Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
12.11.2018, 20:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթվա սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կլինի։ Այդ հատվածում ունակ կլինեք անել այն, ինչ առաջ համարյա անհնարին էր թվում, մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք։ Որոշ Խոյեր իրենց տաղանդներն անսպասելի կիրառելու ձև կգտնեն։ Նրանց եկամուտները նշանակալի կաճեն։
 

Ստիպված եք լինելու շփվել ամենատարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ մոտեցում կպահանջի։ Այստեղ հեշտ կլինի այն Խոյերի համար, ովքեր արդեն նշանակալի կենսափորձ ունեն։
 

Շաբաթվա երկրորդ կեսին շատ տարբեր գործեր կունենաք։ Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Կարևոր է որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ։ Ամեն ինչ հասցնել չի ստացվի։
 

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում հարազատների հետ հարաբերությունները։ Մտերիմները սովորականից հաճախ ձեր հոգատարության ու աջակցության կարիքը կունենան։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Դժվար շաբաթ է լինելու, բայց հաջողությունների հասնելու շանսեր կունենաք։ Պատրաստ եղեք փոխել պլանները, ինչ-որ բան հետաձգել։ Ինչքան մեծ ճկունություն ցուցաբերեք, այնքան լավ։
 

Զուսպ եղեք շփման մեջ, պրովոկացիաներին մի տրվեք ու շրջապատին քննադատելու առիթներ մի տվեք։ Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը։ Ձեզ վրա ավելորդ ուշադրություն մի հրավիրեք, հատկապես, եթե դեռ վստահ չեք ձեր նախաձեռնությունների հաջող ավարտի վրա։
 

Հաջող չեն լուծվի ֆինանսական հարցերը։ Հնարավոր է՝ ստիպված լինեք կրճատել ծախսերը, հետաձգել գնումները։
 

Շաբաթվա վերջին կարևոր կլինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը։ Վտանգ կա՝ կապվեք ոչ հուսալի անձնավորության հետ, որը շատ խնդիրներ կբերի։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հիանալի շաբաթ է։ Արագ առաջ կշարժվեք, ոչ ոք ու ոչ մի բան չի կարողանա կանգնեցնել ձեզ։ Կարող եք հասնել կարևոր նպատակներին կամ կենտրոնանալ լրիվ նորերի վրա՝ ընտրությունը ձերն է։ Լավ կդասավորվեն գործնական ուղևորություններն ու գործուղումները։ Հաջողությամբ կանցկացնեք բանակցությունները։ Չի բացառվում՝ նոր համախոհներ ու օգնականներ ձեռք բերեք, որոնց շնորհիվ հաջողությամբ կյանքի կկոչեք կարևոր նախագծերը։
 

Շաբաթը բարենպաստ է շփումների տեսնակյունից։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք։ Շատ հավանական է սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։
 

Անձնական հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Դրական միտումների ազդեցությունն այս շաբաթ ավելի ուժեղ կլինի, քան կարող է թվալ։
 

Իսկապես, երբեմն ամեն ինչ ձեռքից կգնա։ Բայց իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, ինքներդ էլ չեք հանձնվի ու կգտնեք տեղի ունեցողը ձեր շահերին ծառայեցնելու ձևը։
 

Կողքին կլինեն մարդիկ, ովքեր օգտակար կլինեն ձեզ։ Նրանցից մի քանիսից օգտակար բաներ կսովորեք, մյուսներն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ երրորդները՝ կօգնեն։ Հետաքրքիր է, որ նրանք դա լրիվ անշահախնդիր կանեն։ Չեք կորցնի ձեր համախոհներին շնորհակալություն հայտնելու հնարավորությունը։
 

Այս շաբաթ սիրային անակնկալներ շատ կլինեն։ Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, հազիվ թե ինչ-որ բան մթագնի դրանք։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Կենտրոնացեք։ Հանգստությունն ու սեփական նպատակները հստակ գիտակցելն այն է, ինչ ձեզ պետք է այս շաբաթ հաջողությունների հասնելու համար։
 

Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են տհաճ անակնկալներ, տարօրինակ իրավիճակներ, որոնցից չի հաջողվի ելք գտնել։ Հնարավոր է՝ ստիպված լինեք ռիսկի դիմել։ Ոչ ոք չի օգնի ու խորհուրդ չի տա։
 

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, հնարավոր են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում նաև ճակատագրի նվերները։
 

Ինչ էլ որ պատահի, կաշխատեք չհուզվել, զգույշ ու խելամիտ գործել։ Ամենայն հավանականությամբ, հենց դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հաջող ու արդյունավետ կլինի շաբաթվա սկիզբը։ Այս հատվածում ունակ կլինեք անել անհնարինը, սարեր կշրջեք, կփոխեք աշխարհը։ Բայց չափազանց կարևոր կլինի ստանձնած գործի հանդեպ անկեղծ հետաքրքրությունը։ Եթե այն բավարար չլինի, ապա չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել։
 

Մինչև չորեքշաբթի կկարողանաք լուծել անձնական բնույթի կարևոր հարցերը, մտերիմների հետ պայմանավորվել ինչ-որ լուրջ բանի մասին։ Ավելի ուշ ժամանակ կգա, որն ավելի հարմար կլինի հանգստի ու զվարճանքների համար։ Որոշ Կույսեր կուզենան փոխել պայմանները։
 

Շաբաթվա երկրորդ կեսին ծանրաբեռնվածությունը կաճի, ավելի շատ գործեր կունենաք։ Հնարավոր են տհաճ անակնկալներ, ժամանակավոր դժվարություններ։ Բայց չեք հանձնվի ու չեք հրաժարվի մտածածից։ Արդյունքում շատ բան սպասվածից լավ կդասավորվի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը։ Ճկուն կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտություն է, շատ մեծ զիջումների էլ չեք գնա։ Ձեզ կհարգեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ ձեզ բարձրից էին նայում։
 

Վստահեք ինտուիցիային, հատկապես եթե խոսքը կարևոր գործերի մասին է։ Նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան կողքից խորհուրդները։ Լավ է բացի մտերիմներից ոչ ոքի հետ չկիսվել պլաններով։ Մյուսները, ցավոք, կշեղեն ձեզ։
 

Անցյալից ինչ-որ իրավիճակներ կպարզվեն և կհասկանաք, թե որտեղ եք սխալվել ու կանեք ամեն հնարավորը սխալները չկրկնելու համար։
 

Մասնագիտական դաշտում նոր հեռանկարներ կբացվեն։ Կարիերայի սանդուղքով բարձրանալու, մրցակիցներից առաջ անցնելու, դիրքերն ամրապնդելու շանս կունենաք։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Թեթև ու հաջող շաբաթ է, որի ընթացքում կզգաք աստղերի աջակցությունը։ Շատ բան սովորականից հեշտ կտրվի։ Հաճախ մյուսներից շուտ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին, որոնց շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին։
 

Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում ու գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից։ Պարզ կդառնա, թե ինչ է պետք անել հաջողության հասնելու համար։ Ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, ստիպել հրաժարվել մտածածից։ Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան։ Մարդիկ, որոնց առաջ ձեր համախոհները չէիք համարում, երբեմն կօգնեն, և նույնիսկ հին մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել։
 

Չի բացառվում անսովոր ու գրավիչ սիրային պատմության սկիզբը։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կլինի։ Այս շրջանը շատ անսպասելի իրադարձություններ կբերի, այնպես որ՝ ձեր պլաններն, ամենայն հավանականությամբ, ստիպված պետք է փոխեք։ Բայց չեք բողոքի, քանի որ տեղի ունեցողը ձեր սրտով կլինի։ Իրադարձություններն արագ կզարգանան, իսկ դուք ճիշտ որոշումներ կընդունեք։ Հաշված րոպեների ընթացքում ցանկացած բարդ իրավիճակից գլուխ հանելու ունակությունը կօգնի արագ հաջողության հասնել։
 

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Շատ Աղեղնավորների համար այն կապված կլինի հին գործերին, պլաններին ու նախագծերին վերադարձի հետ։ Չի բացառվում հաշտվեք մեկի հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք։
 

Հնարավոր է՝ ուզենաք վերականգնել հին հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար։ Նման բան անելու հնարավորություն կընձեռվի։ Բայց այստեղ պետք չէ շտապեցնել իրադարձությունները, պետք է շատ նրբանկատ գործեք։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Հաջող շաբաթ է։ Աշխատանքի մեջ հաջողության հասնելը դժվար չի լինի։ Բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք, բարդ խնդիրներից էլ հիանալի գլուխ կհանեք։ Ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա, շատ հնարավոր է՝ ձեզ նոր պաշտոն կամ հետաքրքիր նախագիծ առաջարկեն։
 

Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը։ Իսկապես շատ բանի ունակ կլինեք, բայց ոչ՝ ամեն ինչի։ Այնպես որ՝ խոստումներ տալուց ու պարտականություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք։ Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ են ճանաչում։
 

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները։ Բարենպաստ շաբաթ է անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու, գոյություն ունեցող հարաբերությունները ամրապնդելու ու նորերը սկսելու համար։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Ավելի քիչ հուզվեք։ Ապրումների ինչ-ինչ պատճառներ այս շաբաթ կունենաք, բայց իրավիճակն ավելի լավը կլինի, քան կարող է թվալ։ Լավ է խուսափել շտապողական որոշումներից, հատկապես՝ գործնական ոլորտում։ Այստեղ ձեզ պրովոկացիայի կենթարկեն կամ մոլորության մեջ կգցեն, շատ վիրավորական կլինի ուրիշների խարդավանքներից տուժելը։
 

Աշխատանք սովորականից շատ կլինի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ սովորել նորը կամ կատարել ուրիշների պարտականությունները։ Ղեկավարությունը ձեզանից գոհ չի լինի, պատրաստ եղեք քննադատությունների, աշխատեք չվիրավորվել նկատողություններից ու ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Շաբաթվա վերջին իրավիճակը կկայունանա։
 

Պետք է ուշադրություն դարձնեք անձնական հարաբերություններին։ Հարազատների, ընկերների, մյուս մտերիմների հետ շփումները հիմա շատ կարևոր կլինեն։ Մի խուսափեք ընտանեկան խնդիրները լուծելուց։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթվա սկիզբը տագնապալի կլինի։ Այդ հատվածում շատ բան բարդ ու ոչ միանշանակ կլինի, հաճախ պետք է միայն ինտուիցիայի վրա հենվելով գործեք։ Նույնիսկ բարդ պահերին լուրջ սխալներ չեք անի, բայց փոքրիկ թերացումները չեն բացառվում։
 

Նկատի առեք, որ շրջապատի հետ հարաբերություններ այդ հատվածում լարված կլինեն։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ճնշում գործադրել ձեզ վրա։ Ինչքան հանգիստ ձեզ պահեք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի։
 

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի։ Այդ հատվածում ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն։ Հաջողության կհասնեք հենց այն ոլորտում, որը շատ կարևոր է ձեզ համար։
 

Արագ կգործեք, և դա ճիշտ լուծում կլինի։ Հին պլանն իրագործելու կամ ցանկությունը կյանքի կոչելու համար ամենահարմար պահն է։

Категория: Շաբաթվա | Добавил: Moder-003
Просмотров: 784 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES