Աստղագուշակ․ նոյեմբերի 6

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարենպաստ օր է ամենաբարդ ու ամենապատասխանատու գործերի համար։ Դրանք շատ կլինեն, բայց ամեն ինչից գլուխ կհանեք ու հոգնածությունից չեք բողոքի։ Կհաջողվի խուսափել ավելորդ խառնաշփոթից, ամենուր կարգուկանոն կհաստատեք։ Դրա շնորհիվ ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք։
 

Ցույց կտաք, որ ունակ եք ոչ միայն կատարել արդեն ծանոթ պարտականությունները, այլ նաև լրիվ նոր բան անել։ Ձեր տաղանդներին ուշադրություն կդարձնեն այն մարդիկ, որոնցից շատ բան է կախված։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է։ Հարաբերությունները լարված կլինեն, վեճերի ու տարաձայնությունների հավանականությունն էլ մեծ է։ Հազվադեպ կլսեք խորհուրդները, իսկ շրջապատին դա դուր չի գա։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ վրա ճնշում գործադրել կամ վիրավորվի ձեզանից։
 

Գործնական դաշտում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը։ Շատ բանի կհասնեք, եթե համառ լինեք, իսկ նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Նոր համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան։ Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ավելորդ բաներ մի խոսեք։ Մի շտապեք կիսվել այսօր ստացված ինֆորմացիայով։ Շատ կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը։ Վտանգ կա՝ կապվեք մարդկանց հետ, որոնք արժանի չեն վստահության ու համակրանքի։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն։ Արագ կհաջողվի զիջումների գնալ ու փոխհասկացողության հասնել։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր ընտանեկան գործերը քննարկելու համար։ Հնարավոր է՝ որոշումներ ընդունեք, որոնց շնորհիվ ձեր կյանքը մոտ ժամանակներս ավելի կհեշտանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Կձգտեք դեպի նպատակը, կաշխատեք արագ հաղթահարել բոլոր խոչընդոտները և լուծել բոլոր խնդիրները։ Բայց փոքրիկ սխալներից խուսափել չի ստացվի։ Իսկ ձեր անհաջողությունների պատճառը կփնտրեք շրջապատողների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ նրանց հետ հարաբերությունները կփչանան։ Մի վշտացեք, ձեր ուժերի սահմաններում է լուրջ կոնֆլիկտներից խուսափելը։
 

Ֆինանսական հարցերը հաջողությամբ լուծելու հնարավորություն կունենաք։ Ճիշտ կտնօրինեք գումարը, պետք եղածից շատ չեք ծախսի, միևնույն ժամանակ շատ խնայող էլ չեք լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Կենտրոնանալը բարդ է լինելու։ Մտքերի ու արարքների հարցում հետևողական չեք լինի, անընդհատ մի խնդրից մյուսին կանցնեք, կփոխեք ձեր տեսակետներն ու հայացքները։ Շրջապատին դա հասկանալի չի լինի, նրանք կքննադատեն ձեզ։ Աշխատեք հանգիստ արձագանքել։ Չի հաջողվի ձեր ճշմարտացիության մեջ արագ համոզել դիմացինին, իսկ երկար վեճերը ժամանակ կխլեն, որն ավելի լավ կօգտագործեիք։
 

Այսօր կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործեր մի պլանավորեք։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան աչքաթող կանեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է։ Անսպասելի լուրջ խնդիրներ կառաջանան։ Որոշ Կույսեր պետք է պայքարեն ուժեղ մրցակցի դեմ։ Հաղթանակ տոնելու շանս կա, բայց դա սպասվածից բարդ է լինելու։ Մտածեք, թե ով կարող է ձեր կողմն անցնել։ Այսօր համախոհներ ունենալը ձեզ չէր խանգարի։ Հնարավոր է՝ օգտակար լինի հին կապերը վերականգնելը։
 

Մտերիմները ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնել, զրուցել կարևոր բաների մասին, անհրաժեշտության դեպքում աջակցել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Մեծ տհաճությամբ կգնաք զիջումների, խորհուրդները ականջի հետև կգցեք, կվարվեք այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում ու սուր կարձագանքեք նկատողություններին։ Դա կբարդացնի շրջապատի հետ հարաբերությունները։ Հնարավոր են վեճեր ու տարաձայնություններ, որոնք կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա ու ժամանակին ավարտին հասցնել սկսածը։
 

Դա լուրջ խնդիրներ չի առաջացնի, բայց օրվա ընթացքում որոշ լարված պահեր կլինեն։ Շատ կարևոր կլինի ինքնավստահությունը չկորցնելը։ Առանց դրա չեք կարողանա հասնել դրված նպատակներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հոգնեցնող օր է։ Պետք է զբաղվեք միապաղաղ ու ձանձրալի, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքով։ Արագ կհոգնեք, կսկսեք սխալներ անել, այնպես որ՝ ինչ-որ բան ուղղելու կարիք կլինի։ Լավ գաղափարներ կունենաք, բայց չի հաջողվի դրանք արագ կյանքի կոչել։ Գրի առեք այն, ինչ ծագում է ուղեղում։ Այդպես լավ մտքերը գոնե չեն մոռացվի։
 

Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին ձեզ շատ հետաքրքիր բաներ են պատմել։ Նրանք հիմա էլ պատրաստ կլինեն կիսվել օգտակար փորձով, հուշել, թե ինչպես է պետք գործել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Տրամադրությունը հաճախ կփոխվի, այնպես որ՝ շրջապատի համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի։ Նույնիսկ մտերիմները չեն հասկանա՝ ինչ սպասել ձեզանից։ Ձեզ քիչ ճանաչող մարդկանց մոտ ձեր մասին սխալ տպավորություն կստեղծվի, իսկ ավելի ուշ նրանց կարծիքը փոխելու համար պետք է ջանքեր գործադրեք։
 

Կարևոր գործում նշանակալի առաջընթացի հասնելու հնարավորություն ունեք, եթե ինքնուրույն գործեք ու հետաձգեք բոլոր քննարկումները։ Պետք է ճիշտ դնեք առաջնահերթությունները։ Վտանգ կա՝ շատ ուժեր վատնեք այն խնդիրների լուծման վրա, որոնք վաղուց արդիական չեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Մյուսների հետ ձեր գաղտնիքներով ու պլաններով չեք կիսվի, և ճիշտ կվարվեք։ Օրը հարմար չէ երկար ու անկեղծ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու, հարաբերություններ պարզելու համար։ Ինքնուրույն գործելու դեպքում արագ անհրաժեշտ արդյունքների կհասնեք։
 

Շրջապատողները կնյարդայնացնեն ձեզ ոչ պրակտիկ հարցերով ու խորհուրդներով։ Հանգիստ արձագանքեք, քանի որ կարևոր է խուսափել լուրջ կոնֆլիկտից, փոխադարձ վիրավորանքներից, որոնք երկար ժամանակով կփչացնեին հարաբերությունները։ Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք, հատկապես եթե դրանք հեռավոր ապագային են վերաբերում։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի։ Այսօր կասկածների մեջ կընկնեք, կխախտեք կանոններն ու ավանդույթները։ Նոր գործընկերների կամ համախոհների հետ համագործակցության մասին պայմանավորվել չի ստացվի։ Հաճախ շրջապատին շատ վտանգավոր մարդ կթվաք, այնպես որ՝ նրանք կնախընտրեն ձեզանից հեռու մնալ։ Ինչքան էլ տարօրինակ է, դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր ձեզ լավ են ճանաչում։
 

Մտերիմներին ձեր արարքները շոկի մեջ կգցեն, իսկ նրանց հետ անկեղծ զրուցել չի ստացվի։ Խուսափեք կատակելուց։ Ձեր կատակները բոլորին չէ, որ զվարճալի կթվան և նույնիսկ կարող են վիրավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Եկել է ժամանակը զբաղվելու նրանով, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք։ Իհարկե, դա ամենահաճելի բանը չէ, բայց դուք ընտրության այլ տարբերակ չունեք։ Այնպես որ՝ հավաքեք ուժերը, լուրջ տրամադրվեք ու գործեք։ Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց անհրաժեշտ արդյունքի կհասնեք, եթե համառ լինեք։
 

Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ու լավ գաղափարներին, կյանքի կոչել դրանք։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին, քանի որ դրանք ավելի կարևոր կլինեն, քան հիմա են թվում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




05.11.2018 502 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։