ԿԶԱԿԻ ՈՒ ՀՈՆՔԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դեմքի հատվածների միջև հարաբերակցությունը կարևոր դեր է խաղում ֆիզիոգնոմիկայում: Այսպես, դեմքի վերին հատվածը պատասխանատու է մեր մտքերի ու խոսքերի համար, իսկ ստորին հատվածը՝ մեր արարքների համար: Այդ  պատճառով էլ հոնքերը ցույց են տալիս, թե ինչ ենք մենք մտածում կամ ասում, իսկ կզակը`  թե այդ մտքերի վրա հիմնվելով ինչպես ենք գործում:

 


 

Կլոր կզակ, կամարաձև հոնքերhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows1.png

  • Մարդասիրություն ու անկեղծություն

Ձեր կամարաձև հոնքերը ցույց են տալիս, որ մշտապես մտածում եք մարդկանց մասին, իսկ կլոր կզակը նրանց օգնելու ձեր պատրաստակամության մասին է վկայում: Դուք ջերմ ու բարի էություն ունեք: Առատաձեռն եք, հոգատար, կարեկից: Դուք իսկապես «մարդասեր մարդ» եք:


 

Կլոր կզակ, ուղիղ հոնքեր

  • Պրագմատիկ հումանիստ

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows2.png

 

Ձեր ուղիղ հոնքերը ցույց են տալիս գաղափարներին ու իդեալներին հոգեբանական կենտրոնացվածությունը, իսկ կլոր կզակը վկայում է, որ աչքից բաց չեք թողնում նաև մարդկանց զգացմունքներն ու ցանկությունները:



Կլոր կզակ, կոտրված հոնքեր

  • Չսպասված, բայց պատասխանատու աջակիցhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows3.png


Ձեր կոտրված հոնքերը խոսում է այն մասին, որ սիրում եք ամեն ինչ հսկողության տակ պահել, իսկ կլոր կզակը վկայում է, որ ձեզ հետաքրքրում է ոչ թե մարդկանց նկատմամբ իշխանություն ունենալը, այլ համոզմունքը՝ «եթե ուզում ես անել ինչպես պետք է, լավ է ինքդ անես դա»: Դուք միշտ ներդաշնակ արդյունքների եք ձգտում:


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


Ուղղանկյունաձև կզակ, կլոր հոնքեր

  • Օգտագործում են մարդկանց մասին գիտելիքները նպատակներին հասնելու համար

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows4.png
 

Հոնքերի ու կզակի այս համադրությունը վկայում է, որ երբ պետք է գործ անել, առաջին պլան են մղվում ոչ թե մարդկանց հետաքրքրությունները, այլ գաղափարները, որոնք էլ ձեր կարծիքով կարող են լուծել խնդիրը:


 

Ուղղանկյունաձև կզակ, ուղիղ հոնքեր

  • Կենտրոնացած են նպատակինhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows5.png
  • Տրամաբանված են գործում


Նպատակներին հասնելը զբաղեցնում է ձեր մտքերն ու արարքները: Դուք դատող եք ու տրամաբանող:



Ուղղանկյունաձև կզակ, ջարդված հոնքեր

  • Պայքարի հրամանատար
  • Հոգեբանորեն մարդկանց ճնշելու ունակություն
  • Նպատակներին կենտրոնացվածություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows6.png
 

Հոնքերի նման ձևը ցույց է տալիս, որ սկզբում դուք մանրամասն պլանավորում, ապա առանց հապաղելու անցնում եք գաղափարների իրագործմանը՝ առանց հաշվի առնելու մարդկանց զգացմունքները ու հաճախ նույնիսկ վախեցնելով նրանց: Դուք հրաշալի զորահրամանատար կամ տնօրենների խորհրդի անդամ կարող էիք լինել:


 

Սուր կզակ, ջարդված հոնքեր

  • Մանիպուլյատոր
  • Գովազդային գործակալ կամ քաղաքական խորհրդատուhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows7.png


Ձեր հոնքերը խոսում են մարդկանց լավ հասկանալու մասին, մինչդեռ սուր կզակը վկայում է, որ մարդկանց այդ հասկացողությունը հաճախ օգտագործում եք նրանց մանիպուլյացիայի ենթարկելու ու իրադրությունը լիովին վերահսկելու նպատակով: Դուք հիանալի ղեկավարում եք մարդկանց, թույլ չեք տալիս նրանց թուլանալ: Դուք կարող էիք լավ գովազդային գործակալ կամ քաղաքական խորհրդատու լինել:


Սուր կզակ, ուղիղ հոնքեր

  • Նպատակասլացություն
  • Քիչ եք հետաքրքրված մարդկանց զգացմունքներով

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows8.png
 

Հոնքերի ու կզակի այսպիսի համադրությունը ցույց է տալիս, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում են գաղափարներն ու նպատակները, այլ ոչ մարդկանց հետաքրքրությունները: Դուք անկոտրում եք ու պատասխանատու սեփական նպատակներին հասնելու հարցում, գտնում եք, որ գործը ավելի կարևոր է անձնական հետաքրքրություններից:


 

Սուր կզակ, ջարդված հոնքեր

  • Անզգացմունքայնություն ու դաժանություն
  • Զիջումների չեն գնումhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/chineyebrows9.png


Կարող եք շատ դաժան լինել ու հաշվի չնստել մարդկանց զգացմունքների հետ: Եթե դեմքին մեղմացնող ուրիշ գծեր չկան՝ օրինակ փոսիկներ, կճատ քիթ, լայն կոպեր, հաստ շուրթեր, ապա մարդը կարող է անողոք լինել ու հաշվի չառնել մարդկանց զգացմունքներն ու ցանկությունները սեփական պլաններն իրագործելու ճանապարհին: Դուք զիջող չեք, հաջողությամբ  մանիպուլյացիայի եք ենթարկում ցանկացած իրադրություն՝ ի շահ սեփական անձի կամ գործի:



Загрузка...



19.04.2018 1819 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։