Աստղագուշակ․ նոյեմբերի 5
04.11.2018, 22:30

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, պատրաստ եղեք, որ դրանց միանգամից հասնել չի ստացվելու: Ձեզանից ոչ միայն համառ աշխատանք, այլ նաև հնարամտություն է պահանջվելու: Կարող եք հրաժարվել սովորական մեթոդներից ու լրիվ նոր բան փորձել կամ խորամանկության դիմել: Գայթակղություններ շատ կլինեն, բայց եթե ձեր մեջ ուժ գտնեք դիմակայելու դրանց, չեք զղջա:
 

Հակված կլինեք վիրավորական նկատողություններ անել, ինչը շատ կվշտացնի շրջապատին: Ամենամտերիմ մարդկանց հետ շփվելիս ավելի զուսպ եղեք, հակառակ դեպքում ինքներդ էլ չուզենալով ցավ կպատճառեք նրանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Վատ օր չէ նրանց համար, ովքեր մասնագիտական հաջողության են ձգտում: Հնարավոր է՝ այսօր չհաջողվի լուծել վաղուց առաջ եկած խնդիրները կամ պայմանները խանգարեն կյանքի կոչել մտածածը: Բայց կհասկանաք, թե ինչպես հասնել ձեր ուզածին և գործողությունների պլան կմշակեք: Օգտակար կլինի ձեր հայացքներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ բիզնեսի կամ աշխատանքի մասին զրուցելը: Անսպասելի համախոհներ կամ գործընկերներ կգտնեք:
 

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնի մտերիմների հետ շփումը: Որոշ Ցուլերի լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ են սպասվում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարդ, բայց արդյունավետ օր է: Սովորականից շատ պետք է աշխատեք ու մեծ ջանքեր գործադրեք: Բայց արդյունքը գոհացուցիչ կլինի: Սպասվածից ավելիին կհասնեք: Նշանակալի չափով կաճեն եկամուտները, հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև կվերադարձնեն այն պարտքը, որի մասին արդեն մոռացել էիք:
 

Հավանական են նոր ծանոթություններ: Հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքն ու վստահությունը, արագ ճիշտ կարծիք կկազմեք նրանց մասին, ում առաջին անգամ եք տեսնում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Գումարը ռիսկի մի ենթարկեք, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին է: Թեթևամտության ու ծախսող լինելու հետևանքով հնարավոր է ծակ գրպանով մնաք: Պետք չէ ուժերն ու միջոցները ներդնել կասկածելի բիզնես-նախագծերի մեջ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը համառորեն համոզում է ձեզ անել դա:
 

Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա վերջ տալ կոնֆլիկտներին, որոնք ձեզ ստիպում էին անհանգստանալ և ցավ էին պատճառում: Հիմա կարող եք անկեղծ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու չեն վիրավորվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է շփումների, բանակցությունների ու կարևոր հարցերի քննարկման համար: Շատերին ձեր կողմը կկարողանաք գրավել, կհամոզեք նույնիսկ ամենահամառներին: Պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները, բայց դրանից էլ օգուտ կքաղեք: Ինչ-որ մեկը կարող է չարաշահել ձեր բարությունը: Կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, չեք վախենա մերժել այն խնդրանքները կամ հրաժարվել այն պայմաններից, որոնք ձեռնտու չեն ձեզ:
 

Օգտակար կլինի ֆիզիկական աշխատանքը, ակտիվ հանգիստը կամ սպորտն էլ կօգնեն ավելի աշխույժ զգալ: Ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Անակնկալներով լի բարդ օր է: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, պետք է արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Բայց օրը միայն դժվարություններ ու խնդիրներ չի բերի: Հնարավոր են նաև հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Կաշխատեք արագ արձագանքել իրադարձություններին ու ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք:
 

Փոքրիկ կորուստներին հանգիստ կվերաբերվեք, իսկ դա շրջապատի հարգանքը կառաջացնի: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված էին: Լուրջ խնդիրները քիչ հավանական են:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, վճռական ու անվախ կգործեք, արագ կհասնեք ուզած արդյունքին: Հաճախ ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք շրջապատը միանգամից չի հասկանա ու ըստ արժանվույն չի գնահատի: Այստեղ երկար բացատրությունների կարիք կլինի, բայց ի վերջո կկարողանաք համոզել նրանց, ովքեր կասկածում էին:
 

Հնարավոր են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանք ձեր նախաձեռնությամբ չեն լինի ու կստիպեն հուզվել, բայց շուտով կհասկանաք, որ ամեն ինչ լավ է դասավորվում: Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք նախաձեռնող լինեք, իսկ երբ է պետք լողալ հոսանքով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրն անհանգիստ կանցնի: Կուզենաք պլանի համաձայն գործել, բայց դա միշտ չի ստացվի: Երբեմն սխալ որոշումներ կընդունեք, բայց կաշխատեք դրանք հնարավորինս արագ ուղղել, այնպես որ՝ լուրջ խնդիրներից կխուսափեք: Հաճախ հաջող կլինեն ֆինանսների հետ կապված որոշումները: Գնումների համար զղջալու կարիք չի լինի, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք պլանավորել:
 

Շրջապատին ու ինքներդ ձեզ մեծ պահանջներ կներկայացնեք, իսկ դա շատերին դուր կգա: Հենց նման մոտեցումտ թույլ կտա խուսափել անպիտան կապերից, զուր հույսերից ու հիասթափություններից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հակված կլինեք ցցուն վարք դրսևորել, ամեն պահի կասեք այն, ինչ մտածում եք, կվարվեք այնպես, ինչպես հարմար եք գտնում: Դա տհաճություններով կավարտվի, բայց դուք պատրաստ կլինեք դժվարություններին ու հազիվ թե բողոքեք: Կվիրավորեք այն մարդկանց, որոնց իսկապես սիրում եք: Հարաբերությունները չփչացնելու համար երբեմն պետք է նրբանկատ ու ճկուն լինեք:
 

Օրվա առաջին կեսը անհանգիստ կանցնի, իսկ երկրորդը հնարավորություն կտա կենտրոնանալ կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Այս հատվածը հարմար է նաև ստեղծագործելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ֆինանսական հացերը լուծելիս հնարավորինս զգույշ եղեք: Նույնիսկ եթե խոսքը աննշան գումարի մասին է, ծախսելուց առաջ երկար մտածեք: Հակառակ դեպքում հնարավոր են չարդարացված ծախսեր, որոնց համար շատ շուտով կզղջաք: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել կամ ապառիկով գնումներ անել:
 

Շրջապատողները հաճախ կաջակցեն ձեզ ու շատ հարցերում կօգնեն: Մտածեք, թե ում հետ կարող եք միավորվել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Չի բացառվում հաշտվեք երկար վեճից հետո ու վերականգնեք հին կապերը:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ օր է: Կհուզվեք, կվախենաք ինչ-որ բան բաց թողնել, հաճախ կտագնապեք ու ինքներդ էլ չես հասկանա, թե ինչու: Ապրումներից խուսափելու լավագույն ձևը օգտակար գործերն են: Ինչքան քիչ ժամանակ անցկացնեք անգործության մեջ, այնքան լավ կզգաք ձեզ:
 

Հնարավոր է՝ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակցի դեմ: Մի վախեցեք ու խուճապի մի մատնվեք: Հաղթող դուրս գալու շանս ունեք, նույնիսկ եթե շուրջը բոլորն այլ կերպ են մտածում: Շատ օգտակար կլինի հին փորձը: Նախկին սխալները չեք կրկնի, նորերն էլ չեք գործի: Այս հարցում կօգնի ինտուիցիան:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը հաճելի անակնկալներ կբերի: Օրինակ, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք արագ եկամուտ են խոստանում: Կաշխատեք խուսափել ավելորդ ծախսերից ու կմտածեք, թե ինչպես օգտագործեք ստացված գումարը:
 

Հավանական են լավ փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Մարդիկ, որոնց հետ դժվարությամբ էիք լեզու գտնում, զիջումների կգնան ու նույնիսկ որոշ հարցերում կաջակցեն: Չի բացառվում՝ բիզնեսին վերաբերող գաղափարներ ծնվեն: Պետք չէ միանգամից կիսվել դրանցով: Նախ ամեն ինչ լավ կշռադատեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 711 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES