Աստղագուշակ․ նոյեմբերի 13
12.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դժվարություններ ծագելու դեպքում մի զարմացեք։ Հաճախ դրանց պատճառը այն կլինի, որ չեք կարողանա շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնել։ Ձեզ կարող են մեղադրել անբարեխղճության, թեթևամտության, խոստումները չկատարելու մեջ։ Դրանից բացի, կարող են հայտնաբերվել ձեր հին սխալները, և դա շատ անժամանակ կլինի։
 

Աստիճանաբար ամեն ինչից գլուխ կհանեք, բայց այդ ամենը ջանքեր կպահանջի։ Փոխարենը անձնական հարաբերությունները առավոտվանից ներդաշնակ կլինեն։ Օրն առատաձեռն կլինի սիրային պահերով, հնարավորություն կտա ուրախացնել ու հաճելի զարմանք պատճառել ձեզ համար թանկ մարդուն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բոլոր առումներով բարենպաստ օր է։ Այն նոր հնարավորություններ կբացի, որոնք բաց չեք թողնի, հնարավորություն կտա կյանքի կոչել հին մտահղացումը, կարևոր հաղթանակներ տոնել։ Բանակցությունները գրագետ կանցկացնեք, համախոհներ կգտնեք նաև հին մրցակիցների մեջ։ Որոշ Ցուլեր մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։
 

Շատ վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, աննկատ չեն մնա նաև կոնֆլիկտները կարգավորելու, ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակությունները։ Ամենայն հավանականությամբ, դրանք պետք կգան անձնական կյանքում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում ու անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն։ Ձեզ վշտացնող անհասկացողությանը վերջ դնելու հնարավորություն կլինի։ Մարդիկ, որոնք վերջին շրջանում ձեր հանդեպ քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը, կնկատեն ձեր արժանիքներն ու ուժեղ կողմերը, որոնց առաջ ուշադրություն չէին դարձրել։
 

Գործերում հնարավոր են փոքրիկ դժվարություններ, սկսածը ժամանակին ավարտին հասցնել չի ստացվի։ Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի։ Ավելի ուշ կլրացնեք բաց թողածը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը լավ կդասավորվի։ Այն հարմար է նոր ծանոթությունների, հարաբերություններ սկսելու ու արդեն եղած կապերն ամրապնդելու համար։ Ձեզ համար թանկ մարդը կհասկանա ձեզ ու կաջակցի ձեր մտադրությունները։ Բոլոր նախաձեռնություններում կարող եք հույս դնել նրա վրա։
 

Աշխատանքին և բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ ու պլաններ կունենաք։ Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց շուտով կվերադառնաք ձեր մտահղացումներին ու դրանց շնորհիվ կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը։ Օգտակար կլինի սովորելը։ Նույնիսկ եթե դեռ չգիտեք, թե ինչի համար պետք կգա այդ ինֆորմացիան, կիրառում կգտնեք դրան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ցանկացած աշխատանք կարգապահություն ու զգուշություն կպահանջի։ Հենց դրանք կօգնեն ոչ միայն խուսափել սխալներից, այլ նաև ցույց տալ, որ մրցակիցներից ավելիին եք ունակ, իսկ դա այսօր շատ կարևոր կլինի։ Աջակցեք դժվար իրավիճակում հայտնված համախոհներին։ Նրանց պատասխան ծառայություններն ավելի ուշ շատ տեղին կլինեն։
 

Մտերիմների համբերությունը մի փորձեք։ Նրանք կուզենան ձեր պլանների ու մտադրությունների մասին ավելի շատ բան իմանալ, իսկ պարզության բացակայությունը կբարդացնի հարաբերությունները։ Այնպես որ՝ ժամանակ գտեք անկեղծ զրույցի համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Պատրաստ եղեք վճռական գործողությունների։ Գործնական դաշտում ձևավորված պայմանները հենց նման գործողություններ կպահանջեն։ Չի կարելի նահանջել ու հանձնվել, տրվել պրովոկացիաներին։ Անհրաժեշտ է ամուր մնալ, նույնիսկ եթե դա հին գործընկերների հետ կապերին վերջ տալուն կհանգեցնի։
 

Ստիպված եք լինելու անհանգստանալ մտերիմների համար։ Նրանց չմտածված արարքները տհաճ հետևանքներ կունենան։ Այսօր ավելի շատ կզբաղվեք ուրիշների գործերով, քան սեփականներով, իսկ երեկոյան կզգաք, որ ուժասպառ եք եղել։ Բարեբախտաբար, հանգստանալու ու էներգիայի պակասը լրացնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Այսօր ցանկացած շփում դժվարությամբ կտրվի։ Շրջապատողները հաճախ ձեր արարքներն ու խոսքերը սխալ կհասկանան։ Սուր քննադատությունների օբյեկտ կդառնաք։ Այդ քննադատությունները միշտ չէ, որ արդարացի կլինեն։ Ձեզ տհաճ բաներ կասեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ դժվար պահերին աջակցել են՝ զոհելով սեփական հետաքրքությունները։
 

Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ միայն սեփական ուժերին եք ապավինում, ինքնուրույն որոշումներ եք ընդունում ու չեք սպասում շրջապատի խրախուսանքին։ Հաճախ օգտակար կլինեն իմպրովիզները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հնարավոր են տհաճ նորություններ։ Դրանք ամենայն հավանականությամբ կվերաբերվեն գումարին։ Չեն բացառվում կորուստներն ու անսպասելի ծախսերը։ Կգերագնահատեք ձեր հնարավորությունները, գործեր կստանձնեք, որոնցից ինքնուրույն գլուխ հանել չի ստացվի, իսկ դա նոր դժվարությունների կհանգեցնի։
 

Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը։ Հիմա հազիվ թե հաջողվի հանգիստ զրույցներ վարել։ Ոչ մեծ ուղևորություններն ու պայմանների փոփոխությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Եթե մտերիմների հետ ճամփա գնաք, առանց շտապելու պատրաստվեք ու ստուգեք՝ արդյոք վերցրել եք ամեն անհրաժեշտ բան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն։ Ինչքան շատ ժամանակ անցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, այնքան հաճելի կանցնի օրը։ Կարող եք համատեղ ուղևորություններ, ակտիվ հանգիստ կամ էքսկուրսիաներ պլանավորել։ Բոլորը գոհ կմնան։ Վատ չեն անցնի սիրային ժամադրությունները, հատկապես եթե փորձեք դրանք ինքնատիպ ու հիշարժան դարձնել։
 

Իսկ մնացյալ հարցերում օրը խոշոր հաջողություններ չի բերի։ Գործերը, որոնցով ստիպված պետք է լինեք զբաղվել, հաճախ ձանձրալի կլինեն և դրանց բավականաչափ ուշադրություն չեք դարձնի։ Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ոչ միանշանակ օր է։ Մի կողմից կանեք վաղուց պլանավորածը կամ հաջող ավարտին կհասցնեք բարդ գործը, իսկ մյուս կողմից էլ՝ այն, ինչին կհասնեք, չի ուրախացնի ձեզ կամ լրիվ տարբեր կլինի ձեր սպասածից։ Երբեմն ավելի վատ էլ կլինի։ Կպարզվի, որ ստացած արդյունքը ոչ ոքի հետաքրքիր չէ։ Մի հուսահատվեք, այլ փորձեք պարզել, թե ինչու է այդպես ստացվել, որպեսզի հետագայում չկրկնեք ձեր սխալները։
 

Մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։ Կհարթեք հարաբերությունները հարազատների հետ, տարաձայնություններն էլ կմնան անցյալում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Խուսափեք մտերիմների հետ տարաձայնություններից։ Այսօր դատարկ բաներից վեճը կոնֆլիկտի կվերածվի, որը երկար կձգվի ու ապրումների պատճառ կդառնա։ Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումն ու չշոշափել այն թեմաները, որոնց պատճառով առաջ վեճեր են ծագել։
 

Կհուզվեք մանրուքների պատճառով, տհաճություններ կսպասեք այնտեղ, որտեղ անհանգստության հիմքեր չկան։ Ինքներդ ձեզ հետ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։ Հիշեք հին նախասիրությունների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Մեծ հաջողությունների հասնելու շանս կա։ Հնարամիտ կլինեք, ճարպկորեն ու լրիվ անսպասելի կմանևրեք, ինչը թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից ու ամրապնդել դիրքերը։ Ձեր ինքնատիպ որոշումները դուր կգան շրջապատողներին։
 

Կհաջողվի լուծել անձնական խնդիրները, արմատապես փոխել իրավիճակը, որը ձեզ դուր չէր գալիս, ստիպում էր հուզվել ու անհանգստանալ։ Գրավիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել։ Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն ու ուրախ կլինեն դրա համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 575 | Загрузок: 0 | Рейтинг: 2.3/3
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES