ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՈՒՏԸ ԺԵՍՏԵՐԻՑ ԵՎ ՄԻՄԻԿԱՆԵՐԻՑ

Մեր հասարակության մեջ քիչ չեն ստախոսները, ովքեր հեշտությամբ մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց իրենց նպատակներին հասնելու համար կամ էլ ստում են ավելի լավը երևալու համար: Սակայն բոլոր մարդիկ չէ, որ ընկնում են նրանց թակարդը, իսկ դրանից խուսափել օգնում է ժեստերի ու միմիկաների իմացությունը. չէ՞ որ դրանք շատ դժվար է խոսելիս ղեկավարելը:

Սովորաբար մարդուն մատնում է մարմնի ձախ մասը, որն ավելի վատ է կառավարվում ուղեղի կողմից: Մարդու ուղեղի ձախ կիսագունդը ղեկավարում է խոսքն ու միտքը, իսկ աջ կիսագունդը՝ երևակայությունն ու հույզերը, ստելիս 2 կիսագունդը միաժամանակ աշխատում են, որի հետևանքով էլ մեկը մյուսի վրա սկսում են ազդել, ու մարդն անգիտակցաբար մատնում է իրեն:



Ստի ժեստերն ու միմիկաները

  1. Այն մասին, որ մարդը ստելիս քորում է քթի ծայրը, շատերը գիտեն: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կանայք կարող են ստել առանց քթին դիպչելու, քանի որ անհանգստանում են իրենց արտաքին տեսքի համար ու վախենում են փչացնել դիմահարդարումը: Բացի այդ, այս ժեստը նաև վատ մտքերը թաքցնելու նշան է, այսինքն՝ մարդը կարող է չստել, պարզապես թաքցնել զրուցակցից իր մեջ եղած բացասականը նրան չանհանգստացնելու, չվշտացնելու համար:
  2. Շատ հաճախ ստելիս մարդը սկսում է օձիքով հով անել կամ քաշքշել այն: Դա արվում է ստելու ժամանակ վզին առաջացած քրտինքը զովացնելու համար:
  3. Երբ մարդը ստում է, աշխատում է չնայել զրուցակցի աչքերին: Իսկ դա ծածկել շատերը փորձում են ներքին կոպը տրորելու ձևով: Հատկապես կանանց համար հեշտ է անել դա՝ դիմահարդարումը ուղղելու պատճառաբանությամբ: Սա շատ ավելի դժվար է տղամարդկանց համար. նրանք ավելի ուժեղ են տրորում կոպերը, միաժամանակ հայացքը ուղղում են ձախ կամ ներքև:
  4. Եթե մարդը աջ ցուցամատով քորում է ականջի հետևը կամ վզի կողքը, ապա նա ստում է: Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ սովորաբար այս ժեստն արվում է հինգ անգամ:
  5. Սովորաբար ոչ այնքան անկեղծ մարդը խոսում է այսպես ասած ատամների արանքից, այդ պատճառով էլ, եթե զրուցակիցը չցանկանալով է խոսում, ուրեմն ամենայն հավանականությամբ նա ստում է:
  6. Եթե զրուցակիցը քորում է ականջը կամ ուղղակի դիպչում է նրան, ուրեմն՝ կամ ստում է, կամ էլ ձեզ լսելու ցանկություն չունի:
  7. Եթե մարդը ելույթ է ունենում մեծ լսարանի առջև, և ներկա գտնվողները լսելիս բերանները ձեռքով բռնած են, դա կարող է նշան լինել, որ նրանք չեն վստահում ելույթ ունեցողի խոսքերին, և հետևաբար վերջինիս դժվար է լինելու նրանց իր խոսքերի ճշմարտացիության մեջ համոզելը: Իսկ եթե մարդը ինչ-որ բան է պատմում, ու ինքն է ձեռքով փակում իր բերանը, ապա դա ապացույց է այն բանի, որ ինքն էլ չի հավատում իր խոսքերին, այնպես որ, լսողներն էլ կարող են չվստահել նրան:

Եթե ձեռքը լրիվ ծածկել է բերանը, իսկ բութ մատը այտի վրա է, ապա զրուցակիցը չի վստահում ձեզ:

Պակաս կարևոր չէ, թե ինչպես է տեղավորված ձեռքը. եթե բռունցքն ամբողջությամբ ծածկել է բերանը, պետք չէ մարդուն հավատալ, հատկապես, եթե այս ժեստն ուղեկցվում է հազալով:

Սուտը նաև ինչ-որ իմաստով անվստահություն է: Երեխաները այսպիսի ժամանակ նետվում են մոր գիրկը, իսկ ահա մեծերը սկսում են կրծել բռունցքը կամ մատները, գրիչը կամ ծխախոտը: Շնորհիվ այս ամենի մարդը հանգստանում է ու սկսում է ճիշտը ասել:



Загрузка...

Категория: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Добавил: Moder-003 (18.03.2018) | Автор: Լուսինե Բրուտյան
Просмотров: 1343 | Теги: ֆիզիոգնոմիկա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES