Շաբաթվա աստղագուշակ 03.12 - 09.12
03.12.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ողջ շաբաթը հաջող կդասավորվի։ Հատկապես կուրախացնեն հին ծանոթների, լավ ընկերների հետ հանդիպումները։ Նրանց շնորհիվ ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրանա, էներգիայի ներհոսք կզգաք։ Շատ Խոյեր անսովոր գաղափարներ կունենան՝ կապված ստեղծագործելու, բիզնեսի կամ ինքնաիրացման հետ։ Ճիշտ է, վճռական գործողությունների անցնելուց առաջ պետք է ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատել։ Բայց արդեն իսկ պարզ կլինի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք, իսկ դա հաջողության կեսն է։
 

Որոշակի տհաճ պահեր հնարավոր են շաբաթվա սկզբին։ Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ձեր կասկածամտության, մեծ տագնապայնության հետ։ Աշխատեք ավելի լավատես լինել, և խոչընդոտները կդադարեն անհաղթահարելի թվալ։
 

Շաբաթվա վերջը սիրային անակնկալներ, հիշարժան ժամադրություններ, սիրային խոստովանություններ է խոստանում։ Այս հատվածում հեշտ կհասկանաք և՛ ձեզ, և՛ ուրիշներին։ Կարող եք գլուխ հանել այն իրավիճակներից, որոնց շուրջ առաջ երկար մտորել եք։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Կձգտեք հնարավորինս արագ հասնել նպատակներին ու դեպի դրանց կշարժվեք առանց նկատելու ճանապարհին ծագած խոչընդոտները։ Հաճախ հաջող կլինեն համարձակ, ոչ միանշանակ որոշումները։ Ձեր ինքնատիպ գաղափարները շատերի սրտով կինեն։ Բայց նկատի առեք, որ հաջողության հասնել միանգամից չի ստացվի։ Այնպես որ՝ շատ լավատեսական պլաններ մի կառուցեք ու աշխատեք պարտականություններ չվերցնել ձեզ վրա։
 

Առավել բարդ կլինեն շաբաթվա կեսի օրերը, երբ աշխատանքում ծանրաբեռնվածությունը կմեծանա, հոգսերն էլ կշատանան։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կտնօրինեք ձեր ժամանակը։ Ժամանակը զուր մի վատնեք, մի ծուլացեք ու գործերը մի հետաձգեք։
 

Շաբաթվա վերջին հնարավոր են տհաճ հանդիպումներ։ Հնարավոր է՝ ստիպված լինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնք հակված չեն շփումների, բոլորին բարձրից են նայում ու չեն հետաքրքրվում ուրիշների կարծիքով։ Բայց նույնիսկ նմանների հետ կկարողանաք լեզու գտնել։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթվանից շատ բան մի սպասեք։ Սկզբում այն բարենպաստ կթվա, բայց որոշ ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ իրադարձությունները շատ դանդաղ են զարգանում, շատ բան կախված է ուրիշներից, հաճախ ստիպված եք վերադառնալ հին խնդիրներին։ Բայց նույնիսկ նման իրավիճակներում կպահպանեք լավատեսութունն ու անպայման պատասխաններ կստանաք ծագած հարցերին։
 

Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա վերադառնալ հին գործերին, որոնք ստիպված էիք եղել հետաձգել։ Աշխատեք դրանք ավարտին հասցնել, նույնիսկ եթե մեծ ջանքերի կարիք լինի։ Ավելի ուշ նոր խնդիրներ ու հոգսեր եք ունենալու։ Ստիպված եք լինելու լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Ամեն ինչ այնքան լավ չի ստացվի, որքան որ կուզենայիք։
 

Շաբաթվա վերջին օրերը ուրախության առիթներ կբերեն։ Բայց այդ հատվածում կարևոր է չկորցնել գլուխն ու ժամանակից շուտ չթուլանալ։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Շաբաթվա սկզբին հնարավոր են հուզումներ։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ստանձնել այն գործերը, որոնցով առաջ մեկ ուրիշն էր զբաղվում։ Այդ ամենից գլուխ հանելն ավելի բարդ կլինի, քան թվում էր։ Բայց ամեն ինչ կհասցնեք, եթե խուճապի չմատնվեք։ Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ շեղվել, ուրախացնել ինքներդ ձեզ։ Դրական հույզերը այդ շրջանում շատ կարևոր են։
 

