Աստղագուշակ․ նոյեմբերի 12
11.11.2018, 15:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Հաջողությունների հասնելու շանս կունենաք: Միայն թե նկատի առեք, որ ցանկացած գործ այսօր լուրջ մոտեցում կպահանջի: Աշխատեք չշեղվել, հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին:
 

Նոր համախոհներ ձեռք բերելու, գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք: Վերջիններիս հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Անձնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Հնարավոր են կոնֆլիկտներ նույնիսկ ամենաներդաշնակ զույգերի մոտ: Հակված կլինեք ձեր կարծիքը հայտնել՝ առանց նրբանկատության ու տակտի մասին հոգ տանելու և այդպես կվիրավորեք ձեզ համար թանկ մարդկանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, լուծել իրավաբանական հարցերն ու պետկազմակերպություններ այցելել: Չեն բացառվում աշխատանքի հետաքրքիր առաջարկները: Ամենահամառները կկարողանան մեծացնել իրենց եկամուտները: Բայց հնարավոր են նաև ֆինանսական դժվարություններ, անսպասելի խնդիրներ, որոնց պատճառով պետք է փոխեք պլանները:
 

Մտերիմներին ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի, այնպես որ՝ վեճերից խուսափել չի ստացվի: Համբերատար եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, պրովոկացիաներին մի տրվեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Պետք է շատ աշխատեք: Այսօր ձեր աշխատասիրությունից կախված կլինի շատ նախաձեռնությունների հաջողությունը: Գործերից ինքնուրույն պետք է գլուխ հանեք: Հավանական են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք կարգավորելը հեշտ չի լինի:
 

Առավել հեշտ կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ուշադիր կլինեք նրանց ցանկություններին ու խնդիրներին, կփորձեք չհիասթափեցնել ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բավականին բարդ օր է: Նշանի որոշ ներկայացուցիչներ գիտակցված ռիսկի կգնան, մյուսներն էլ անդունդի եզրով կքայլեն՝ առանց գիտակցելու վտանգը, որին իրենց ենթարկում են: Աշխատեք ճիշտ գնահատել ձեր ուժերը: Չափից դուրս մեծ ինքնավստահությունը ոչ մի լավ բան չի բերի:
 

Լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Համառ ու նյարդային կլինեք, չեք ուզենա սպասել, այնպես որ՝ ձեզ հետ լեզու գտնել կհաջողվի միայն շատ համբերատարներին: Փորձեք ավելի ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, և դա շատ բան կհեշտացնի: Օրվա երկրորդ կեսին կհաշտվեք մեկի հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը մասնագիտական դաշտում փոփոխություններ է խոստանում: Նոր ու հեռանկարային նախագիծ ստանձնելու կամ նոր աշխատանք գտնելու հնարավորություն կունենաք: Օրվա որոշումները ճիշտ կլինեն: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Իրադարձությունների բարենպաստ ընթացքին մի սպասեք, այլ գործեք և կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում:
 

Հավանական է հին ծանոթներից նորություններ ստանաք, իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ մտերիմ հարաբերություններն էին կապում: Կարող եք վերականգնել հին կապերը, բայց նախևառաջ մտածեք՝ արդյոք դա պետք է ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է: Զգույշ ու ուշադիր եղեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ սխալներից խուսափելն ու կորուստները նվազագույնի հասցնելը: Ձեր ցանկացած սխալ համընդհանուր ուշադրության կարժանանա և հնարավոր է վիրավորական կատակների զոհ դառնաք: Մի վշտացեք դրանց պատճառով, քանի որ ձեր բոլոր սխալները շատ շուտով մոռացության կմատնվեն:
 

Հույզերն անկայուն կլինեն: Տրամադրությունը դատարկ բաների պատճառով կփչանա, նյարդային ու անհամբեր կդառնաք, մյուսներին էլ կստիպեք հուզվել: Բայց շատ բան կհաջողվի դեպի լավը փոխել, եթե ճկուն լինեք ու պահպանեք ինքնատիրապետումը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու եկամուտների անսպասելի աճ: Մնացած հարցերում օրն այնքան էլ բարենպաստ չէ: Այն շատ նոր գործեր ու հոգսեր, փորձություններ կբերի, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի: Երբեմն խուճապի կմատնվեք, չեք կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ որոշում ընդունել, այնպես որ՝ հետ կմնաք մրցակիցներից:
 

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր կյանքին, կփորձեն ճնշում գործադրել ձեզ վրա, ձեր կարողություններն ու տաղանդներն օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների: Կփորձեք պաշտպանել ձեր սահմանները, բայց դա մեծ ուժեր կխլի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հնարավորություն կունենաք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Անցյալում կմնան մասնագիտական տարաձայնությունները, նոր հանմախոհներ ձեռք կբերեք, որոնց աջակցությամբ շատ բանի կհասնեք: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան:
 

Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Ձեզ համար հեշտ կլինի իրար հասկանալը: Սակայն մի շտապեք նոր ծանոթություններ հաստատել: Այսօր շատ վստահող կլինեք ու մարդկանց մասին ավելի լավ կմտածեք, քան նրանք դրան արժանի են: Հին կապերը ամրապնդելու շանս կլինի: Բաց մի թողեք այն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է աշխատանքի, օգտակար գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումների համար, որոնց գաղափարները ոգեշնչում են ձեզ: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, բայց այսօր սկսվող ցանկացած հարաբերություն ավելի դանդաղ կզարգանա, քան կուզենայիք: Իրադարձությունները շտապեցնել չի ստացվի, բայց պետք է համբերատար լինեք: Շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերի:
 

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնց մասին վերջին շրջանում շատ էիք մտածում: Չեն բացառվում գործարքները, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Որոշ Աղեղնավորներ հին խնդիրը լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ ձև կգտնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ նոր բան սովորելու ու հերթական մասնագիտական բարձունքը գրավելու շանս կտա: Բայց դուք չեք ուզենա ռիսկի դիմել և բոլոր տարբերակներից կընտրեք ամենահուսալիները: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից, բայց երբեմն կխանգարի մեծ հաջողությունների հասնել:
 

Դժվար կլինի մտերիմների հետ վեճերից խուսափելը: Խոսքը հատկապես սիրելիի մասին է: Բայց դուք վարքի ճիշտ ձև կընտրեք, այնպես որ՝ լուրջ կոնֆլիկտ չի առաջանա: Կարևոր հարցերը քննարկելիս պատրաստ եղեք փոխզիջման գնալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ օր է: Գործնական հարաբերությունները լարված կլինեն, մրցակիցներն ու թշնամիները կավելանան: Չեն բացառվում աշխատավայրում կոնֆլիկտները, որոնց պատճառով չի հաջողվի սկսածը ժամանակին ավարտին հասցնել: Հավանական են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ:
 

Բոլոր դժվարությունները հաղթահարել կօգնեն մտերիմները: Հենց նրանց աջակցության շնորհիվ ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք: Ձեզ համար թանկ մարդիկ կգտնեն անհրաժեշտ բառերը ու կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հաջող օր է նրանց համար, ովքեր պատրաստ են շատ աշխատել, ջանքեր գործադրել դրված նպատակներին հասնելու համար: Կարող եք նոր համախոհներ, օգնականներ, հովանավորներ ու երկրպագուներ գտնել, ձեզ ամենալավ կողմերով ցուցադրել, փայլել գործնական ու անձնական հատկանիշներով; Մարդիկ, որոնց հետ առաջ աշխատել կամ ընկերություն եք արել, հետաքրքիր առաջարկներ կանեն: Առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար:
 

Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Սպորտով զբաղվելն էլ կբարձրացնի տրամադրությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 775 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES