Շաբաթվա աստղագուշակ 05.11 - 11.11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթը հնարավորություն կտա շատ բաներում հաջողության հասնել։ Դրված նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի, այնպես որ՝ հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք։ Մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակության շնորհիվ շատ հարցեր արագ կլուծվեն։ Հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց հանդեպ, որոնցից շատ բան է կախված։
 

Ուշադիր եղեք։ Ուզածին ամեն գնով հասնելու ձգտումը ձեզ դաժան կդարձնի։ Կմոռանաք ուրիշների հետաքրքրությունների մասին, ցավ կպատճառեք նրանց, ում սիրում եք։ Եվ նույնիսկ ձեր բարձր նպատակները չեն արդարացնի այն միջոցները, որոնց դիմում եք դրանց հասնելու համար։
 

Ամրապնդեք և՛ գործնական, և՛ ընկերական, և՛ բարեկամական կապերը։ Ինչքան շատ մարդիկ աջակցեն ձեզ, թեկուզ՝ միայն խոսքերով, այնքան լավ։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Այս շաբաթվա իրադարձությունները շատ բան կսովորեցնեն։ Հնարավոր է՝ փոխվեն ինչ-որ իրերի հանդեպ ձեր հայացքները, որոնք առաջ ձեզ հասարակ ու ակներև էին թվում։ Պետք է խոստովանեք, որ բոլոր հարցերը չէ, որ միանշանակ պատասխաններ ունեն։
 

Ամենայն հավանականությամբ պետք է վերամշակեք աշխատանքային պլանները։ Որոշ նպատակներ կհետաձգվեն անորոշ ժամանակով, ինչը ձեզ շատ կվշտացնի։ Հիմա կարևոր է խուսափել աշխատակիցների ու ղեկավարության հետ կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ում հետ ձեզ գործնական հետաքրքրություններ են կապում։
 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է։ Միակ բանը, որից պետք է խուսափեք, շտապողական որոշումներն ու չմտածված խոստումներն են։ Երկուսի համար էլ հետո զղջալու եք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ անհանգիստ շաբաթ է։ Լարված պահեր շատ կլինեն։ Ամեն անգամ կհուզվեք, երբ թվա, թե իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Իսկ դա շատ հաճախ կլինի։ Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ։ Շատ կնյարդայնացնեն խառնաշփոթն ու ինֆորմացիայի պակասը։ Դրանք կխանգարեն ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ որոշումներ ընդունել։
 

Սովորականից հաճախ խորհուրդների կարիք կզգաք, բայց շատ դժվար կլինի հասկանալ, ում կարելի է դիմել այդ հարցով։ Մարդիկ, ովքեր կուզենան ձեզ խորհուրդներ տալ, համեստ կենսափորձ կունենան, իսկ մյուսներն էլ չեն շտապի հայտնել իրենց կարծիքն ու տեսակետը։ Հիշեք նրանց մասին, որոնց հետ արդեն հասցրել եք բարդ փորձություններ հաղթահարել։
 

Շաբաթը հարմար է ընկերների ու մյուս մտերիմների հետ շփման համար։ Այն հնարավորություն կտա անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ անել։ Հնարավոր են հետաքրքիր չպլանավորված ուղևորություններ, հիշարժան միջոցառումներ։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Աշխատանքի մեջ ուշադիր եղեք։ Նույնիսկ սովորական գործերն այսօր սովորականից դժվարությամբ կտրվեն, իսկ ոչ միանշանակ սխալները տհաճ հետևանքներ կունենան։ Մարդիկ, որոնց առաջ շատ լավ էիք հասկանում, տարօրինակ բաներ կասեն ու կանեն։ Հնարավոր է՝ դրա պատճառով ստիպված լինեք ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնել նրանց հետ շփումները։
 

Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ եղեք։ Հիմա հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, շատ գումար ծախսել։ Հույս դրեք միայն արդեն ստացած գումարի վրա։ Բանն այն է, որ շատ պլանավորված վճարումներ կարող են ուշանալ, որի պատճառով էլ տհաճություններ կառաջանան։
 

Չնայած բոլոր դժվարություններին, պետք չէ հուսալքվել։ Դրական միտումների ազդեցությունը նույնպես կզգացվի, և ինչքան շաբաթվա ավարտը մոտենա, այնքան դրանք ավելի մեծ ազդեցություն կունենան։ Երբեմն շատ օգտակար կլինի ապրումներով ընկերների հետ կիսվելը։ Աջակցություն կստանաք։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթը դժվարություններից զուրկ չի լինի։ Հաճախ դրանք կառաջանան անսպասելի և այն ժամանակ, երբ վստահ կլինեք, որ մոտ եք նպատակին։ Կհիասթափեցնեն այն մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, չեն բացառվում տհաճ զուգադիպությունները։
 

Այս ամենը ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին, եթե համառ լինեք։ Հիմա իսկապես ունակ եք շատ բան փոխել։ Այնպես որ՝ աշխատեք ոչինչ չհետաձգել, պատրաստ եղեք առավելագույն ջանքեր գործադրել անհրաժեշտ արդյունքը ստանալու համար։
 

Անձնական հարաբերություններում ամեն ինչ հեշտ չի լինի։ Երբեմն կթվա, թե մտերիմները միայն իրենց սեփական գործերով են հետաքրքրվում։ Բայց այստեղ շատ բան նաև ձեզանից է կախված։ Կարևոր է վարքի ճիշտ ձև ընտրել։ Եթե դա ձեզ հաջողվի, իրավիճակը դեպի լավը կփոխվի։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այս շաբաթ շատ օգտակար բաներ կհասցնեք անել։ Կարող եք հաջողության հասնել ամենակարևոր ոլորտներում։ Գլխավորը սեփական ուժերին հավատալն է։ Ինչքան շուտ մի կողմ թողնեք կասկածներն ու լավատեսորեն տրամադրվեք, այնքան լավ։
 

Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ։ Նրանք իրենց տարօրինակ կպահեն, ինչ-որ բանով չեն արդարացնի ձեր սպասումները։ Բայց այս ամենը չի խանգարի արդյունավետ աշխատանքին։ Բոլոր տարաձայնությունները կհաջողվի կարգավորել, իսկ վիճելի հարցերը՝ հանգիստ քննարկել։ Դա նույնիսկ օգտակար կլինի։ Օգտակար տեղեկատվություն կստանաք ու կդրսևորեք ձեր դիվանագիտական տաղանդները։
 

Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները։ Ամենամտերիմ մարդկանց հետ շփումները ներդաշնակ կլինեն և հաճախ դա ձեր շնորհքը կլինի։ Չեն բացառվում անսպասելի, բայց շատ հաճելի սիրային խոստովանություններ։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթը բարենպաստ կլինի, եթե ոչ մի տեղ չշտապեք։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Մտածված որոշումներն ավելի լավը կլինեն, քան ոտքի վրա ընդունվածները, իսկ պլանի համաձայն գործողություններն ավելի հաջող կլինեն իմպրովիզներից։ Խուսափեք մասնագիտական ապագայի հետ կապված ռիսկից։ Հնարավոր է՝ ստիպված լինեք որոշ ջանքեր գործադրել լավ հեղինակությունը պահպանելու, ճիշտ ժամանակին տհաճ զրույցներին վերջ տալու համար։
 

Ուշադիր ուսումնասիրեք մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենաք։ Խոսքը հատկապես նոր ծանոթների մասին է։ Հիմա բոլորին չէ, որ կարելի է վստահել։ Ոմանք կփորձեն ամեն կերպ իրենց համակրանքը ցույց տալ ձեր հանդեպ, հաճոյախոսություններ կանեն, ինչը պետք է զգոնության կոչ լինի ձեզ համար։ Իսկ ահա քննադատությունները օգտակար կլինեն, եթե դրանք հանգիստ լսեք։
 

Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ, հատկապես եթե գործնական նպատակով եք ճամփա ընկնում։ Ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգ կա։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթը հեշտ չի լինի, բայց այն անհաջող էլ չի կարելի անվանել։ Պետք է հաղթահարեք փորձությունները և լավ է, եթե պատրաստ լինեք դրան։ Բայց բոլոր խնդիրները լուծում կունենան, և հաճախ դա գտնելն ավելի հեշտ կլինի, եթե միայնակ լինեք։ Աշխատանքի մեջ էլ ավելի հեշտ հաջողությունների կհասնեք ինքնուրույն գործելու դեպքում։ Առաջին հերթին՝ այդպես ավելի քիչ կշեղվեք։ Եվ երկրորդ՝ ուրիշների խորհուրդները չեն շեղի ձեզ։ Ձեր սեփական առողջ բանականությունը բավական կլինի ամեն ինչ ճիշտ անելու համար։
 

Կարևոր գործնական կապերը վերականգնելու ու նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Շատ օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելը։ Նույնիսկ սկզբում անիմաստ թվացող զրույցները ժամանակի զուր կորուստ չեն։ Շատ պատահական կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կունենաք։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Գործնական հանդիպումները երկար ժամանակով մի հետաձգեք։ Դրանք անցկացրեք շաբաթվա սկզբին։ Այդ ժամանակը հարմար է ամենատարբեր հարցերը քննարկելու համար, նաև նրանք, որոնց պատճառով դեռ վերջերս լուրջ տարաձայնություններ են ծագել։ Կարևոր գործերը նույնպես պլանավորեք շաբաթվա առաջին կեսի համար։ Հետո ձեզ համար կենտրոնանալը բարդ է լինելու և կմեծանա ինչ-որ բան աչքաթող անելու վտանգը։
 

Անձնական հարաբերություններն անհարթ կլինեն, և դրանում մասնակիորեն մեղավոր կլինեք նաև դուք։ Երբեմն շրջապատից մեծ ակնկալիքներ կունենանք, երբեմն էլ կհրաժարվեք արդարացնել նրանց սպասումները, նույնիսկ եթե դրա համար հիմքեր կան։ Բայց բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, եթե հանգստություն պահպանեք։ Հույզերին մի տրվեք, հետևեք, որ նյարդայնության պատճառով մտերիմները չտուժեն։
 

Շաբաթվա համար պլաններ կառուցելիս նկատի առեք, որ շաբաթվա վերջին հանգստի կարիք եք ունենալու։ Նույնիսկ եթե ձեզ լավ զգաք, լավ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Շաբաթը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են հույս դնել միայն իրենց վրա, չեն վախենում անել այն, ինչ մյուսների սրտով չէ։ Ճիշտ է, լավ է բոլոր դեպքերում մարդկանց շոկի մեջ չգցել, հակառակ դեպքում՝ երկար ժամանակով կզրկվեք աջակցությունից, իսկ դա կարող է ձեզ պետք գալ։
 

Եթե համատեղ գործեր ու նախագծեր եք պլանավորել, պատրաստ եղեք, որ դրանց համար մեծ ժամանակ է պահանջվելու, որոնց մեծ մասը կխլեն զրույցներն ու քննարկումները։ Հիմա հազիվ թե ինչ-որ մեկը պարզապես անի այն, ինչ կասեք։ Ամեն մեկն իր տեսակետը կունենա, որոնց ստիպված եք լինելու ծանոթանալ։
 

Մտերիմների հետ շփումները հեշտությամբ չեն տրվի, եթե խոսքն իհարկե լավ ծանոթ վայրում համատեղ հանգստի մասին չէ։ Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, հետաքրքրությունների կոնֆլիկտ, որը հիմա ավելի լուրջ կթվա, քան կա իրականում։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Բարդ շաբաթ է։ Նրա իրադարձությունները հնարավորություն կտան շատ բան սովորել, փորձ ձեռք բերել, որի շնորհիվ կհաջողվի խուսափել ապագայի սխալներից։ Աշխատեք քիչ բողոքել կյանքից ու ուշադիր հետևեք շրջապատի իրադարձություններին։
 

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն նրանց, ում առաջ եք ճանաչել։ Աշխատեք չկառչել հին պատկերացումներից։ Շատ օգտակար կլինի վաղուց ծանոթ իրերին ու իրադարձություններին նորովի նայելը։
 

Ինչով էլ որ զբաղվեք կամ ինչ էլ պլանավորեք, աշխատեք մանևրելու համար տեղ թողնել, ինչը հիմա շատ կարևոր է։ Ինչքան քիչ կապվեք պարտավորություններով, խոստումներով կամ նույնիսկ հստակ պլաններով, այնքան լավ։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Չնայած շաբաթը կարող է դժվարություններ բերել, դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի։ Շատ հավանական է հաջողությունը բարդ ու պատասխանատու գործերում, ընդ որում՝ նույնիսկ այնտեղ, որտեղ չեք հավատում ձեզ, կասկածում եք ձեր ուժերին։ Հաճախ պայմանները շատ պատահական ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվեն, միայն պետք է օգտվեք պահից, որպեսզի ամեն ինչ ձեր ուզածի նման լինի։
 

Եվ անպայման հիշեք նրա մասին, որ պետք չէ ինքնուրույն պայքարել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ։ Լրիվ հակառակը՝ պետք է համախոհներ փնտրեք։ Առաջին հերթին՝ նրանց հետ ավելի հեշտ կլինի, և երկրորդ՝ նա, ով հիմա ձեր կողմը կանցնի, ավելի ուշ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։



05.11.2018 718 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։