Աստղագուշակ․ նոյեմբերի 4

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հուզվել, հաճախ սրտին մոտ կընդունեք դատարկ բաները, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հակված կլինեք շրջապատից շատ բան պահանջել, իսկ ձեր թուլություններին ներողամիտ կվերաբերվեք։
 

Հաճախ կուզենաք հետաձգել գործերը և այդպես էլ կվարվեք՝ չնայած գիտեք, որ դա անհարմարություններ է ստեղծելու։ Դժվար կլինի նույնիսկ նախկինում հետաքրքիր, գրավիչ ու կարևոր թվացող բաների վրա կենտրոնանալը։ Այս ամենը կխանգարի անհրաժեշտ արդյունքների հասնել, այնպես որ՝ օրվանից գոհ չեք լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Թեթև ու հաճելի օր է, որի իրադարձությունները կուրախացնեն ձեզ։ Բայց նույնիսկ եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, կպահպանեք լավ տրամադրությունը, կաշխատեք իրավիճակին փիլիսոփայորեն նայել ու չվշտանալ դատարկ բաների պատճառով։
 

Շրջապատողները կփորձեն հետևել ձեր օրինակին, այնպես որ՝ կոնֆլիկտների ու սուր տարաձայնությունների հավանականությունը շատ քիչ է։ Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք նախկին կապերը։ Չեն բացառվում նաև նոր ծանոթությունները։ Դուր կգաք այն մարդկանց, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ բան սպասվածի նման չի ընթանա, և դա կստիպի հուզվել։ Ձեր նախաձեռնությունների վրա կասկածելով՝ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կարիք կզգաք, բայց կվշտանաք, երբ ձեզ ասեն այն, ինչ չեք ուզում լսել։ Աջակցության ու խրախուսանքի կարիք կզգաք։ Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր տեսակետները։
 

Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք ոչ միայն հաճելի, այլ նաև շատ օգտակար կլինեն։ Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն կամ նոր աշխատանք առաջարկեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ձգտելով ձեր կյանքում ինչ-որ բան փոխել՝ հաճախ չմտածված արարքներ կգործեք, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Մի շտապեք որոշումների հարցում, երբ հարցը ինչ-որ կարևոր բանի մասին է։ Գործողությունների մեջ կողմնորոշվելու, նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրելու համար շատ ժամանակ պետք չի լինի։
 

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ժամանակին ու ճշգրիտ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է, որի իրադարձությունները կուրախացնեն ձեզ։ Շատ բան հեշտությամբ կտրվի, կարող եք հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք։ Հիշեք հին պլանների մասին։ Հիմա, ամենայն հավանականությամբ, կկարողանաք առանց մեծ ջանքեր գործադրելու կյանքի կոչել դրանք։ Հաճախ կօգնեն սառնասրտությունն ու համբերատարությունը։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ կկարողանաք հաղթել ուժեղ մրցակիցներին։
 

Օրը հարմար է գնումների համար։ Անսխալ կորոշեք, թե որ իրերն են ձեզ պետք ու գումարը անպիտան բաների վրա չեք ծախսի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հավանական են տարաձայնություններ հին ընկերների ու մյուս մտերիմների հետ։ Կարող եք հիասթափվել նրանցից, որոնց մասին առաջ մեծ կարծիք ունեիք։ Ավելորդ բաներ մի խոսեք, խուսափեք սուր նկատողություններից։ Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք։ Ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ ու մի լսեք խորհուրդները։ Դրանք ավելի շատ կվնասեն, քան կօգնեն։
 

Ինքնուրույն բարդ գործերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք։ Ձեր համառության շնորհիվ կլուծեք հին խնդիրները, որոնք անհանգստացնում էին ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատողներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Կարևոր ու պատասխանատու օր է։ Կյանքում ինչ-որ բան փոխելու, այն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու, երկար ժամանակ ձեզ խանգարող խոչընդոտները հաղթահարելու շանս կունենաք։ Հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն անպայման կհուշի՝ ինչպես է պետք գործել։ Լավ գաղափարներ կունենաք, բայց մի շտապեք կյանքի կոչել դրանք։ Ինչ-որ նոր բան ստանձնելուց առաջ ավարտին հասցրեք հին գործերը, հակառակ դեպքում խառնաշփոթ կառաջանա, որն անպայման սխալների կհանգեցնի։
 

Մտերիմ մարդու հետ կարևորի մասին զրուցելու, ընդհանուր պլանները քննարկելու հնարավորություն կունենաք։ Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, բայց զգույշ գործեք և ուրիշներին մի պարտադրեք ձեր կարծիքը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար հարմար օր է։ Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, կկռահեք, թե ինչպես պետք է դա անել։ Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կունենաք։ Հեշտությամբ համախոհներ կգտնեք, իսկ հաջող զուգադիպություններն ու երջանիկ պատահականությունները կօգնեն արագ առաջ շարժվել։
 

Հրաժարվեք նրանից, ինչ հնացել ու անպիտան է դարձել։ Ամեն նոր բան հեշտ ու ներդաշնակ կմտնի ձեր կյանք և անհարմարություններ չի առաջացնի։ Արագ կսովորեք այն, ինչ պետք կգա մոտ ժամանակներս։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հիանալի օր է ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, շրջապատի մոտ հետաքրքրություն առաջացնելու համար։ Կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ կլուծեք և՛ ձեր, և՛ ուրիշների խնդիրները։
 

Ընտանեկան տարաձայնությունները կարգավորելը դժվար չի լինի։ Հաճույքով զիջումների կգնաք, եթե դրանք անհրաժեշտ են, բայց չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների մասին։ Օրը հարմար է գնումների համար։ Ձեռք բերեք իրեր, որոնք նախատեսված են երկարատև օգտագործման համար։ Ներդրումները ևս պետք է երկարաժամկետ լինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Միայնակ մի գործեք։ Ինչ-որ կարևոր բան ստանձնելուց առաջ մտածեք, թե ով և ինչու կարող է օգնել ձեզ։ Ընկերների և մյուս մտերիմների հետ անկեղծ զրուցեք ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ։ Ձեզ ավելի լավ կզգաք, երբ հասկանաք, որ կա մեկը, որի վրա կարող եք հույս դնել։
 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Կարող եք լինել բնության գրկում կամ պարզապես փոխել պայմանները։ Դա կօգնի պայքարել բացասական հույզերի դեմ։ Երեկոն անցկացրեք լավ ընկերախմբում։ Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու դեպքում անցյալի մասին վատ հիշողություններին կտրվեք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ օր է։ Պետք է հանգիստ վերլուծեք վերջին օրերի իրադարձություններն ու լուրջ մտածեք՝ ինչ է պետք անել հետո։ Մի շտապեք որոշումների հարցում։ Եթե ճիշտ ճանապարհ չընտրեք, շուտով կզղջաք դրա համար։ Խուսափեք վեճերից, հատկապես մտերիմների հետ։ Զիջումների գնալու ունակությունը շատ կարևոր կլինի սիրային հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար։
 

Խուսափեք ավելորդություններից, հնարավորինս հրաժարվեք վատ սովորույթներից; Այսօր ձեր օրգանիզմը սովորականից ավելի զգայուն կլինի։ Օրվա երկրորդ կեսին չի բացառվում վատանա ինքնազգացողությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Արագ առաջ կշարժվեք, կաշխատեք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին ու ոչինչ չեք հետաձգի։ Նման մոտեցումը թույլ կտա հիանալի արդյունքների հասնել գործերում, բայց երբեմն խնդիրներ կստեղծի այլ մարդկանց հետ հարաբերություններում։ Նկատի առեք, որ շրջապատին ձեր արարքները հասկանալի չեն լինի, երբեմն ստիպված պետք է լինեք բացատրել դրանց դրդապատճառները։
 

Շատ նոր պլաններ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։ Ժամանակ տվեք ձեզ ամեն ինչի մասին մտածելու համար։ Չի բացառվում՝ գտնեք ձեր մտահղացումների թույլ կողմերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




03.11.2018 719 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։