Շաբաթվա աստղագուշակ 26.11 - 02.12
26.11.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այս շաբաթ գերակշռող կլինեն դրական միտումները։ Շատ գործերում կկարողանաք հաջողությունների հասնել, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ։ Լավ է չխախտել ավանդույթներն ու ընդունված կանոնները, էքստրավագանտ արարքներով շոկի մեջ չգցել այն մարդկանց, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում։ Աշխատեք ընդգծել, որ հարգում եք ուրիշների հայացքներն ու արժեքները, պատրաստ եք զիջումների գնալ լավ հարաբերությունները պահպանելու համար։
 

Շատ ժամանակ կխլի ուսումը։ Այս շաբաթ բազմաբնույթ ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա։ Օգտակար կլինի նույնիսկ այն, ինչ լրիվ պատահական կիմանաք, այնպես որ՝ ուշադիր լսեք, թե ինչ են ասում մյուսները։
 

Սեփական զգացմունքներից գլուխ հանել երբեմն չի հաջողվի, այնպես որ՝ որոշ հարցեր դեռևս պետք է պարզապես անպատասխան թողնել։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Անհանգստությունից ու ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Երկուսի համար էլ այս շաբաթ շատ առիթներ կստեղծվեն։ Ամեն ինչ ձեր ուզածի նման չի ընթանա, բայց հիմա իրավիճակը դեռևս հնարավոր չի լինի փոխել։ Պետք է միայն սպասել, թե երբ պայմաններն ավելի լավ ձևով կդասավորվեն։
 

Ֆինանսական դժվարություններ կծագեն, գործնական ոլորտում էլ իրավիճակն ընդհանուր առմամբ անհանգստացնող կլինի։ Կփորձեք խուսափել չարդարացված ռիսկից, և ճիշտ կվարվեք, քանի որ հենց դա ձեզ կօգնի խուսափել լուրջ կորուստներից։ Զգույշ վերաբերվեք անսովոր առաջարկներին, որոնք այս շաբաթ շատ կլինեն։ Չի բացառվում՝ դրանք ավելի քիչ գրավիչ ու հետաքրքիր լինեն, քան սպասում էիք։
 

Շաբաթվա երկրորդ կեսին նշանակալի կլինեն դրական միտումները։ Շաբաթվա այս հատվածը դրական հույզերի մասով առատաձեռն կլինի։ Հնարավոր են հաջող սիրային ժամադրություններ, հաճելի հանդիպումներ ընկերների հետ։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Պետք է ուշադիր լինեք։ Այս շաբաթ չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, որոնցից մի քանիսը տհաճ հետևանքներ կունենան։ Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, երբեմն երկար չեք մտածի, թե ինչ հետևանքներ կունենան ձեր արարքները։ Որոշ Երկվորյակների դուր կգա նաև ռիսկի դիմելը, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը չկա։
 

Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք։ Խուսափեք կասկածելի ծանոթություններից, մի շփվեք նրանց հետ, որոնց հետաքրքրություններն ու մոտիվները ձեզ անհասկանալի են։ Այս շաբաթը հարմար չէ խարդավանքների ու խորամանկությունների համար։ Ձեզ չի հաջողվի ձեր գործողությունները գաղտնի պահել։
 

Շաբաթվա վերջը անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ կլինի։ Այս հատվածում կոնֆլիկտներ հաճախ կծագեն, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, իսկ զիջումների մեծ տհաճությամբ կգնաք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Անհարթ, հակասական ու դրանով իսկ պայմանավորված՝ հետաքրքիր շաբաթ է։ Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի։ Ցանկացած դատարկ բան կազդի նրա վրա։ Բայց ինչպիսին էլ որ լինեն հույզերը, մի մոռացեք ձեր նպատակների ու պլանների մասին, աշխատեք անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում։ Հին կոնֆլիկտները կարգավորելու, երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք։
 

Որոշ Խեցգետիններ հիմա շատ վճռական տրամադրված կլինեն, պատրաստ կլինեն մեկ րոպեում փոխել իրենց կյանքը, վերջ տալ կապերին։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտորելու համար։ Հնարավոր է՝ ավելի ուշ զղջաք, որ այդպես շտապել եք։
 

Շաբաթվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հաջող կդասավորվի։ Այն կուրախացնի հաճելի պահերով, անակնկալներով ու նվերներով։ Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթվա սկիզբը ազատության ու անհոգության զգացում կբերի։ Շատ խնդիրներ կմնան անցյալում, ապրումների ու անհանգստանալու ավելի քիչ առիթներ կունենաք։ Բայց պետք չէ մտածել, որ ինչ-որ մեկն անդադար հոգ է տանելու ձեր բարեկեցության մասին։ Եթե ուզում եք հաջողության հասնել, դրա համար պետք է ջանքեր գործադրեք։
 

Կյանքում շատ բան փոխելու հնարավորություն կունենաք, բայց հաճախ որոշակիության պակաս կզգաք։ Ընտրված ուղով առաջ շարժվելու փոխարեն, մեկ մի բան կստանձնեք, մեկ՝ լրիվ ուրիշ, և ուժերը զուր կվատնեք։ Երբեմն ձեր գաղափարները լուրջ ֆինանսական ներդրումներ կպահանջեն։ Նման իրավիճակներում հատկապես ուշադիր եղեք։ Մեծ գումար կորցնելու վտանգ կա։
 

Շաբաթվա երկրորդ կեսին շատ կարևոր կլինի համբերատարությունը։ Ինչի էլ որ ուզենաք հասնել, ինչի էլ որ ձգտեք, հազիվ թե ուզածն արագ ստանաք։ Այնպես որ՝ պատրաստ եղեք մի քիչ սպասել։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այս շաբաթ սովորականից շատ գործեր կունենաք։ Բայց դրանք հաճելի կլինեն, այնպես որ՝ չեք բողոքի։ Շատ հարցերից պետք է ինքնուրույն գլուխ հանեք։ Մարդիկ, որոնք իրենց աջակցությունն էին խոստացել, հազիվ թե կարողանան պահել իրենց խոստումը։ Բայց արդյունքների վրա դա չի ազդի։
 

Սովորականից հաճախ կոնֆլիկտներ կհրահրեք, քանի որ արդարության համար պայքարելիս կտրուկ կլինեք։ Դա տհաճ կերպով կզարմացնի այն մարդկանց, ովքեր սովոր են ձեզ հանգիստ ու հավասարակշռված տեսնել։ Ամենակարևոր իրավիճակներում սովորաբար ղեկավարվում եք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով։
 

Շաբաթվա վերջը բարդ կլինի նրանց համար, ովքեր հանդիպումներ ու բազմամարդ միջոցառումներին այցեր են պլանավորել։ Շրջապատողների հետ շփումները դժվարությամբ կտրվեն, նրանք կնյարդայնացնեն ձեզ։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Այս շաբաթ շատ բան պետք է սովորեք։ Չի բացառվում՝ ստացված ինֆորմացիան ուրախացնելու փոխարեն վշտացնի։ Պարզ կդառնա, որ ինչ-որ հարցերում սխալվում էիք, լուրջ թերացումներ եք բաց թողել։ Հնարավոր է՝ դրանք ուղղելն արդեն ուշ լինի։ Հիմա ամենակարևորը արագ ճիշտ ուղի ընտրելն ու նոր սխալ քայլերից խուսափելն է։
 

Հեշտ չի դասավորվի իրավիճակն աշխատավայրում։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր աշխատում են մեծ կոլեկտիվներում, որտեղ ամեն մեկն իր հետաքրքրություններն է առաջ տանում ու փորձում է թակարդ լարել դիմացինի համար։ Անկախ ձեզանից հնարավոր է հայտնվեք դիմակայության կենտրոնում։ Այս ամենն, իհարկե, կխանգարի զբաղվել գործերով։
 

Սովորականից շատ հանգստի ու հուզական աջակցության կարիք կունենաք։ Փնտրեք մարդկանց, որոնք առանց ավելորդ հարցեր տալու ձեր կողմը կանցնեն։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Ձեզ շատ հաճախ կթվա, որ ինչ-որ բան այնպես չէ։ Իսկ իրականում իրավիճակն այնքան էլ վատը չէ, պարզապես պետք է հանգիստ պահեք ձեզ ու վերահսկեք հույզերը, որպեսզի կարողանաք տեսնել նոր հնարավորությունները։ Հավանական են հաջող զուգադիպություններ, բայց դրանցից օգտվելու համար վճռականություն ու հնարամտություն է պետք։ Փորձված մեթոդները հաճախ անհրաժեշտ արդյունքը չեն տա, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումներ անել։
 

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար։ Լավ կանցնեն կարևոր աշխատանքային հանդիպումները, չի բացառվում նոր համախոհներ գտնեք։ Դեպի լավը կփոխվեն անձնական հարաբերությունները, որոնք ավելի ջերմ, անկեղծ կդառնան։ Կփորձեք լսել ուրիշների կարծիքը, հարգել մյուսների ցանկությունները։ Շրջապատողներն էլ նույնկերպ կպատասխանեն։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Բարդ, բայց շատ հետաքրքիր շաբաթ է։ Նոր հորիզոններ կբացվեն, կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու հնարավորություն կընձեռվի։ Պատրաստ կլինեք անհրաժեշտության դեպքում արագ գործել, իսկ մնացյալ իրավիճակներում կնախընտրեք ամեն քայլը կշռադատել, իսկ դա կնվազեցնի սխալվելու հավանականությունը։
 

Կփոխվեն շրջապատի հետ հարաբերությունները։ Հիմա հակված չեք լինի դատարկ, մակերեսային կապեր հաստատել։ Իսկական փոխհասկացողություն կփնտրեք։ Չի բացառվում՝ հավատարիմ ընկերներ ձեռք բերեք, որոնց աջակցությամբ կհասնեք ձեր ամենակարևոր նպատակներին։ Այս շաբաթ սկսվող սիրային հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան։
 

Շաբաթվա վերջը հնարավորություն կտա կարգուկանոն հաստատել գործերում, կարգավորել հին տարաձայնությունները, ավարտին հասցնել վաղուց սկսածը։ Դրանից հետո ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, ավելի լավատեսորեն կտրամադրվեք։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք, հեշտությամբ ընկերներ ձեռք կբերեք։ Այս շաբաթ ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն այն մարդիկ, որոնց հետ շփվել եք շատ տարիներ առաջ։ Որոշ Այծեղջյուրներ կհիշեն իրենց առաջին սերը։
 

Գործերը վատ չեն ընթանա, հաճախ ավելի արագ հաջողության կհասնեք, քան մյուսները։ Ձեր ուժերը ճիշտ գնահատելու դեպքում չեք ստանձնի այն, ինչից չեք կարողանա գլուխ հանել, այնպիսի խոստումներ չեք տա, որոնք դժվար կլինի կատարելը։
 

Սովորական աշխատանքը ավելի միապաղաղ ու ձանձրալի կթվա։ Ամենայն հավանականությամբ կուզենաք ձեր ուժերը ինչ-որ նոր բանում փորձել։ Լավ է դա միայնակ չանել, այլ ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ավելի մեծ փորձ ունեն։ Շաբաթվա վերջին հավանական են հաճելի նորություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի, շաբաթն էլ հաջող կդասավորվի։ Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք շատ կզվարճացնեն ձեզ ու երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը; Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, չեք վշտանա։ Հակառակը, հենց նման պահերն ամենահետաքրքիրը կլինեն։
 

Ոչ մի րոպե զուր չեք ծախսի, այնպես որ՝ շատ բան կհասցնեք։ Բավականաչափ էներգիա կունենաք, այնպես որ՝ գերհոգնածությունը հազիվ թե անդրադառնա ձեր տրամադրության կամ առողջության վրա։ Շաբաթվա կեսին խառնաշփոթ կլինի։ Մյուսները նման դեպքերում խուճապի կմատնվեին, բայց դուք հանգիստ կմնաք ու ձեզանով օրինակ կծառայեք ուրիշների համար։
 

Դուք գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ։ Պետք է նշել, որ ինքներդ էլ սովորականից արագ կսիրահարվեք ու կկորցնեք առողջ դատելու ունակությունը։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Արդյունավետ շաբաթ է։ Հիշեք, որ կյանքում շատ բան դեպի լավը փոխելու հնարավորություն ունեք, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։ Պետք է ինքնուրույն գործեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի, եթե դրա կարիքն ունենաք։ Որոշ Ձկներ այսօր պետք է հրաժեշտ տան մոլորություններին ու կարծրատիպերին, որոնք առաջ ազդում էին նրանց արարքների վրա։
 

Շատ զրույցներ կվարեք։ Հաճախ դրանք անկարևոր կթվան, բայց այն, ինչ կասեք, շրջապատողները դեռ երկար ժամանակ հիշելու են։ Այնպես որ՝ բառերը քամուն մի տվեք ու չստուգված տեղեկատվությամբ մի կիսվեք։ Զգույշ եղեք կատակելիս։ Ձեր կատակները ճիշտ չեն հասկանա։
 

Շաբաթը շատ բարենպաստ է այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց հետ ընդհանուր նպատակներ ունեք։ Այս դեպքում այնքան էլ կարևոր չէ, թե որ ոլորտի մասին է խոսքը, քանի որ նպատակներն էլ տարբեր կլինեն։ Բոլոր դեպքերում ձեզ համար կարևոր կլինի համախոհների առկայությունը, նրանց հետ շփումները ձեզ էներգիա կհաղորդեն։

Категория: Շաբաթվա | Добавил: Moder-003
Просмотров: 617 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES