Աստղագուշակ․ նոյեմբերի 9

 Միացեք մեզ Telegram-ում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարդ օր է։ Վեճեր ու տարաձայնություններ հաճախ կլինեն։ Դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կոնֆլիկտ առաջանա։ Շատ սուր կարձագանքեք իրադարձություններին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, հատկապես երբ ձեզ սկսեն քննադատել, ինչը հաճախ կպատահի։
 

Չնայած այս բոլոր ապրումներին՝ կկարողանաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, առավելագույն ուշադրություն հատկացնել դրանց և հաջողության հասնել։ Ինքնուրույն աշխատեք։ Հիմա դա համագործակցելուց ավելի հեշտ կստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատերին կզարմացնեք, երբեմն չեք արդարացնի շրջապատի ակնկալիքները, կխախտեք ընդունված նորմերն ու ավանդույթները։ Հաճախ կտարվեք ոչ թե ձեր, այլ ուրիշների հետաքրքրություններով, կփորձեք արդարություն հաստատել, պաշտպանել թույլերին։ Բայց դա մի կողմից ժամանակ ու ուժեր կխլի, իսկ մյուս կողմից էլ կնվազեցնի հուզական բարձր տրամադրվածությունը, որն օգնում էր ձեզ առաջ շարժվել։
 

Մի մոռացեք նաև սեփական գործերի մասին։ Աշխատեք ավարտին հասցնել սկսածը, քանի որ նոր խնդիրներ են առաջանալու, որոնց պետք է առավելագույն ուշադրություն հատկացնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը բոլոր հարցերում լրջություն կպահանջի։ Հիշեք հին խոստումների մասին, պրովոկացիաներին ու գայթակղություններին մի տրվեք։ Օրվա հաջողությունը կախված կլինի ինքնատիրապետում պահպանելու, գայթակղիչ, բայց վտանգավոր առաջարկները մերժելու ձեր ունակությունից։
 

Չի բացառվում՝ ստիպված լինեք ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել։ Կփորձեք հաշվի առնել բոլորի հետաքրքրությունները, ինչը հեշտ չի լինի։ Բարդ իրավիճակում հայտնված մարդիկ շնորհակալ կլինեն ձեր ուշադրության ու աջակցության համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է։ Հակված կլինեք հակասական արարքներ գործել, կասեք ու կանեք այն, ինչի մասին շուտով կզղջաք։ Լավ է կարևոր որոշումներ չընդունել, ոչ ոքի հետ չկիսվել պլաններով։ Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու, կշռադատելու և ձեր իրական ցանկությունները պարզելու համար։
 

Ոչ մեծ ուղևորությունները կօգնեն շեղվել, նորովի նայել ամեն ինչին։ Եթե ձեր ճամփորդությունը կապված է աշխատանքի կամ ուսման հետ, առանց շտապելու ճանապարհ ընկեք, անպայման համոզվեք, որ վերցրել եք անհրաժեշտ ամեն բան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Վատ օր չէ։ Միակ բանը, որն այսօր ձեզ կվշտացնի, ֆինանսական վիճակն է։ Չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն հին պարտքերի կամ անհրաժեշտ վճարումների մասին, ինչը շատ անժամանակ կլինի։ Գործնական ու անձնական հարաբերությունների խառնվելու դեպքում կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, հանգստություն կպահպանեք ու ճիշտ որոշում կընդունեք։
 

Նշանակալի առաջընթացի կհասնեք աշխատանքի մեջ, կբարձրանաք մասնագիտական սանդուղքով։ Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները։ Ինտուիցիան կհուշի, որ դրանք կարող եք առանց երկար մտածելու ընդունել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Սիրային հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է։ Սիրելիի հետ փոխհամաձայնության հասնել չի ստացվի, փոխադարձ պահանջներ կլինեն, կհիշեք հին վիրավորանքները։ Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։
 

Աշխատանքի մեջ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ, արագ կլուծեք բարդ ու կարևոր խնդիրները։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, ովքեր ձեզ հետո պետք կգան։ Արագ կսովորեք ու նոր ինֆորմացիա կյուրացնեք, իսկ դա կօգնի մրցակիցներին թողնել հետևում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հավանական են նշանակալի փոփոխություններ անձնական կյանքում։ Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, ով ժամանակին շատ կարևոր էր ձեզ համար։ Հիմա կարող եք վերականգնել նախկին հարաբերությունները ու չկրկնել հին սխալները, նորերն էլ չանել։ Հնարավոր են ծանոթություններ, որոնց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք։ Հեշտությամբ կտարվեք։ Փորձեք ղեկավարվել առողջ բանականությամբ։
 

Աշխատանքի մեջ նշանակալի հաջողությունների հազիվ թե հասնեք, բայց գոհ կմնաք նրանից, ինչ կհասցնեք անել, շրջապատն էլ ձեզ պահանջներ չի ներկայացնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հավանական են նշանակալի փոփոխություններ գործնական հարաբերություններում։ Հին կապերը կխախտվեն, ընդ որում՝ դա ձեր նախաձեռնությամբ չի լինի։ Ստիպված եք լինելու նոր համախոհներ փնտրել։ Միշտ պարզ չի լինի, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ումից պետք է հեռու մնաք։ Մի շտապեք խոստումներ տալ, ձեզ վրա պարտականություններ մի վերցրեք։
 

Օրվա վերջին հնարավոր են ֆինանսների հետ կապված լավ նորություններ։ Որոշ Կարիճներ կլուծեն հին խնդիրներն ու իրենց ավելի վստահ կզգան։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարդ իրավիճակ կստեղծվի, բայց խուճապի չեք մատնվի, իրավիճակից անսպասելի ելք կգտնեք, շրջապատին կզարմացնեք ինքնատիպ որոշումներով։ Ստանձնած գործերին ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դա թույլ կտա հիանալի արդյունքների հասնել։ Չի բացառվում՝ ձեր հաջողությունները նկատի ազդեցիկ մարդկանցից մեկը ու հետաքրքիր առաջարկ ստանաք։
 

Օրվա կեսին հավանական են պատասխանատու հանդիպումներ, բարդ բանակցություններ։ Այստեղ պետք է առավելագույնս լուրջ լինեք։ Ձեզանից հենց դա են սպասում։ Թեթևամտության ցանկացած դրսևորում խնդիրների կհանգեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հանգիստ կանցնի։ Կլսեք շրջապատի կարծիքը, ժամանակին զիջումների կգնաք։ Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար։ Գործեք լավ ծանոթ մեթոդներով։ Փորձարկումները անհաջող կլինեն, քանի որ հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը։
 

Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Եթե այն ասում է, որ պետք է փորձեք վերականգնել հին հարաբերությունները, հենց այդպես էլ վարվեք։ Սա այն հազվադեպ օրերից է, երբ անցյալը վերադարձնելու, հին սխալն ուղղելու շանս ունեք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարենպաստ օր է աշխատելու, ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար։ Կկարողանաք մեծացնել եկամուտները, շահավետ գնումներ ու ներդրումներ անել։ Կարող եք ինչ-որ բան գնել ձեզ համար կամ նվերներ անել մտերիմներին։ Միայն ուղևորությունների վրա չի կարելի ծախսել։ Դրանք չեն արդարացնի ձեր ակնկալիքները։
 

Ապագային տագնապով կնայեք, բայց այսօր անհանգստանալու կարիք չկա։ Ամեն ինչ ճիշտ եք անում, միայն ինքնավստահության պակաս ունեք։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կկարողանա լավատեսությամբ վարակել ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հիանալի օր է։ Այսօր ձեզ համարձակ փորձարկումներ, ռիսկային արարքներ կարող եք թույլ տալ։ Ոչ մի խնդիր շատ բարդ չի թվա։ Արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չէ։ Չնայած ձեր հաջողակ լինելուն, ձեզ նախանձողների քանակը չի ավելանա։ Փոխարենը այն մարդիկ, որոնք առաջ չէին նկատում ձեզ, անսպասելի համակրանքով ու հետաքրքրությամբ կլցվեն ձեր հանդեպ։
 

Հին գործերին վերադառնալու ու դրանք ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք։ Ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք հաջողության հասնում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




08.11.2018 647 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։