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան նշանակալի կդառնա դրական միտումների ազդեցությունը, այնքան շատ հնարավորություններ կբացվեն ձեր առաջ։ Շատ էներգիա է պետք ամեն ինչ հասցնելու համար, այնպես որ՝ ուժերը վերականգնելու համար անպայման դադարներ վերցրեք։
 

Շաբաթվա վերջին օրերին կարող եք գնումներ անել, կարևոր փաստաթղթեր ստորագրել, լուծել երկարատև համագործակցության հետ կապված հարցերը։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շատ կարևոր կլինի շաբաթվա առաջին կեսին ինքնատիրապետումը պահպանելը։ Հույզերը շատ կլինեն, բայց դրանց տրվելը վտանգավոր է։ Զգուշությունն ու խոհեմությունը ձեր լավագույն համախոհները կլինեն։ Զուսպ պետք է լինեք գործնական շփումների հարցում։ Կարևոր ինֆորմացիայով կիսվելուց առաջ մի քանի անգամ մտածեք, այնպիսի խոստումներ մի տվեք, որոնք կատարելը դժվար է լինելու։ Պլանների ու մտադրությունների մասին արժե պատմել միայն ամենամտերիմներին։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին։
 

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական դժվարություններ, բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։ Գնումները պլանավորեք շաբաթվա երկրորդ կեսի համար։
 

Շաբաթվա վերջը կարևոր արարքների, պատասխանատու որոշումների, լուրջ հարցերի շրջան է։ Չի բացառվում՝ ինչ-որ պատճառներով շատ բան ստիպված լինեք գաղտնի պահել, ձեր գործողությունները թաքցնել շրջապատից։ Դա հոգնեցուցիչ կլինի, բայց արդյունքը, որին կհասնեք, արժանի կլինի ձեր գործադրած ջանքերին։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շաբաթվա սկիզբը հաջող կդասավորվի։ Սկսած գործերն ավարտին հասցնելու, կարգուկանոն հաստատելու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք։ Կասկածներին փոխարինելու կգա ինքնավստահությունը, որի շնորհիվ արագ առաջ կշարժվեք, կհասնեք դրված նպատակներին։
 

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար։ Համախոհներ, օգնականներ ու ընկերներ գտնելը հեշտ կլինի։ Չեն բացառվում նաև սիրային տարվածությունները, նոր հարաբերությունների սկիզբը։
 

Շաբաթվա վերջը կուրախացնի լավ նորություններով։ Դրանք կարող են վերաբերվել ինչպես ձեզ անձնապես, այնպես էլ ձեր մտերիմներին։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք հին խնդիրներն ու կխուսափեք նորերից։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Ապագային լավատեսությամբ կնայեք և դրա համար բոլոր հիմքերը կունենաք։ Դրական փոփոխություններն իսկապես շատ հավանական են։ Կարող եք ոչ միայն հիանալի գլուխ հանել ձեր գործերից, այլ նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց։
 

Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը։ Դրանք հաճախ աջակցություն կստանան։ Որոշ Կշեռքներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն ու նրանց օգնությամբ կյանքի կկոչեն այն, ինչ վաղուց էին մտածել։
 

Շաբաթվա երկրորդ կեսը տհաճություններ ու ցավալի թյուրիմացություններ կբերի։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, ստիպված եք լինելու մտածել՝ ինչպես հաղթահարել դրանք։ Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ։
 

Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը։ Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթվա սկիզբը նոր գաղափարների ու պլանների ժամանակն է։ Չեք ուզենա անգործ նստել, պատրաստ կլինեք աշխատել դրված նպատակներին հասնելու համար։ Հաջողության հասնելու շանսերը բարձր են։ Հաճախ հաջող կլինեն ինքնատիպ, համարձակ գաղափարները, որոնք լրիվ անսպասելի կծագեն։ Մտերիմներին ուրախացնելու, կարևոր ընտանեկան հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին։
 

Շաբաթվա երկրորդ կեսը կստիպի շատ բաների նորովի նայել։ Որոշ Կարիճներ որոշումներ կընդունեն, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն։ Հավանական են նոր ծանոթություններ, չի բացառվում՝ ձեր շրջապատում հայտնվեն մարդիկ, որոնցից շատ բան կկարողանաք սովորել։ Ինքներդ էլ կկիսվեք ձեր փորձով, և շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզանից։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, այնպես որ՝ մի զարմացեք, եթե ակտիվ գործունեության շրջանին փոխարինելու գա անտարբերության, ուժերի անկման շրջանը։ Սովորաբար սեփական սխալների հանդեպ հանդուրժող ու ներողամիտ չեք, բայց հիմա պետք է հանգիստ տաք ինքներդ ձեզ։ Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածության արդյունքնում ինքնազգացողությունը կարող է վատանալ։
 

Շաբաթվա սկիզբը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ է պահանջում։ Իսկ դուք զգայուն կլինեք քննադատության հանդեպ, ցանկացած նկատողություն սրտին մոտ կընդունեք։ Կոնֆլիկտային իրավիճակներից կհաջողվի խուսափել, բայց տհաճ նստվածքը կմնա։ Սրա հետ մեկտեղ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն կյանքում ինչ-որ բան փոխելու համար, և կարևոր է բաց չթողնել ձեր շանսը։
 

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի ու դրական հույզերով լի կլինի։ Այդ ժամանակը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կօգնի հաղթահարել դժվարությունները։ Մասնագիտական դաշտում նշանակալի առաջընթացի հասնել չի հաջողվի, բայց չեք վշտանա դրա համար։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Շաբաթվա սկզբին հեշտ հաջողություններ մի սպասեք։ Ավելի հավանական է, որ ստիպված լինեք պայքարել ու ջանքեր գործադրել։ Շատ բաների պետք է նորովի նայեք, իսկ ձեզ համար դա այնքան հեշտ չի լինի, որքան որ կուզենայիք։ Աշխատեք չկառչել հին պատկերացումներին, ընդունեք, որ կարող էիք ինչ-որ հարցում սխալված լինել։ Այդպես ավելի հեշտ կլինի նոր ինֆորմացիա ստանալը, որը շատ շուտով պետք կգա։
 

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, հետաձգեք դրանք մինչև շաբաթվա երկրորդ կեսը։ Այդ ժամանակվա համար էլ կարող եք կարևոր աշխատանքային հանդիպումներ նշանակել։
 

Շաբաթվա վերջին մոտ համագործակցության, ջանքերը միավորելու հնարավորություններ կբացվեն։ Մարդիկ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու հայացքները, ոչ միայն կաջակցեն մրցակիցների դեմ պայքարում, այլ նաև իսկական ընկերներ կդառնան։ Չեն բացառվում սիրային տարվածությունները, որոնց համար հիմք կլինեն ընդհանուր հետաքրքրությունները։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթվա սկիզբը շահավետ գործարքներ կնքելու և այնպիսի իրեր գնելու հնարավորություն կտա, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։ Հավանական է առաջընթաց մասնագիտական ոլորտում, բայց դրան հասնելու համար պետք է շատ աշխատեք, հաճախ՝ բարդ ու լարված պայմաններում։ Շրջապատի հետ հարաբերությունները վատ չեն դասավորվի, բայց միշտ պետք է հիշեք, որ բոլորին վստահել չի կարելի։
 

Շաբաթվա երկրորդ կեսին հույզերը լարված կլինեն։ Ավելի նյարդային կլինեք, կսկսեք բարկանալ դատարկ բաների պատճառով։ Հաճախ սկսածն ավարտին հասցնելու համար համբերության պակաս կլինի։ Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կհամոզեն ձեզ չհրաժարվել մտածածից։
 

Շաբաթվա վերջին պետք է հոգ տանեք առողջության մասին։ Այդ հատվածում աշխատեք առողջ կենսակերպ վարել ու հոգ տանել ձեր մասին։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթը հաջող ու արդյունավետ կանցնի ձեր աշխատասիրության ու համառության շնորհիվ։ Չեք նահանջի, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, չեք կորցնի սեփական անձի հանդեպ հավատը։ Որոշ խնդիրներ արագ կլուծվեն, մյուսներն էլ մտորումների առիթ կտան։ Երկու դեպքում էլ ստեղծագործական մոտեցում է անհրաժեշտ։
 

Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները։ Հաճախ մարդիկ ձեզ պարզապես չեն հասկանա։ Բայց այստեղ էլ ելք կգտնեք՝ չեք վիճի, չեք նյարդայնանա, այլ գործով կապացուցեք ձեր ճշմարտացիությունը։ Արդյունքում հուսալի համախոհներ ձեռք կբերեք։
 

Վերջին շրջանում հանգիստ չտվող անձնական խնդիրները լուծելու ու ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու հնարավորություն կունենաք։ Հիշեք, որ շտապել պետք չէ։ Ռազմավարություն մշակելու համար բավականաչափ ժամանակ կունենաք։

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 558 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: