։ Նրանք հեռատես կլինեն ու լավ խորհուրդներ կտան։ Սիրելիի հետ շփումները համբերատարություն կպահանջեն, քանի որ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի։ Կարևոր հարցերի քննարկման համար օրվա երկրորդ կեսն ավելի լավն է, քան առաջինը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը շատ հագեցած, բայց բավական անարդյունավետ կանցնի։ Մեկ մի բան կստանձնեք, մեկ լրիվ այլ, բայց սկսածը ավարտին չեք հասցնի, խոչընդոտների հանդիպելիս կկորցնեք գործի հանդեպ հետաքրքրությունը։ Բայց չնայած դրան՝ հաջողության հասնելու շանսեր ունեք։ Դա հնարավոր կդառնա հաջող զուգադիպության, իրադարձությունների անսպասելի ընթացքի շնորհիվ։ Կօգնի նաև ստեղծագործական մոտեցումը։ Այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ կկանգնեն, դուք ինքնատիպ որոշումներ կգտնեք։
 

Օրը շատ լավն է ուղևորությունների համար։ Կարևոր չէ, թե ինչ նպատակով եք ճամփա ընկնում։ Բոլոր դեպքերում ձեզ վառ հույզեր ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Կիրագործվեն հին ցանկությունները, չի բացառվում՝ սպասվածից շատ բանի հասնեք։ Կարող եք երես տալ ձեզ, բայց բաց մի թողեք նաև շրջապատի համար ինչ-որ հաճելի բան անելու հնարավորությունը։ Շատերը ուրախ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը։
 

Օրը հաջող կդասավորվի սիրահարվածների համար։ Հաճելի պահեր ու անակնկալներ կլինեն, հնարավոր են անսպասելի խոստովանություններ։ Եթե ինչ-որ մեկին վաղուց համակրում եք, հիմա կարող եք նախաձեռնող լինել և անել առաջին քայլը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Դժվարությամբ կհասկանաք, թե ինչ անել ու ինչ ստանձնել։ Շուրջը քաոս կտիրի, հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս, իրավիճակն էլ սխալ կգնահատեք։ Շատ բան ավելի հեշտ կլինի, եթե հիշեք հին պլանների մասին ու փորձեք կյանքի կոչել դրանք։ Սխալներն ուղղելու ու կիսատ թողած գործին վերադառնալու հնարավորություն կունենաք։
 

Օգտակար կլինի հին կապերը վերականգնելը։ Ձեր մասին կարող եք հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ առաջ համագործակցել եք։ Անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հաջող կդասավորվի, եթե չվախենաք խախտել ավանդույթները, վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում։ Կարող եք բանեցնել երևակայությունը, անել այն, ինչ շրջապատին էքստրավագանտ ու նույնիսկ հիմար բան է թվում։ Ինչքան էլ տարօրինակ է, հենց նման արարքները կօգնեն հաջողության հասնել։
 

Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում։ Կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, և նա շնորհակալ կլինի ձեզանից։ Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպումների, ընտանեկան գործերն ու ապագայի պլանները քննարկելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հարմար օր է հին սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար։ Շատ լուրջ տրամադրված կլինեք, և հենց դա կօգնի հաջողության հասնել։ Ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, առաջ կշարժվեք ու կհասնեք ձեր ուզածին։
 

Առավոտյան ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, չարաշահել ձեր բարությունն ու փչացնել ձեր տրամադրությունը։ Բայց օրվա երկրորդ կեսին հնարավոր են խնդիրներ շփման մեջ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հետաքրքիր օր է, որը կուրախացնի հաճելի անակնկալներով։ Նրա շատ իրադարձություններ կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնտեղ, որտեղ ուրիշները միայն դժվարություններ են տեսնում, դուք նոր հնարավորություններ կնկատեք։ Կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա։ Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց համառ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։
 

Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից; Լավ կանցնեն ժամադրությունները։ Սիրահարվածներին հաճելի անակնկալներ են սպասվում։ Հնարավոր կդառնա վաղուց հանգիստ չտվող խնդիրների լուծումը։ Այստեղ կարևորը վերջին պահին խուճապի չմատնվելն է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրն առանձնանում է բարենպաստ հուզական ֆոնով։ Ձեզ լավ զգալու համար համարյա ոչինչ անելու կարիք չի լինի։ Հիանալի տրամադրություն կունենաք, տագնապելու կարիք չի լինի, ինքնավստահ կլինեք։ Զարմանալի չէ, որ շատերը կուզենան շփվել ձեզ հետ։ Հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, կհմայեք ինչ-որ մեկին։
 

Օրը հարմար է բարդ գործերի, հաշվետվություններ կազմելու ու եզրակացություններ անելու համար։ Անցյալի մասին մտորելով՝ կսկսեք նորովի նայել ապագային։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար։ Համարձակ ու վճռական կգործեք, ոչ մի րոպե զուր չեք ծախսի, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնց առաջ մյուսներն անզոր են եղել։ Ձեր կյանքը թեթևացնող ևս մեկ հրաշալի հատկանիշ կլինի հնարամտությունը, որի շնորհիվ արժանապատվորեն դուրս կգաք բարդ իրավիճակներից։
 

Ձեր որոշ արարքներ տհաճ կզարմացնեն ավագ սերնդին։ Քննադատությունը սրտին շատ մոտ մի ընդունեք։ Շուտով բոլորը կհամոզվեն, որ բոլոր հարցերում ճիշտ եք եղել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ օր է սպասվում։ Ձեզ փորձություններ են սպասվում։ Բայց ո՛չ դրանք, ո՛չ էլ խոչընդոտները չեն ստիպի հրաժարվել մտածածից։ Հավանական են դրական փոփոխություններ գործնական ու անձնական հարաբերություններում։ Այսօր ձեզ կներեն ձեր թուլություններն ու սխալները։
 

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։ Շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք։ Որոշ երկրպագուների հետապնդումներից դժվարությամբ կխուսափեք։ Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն այն մարդիկ, որոնք ժամանակին դուր են եկել ձեզ, բայց հետո հիասթափեցրել են։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Մտերիմների հետ անկեղծ եղեք։ Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու ու այնպիսի որոշումներ ընդունելու համար, որոնցից շատ բան է կախված։ Անկեղծ զրուցեք նրա մասին, ինչը ձեզ անհանգստացնում ու հուզում է, պատմեք ձեր հույսերի ու սպասումների մասին։ Մտադրությունների պարզությունն անհրաժեշտություն է հիասթափություններից խուսափելու համար։
 

Հավանական են անսպասելի նվերներ, հնարավոր է բարելավվի ֆինանսական վիճակը։ Կհաջողվի արագ գլուխ հանել կենցաղային խնդիրներից, չնայած՝ դա ծախսատար կլինի։ Չի բացառվում՝ մտածեք վերանորոգում սկսելու կամ տան համար խոշոր գնումներ անելու մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




10.11.2018 643 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։