ԳԼԽԱՎՈՐ » 2017 » Դեկտեմբեր » 9 » ՄԱՅԱՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ

ՄԱՅԱՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ

09.12.2017 в 21:30 դիտումներ: 622 մեկնաբանություններ: 0 ՀԻՆ ԱՇԽԱՐՀ


Загрузка...

Չղջիկ. հուլիսի 26-ից օգոստոսի 22-ը

Ընդհանուր բնութագիրը

Ըստ մայաների` այս նշանի տակ ծնված մարդիկ նախաձեռնող ու ուժեղ խառնվածքով մարտիկներ են: Չղջիկը ծնվել է, որ հերոս դառնա: Բնածին առաջնորդներ են, կարողանում են գրավել շրջապատի ուշադրությունը: Դեպի իրենց են ձգում հաջողությունը: Նրանցից լավ ղեկավարներ են դուրս գալիս: Հեշտությամբ են հրամաններ տալիս ու որոշումներ ընդունում: Իմպուլսիվ են, չեն վախենում մարտահրավերներից: Սկզբում գործում են, հետո նոր միայն մտածում:

Կանայք: Կին-չղջիկը յուրահատուկ է: Նա վառ անհատականություն ունի: Դա նկատվում է նրա հագուկապի ու պահվածքի մեջ: Ատում է զանգվածի մի մասը լինելը, այդ պատճառով էլ ձգտում է տարբերվել մյուսներից, ու դա նրան հաջողվում է:

Տղամարդիկ: Սիրում են հաջողությունը և ունակ են առաջ գնալ ցանկացած մասնագիտության մեջ: Ողջ կրակն ու կիրքը ներդնում են ամենի մեջ, ինչ անում են: Պահանջկոտ են իրենց ու մյուսների հանդեպ: Պաշտում են իրենց անկախությունը, աշխարհում և ոչ մի բանի համար չեն հրաժարվի նրանից: Եթե չղջիկը զգա, որ զուգընկերուհին փորձում է սահմանափակել իր ազատությունը, կանհետանա նրա կյանքից: Նրա կյանքի ընկերը պետք է նպատակասլաց լինի, աշխատի, սովորի, վարսավիրանոց գնա, հաճախի արևելյան մշակույթին նվիրված դասախոսություններին ու նույնիսկ էլեկտրականությունից գլուխ հանի: Որպեսզի Չղջիկ-տղամարդը ձեզ սիրահարվի, պետք է նրան հեռավորության վրա պահել:

Աշխատանքը: Նրանք հաջողված քաղաքական գործիչներ, կառավարիչներ, տնտեսագետներ, գործարարներ ու նախարարներ են դառնում:

Սերը: Սիրո մեջ Չղջիկը պաշտպան է, օջախի պահապան ու ընտանիքի ղեկավար: Երբեմն Չղջիկ կինը միաժամանակ կարող է և հայր, և մայր լինել: Դրա հետ մեկտեղ այս մարդուն նաև առանձնանալու, իր հետ միայնակ մնալու հնարավորություն պետք է տալ: Չղջիկի կողքին գտնվող մարդն էլ պետք է իր անձնական կյանքն ու իր ընկերներն ունենա: Չղջիկը պետք է հիանա իր կողակցով ու զգա, որ նա իրեն արժանի է: Վերջինս պետք է վառ շողա, բայց իրենով չստվերի հենց Չղջիկի փայլը:


покупка трафика


Կարիճ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 19-ը

Ընդհանուր բնութագիրը

Կարիճը շրջապատին հարգանք ու վախ է ներշնչում: Ծածկամիտ ու ինքն իր հանդեպ կասկածամիտ Կարիճը իր մեջ է պահում իր մտքերը շրջապատի հետաքրքրասեր հայացքներից: Ինքնավստահ է, չի փոխվի հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Կարիճը կամ սիրում է, կամ ատում: Դա է պատճառը, որ նա մանրամասն ուսումնասիրում ու վերլուծում է նոր ծանոթին: Քննադատորեն է վերաբերվում մարդկանց, դրա հետ միասին ատում է կոպտությունը: Նա նախընտրում է աննկատ մնալ:

Կանայք: Կին Կարիճի սիրտը գրավելը բարդ գործ է: Նա փորձարկում է այն մարդուն, ով հավակնում է իր սրտին ու չի նահանջի, մինչև չհամոզվի, որ նա արժանի է իր սիրուն: Սրտի խորքում վախենում է խոցված լինելուց, այդ պատճառով էլ պաշտպանիչ վահանի հետևում է թաքնվում: Կարող է սառը ու նույնիսկ անտարբեր թվալ, իսկ իրականում մեռնել սիրուց: Մրցակցության մեջ դաժան է. շատ կարևոր է պրովոկացիայի չենթարկել նրան, եթե չեք ուզում լսել բառեր, որոնք ողջ կյանքում կհիշեք:

Տղամարդիկ: Տղամարդ Կարիճից ամուսնության առաջարկություն կորզելն իսկական հերոսություն է, և եթե արդեն հասել եք դրան, ապա վստահ եղեք, որ նա իսկապես սիրում է ձեզ: Կարիճը չի սիրում իր զգացմունքներն արտահայտել հասարակության մեջ, գրկախառնություններն ու համբույրներն էլ կպահի մինչ այն պահը, երբ միայնակ մնաք: Նրա կողքին գտնվող կինը երբեք չպետք է վախենա նրանից կամ ցույց տա սեփական գերակայությունը: Կարիճ տղամարդը պետք է զգա, որ ինքն է իրադրության տերն ու ամեն ինչ իր հսկողության տակ է:

Աշխատանքը: Աշխատանքի մեջ Կարիճը մեթոդիկ է ու գործնական: Աշխատասեր է, ունակ է բարձունքների հասնել գիտության մեջ, և եթե դա նրան չի հաջողվում ֆինանսական խնդիրների պատճառով, կարող է և ինքնուս դառնալ. ինքնուրույն էլ կարդում, զարգանում ու գիտելիքներ է ստանում ոչ ավելի վատ, քան համալսարանում: Այս նշանի տակ ծնված մարդիկ կարող են ինչով ասես զբաղվել, ինչ էլ որ ձեռնարկեն,  արդյունավետ ու պատասխանատու են: Քարտուղար, օգնական, փաստաբան, բանկի աշխատող, պրոֆեսիոնալ շախմատիստ. սրանք Կարիճի սիրելի մասնագիտություններն են:

Սերը: Սիրո մեջ Կարիճները նախընտրում են խոսելու փոխարեն գործել: Ամեն 5 րոպեն մեկ չեն ասում «ես քեզ սիրում եմ», զգացմունքները ցույց են տալիս միայն անհրաժեշտության դեպքում: Կարիճը նվիրված է, սիրելիից էլ նույնն է պահանջում: Ասում են՝ Կարիճը լավ հիշողություն ունի, հիշում է իրեն արված և լավը, և վատը: Կարիճը երբեք չի ների դավաճանությունը, նրան համոզելը գրեթե անհնար է:



Եղնիկ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 17-ը

Ընդհանուր բնութագիրը

Եղնիկը Մայաների հորոսկոպի ամենազգայուն ու նուրբ նշանն է: Փխրուն է, ամաչկոտ, հիանալի բնավորության գծերով է օժտված: Շատ է հոգ տանում արտաքինի մասին, միշտ անթերի տեսք ունի: Հաճախ տանից դուրս գալուց առաջ մի քանի ժամ է անցկացնում հայելու առջև:

Կանայք: Կին Եղնիկը սիրում է սիրախաղը, միշտ հիանալի հագնված ու ճիշտ դիմահարդարանք ունի, երբեք նրան գիշերազգեստով ու խառնված մազերով չեք տեսնի: Նա հիանալի համադրում է գույներն ու ոճերը, նրա շրջապատն ու ողջ կյանքը ներդաշնակության մեջ է գտնվում:

Տղամարդիկ: Այն տղամարդկանց շարքին են դասվում, ովքեր դժվարությամբ են ամուսնանալու որոշում կայացնում: Այդ միտքը նրանց մոտ տագնապ է առաջ բերում: Դրա պատճառն այն չէ, որ նրան պակասում է զգայունությունը, այլ լրիվ հակառակը՝ Եղնիկը ամենազգայուն նշանն է ողջ հորոսկոպում: Պարզապես նրա գլուխը լիքն է կասկածներով՝ արդյո՞ք ճիշտ կնոջ է ընտրել, արդյո՞ք չի սխալվում: Մի պատճառ էլ կա. հոգու խորքում նա մի քիչ անհավատարիմ է ու նրա համար դժվար է մեկ եզակի կնոջը նվիրվելը: Ամուսնությունը նրա համար բանտի պես մի բան է. նա սիրում է ազատությունը:

Աշխատանքը: Բնածին արտիստներ են: Այս նշանի տակ ծնվածները մշակույթի մարդիկ են՝ նկարիչներ, քանդակագործներ, պոետներ, դիզայներներ, նորաձևության գործիչներ, լուսանկարիչներ: Տանել չեն կարողանում միապաղաղ աշխատանքը, այնպես որ գրասենյակային գործը նրանց համար չէ:

Սերը: Սիրո մեջ նրանք ռոմանտիկ են: Հույս ունեն գեղեցիկ սիրո պատմություն ունենալ, ինչպես հին ֆիլմերում՝ երջանիկ ավարտով: Նրանք դժվարությամբ են մոռանում իրենց սիրտը կոտրած մարդկանց: Այդպիսին է Եղնիկը, և նրան փոխելը անիմաստ զբաղմունք է:


покупка трафика


Բու. հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 14-ը

Ընդհանուր բնութագիրը

Վեցերորդ զգայարանն ուժեղ զարգացած է, կանխազգալու ունակությամբ են օժտված: Դա է պատճառը, որ կուրորեն վստահում են սրտի ձայնին: Բուն իր մեջ է կրում շրջապատին գերելու շնորհը: Հիանալի ընկեր է դառնում շատերի համար: Նրա գրավչությունը անտարբեր չի թողնում և ոչ մեկին: Երազողներ են, հարուստ ներաշխարհ ունեն:

Կանայք: Կին Բուն գիտի, թե ինչ եք զգում ու մտածում, այդ պատճառով էլ Մայաների հորոսկոպում լավագույն ընկերն ու խորհրդատուն է համարվում: Արդեն վաղ երիտասարդության տարիներից իմաստուն կնոջ հոգի ունի:

Տղամարդիկ: Արդեն երիտասարդ տարիքից տղամարդ Բուն ազատ է, սիրում է զբոսնել ու զվարճանալ ընկերների հետ: Սիրում է գիշերը, իսկ գիշերը գայթակղություններով լի է. նրանք բազմաթիվ գեղեցիկ կանանց հետ են ծանոթանում, որոնց միջից էլ դժվարանում են միակին ընտրել: Նրանք կանանց սիրահարներ են, լավ է, երբ ամուսնության ու ընտանիք կազմելու որոշում կայացնում են հասուն տարիքում:

Աշխատանքը: Բուն բնածին գրող է, իր հարուստ երևակայության շնորհիվ կարող է պատմվածքներ հորինել փերիների, ամրոցների ու վիշապների, արքայազների ու հրեշների մասին: Նրանք չեն հավատում ինքնազոհողությանը, նրանց համար աշխատանքը պետք է սիրով արվի: Դեռ մանկուց փնտրում են իրենց կոչումը: Իրենց վատ չեն դրսևորում բժշկության, ալտերնատիվ թերապիայի ոլորտում: Սիրում են կենդանիներին, կարող են նաև շատ լավ անասնաբույժներ լինել: Բնապահպանությունը նրանց սիրելի թեման է, կարող են այդ ոլորտի մասնագետ կամ բնության պաշտպաններ դառնալ: Սիրում են նաև աստղագիտությունը:

Սերը: Սիրո մեջ նրանք հաճախ հիասթափություններ են ապրում, մինչև այն մարդուն հանդիպելը, որն ունակ է իսկապես հասկանալ ու սիրել նրանց այնպես, ինչպես որ արժանի են: Բուն շուտ սիրահարվող է, սիրում է, քանի դեռ շնչում է: Սովորաբար մի քանի անգամ է ամուսնանում, մինչև իրեն իսկապես հասկացող մեկին գտնելը:



Սիրամարգ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 12-ը

Ընդհանուր բնութագիրը

Սիրամարգը էքստրավագանտ խառնվածք ու մեծ խարիզմա ունի: Նա միշտ ուզում է ուշադրության կենտրոնում լինել: Ու հաճախ դա նրան հաջողվում է: Փայլելու համար տարբեր ռազմավարություններ է կիրառում: Ընկերախմբում հաճախ է կատակում, նրա հումորներն էլ միշտ ժպիտներ են առաջ բերում: Նա ինքնատիպ է ու կենսախինդ:

Կանայք: Կին Սիրամարգը սիրում է սեթևեթանքը: Շատ է հոգ տանում իր արտաքինի մասին ու միշտ հիանալի տեսք ունի: Կարող է էկզոտիկ տեսք ունենալ, կարող է և դասական ու զուսպ լինել: Կին Սիրամարգը եզակի կանանցից է, որ չի վախենում փայլել: Նրա զգեստապահարանում գլխարկների մի ամբողջ հավաքածու կա կյանքի տարբեր պահերի համար:

Տղամարդիկ: Նա բնածին առաջնորդ է: Մանկուց արդեն գիտի, որ ամենալավն է: Խելացի է ու խարիզմատիկ. երկու որակ, որոնք նրան կտանեն դեպի հաջողություն: Երբեմն չափից դուրս շատ է վստահում ինքն իրեն, կարող է սպասել մինչև հաջողությունը ոսկե սկուտեղով մատուցեն իրեն: Եթե կարողանա խուսափել հրաշքին սպասելու գայթակղությունից ու սկսի գործել, նրան մեծ հաջողություն է սպասվում:

Աշխատանքը: Սիրամարգը սիրում է մրցակցել, աշխատանքում ձգտում է առանձնանալ ու առավելագույն հաջողության հասնել: Հիանալի դերասան է: Հոգու խորքում բոլոր Սիրամարգերը երազում են փառքի մասին ու կարևոր չէ, թե ինչին իրեն կնվիրեն, նրանց մեկ է կհաջողվի իրագործել երազանքները:

Սերը: Սիրամարգի սիրուն արժանանալու համար պետք է յուրահատուկ մարդ լինեք, որով նա միշտ կհպարտանա:


покупка трафика


Մողես. դեկտեմբերի 13-ից հունվարի 9-ը

Ընդհանուր բնութագիրը

Այս մարդիկ մշտապես փնտրում են իրենք իրենց: Նրանք ուզում են իմանալ, թե ուր են շարժվում, որն է կյանքում իրենց կոչումը: Մողեսը փոփոխական բնավորություն ունի, կարող է մի քանի կյանք ապրել: Նա կփոխի աշխատանքը, ընկերներին, սիրելիներին: Այս նշանի տակ ծնվածները պարկեշտ ու բարի անձնավորություններ են:

Կանայք: Նրանք իսկական օջախի պահապաններ են: Հաճույքով հոգ են տանում ընտանի կենդանիների մասին: Նրանք մշտապես տեղյակ են սուպերմարկետների լավագույն առաջարկներին ու զեղչերին: Կին Մողեսը պաշտում է արևը, ամռանը կարող է ժամեր անցկացնել արևայրուք ընդունելով, նրա մաշկի գույնն իսկապես հրաշալի է: Նա սիրում է լողափն ու ծովի հանգիստը:

Տղամարդիկ: Նրանց մասին դժվար է ամեն ինչ իմանալը, միշտ թվում է, թե  մի քիչ էլ պահում են իրենք իրենց համար: Նա տղամարդ-գաղտնիք է, շատ հազվադեպ է ամբողջությամբ բացում սիրտը, վախենում է խոցելի դառնալ: Նրան անհրաժեշտ է երբեմն միայնակ մնալն ու իրեն ինչ-որ հոբիի, սպորտի նվիրելը: Կարևոր է, որ նման պահերին նրան չանհանգստացնեք. այդպես նա ավելի արագ կզգա, որ ձեր կարիքն ունի:

Աշխատանքը: Մողեսները միշտ պայքարում են ժամանակի դեմ, ցանկանում են, որ օրն ավելի երկար լինի, որպեսզի հասցնեն այն, ինչ ծրագրել են: Նրանք փառահեղ գաղափարներ են ունենում, երբ բավականաչափ ժամանակ ունեն ոչինչ չանելու, ամպերին նայելու ու ամեն ինչ լավ կշռադատելու համար: Դրա համար էլ հաճախ ծույլերի համբավ են վայելում, բայց նրանց գաղափարները միշտ հաջողություններ են խոստանում: Նրանց մասնագիտություններն են՝ գիտնական, քիմիկ, նյարդաբան, վիրաբույժ, ատամնաբույժ, գրադարանավար:

Սերը: Աշխատում են միշտ աննկատ լինել ու շատ աղմուկ չբարձրացնել: Սիրում են հասարակ ու զուսպ մարդկանց, այնպիսին, ինչպիսին իրենք են:



Կապիկ. հունվարի 10-ից փետրվարի 6-ը

Ընդհանուր բնութագիրը

Կապիկին բնութագրող գլխավոր կետը նրա անհանգիստ բնավորությունն է: Նա չի հանգստանա, մինչև չհասնի ուզածին: Ամեն օրը նրա համար նոր կյանքի սկիզբ է, որտեղ նա պետք է նոր բան սովորի ու ուսումնասիրի: Միայն թե չափից դուրս մեծ ակտիվությունը երբեմն խոչընդոտ է Կապիկի համար. նա չի հասցնում հասկանալ ու մտածել, թե ինչ է անում: Կապիկը շատ ուրախ է, սիրում է ծիծաղել ուրիշների ու ինքն իր վրա: Սիրո մեջ անկայուն լինելն էլ երկարացնում է կայուն հարաբերությունների փնտրտուքը: Լուրջ հարաբերություններ ձևավորելու մեջ էլ նրա համար խնդիր է դառնում պարտավորությունների հանդեպ վախը:

Կանայք: Այս կինը ծնվել է, որպեսզի դերասանուհի դառնա: Նա կենսուրախ է, սրամիտ ու շատ գրավիչ: Նա գրավում է շրջապատի ուշադրությունը՝ դրա համար ոչ մի նպատակ չդնելով: Կապիկ կանայք սեթևեթող են. միշտ շատ գեղեցիկ են ու ֆանտաստիկ տեսք ունեն: Նրանք կրեատիվ են, հնարամիտ, նրանց տունը միշտ ճոխ տեսք ունի:

Տղամարդիկ: Այս նշանի տակ ծնված տղամարդիկ առաջին հերթին շատ անկախ են և իրենց ազատության համար պայքարում են ատամներով ու ճանկերով: Դա առաջին պայմանն է, և եթե մտադիր եք այս տղամարդու հետ հարաբերություններ կառուցել, մի սահմանափակեք նրա ազատությունը: Կապիկ տղամարդիկ վճռական են, շատ ամբիցիոզ, նրանք համարյա անիրագործելի նախագծեր են ստանձնում ու միշտ հաղթանակի հասնում: Նրանք կնամոլ են, սիրում են իտալական ձևով, էլեգանտ են, գիտեն, թե ինչ է ուզում լսել կինը ու ասում են այն, ինչը նրան հաճելի է: Եթե ձեր ճանապարհին նման տղամարդ հանդիպի, բաց մի թողեք նրան. դա ամոռանալի փորձ կլինի ձեզ համար:

Աշխատանքը: Կապիկի համար աշխատանքը մի ամբողջ աշխարհ է: Երբ գալիս է մասնագիտություն ընտրելու պահը, նա նախընտրում է գործունեության այն տեսակը, որը օրվա ազատ գրաֆիկ է ենթադրում: 

Սերը: Սիրո մեջ Կապիկներն այնքան հավատարիմ չեն, որքան ընկերության մեջ: Նրանք ուզում են հավատարիմ լինել ու իրենց նվիրել մեկ մարդու... բայց ցավոք, այս իմաստով այնքան էլ կայուն չեն: Կապիկին ձեր կողքին պահելու համար անհրաժեշտ է անդադար զարմացնել նրան, հնարամիտ լինել ու միշտ ինչ-որ գաղտնիք պահել ձեր մեջ:


покупка трафика


Արծիվ. փետրվարի 7-ից մարտի 6-ը

Ընդհանուր բնութագիրը

Այս նշանի մասին կարելի է երկու բառով ասել՝ «պարոն (տիկին) հաջողություն»: Մանկուց նա արդեն վառ անհատականություն ու ուժեղ խառնվածք ունի: Իսկ արդեն երիտասարդության տարիներին նաև ամբիցիոզ է դառնում: Հասունանալուց հետո արդեն հստակ գիտակցում է, որ իր կյանքի գլխավոր նպատակը մասնագիտական հաղթանակն է: Ողջ ուժերով ձգտում է առաջինը լինել ու չի հանգստանում, մինչև չի հասնում ուզածին: Նրա հնարամտությունն ու լավ հիշողությունը օգնում են ուսման մեջ: Եվ զարմանալի չէ, որ հաջողությունների է հասնում այդ բնագավառում:

Կանայք: Կին արծիվը յուրահատուկ է ու ուզում է իր կողքին իր նման յուրահատուկ մարդու տեսնել: Նրա ուշադրությունը գրավելու համար պետք է կրթված մարդ լինեք, որի հետ հնարավոր կլինի խոսել գրականության, ճամփորդությունների, քաղաքականության ու տնտեսության մասին:

Տղամարդիկ: Նա իրեն միայնակ լավ է զգում, իսկ որպեսզի իր միայնակ կարգավիճակը փոխելու ցանկություն ունենա, պետք է մարդու հանդիպի, ում հետ իրեն ավելի լավ կզգա: Տղամարդ Արծիվին գրավելու համար պետք է կախարդ դառնալ ու կյանքը հրաշքի վերածել: Դժվար է հասկանալ՝ ինչ է նա ուզում, նրա ցանկությունները սովորաբար կայուն չեն: Որպես կանոն՝ գեղեցիկ կանանց է ընտրում, քանի որ գեղեցիկի սիրահար է դրա բոլոր դրսևորումներով, իսկ կանացի մարմինը Աստծո ստեղծած գեղեցկագույն գործերից մեկն է: Բացի գեղեցիկ լինելուց նրա կողակիցը պետք է նաև լավ զրուցակից լինի, քիչ բառեր օգտագործելով կարողանա շատ բան ասել, իսկ եթե ասելու բան չունի՝ լռել:

Աշխատանքը: Այս նշանին հարմար մասնագիտություններն են՝ փաստաբան, դատավոր, դիվանագետ, վիճակագրագետ: Սիրում են նաև թռչել, այդ պատճառով էլ նրանց մեջ շատ են օդաչուներն ու ուղեկցորդուհիները:

Սերը: Արծիվը մեկ անգամ է սիրահարվում ու ողջ կյանքի համար: Նրա առաջին մեծ սերը միշտ կմնա նրա սրտում: Նա կարող է նաև երկրորդ ու երրորդ անգամ ամուսնանալ, բայց առաջին սիրուն միշտ կպահի հոգու խորքում:



Հովազ. մարտի 7-ից ապրիլի 3-ը

Ընդհանուր բնութագիրը

Կրքոտ ու պայքարող անձնավորություններ են, ուզածին հասնելու համար նրանք առավելագույն ջանքեր են ներդնում: Երբեք չեն դադարում ցանկալիին հասնելու եղանակների փնտրտուքը: Հիանալի ընկերներ են, ձեր կողքին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքն ունեք: Անկախ են ու դժվարությամբ են ամուսնանում: Նրանց մասին ասում են, որ կատվի նման 9 կյանք ունեն: Երկու տիպի հովազներ կան՝ էքսցենտրիկ ու սովորական: Երբեմն այս նշանի մարդիկ իրենց մեջ են ներառում այս երկու տիպը: Առաջիններին դուր են գալիս տոնակատարությունները, իսկ երկրորդներին՝ էկզոտիկ մեքենաներն ու 60-ականների հագուստը:

Կանայք: Կին հովազին նկարագրելը բարդ գործ է: Նա կարող է ամեն պահի փոխվել: Մեծ հակասություն կա նրա մեջ, թե ինչպիսին է այս կինն իրականում և ինչպիսին է ուզում լինել: Առաջին հերթին նա անկախ է, վայրի կատու, որը պաշտում է իր ազատությունը: Դրա հետ մեկտեղ նա այնպիսի տղամարդու փնտրտուքների մեջ է, որը կարող է իր մոտ պահել նրան: Նա իրեն անօգնական ու միայնակ է զգում այս մեծ աշխարհում ու տղամարդու կարիք ունի, որը կարող է իր վերարկուն առաջարկել ձմռան ցուրտ գիշերին: Սակայն երբ տղամարդը մոտ է գալիս նրան, նա վայրի կատվի նման մռնչում է ու հեռու վանում նրան:

Տղամարդիկ: Նա անսանձելի տղամարդու համբավ է վայելում: Եթե ուզում եք գրավել տղամարդ Հովազին, պետք է նրա հանդեպ չափից դուրս մեծ հետաքրքրություն ցույց չտաք: Լավ է ստիպել նրան մտածել, որ ինքն է ձեզ նվաճում: Նա կարծում է, որ տիեզերքի արքան է, սիրում է ինքը նվաճել կնոջը: Երբ տղամարդ Հովազը ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա աչք է դնում, կատվի նման դանդաղ մոտենում է զոհին, և երբ վերջինս կորցնում է զգոնությունը, հարված է հասցնում: Նրա կողքին պետք է լինի կին, որի հետ նրան հետաքրքիր կլինի:

Աշխատանքը: Աշխատանքում, ինչպես ամեն ինչում նրան մրցակցություն է պետք: Նրանք աննշան բանի համար չեն ծնվել: Նախընտրելի մասնագիտություններին շարքում են՝ գյուտարար, ռոք աստղ, լրագրող, գրող, բռնցքամարտիկ:

Սերը: Եթե Հովազն ինչ-որ մեկին ընտրեց, վստահ եղեք, որ կնվաճի նրան՝ ամենազանազան մեթոդներ կիրառելով ու թակարդներ լարելով: Երկար ժամանակ կարող է ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչպես նա կարողացավ գերել ձեզ առանց ձեր իդեալի մասին չափանիշներին համապատասխանելու: Դրա հետ մեկտեղ կշարունակեք սիրել ու անհամբեր սպասել նրա զանգերին: Հովազը զարմանալի սիրեկան է, որը գիտի մարդկային մարմնի գաղտնիքները:


покупка трафика


Աղվես. ապրիլի 4-ից մայիսի 1-ը

Ընդհանուր բնութագիրը

Սերը կյանքի առաջ մղող ուժն է: Բնությունից արդեն առաքինի լինելով՝ նրանք օժտված են մարդկանց ծառայելու ունակությամբ: Դա է պատճառը, որ նրանցից շատերը բժիշկներ են դառնում: Վատն այն է, որ նրանք մշտապես մոռանում են իրենք իրենց, իրենց ցանկությունների մասին... Չնայած՝ ամեն բարի արարք նրանց երկու անգամ ավելին է վերադառնում: Նրանք լավ են հասկանում մարդկանց, ուրիշների ցավը սեփական ցավի նման են զգում: Հավատարիմ են ավանդույթներին, նախընտրում են ամուսնանալ, մշտական աշխատանք ու բավականաչափ միջոցներ ունենալ երեխաներին ապահովելու համար:

Կանայք: Չնայած այս կանանց մտադրությունները միշտ ազնիվ են, բայց հաճախ դրանց հասնելու ուղիներն այնքան էլ մաքուր չեն: Նրա համար նպատակն արդարացնում է միջոցները: Նա անկանխատեսելի է, հեշտությամբ է հարմարվում ցանկացած իրադրության, իրեն ավելի լավ զգում է հանգիստ, չպարտադրող միջավայրում:

Տղամարդիկ: Երիտասարդության տարիներին խռովարարի հատկանիշներ են ունենում, դժվարությամբ են հարմարվում ուրիշների կողմից ընդունված կանոններին: Դեմ են դուրս գալիս ցանկացած անարդարության, պայքարում են իրենց ու ուրիշների իրավունքների համար: Կյանքի հանդեպ ռոմանտիկ հայացք ունեն, պաշտամունքի առարկա են դարձնում իդեալները:

Աշխատանքը: Այս նշանի տակ ծնվածները աշխատասեր են: Նրանք պետք է աշխատեն բժշկության, սոցիոլոգիայի ոլորտում, այսինքն՝ այն մասնագիտություններում, որոնք մարդկանց հետ շփումներ են ենթադրում:

Սերը: Նրանք պաշտպաններ են, սիրելու նրանց ձևն էլ սիրելիի մասին հոգ տանելն ու նրա հանդեպ ուշադիր լինելն է: Երբեք չեն մոռանա սիրելիի ծննդյան օրը: Աղվեսները հանգիստ բնավորություն ունեն, հազվադեպ են բարկանում, նախընտրում են մաքուր օդի դուրս գալ ու հանգստանալ: Սակայն զգույշ եղեք. նրա համբերությունն էլ անսպառ չէ: Ամեն դեպքում նրանք չեն կարողանում երկար բարկացած մնալ ու շատ արագ նորից նուրբ ու հոգատար են դառնում:



Օձ. մայիսի 2-ից մայիսի 29-ը

Ընդհանուր բնութագիրը

Մայաների հորոսկոպում Օձը վատ համբավ ունի, քանի որ հաճախ նրան շրջապատող ամեն ինչ նախանձի առարկա է դառնում: Այս նշանի տակ ծնվածներին դուր է գալիս ճոխությունը, հարմարավետությունը, էլեգանտությունը: Նրանց հիանալի ճաշակն ու դաստիարակությունը նրանց ուշադրության կենտրոնում են պահում: Մարտիկներ են ու շատ են աշխատում: Դրա շնորհիվ հաճախ բարձրանում են սոցիալական աստիճաններով: Դրա հետ մեկտեղ ազնիվ մրցակիցներ են, հազիվ թե թակարդ լարեն գործընկերոջ համար: Սակայն վայ նրան, ով կկանգնի նրանց ճանապարհին: Ինքնապաշտպանության համար նրանք ատամներն ու ճանկերը գործի կդնեն: Հոգու խորքում օձը շատ ռոմանտիկ է և նրա հուսահատ պաշտպանվելու այդ ունակությունն էլ բացատրվում է նրա շատ զգայուն լինելով: Եթե կարողանաք շահել նրա սիրտը, ողջ կյանքի ընկեր ձեռք կբերեք ձեզ համար:

Կանայք: Օձ կանայք շքեղ ու զգայուն են: Նրանք թագուհու հոգի ունեն և եթե բախտ վիճակվի ապահովված ընտանիքում ծնվել, ամուսին կգտնեն, որը կարող է բավարարել նրանց բոլոր պահանջները: Այս կինը չի ծվել քրտինքը ճակատին աշխատելու համար, և եթե նա դա անում է, ուրեմն բավարար միջոցներ չունի: Նրանցից շատերը հիանալի գործարարներ են դառնում, կարող են մրցակցել տղամարդկանց հետ ու ապացուցել իրենց առավելությունը: Կին Օձը ցանկալիին է հասնում սեփական միջոցներով՝ օգտագործելով իր փայլուն ինտելեկտը: 

Տղամարդիկ: Նա ծնվել է, որ հաղթի: Նրա կողքին գտնվող կինը պետք է հիշի, որ իր տղամարդու համար առաջին տեղում գործերն են: Նա գիտի փողի լեզուն ու գիտի՝ ինչպես այն կրկնապատկել: Իր բոլոր ցանկություններում հաղթանակի է հասնում:

Աշխատանքը: Նրանք պոետի սիրտ ունեն, գրած բանաստեղծություններն էլ հիանալի են: Սիրում են լավ կյանքն ու փողը, սիրում են նաև դա աշխատել: Նրանց մասնագիտություններն են՝ բանկիր, կինոսցենարիստ, կինոդերասան, նկարիչ:

Սերը: Նրանք ինքնավստահ են մասնագիտության մեջ, իսկ սիրո մեջ լրիվ հակառակը. քնքշության ու նվիրվածության կարիք ունեն: Սերը օդի պես անհրաժեշտ է նրանց ու ստիպում է հասկանալ, որ դեռ ապրում են: Փողը, փառքն ու իշխանությունը նրանք պատրաստ են տալ սիրո համար: Նրբանկատություն է պետք Օձին չխոցելու համար, քանի որ նա անսպասելի է հարձակվում, պատրաստ է սպանել ու մեռնել սիրո համար:


покупка трафика


Սկյուռիկ. մայիսի 30-ից հունիսի 26-ը

Ընդհանուր բնութագիրը

Այս նշանի տակ ծնվածները շատախոս են: Այս մարդիկ դժվարությամբ են գաղտնիքներ պահում, իսկ շշուկներն էլ կարող են իրականության տեղ ներկայացնել: Նրանք սիրում են շատ ընկերներ ունենալ: Նրանց հեռախոսային գրքույկի մեջ անվերջանալի ցուցակով համարներ կան, նրանք ժամերով պատրաստ են հեռախոսով զրուցել: Անկայուն են, օրվա ընթացքում մի քանի անգամ կարող են կարծիք փոխել: Դա նյարդայնացնում է շուրջը գտնվող մարդկանց: Ակտիվ ու դիմացկուն են: Նրանց ամենալավ հատկությունը միաժամանակ մի քանի գործ անելու ունակությունն է:

Կանայք: Նա Մայաների հորոսկոպի ամենականացի նշանն է: Նա թագուհի է տանը, կարողանում է միաժամանակ մի քանի բան անել՝ երեխաներին դպրոց տանել, շանը անասնաբույժի մոտ հասցնել, վերարկուն քիմմաքրման ուղարկել՝ միաժամանակ չմոռանալով շնորհավորել ընկերների ծննդյան օրը: Եթե նրան հարցնեք՝ ինչպես է այդքանը հասցնում, նա պատասխան չի ունենա: Պարզապես այն ժամանակ, երբ ուրիշները մտածում են, նա գործում է:

Տղամարդիկ: Նա հնարամիտ է: Չնայած այս տղամարդը հիանում է հաջողակ մարդկանցով, միշտ ինքն իրեն հարցնում է, թե ինչու էին պետք այդքան զոհաբերությունները: Նրան չի շլացնում ոչ ոսկին, ոչ ճոխությունը ու փայլը, որոնք կառավարում են մարդկանց: Նա չի հավատում ամենին, ինչ հրամցնում են էկրաններից: Նրա համար կյանքը պարզ է, ու նա չի սիրում այն բարդացնել: Նրա հասկացողությամբ աշխատել պետք է ապրելու համար, նա չի վազում փառքի հետևից: Նա նաև ժամանակ չի վատնում ուրիշներին քննադատելու ու քննարկելու համար, քանի որ ինքն ապրում է ու թույլ է տալիս, որ ուրիշներն էլ ապրեն:

Աշխատանքը: Նա պետք է այնպիսի մասնագիտություն ընտրի, որը կապված կլինի շփման հետ՝ լրագրող, վաճառող: Սկյուռը կարող է ինչ ասես վաճառել: Նա կխճճի զրուղակցին զրույցով, կշեղի նրան, կստիպի ծիծաղել, լացել և ի վերջո կվաճառի այն, ինչ պետք է:

Սերը: Սիրո մեջ Սկյուռիկները մագնիսականությամբ են օժտված: Նրանք մագնիսի պես դեպի իրենց են ձգում մարդկանց: Նրանց հաճելի են ուշադրության նշանները՝ ծաղկեփունջ, շոկոլադե սալիկ, սիրո մասին բանաստեղծություններ. այս ամենը նրանց անտարբեր չի թողնի:



Կրիա. հունիսի 27-ից հուլիսի 25-ը

Ընդհանուր բնութագիրը

Ամենից շատ նրանք գնահատում են խաղաղ ընտանեկան կյանքը: Կրիան հանգիստ է, այդ պատճառով էլ իր երջանկությունը առանց շտապելու է կառուցում: Մշտական ու անշտապ աշխատանքը այն է, ինչ նա սիրում է, քանի որ չի վստահում արագ ու հեշտ արդյունքներին: Մայայի հորոսկոպում Կրիաները ամենից իմաստունն են համարվում, նրանք ունակ են ինտելեկտուալ զարգացման ամենաբարձր մակարդակին հասնել:

Կանայք: Կին կրիան իդեալական տանտիրուհի է, ցանկացած տղամարդ կերազեր նրան իր երեխաների մոր կարգավիճակում տեսնել: Նրա համար տունն առաջին տեղում է: Ընտանիքի ստեղծումն էլ ամենանվիրական երազանքն է, և դա նրա կյանքի գլխավոր նպատակն է: Դեռ երիտասարդության տարիներից նա հարմար տղամարդու է փնտրում, որը կայուն, հավասարակշռված կլինի և որի հետ կարելի կլինի ամուր ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ:

Տղամարդիկ: Նրանք ամաչկոտ են ու զուսպ, նախընտրում են աննշմար մնալ, ուշադրություն չգրավել: Սակայն երբ ինչ-որ մեկին վստահում են ու իրենց զգում են ինչպես իրենց տանը, շատ շփվող ու բաց են դառնում: Նրանց հատուկ են հավատարմությունն ու հուսալիությունը: Եթե այս տամարդը ձեր ընկերն է, հաշվեք, որ դուք շահել եք, քանի որ նա ամենահավատարիմն է: Երբեք հուսախաբ չի անի ձեզ, ինչ էլ որ պատահի, միշտ ձեր կողքին կլինի:

Աշխատանքը: Կրիան նախընտրում է այնպիսի աշխատանք ընտրել, որը նրան թույլ կտա բնության հետ կապի մեջ լինել: Նրանցից լավ այգեգործներ են դուրս գալիս. սիրում են բույսերը, ծաղիկներն ու ծառերը: Անհրաժեշտ է, որ աշխատանքը նրանց ճաշակով լինի, որպեսզի նրանք ներդաշնակությամբ շրջապատված լինեն ու գործընկերների հետ լավ հարաբերությունների մեջ լինեն: Կայունությունն ու մշտականությունը նրանց հաջողության գլխավոր գրավականներն են:

Սերը: Նման ընկեր կամ ընկերուհի ունենալը շահում է: Սիրո մեջ նրանք շատ ամաչկոտ են: Խորհուրդ. եթե սիրում եք նրան, առաջինը սիրո խոստովանություն արեք:



 

loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES