ԺԱՄԱՑՈՒՅՑՆ ՈՒ ԿՆՈՋ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Загрузка...

Կանանց ժամացույցներն արդեն վաղուց դադարել են ընկալվել որպես միայն ժամանակը ցույց տվող սարքեր: Հիմա դրանք ավելի շատ աքսեսուարի դեր են խաղում, որոնք ունակ են առանձնացնել կնոջը շրջապատից, ընդգծել անհատականությունն ու նույնիսկ որոշակի պատկերացում տալ նրա ներաշխարհի մասին:

 

Այսպես՝ դասական թանկարժեք ժամացույցները խոսում են կնոջ հաջողակ լինելու և սեփական անձի հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին: Այսպիսի կինը աչքի է ընկնում բարձր աշխատունակությամբ, կարգապահությամբ ու նպատակասլացությամբ: Նա գնահատում է իր ժամանակը, իսկ դրանից ավելի շատ՝ գնահատում է իրեն և կյանքում առաջ շարժվելու համար ոչինչ չի խնայում:


Կանայք, որոնք անսովոր դիզայնով ժամացույցներ են նախընտրում, սովորաբար ինքնատիպ անձնավորություններն են և պատրաստ են էքսցենտիկ արարքների: Նրանք հակված են կյանքը հումորով ընկալելու, սիրում են ուրախանալ, նրանց բնորոշ է որոշակի մանկամտությունն ու բնավորության փոփոխականությունը:


Խստաոճ քառակուսի ժամացույցներ նախընտրող կանայք կյանքում ամենից շատ գնահատում են կայունությունը: Նրանք կարգապահ են, պեդանտ, համառ՝ նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք աշխատասեր են, պահպանողական, սիրում են իրադրությունը մի քանի քայլ առաջ գնահատել: Ինչ-որ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո նրանք հազվադեպ են փոխում կարծիքն ու կարող են համառություն ցուցաբերել: Քառակուսի ժամացույց նախընտրող կանայք հազվադեպ են փոխվում կամ ինչ-որ բան փոխում իրենց կյանքում:


loading...


Շրջանաձև կամ օվալաձև ժամացույցները գրավում են ռոմանտիկ կանանց: Սովորաբար նրանք զգացմունքային ու միամիտ են, սակայն դրա հետ միաժամանակ բաց են շփման համար, միշտ պատրաստ են աջակցել շրջապատին:


Եթե կինն ընտրում է հորիզոնական տեղավորված ուղղանկյուն ժամացույց, ապա նա բավականին պահպանողական է: Փոխարենը նման կանայք կարող են պարծենալ երկաթե համբերատարությամբ ու տոկունությամբ:


Ուղղահայաց տեղավորված ուղղանկյուն ժամացույցը ցույց է տալիս կնոջ ամբիցիոզ ու փառասեր էությունը: Նման կանայք նպատակասլաց են, հուսալի ընկերներ ու գործընկերներ, չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ:


Զիգզագաձև ժամացույց ընտրում են անկայուն կանայք, որոնք հաճախակի են փոխում սովորույթներն ու հակումները: Նրանց համար դժվար է հասնել դրված նպատակներին, գործը հաճախ կեսճանապարհին են թողնում, էմոցիոնալ են, ուժեղ ինտուիցիա ունեն: Հենց յուրահատուկ մտածողության հետ համադրված ինտուիցիան թույլ է տալիս այսպիսի կանանց ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս գալ:


Իսկ եթե կինն ընդհանրապես ժամացույց չի կրում, ապա նա բավականին անհոգ է, որպեսզի ժամանակը նրա համար որոշիչ դեր խաղա: Չնայած մյուս կողմից՝ հիմա շատերը ժամացույց չեն կրում՝ ժամը նայելու համար օգտագործելով բջջային հեռախոսները, այնպես որ, ժամացույց չկրելուն միանշանակ բացատրությունը տալ հնարավոր չէ:






05.09.2018 731 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։