Աստղագուշակ․ նոյեմբերի 8

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բոլոր հարցերում պետք է զգույշ լինեք։ Թեթևամտության ցանկացած դրսևորում լուրջ հետևանքներ կունենա։ Եթե որոշումների ու արարքների հարցում չշտապեք, ապա օրը կուրախացնի ձեզ։ Այն հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր սովորում են իրենց սխալների վրա, չեն մոռանում հին փորձը։
 

Հնարավոր են հաճելի անակնկալներ ու զուգադիպություններ, որոնց շնորհիվ գլուխ կհանեք հին խնդիրներից։ Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել և արագ ճիշտ որոշում ընդունել։ Դա ձեզ կհաջողվի։ Շրջապատի հանդեպ շատ խիստ մի եղեք, հակառակ դեպքում տարաձայնություններից ու կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։ Օրվա վերջին հավանական են մտերիմների հետ կապված լավ նորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ամենալավ օրը չէ ֆինանսական հարցերը լուծելու համար։ Հակված կլինեք շատ ծախսել։ Լավ է չշտապել գնումների ու գործարքների հարցում։ Պետք չէ նաև խոստումներ տալ, քանի որ դրանք պահելն այնքան հեշտ չի լինի, ինչքան հիմա է թվում։
 

Օրը բարենպաստ է շփումների տեսանկյունից։ Հնարավոր է՝ նոր ընկերներ գտնեք կամ ծանոթանաք կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց հետ։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այստեղ օգտակար կլինի նախաձեռնող լինելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հեշտ չի դասավորվի, հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից։ Այն, ինչ կանեք, շատերին դուր չի գա, այնպես որ՝ ձեզ սովորականից հաճախ կքննադատեն։ Դրան հանգիստ արձագանքել չի ստացվի։ Որոշումներն ինքնուրույն ընդունելու ձեր իրավունքը պաշտպանելիս մտերիմներից ինչ-որ մեկին կվիրավորեք կամ թշնամիներ ձեռք կբերեք։
 

Շատերը խորհուրդները կտան, որի կարիքը չէիք զգում, անհարկի կխառնվեն ձեր գործերին։ Այս ամենը կխանգարի կենտրոնանալ ու ավարտին հասցնել սկսածը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Շատերը կդիմեն ձեզ աջակցության խնդրանքով կամ պարզապես կուզենան ինչ-որ հետաքրքիր հարցի շուրջ զրուցել ձեզ հետ։ Իսկ դուք նույնիսկ սեփական գործերը հասցնելու համար էներգիա չեք ունենա։ Գործերը հետաձգելու գայթակղությունն էլ մեծ կլինի։ Այնպես որ՝ շատ Խեցգետինների համար օրն արդյունավետ չի անցնի։
 

Կենսական պոտենցիալը ցածր կլինի, հնարավոր է վատանա ինքնազգացողությունը, քրոնիկ հիվանդություններն էլ կսրվեն։ Այնպես որ՝ աշխատեք ժամանակ հատկացնել հանգստի ու ուժերը վերականգնելուն նպաստող միջոցառումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարդ օր է, որը շատ հիասթափություններ կբերի։ Հատկապես վատ վիճակում կհայտնվեն նրանք, ովքեր մեծ պլաններ էին կառուցել ու մեծ ակնկալիքներ ունեին։ Ինչքան շուտ ազատվեք պատրանքներից ու իրատեսորեն գնահատեք վիճակը, այնքան մեծ կլինեն իրավիճակը դեպի լավը փոխելու շանսերը։ Ամենահամառ ու նպատակասլաց Առյուծները կարող են լուծել կարևոր մասնագիտական խնդիրն ու նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ։
 

Հեշտ չեն դասավորվի սիրային հարաբերությունները։ Հնարավոր է վեճ սիրելիի հետ։ Աշխատեք խանդի առիթներ չտալ, չչարաշահել ձեզ համար թանկ մարդու համբերությունը։ Հետաձգեք ընտանեկան խնդիրների քննարկումը։ Այսօր փոխհամաձայնության հասնել հազիվ թե ստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը նոր ծանոթություններ է խոստանում։ Շփվող կլինեք, շատերի հետ պատրաստ կլինեք կիսվել ձեր մտքերով ու գաղափարներով, խորհուրդների հարցում չեք մերժի նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն։ Բայց չեն բացառվում նաև խնդիրները, որոնք կծագեն ձեր՝ շատ վստահող լինելու պատճառով։ Հակված կլինեք ամեն ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընդունել և ինչ-որ մեկը կօգտվի դրանից։ Հատկապես զգույշ է պետք լինել նրանց հետ, ում լավ չեք ճանաչում։
 

Ֆինանսների հետ կապված հարցերում որոշումներ դժվարությամբ կընդունեք։ Այստեղ սովորականից ավելի թեթևամիտ կլինեք ու մեծ գումարներ կծախսեք կամ կկորցնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է։ Կհաջողվի խուսափել ապրումներից ու տագնապից, ճիշտ որոշումներ կընդունեք, արարքներ կգործեք, որոնց համար զղջալու կարիք չի լինի։ Պարզ կդառնա այն, ինչի մասին առաջ միայն մոտավոր պատկերացում կարող էիք կազմել։ Ակնարկները կմնան անցյալում։
 

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները։ Կվերականգնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց շատ էիք գնահատում։ Աշխատանքի կամ գումարի հետ կապված շատ բարդ հարցեր անսպասելի կլուծվեն և ձեզ ավելի վստահ կզգաք, ապագային էլ մեծ լավատեսությամբ կնայեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հավանական են մեծ ծախսեր։ Շատ դեպքերում դրանք խելամիտ ու արդարացված կլինեն, բայց, միևնույն է, կանհանգստանաք ձեր բյուջեի մասին ու կմտածեք, թե ինչի վրա կարելի է խնայել։
 

Հիշեք, որ այսօր ուրիշ, ավելի բարդ խնդիրներ ունեք լուծելու։ Օրինակ՝ աշխատավայրում անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կառաջանան։ Ստեղծված իրավիճակներից գլուխ հանելու ու պլաններում որոշակիություն մտցնելու համար ժամանակ է պետք։ Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը։ Ամենամտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հակված կլինեք շատ մտածել անցյալի մասին ու քիչ ուշադրություն դարձնել ներկայի իրադարձություններին։ Ամենազգայուն Աղեղնավորներին կսկսի թվալ, որ ամենալավը հետևում է, իսկ ապագան միայն խնդիրներ ու դժվարություններ է բերելու։ Վատատեսության բռնկումը հաղթահարելուց հետո կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, կտեսնեք ձեր առաջ բացված նոր հնարավորությունները։
 

Շատ բան կախված կլինի ձեզ շրջապատող մարդկանցից։ Աշխատեք քիչ շփվել ամեն ինչում միայն վատը տեսնող մարդկանց հետ։ Պետք չէ երկար զրույցներ վարել նրանց հետ, ովքեր տեղյակ են ձեր որոշ գաղտնիքներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Թեթև ու հաճելի օր է։ Շատ բաներ պետք է իմանաք, ընդլայնեք ձեր աշխարհայացքը, սովորեք այն, ինչ պետք կգա աշխատանքի մեջ։ Հավանական են վեճեր, որոնցից համարյա միշտ հաղթանակած դուրս կգաք։ Կկարողանաք ապացուցել, որ ճիշտ եք՝ առանց որևիցե մեկին վիրավորելու։ Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր գործնական առաջարկներ։
 

Գործեր սպասվածից շատ կլինեն, այնպես որ՝ պետք է հետաձգեք պլանավորված զվարճանքներն ու հանդիպումները, զոհեք հանգիստը։ Բարեբախտաբար, լավ մարզավիճակում կլինեք, այնպես որ՝ մեծ ծանրաբեռնվածությունը չի վնասի ձեր առողջությանը։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Գործերին լուրջ վերաբերվեք։ Առաջին հերթին՝ դա կօգնի անհրաժեշտ արդյունքի հասնել, և երկրորդ՝ կօգնի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա։ Կարևոր հանդիպումներն ավելի հաջող կլինեն, քան սպասում էիք։ Օրինակ՝ շանս կա, որ ձեր գաղափարները ամենաբարձր մակարդակով աջակցություն կստանան։
 

Այսօր սկսվող և՛ գործնական, և՛ սիրային հարաբերությունները նշանակալի դեր կխաղան ձեր կյանքում, փոփոխությունների սկիզբ կդնեն։ Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար։ Նրանց հետ կհաջողվի քննարկել հետաքրքիր հարցերը ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, այնպես որ՝ շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Երբեմն կբարկանաք՝ չնայած դրա համար տեսանելի պատճառներ չեն լինի կամ կվշտանաք ու ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու։ Այնպես որ՝ կարևոր հարցերը մի քննարկեք ու այնպիսի որոշումներ մի ընդունեք, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։
 

Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա։ Դրանցում հաջողությունների հասնելու դեպքում ավելի լավատեսորեն կտրամադրվեք։ Օրվա երկրորդ կեսին կարող եք հանդիպումներ պլանավորել հին ընկերների հետ։ Զրուցելու թեմաներ կգտնեք, նոր պլաններ կառաջանան, որոնք բոլորին հետաքրքիր կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




07.11.2018 670 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։