Աստղագուշակ․ նոյեմբերի 14
13.11.2018, 17:00

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հարմար օր է ինչ-որ նոր բան ստանձնելու համար: Արագ կլուծեք ոչ ստանդարտ խնդիրները, բարդ հարցերին էլ պատասխաններ կգտնեք: Ինքնատիպ ու համարձակ գաղափարներ կծնվեն: Երբեմն դրանք կյանքի կոչելու համար ժամանակ ու ուժ է հարկավոր: Իրատեսորեն կգնահատեք իրավիճակը, չեք ստանձնի այն նախագծերը, որոնք իրագործելու համար հիմա ամենահարմար պահը չէ:
 

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Հակված կլինեք մոռանալ հին խոստումների մասին, խախտել մյուսների պլանները: Շրջապատողներին դա կվշտացնի: Ժամանակ ու համբերություն է պետք կարևորի մասին պայմանավորվելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ամենահեշտ օրը չի լինի: Նկատի առեք, որ այսօր ցանկացած գործ ուշադրություն ու զգուշություն է պահանջելու: Ռիսկի դիմել չի կարելի, հատկապես, եթե խոսքը ձեր կարիերայի կամ մասնագիտական հեռանկարների մասին է: Այստեղ չմտածված արարքները խիստ կվնասեն:
 

Իրադարձությունները հաճախ դուրս կգան վերահսկողությունից, իսկ դա կստիպի հուզվել: Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Ձեզ համար թանկ մարդկանց հետ աշխատեք ավելի նրբանկատ լինել: Վտանգ կա՝ այսօր վիրավորեք մեկին, իսկ հարաբերությունները հարթելը հետո դժվար կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը փորձություններ կբերի: Չեք կարողանա պահպանել լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Ձեզ շատ լարված, բարդ պահեր են սպասվում, երբ միայն հանգստությունն ու ինքնատիրապետումը թույլ կտան խուսափել սխալներից և ճիշտ որոշում ընդունել: Բացի այդ, կանհանգստանաք մտերիմների համար, որոնք չմտածված, հակասական արարքներ կգործեն: Կփորձեք հույզերը պահել ձեր ներսում, բայց դա միշտ չի ստացվի, այնպես որ՝ հնարավոր են վեճեր:
 

Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու հիշել հին ու ոչ այնքան հետաքրքիր, բայց կարևոր գործերի մասին: Չի բացառվում՝ դրանցից գլուխ հանել օգնեն հին ծանոթները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ձեզ լավ օր է սպասվում: Հաջող կլուծվեն ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը: Եկամուտները մեծացնելու կամ եկամտաբեր գործարքներ կնքելու շանս կունենաք: Բայց ծանրաբեռնվածությունը կաճի և պետք է դրան պատրաստ լինեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել պլանավորած զվարճանքներից ու երկար սպասված հանգստից:
 

Ձեր կենսական պոտենցիալը բարձր կլինի, այնպես որ՝ գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Միայն թե օրվա երկրորդ կեսին ցանկալի է կրճատել ծանրաբեռնվածությունը: Օրվա այդ հատվածում մեքենայի ղեկին ճամփա մի գնացեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հարմար օր է մասնագիտական դաշտում փոփոխությունների համար: Կարող եք նոր աշխատանք փնտրել, կարևոր բանակցություններ վարել: Չի բացառվում՝ փոխվեն ձեր առաջնահերթությունները, սկսեք ձգտել նրան, ինչն առաջ անհնարին կամ անկարևոր էիք համարում:
 

Ձեր կարողություններին ու տաղանդներին կիրառում գտնելու շանս կունենաք: Կնկատեք մանրուքները, ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք, իսկ դա կնպաստի անձնական խնդիրների լուծմանը: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով կամ լավ նորություններով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Լավ գումար աշխատելու կամ հեռանկարային նախագծով զբաղվելու հնարավորություն կունենաք, որի շնորհիվ էլ օգտակար կապեր ձեռք կբերեք: Չի բացառվում՝ ձեր հաջողություններով հետաքրքրվեն հայտնի ու ազդեցիկ մարդիկ, որոնց հետ շփումները կուրախացնեն:
 

Հնարավոր են սիրային արկածներ: Շատերին դուր կգաք, նոր ծանոթներն էլ ձեզ հաճախ համակրելի կթվան: Բայց նախաձեռնող լինելուց առաջ մտածեք՝ արդյոք դա տեղին է: Վտանգ կա՝ անհարմար իրավիճակի մեջ հայտնվեք, ինչ-որ բան ասեք կամ անեք, որի համար հետո կզղջաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Լավ գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից ու խուճապի չեք մատնվի, եթե լրիվ նոր խնդիրներ ի հայտ գան: Զգուշություն է պետք միայն մասշտաբային երկարատև նախագծերի հետ կապված հարցերում: Հեշտությամբ կտարվեք և չեք կարողանաք ճիշտ գնահատել ձեր ուժերն ու իրերի իրական վիճակը: Ինչքան լուրջ մոտենաք այդ խնդիրներին, այնքան մեծ կլինի հաջողության հասնելու շանսը:
 

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, կուրախացնեն հարազատների հետ հանդիպումները: Հնարավորություն կունենաք զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին, պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ՝ կորուստներ, անսպասելի ծախսեր: Այստեղ ձեզանից քիչ բան կախված կլինի: Նույնիսկ եթե փորձեք շատ խնայող լինել, հազիվ թե կարողանաք կրճատել ծախսերը: Միայն թե չպլանավորված ու ոչ անհրաժեշտ գնումներից լավ է բոլոր դեպքերում հրաժարվել:
 

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Որոշ Կարիճներ լավ նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց ճակատագրով վերջին շրջանում շատ անհանգիստ էին: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ տեղի կունենան, եթե ուզենաք դա: Կիրագործվեն նույնիսկ ամենահամարձակ ցանկությունները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ գործատուների հետ, կասկածի տակ կհայտնվի ձեզ համար կարևոր նախագծերի իրագործումը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել ու հոգ տանել ձեր հեղինակության մասին: Ինչքան քիչ բամբասանքների առիթ տաք, այնքան լավ: Օրվա երկրորդ կեսին կարևոր է ուշադրություն դարձնել մտերիմներին:
 

Զգույշ եղեք գումարի հետ: Այսօր հակված կլինեք դրանց թեթևամիտ վերաբերվել, ծախսել դատարկ բաների վրա: Շատ Աղեղնավորներ օրինակ կվերցնեն նրանցից, ում եկամուտներն ավելի մեծ են և այնպիսի գնումներ կանեն, որոնք իրենց գրպանին հարմար չեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Չնայած օրը լարված կանցնի, լավատեսությունը չեք կորցնի: Եվ դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Իսկապես, շուտով հնարավոր են դրական փոփոխություններ: Օգտակար կլինի այն մարդկանց հետ միավորվելը, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու հայացքները: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:
 

Մանրուքներին ուշադիր կլինեք, և հենց դա կօգնի ճիշտ գնահատել մտերիմների վարքը, հասկանալ, թե որոնք են նրանց արարքների պատճառները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անկեղծ զրույցների, լուրջ խնդիրները քննարկելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հին ծանոթների հետ շփումները այսօր զգուշություն ու նրբանկատություն կպահանջեն: Թյուրիմացության, դատարկ բանի կամ անտեղի ասված բառի պատճառով հարաբերությունները երկար ժամանակով կարող են փչանալ: Հակված կլինեք թեթևամտության, և դա լավ չի անդրադառնա անձնական կյանքի վրա: Կանեք, այն ինչ ուզում եք, ու չեք մտածի հետևանքների մասին: Պահի ազդեցության տակ գործած ձեր շատ արարքների համար հետո ստիպված եք լինելու զղջալ:
 

Օրը հարմար է ստեղծագործ աշխատանքի համար: Լավ գլուխ կհանեք ոչ ստանդարտ խնդիրներից: Դժվար կլինի նրանց համար, ովքեր պետք է բացառապես ձանձրալի, միապաղաղ գործերով զբաղվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բոլոր առումներով հաջող օր է: Այն դրական փոփոխություններ է խոստանում այնտեղ, որտեղ նախաձեռնող ու համարձակ կլինեք: Այդ փոփոխությունները դեռևս նշանակալի չեն լինի, բայց այն հունը, որով ընթանում են իրադարձությունները, բարենպաստ է: Եթե չնահանջեք խոչընդոտների առաջ, ապա շուտով կհասնեք ուզածին:
 

Անսպասելի կստանք այն մարդկանց աջակցությունը, ովքեր բացարձակ չէին հետաքրքրվում ձեր գործերով: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք կզարդարեն ձեր կյանքը ու շատ դրական հույզեր կպարգևեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


 
Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 594 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: